Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկայի կապը բնագիտական առարկաների հետ՝ ՏՀՏ-ի կիրառմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկայի կապը բնագիտական առարկաների հետ՝ ՏՀՏ-ի կիրառմամբ

    ‹‹Կա մի գիտություն, առանց որի անհնար է ուսումնասիրել մյուս գիտությունները: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողություններն ու օրինաչափությունները ծառայում են որպես լեզու. նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, ուսումնասիրում և մեծ ճշգրտությամբ նկարագրում է երևույթների ընթացքը››: Ս. Սոբոլև

    Երբեմն սովորողները ինքնուրույն չեն կարողանում կապ հաստատել տարբեր առարկաների միջև, անգիր են սովորում յուրաքանչյուր առարկայի նյութը և նոր նյութն ուսումնասիրելիս հաճախ չեն հենվում հարակից առարկայից ունեցած գիտելիքի վրա, որի հետևանքով էլ նրանց ստացած գիտելիքները թերի են լինում: Հետևաբար, որպեսզի աշակերտները մի առարկայից ձեռք բերած գիտելիքները կարողանան օգտագործեն մյուս առարկաների ուսումնասիրության ժամանակ, պետք է ուսուցիչը ուղղորդող դեր կատարի:
    Միջառարկայական կապերի օգտագործումը նպաստում է սովորողների գիտելիքների ու կարողությունների ձևավորմանը, գիտելիքների համակարգմանը, խորացմանն ու կայունացմանը, տարբեր առարկաներից ստացած գիտեիքների կիրառմանն ու ամրապնդմանը: Միջառարկայական կապերի շնորհիվ դասընթացը դառնում է ամբողջական, հետաքրքիր ու արդյունավետ:

  • #2
    Համամիտ եմ Ձեր կարծիքի հետ:Տեղին է ասված.
    Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
    Կ. Գաուս

    Comment


    • #3
      Մաթեմատիկայի կապը ֆիզիկայի հետ
      Մաթեմատիկան ու ֆիզիկան կապվում են հիմնականում ֆունկցիոնալ կախվածության և ֆունկցիայի գաղափարների միջոցով: Ֆիզիկական և այլ մեծությունների միջև եղած ֆունկցիոնալ կախվածություններն ընդհանրացվում են ֆունկցիայի գաղափարի մեջ և արտահայտվում որոշակի բանաձևով: Օրինակ՝ ըստ Հուկի օրենքի՝ առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին: Փորձերը ցույց են տալիս, որ առաձգական դեֆորմացիայի դեպքում առաձգականության ուժը կախված է դեֆորմացիայի չափից: Բազմաթիվ փաստերի և փորձերի արդյունքների ընդհանրացման արդյունքում անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը ձևակերպեց օրենք, որը հայտնի է որպես Հուկի օրենք: Այդ փորձը ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ անցնել հետևյալ հղումով.

      https://phet.colorado.edu/sims/html/...es-law_en.html

      Comment


      • #4
        «Ինտեգրացված դասերին միավորվում են մեկ թեմային նվիրված տարբեր առարկաներից գիտելիքների բլոկները»:
        Ի. Պ. Պոդլասի

        Comment


        • #5
          Շարունակեմ, բայց ստրուկը ֆիզիկայի: Հարգելի գործընկերներ, համամիտ եմ Ձեզ հետ: Որպես ֆիզիկայի ուսուցչուհի ինձ էլ անհանգստացնում է ֆիզիկայի և մաթեմատիկայի ծրագրային անհամապատասխանությունը: Օրինակ <<Մեխանիկական տատանումներ >> թեման ուսումնասիրում ենք 10-րդ դասարանում, երբ աշակերտները դեռ մաթեմատիկայից ծանոթ չեն ածանցյալին և նրանք դժվարանու են: <<Էլեկտրամագնիսական տատանումներ>> թեման համեմատաբար հեշտ են յուրացնում 11-րդ դասարանում, երբ արդեն մաթեմատիկայից գիտեն ածանցյալի գաղափարը:

          Comment


          • #6
            Հարգելի Սուսաննա շատ արդի թեմա եք քննարկում:Այսօրվա կրթությունը ՝ առավել ևս որակյալ կրթությունը , անհնար է պատկերացնել առանց ՏՀՏ-ների կիրառման: Իհարկե, հաշվի առնելով նպատակային կիրառումը:

            Comment


            • #7
              Հարգելի Սուսաննա շատ արդիական թեմա եք քննարկում։ Մաթեմատիկայի դասաժամերին ՏՀՏ-ների կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու և հետաքրքիր։

              Comment


              • #8
                Հարգելի գործընկերներ, ֆունկցիաներ թեման ուսումնասիրելիս, կարող եք օգտվել նշված կայքից` http://matematikam.ru/calculate-online/grafik.php, որտեղ առցանց կարելի է կառուցել ցանկացած ֆունկցիայի գրաֆիկը, ցուցադրել ֆունկցիայի ձևափոխությունները, ֆունկցիաների փոխդասավորվածությունը: Առցանց այս գործիքը հնարավորություն է տալիս խնայելով ժամանակը դասը դարձնել ավելի մատչելի։
                Վերջին խմբագրողը՝ Թագուհի Մամյան; 04-10-17, 21:04.

