Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը տարբեր տարիքային խմբերում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Տեքստային խնդիրների լուծումը տարբեր տարիքային խմբերում

    «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
    Համլետ Միքայելյան`
    ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
    ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
    «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

    Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
    ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
    Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 24-09-17, 15:27.

  • #2
    Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
    Համլետ Միքայելյան`
    ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
    ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
    «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

    Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
    ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
    Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան
    Դիտարկումը տեղին է,4-րդ դասարանում էլ կան այդպիսի խնդիրներ,որոնք դժվարություն են առաջացնում աշակերտների մոտ:

    Comment


    • #3
      Համատեղ աշխատանք.
      Սկսենք պարզից
      pr.jpg
      Ենթադրենք ավազանի տարողությունը 60լ է :
      Առաջին ծորակը 1ժամում կլցնի 60/12=5 (լ)
      Երկրորդ ծորակը 1ժամում կլցնի 60/15=4 (լ)
      Միասին 1 ժամում կլցնեն 5+4=9 (լ)
      1. 9/60∙100=15%
      2. Առաջին ծորակը 2 ժամում կլցնի 2*5=10 (լ) ; Երկրորդ ծորակը 5 ժամում
      կլցնի 4*5=20, ընդամենը 10+20 =30 ; (30/60) *100=50%
      3. Քանի որ 1 ժամում միասին լցնումեն 9 լ, ապա 60լ-ն կլցնեն 60/9 ժամում, (60/9)*60=400(րոպե)
      4.Առաջին ծորակը 4 ժամում կլցնի 4*5=20 (լ), երկրորդին կմնա լցնելու 60-20 =40, որը նա կլցնի 40/4=10 ժամում
      Վերջին խմբագրողը՝ petros59; 24-09-17, 21:24.

      Comment


      • #4
        Եgh
        Վերջին խմբագրողը՝ petros59; 24-09-17, 21:23.

        Comment


        • #5
          Հարգելի petros59, Կարևոր չի, բայց լավ կլինի, որ խնդրում 60լ փոխարեն լինի գոնե 6000լ...

          Comment


          • #6
            Համաձայն եմ

            Comment


            • #7
              ո.jpg
              Դիցուք պատի երկարությունը 48 մ է : Բանվորն ու աշակերտը 1 օրում միասին կարող են շարել 48/8= 6(մ) :
              Աշակերտ -
              Վարպետ --
              6/3=2
              Նշանակում է աշակերտը 1 օրում կարող է շարել 2մ, իսկ վարպետը 2*2=4 մ
              1. Աշխատելով առանձին աշակերտը պատը կշարի 48/2=24 (օրում)
              2. 1 օրում վարպետն աշակերտից 4-2=2մ ավել է շարում 100%
              3. օրում աշակերտը կշարի 3*2=6մ, կմնա 48-6=42մ, որը միասին կշարեն 42/6=7 օրում, 3+7=10 օրում
              4. Եթե բանվորը աշխատի 2 անգամ դանդաղ, ապա 1 օրում կշարի 4/2=2մ : Աշակերտը 3 անգա ; արագ աշխատելով օրական կշարի 3*2=6մ : Երկուսով 1 օրում կշարեն 2+6=8մ : Պատը կշարեն 48/8=6 օրում :

              Comment


              • #8
                petros59-ի խոսքերից Նայել գրառումը
                [ATTACH]3576[/ATTACH]
                Դիցուք պատի երկարությունը 48 մ է : Բանվորն ու աշակերտը 1 օրում միասին կարող են շարել 48/8= 6(մ) :
                Աշակերտ -
                Վարպետ --
                6/3=2
                Նշանակում է աշակերտը 1 օրում կարող է շարել 2մ, իսկ վարպետը 2*2=4 մ
                1. Աշխատելով առանձին աշակերտը պատը կշարի 48/2=24 (օրում)
                2. 1 օրում վարպետն աշակերտից 4-2=2մ ավել է շարում 100%
                3. օրում աշակերտը կշարի 3*2=6մ, կմնա 48-6=42մ, որը միասին կշարեն 42/6=7 օրում, 3+7=10 օրում
                4. Եթե բանվորը աշխատի 2 անգամ դանդաղ, ապա 1 օրում կշարի 4/2=2մ : Աշակերտը 3 անգա ; արագ աշխատելով օրական կշարի 3*2=6մ : Երկուսով 1 օրում կշարեն 2+6=8մ : Պատը կշարեն 48/8=6 օրում :
                Հարգելի Պետրոս, շնորհակալություն թեմային արձագանքելու, խնդրի հետաքրքիր լուծում ներկայացնելու համար:
                Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 24-09-17, 23:52.

