Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը տարբեր տարիքային խմբերում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ռոզի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ևս մեկ խնդիր:
    Մեր դասարանի տղաների քանակը և աղջիկների քանակը Արմենը քառակուսի բարձրացրեց: Ստացված թվերի գումարը 25 անգամ մեծ է տղաների թվից: Քանի տղա կա մեր դասարանում, եթե աղջիկների թիվը մեծ է 10-ից, իսկ տղաները ավելի շատ են, քան աղջիկները:
    Լուծում՝ տղա----X
    աղջիկ---Y
    Ըստ պայմանի X2 + Y2=25X, Y>10, X>y
    Y2=25X- X2
    25X- X2>100
    25X- X2=100
    Լուծելով նշված հավասարումը՝ կստանանք` X=20: Հավասարման մյուս արմատը չի բավարարում խնդրի պայմանին:

    Շնորհակալություն հետաքրքիր խնդիրներ առարջարկելու համար, հարգելի՛ Ռոզի:
    Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 25-02-19, 00:55.

    Comment


    • Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
      Համլետ Միքայելյան`
      ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
      ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
      «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

      Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
      ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
      Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան
      Շնորհակալություն, հարգելի՛ Արփենիկ, հետաքրքիր թեմայի համար: Շատ օգտակար և անհրաժեշտ քննարկումներ կան: Խնդրում եմ ցույց տալ հետևյալ խնդրի լուծման մեթոդիկան՝
      Աղջիկների անունները դասավորել նրանց տարիքների նվազման կարգով;
      Գրետան մեծ է Նունեից, սակայն փոքր է Մարինեից և Կարինեից: Կարինեն մեծ է Նունեից, սակայն փոքր է Մարինեից և Անիից: Անին մեծ է Մարինեից:

      Comment


      • naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն, հարգելի՛ Արփենիկ, հետաքրքիր թեմայի համար: Շատ օգտակար և անհրաժեշտ քննարկումներ կան: Խնդրում եմ ցույց տալ հետևյալ խնդրի լուծման մեթոդիկան՝
        Աղջիկների անունները դասավորել նրանց տարիքների նվազման կարգով;
        Գրետան մեծ է Նունեից, սակայն փոքր է Մարինեից և Կարինեից: Կարինեն մեծ է Նունեից, սակայն փոքր է Մարինեից և Անիից: Անին մեծ է Մարինեից:
        Անի, Մարինե,Կարինե,Գրետա,Նունե

        Comment


        • Ուղղորդվելով մաթեմատիկայի տարրական դասարանների դասագրքերում առկա հուշումից, ներկայացնում եմ խնդրի լուծման այս տարբերակը, ակնկալելով փորձի փոխանակում:xndir.doc

          Comment


          • Հարգելի՛ Նառա Մարտիրոսյան, լուծման շատ հետաքրքիր տարբերակ եք առաջարկել:Ես անպայման կկիրառեմ:

            Comment


            • naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Ուղղորդվելով մաթեմատիկայի տարրական դասարանների դասագրքերում առկա հուշումից, ներկայացնում եմ խնդրի լուծման այս տարբերակը, ակնկալելով փորձի փոխանակում:[ATTACH]9571[/ATTACH]
              Հարգելի՛ Նառա Մարտիրոսյան, լուծման շատ հետաքրքիր տարբերակ եք առաջարկել:Ես անպայման կկիրառեմ:

              Comment


              • Հարգելի՛ Տաթևիկ, ուրախ եմ, որ խնդրի լուծման տարբերակն օգտակար եղավ: Շնորհակալություն դրական կարծիքի համար:

                Comment


                • Հարգելի խմբակիցներ 5-րդ դասարանի N 1290 խնդրի համար ինչ լուծոմ կառաջարկեք?

                  Comment


                  • Ռոզի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի խմբակիցներ 5-րդ դասարանի N 1290 խնդրի համար ինչ լուծոմ կառաջարկեք?
                    1ժ անց առաջինն անցնում է 40կմ, երկրորդը՝ 60կմ, երրորդը՝ 120կմ ճանապարհ: Այնուհետև գտնում ենք 40-ի,60-ի,120-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: Ուստի առաջին , երկրորդը, երրորդը մեքենաներն անցել են 120կմ ճանապարհ, հետևաբար առաջինը ծախսել է 120:40=3ժ :
                    Պատ.՝3ժ:
                    Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 22-03-19, 01:17.

                    Comment

                    Sorry, you are not authorized to view this page
                    Working...
                    X