                Comment


                • #9
                  Մաթեմատիկայի կապը ֆիզիկայի հետ
                  Ֆիզիկական մեծությունների միջև ուղիղ համեմատական և հակադարձ համեմատական կախվածությունները կարելի է պատկերել գրաֆիկորեն, որտեղ սովորողները կօգտագործեն մաթեմատիկայի դասաժամերին ձեռք բերած գիտելիքները:
                  Օրինակ՝ Էլեկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը, U՝ լարումը, R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին: Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը: Գրաֆիկորեն այն ունի հետևյալ տեսքը.
                  https://drive.google.com/open?id=0B4...EpoNWo1WllaZW8
                  Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը: Գրաֆիկորեն այն ունի հետևյալ տեսքը.
                  https://drive.google.com/open?id=0B4...Vhhcmc2Slhiblk

                  Այս 3 մեծությունների միջև կապը շատ լավ երևում է հետևյալ տեսանյութում.
                  https://phet.colorado.edu/sims/html/...ms-law_en.html
                  Վերջին խմբագրողը՝ Վարդանյան Սուսաննա; 04-10-17, 21:13.

                  Comment


                  • #10
                    Թագուհի Մամյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի գործընկերներ, ֆունկցիաներ թեման ուսումնասիրելիս, կարող եք օգտվել նշված կայքից` http://matematikam.ru/calculate-online/grafik.php, որտեղ առցանց կարելի է կառուցել ցանկացած ֆունկցիայի գրաֆիկը, ցուցադրել ֆունկցիայի ձևափոխությունները, ֆունկցիաների փոխդասավորվածությունը: Առցանց այս գործիքը հնարավորություն է տալիս խնայելով ժամանակը դասը դարձնել ավելի մատչելի։
                    Հարգելի Թագուհի, իսկապես օգտակար կայք է: Սովորողները ավելի լավ պատկերացում կկազմեն ֆունկցիաների և նրանց գրաֆիկների վերաբերյալ ձեր նշած կայքի միջոցով:

                    Comment


                    • #11
                      Հարգելի՛ Սուսաննա, ամեն ինչ սկսվում է մաթեմատիկայից: Շատ կարևոր և արդիական թեմա եք ընտրել, առանց որի դասը ոչ լիարժեք է: Կապը դասի ընթացքում անխուսափելի է:
                      Վերջին խմբագրողը՝ gayane0803; 11-10-17, 22:06.

                      Comment


                      • #12
                        Մաթեմատիկայի կապը քիմիայի հետ
                        Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Այդ առարկաների թվին է պատկանում քիմիան, որի կապը մաթեմատիկայի հետ անխուսափելի է: Օրինակ՝ քիմիայի դասաժամերին սովորողները բազմատեսակ հաշվարկներ են կատարում, որտեղ անհրաժեշտ է կիրառել մաթեմատիկայից ստացած գիտելիքները՝ մոտավոր թվերով կատարվող գործողություններ, թվերի հարաբերություն ու համեմատություն, տոկոսների և տոկոսային հարաբերություն, գծային կամ քառակուսային հավասարումների լուծում և այլն:
                        Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ կայքի միջոցով կարող եք գտնել քիմիայի դասաժամերի համար օգտակար նյութեր՝ խնդիրների լուծում, տեսական մաս, գործնական մաս:

                        Օրինակ՝ http://esource.armedu.am/app/?subject=2&grade=9

                        Comment


                        • #13
                          Հարգելի Սուսաննա համամիտ եմ Ձեզ հետ:Այն հաշվարկային խնդիրները, որոնք կատարվում են քիմիայի դասաժամերին առանց մաթեմատիկայի իմացության հնարավոր չէ:

                          Comment


                          • #14
                            Մաթեմատիկան սերտորեն կապված է նաեւ ինֆորմատիկայի հետ: Օրինակ, Pascal ծրագրավորման լեզվով խնդրի լուծումը ներկայացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է խնդիրը լուծել մաթեմատիկորեն, այլ կերպ ասած կառուցել խնդրի լուծման մաթեմատիկական մոդելը:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Սուսաննա շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի ընտրության համար:Քիմիայի դասավանդման գործընթացում մաթեմատիկան առաջին հերթին քիմիական խնդիրների լուծման արդյունավետ գործիք է:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X