                Comment


                • #9
                  Օշական-ի խոսքերից Նայել գրառումը
                  Դիտարկումը տեղին է,4-րդ դասարանում էլ կան այդպիսի խնդիրներ,որոնք դժվարություն են առաջացնում աշակերտների մոտ:
                  Շնորհակալություն, հարգելի Լուսինե, թեմայի վերաբերյալ դրական կարծիք հայտնելու համար: Հուսով եմ, որ Դուք ևս կներկայացնեք տարրական դասարաններում խնդիրների լուծման ուսուցման Ձեր փորձը:

                  Comment


                  • #10
                    Համաձայն եմ Ձեզ հետ, 4-6-րդ դասարանների խնդիրները շատ ավելի բարդ են , քան 7-րդ դասարանի հանրահաշվի խնդիրները: Կան խնդիրներ, որոնք անգամ դժվարանում ես բացատրել այնպես, որ աշակերտները լավ հասկանան:

                    Comment


                    • #11
                      Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Համաձայն եմ Ձեզ հետ, 4-6-րդ դասարանների խնդիրները շատ ավելի բարդ են , քան 7-րդ դասարանի հանրահաշվի խնդիրները: Կան խնդիրներ, որոնք անգամ դժվարանում ես բացատրել այնպես, որ աշակերտները լավ հասկանան:
                      Շնորհակալություն, հարգելի Հասմիկ, ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը:

                      Comment


                      • #12
                        Երկու վարպետ պատը կարող են շարել 2 օրում : Եթե առաջինը աշխատեր 2 օր, իսկ երկրորդը 1 օր, ապա նրանք միասին կշարեն պատի 5/6 մասը : Յուրաքանչյուրը առանձին աշխատելով քանի օրում կշարեր պատը :

                        Ենթադրենք պատի երկարությունը 60 մ է :
                        1օրում երկու վարպետները կշարեն 60/2=30(մ)
                        Պատի 5/6 մասը 60*(5/6)=50(մ.-է)
                        Խնդրի երկրորդ պայմանը ձևակերպենք այպես :
                        Երկու վարպետները 1 օր աշխատել են միասին, այնուհետև առաջին վարպետը աշխատել է ևս 1 օր :
                        1 օրում նրանք շարել են 30 մ., իսկ մնացած՝ 50-30=20 մետրը շարել է առաջինը 1 օրում :
                        Հետևաբար պատը առաջինը կարող է շարել 60/20=3 օրում :

                        Comment


                        • #13
                          Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Համաձայն եմ Ձեզ հետ, 4-6-րդ դասարանների խնդիրները շատ ավելի բարդ են , քան 7-րդ դասարանի հանրահաշվի խնդիրները: Կան խնդիրներ, որոնք անգամ դժվարանում ես բացատրել այնպես, որ աշակերտները լավ հասկանան:


                          Միգուցե հարցը ոչ թե խնդրի բարդության մեջ է, այլ լուծման մեթոդի ընտրության: Ինկատի չունեմ ծառի, ծաղիկի, ձնագնդիկի, ... մեéոդները: Դրանց մասին լսելիս հիշում եմ, որ ժամանակն ա բարձրանամ անտառ ձմռվա փետը բերելու:

                          Comment


                          • #14
                            Արփինե ջան, հետաքրքիր թեմա եք բացել: Շնորհակալություն:
                            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                            Էլենբակս

                            Comment


                            • #15
                              6.jpg
                              Վերջին խմբագրողը՝ gayane0803; 26-09-17, 20:12.

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X