Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ֆինանսական կրթության կարևորությունը դպրոցում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Ֆինանսական կրթության կարևորությունը դպրոցում»

    Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել ֆինանսական կրթության դերը, առավելությունները: Հաճելի քնննարկում:

    Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում և կենսագործունեության տարբեր ոլորտներում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն ունեն հատկապես անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող խնդիրները: Դրանք արդյունավետ լուծելու համար պահանջվում է ունենալ ֆինանսական գրագիտության բավարար մակարդակ, ինչը կարող է ձեռք բերվել միայն նպատակային կրթական ծրագրերի շնորհիվ: Ֆինանսական կրթության այն ծրագրերը, որոնք, լինելով ողջ կյանքի ընթացքում անձի համար համապիտանի կարողությունների ձևավորման միջոց, վերաբերում են հանրության բոլոր անդամներին և աստիճանական զարգացում են ունենում որպես շարունակական գործընթաց: Այդ գործընթացի առանցքային և հիմնական օղակներից մեկը հանրակրթական դպրոցն է, որտեղ հնարավոր է անձի զարգացման վաղ տարիքից ներդնել անձնական ֆինանսները կառավարելու սովորույթ, այն դարձնել կենսակերպի անբաժանելի մաս և ձևավորել որպես մշակույթ: Հանրակրթական ծրագրերի բովանդակության մեջ ֆինանսներին վերաբերող գիտելիքների ներառումը, իր հերթին, խթան կհանդիսանա նաև մեծահասակների (ուսուցիչների, ծնողների և այլն) ֆինանսական գրագիտության բարելավման համար, և արդյունքում բարենպաստ միջավայր կստեղծվի հանրային կյանքում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու առումով: Հանրակրթական դպրոցներում ֆինանսական կրթության իրականացման արդյունավետ ուղիներից մեկը միջառարկայական ինտեգրումն է, երբ ֆինանսներին վերաբերող բովանդակային նյութը ներառվում է գործող առարկաներից մի քանիսի ծրագրերում: Ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս, չավելացնելով դասաժամային ծանրաբեռնվածությունը, ֆինանսների կարևորությունը լուսաբանել ուսումնական տարբեր առարկաներում դիտարկվող իրավիճակների վերլուծության, օրինակների պարզաբանման և խնդիրների լուծման ընթացքում: Այդ տեսակետից առանձնահատուկ հնարավորություններ ունի մաթեմատիկայի դպրոցական դասընթացը, քանի որ, ունենալով շարունակական ընթացք (դասավանդվում է 1-12-րդ դասարաններում), բոլոր տարիքի սովորողների համար կարող է դիտարկել ֆինանսներին վերաբերող իրավիճակներ, հարցեր և խնդիրներ: Ընդ որում՝ այդպիսի ինտեգրումը բարենպաստ կլինի նաև հենց մաթեմատիկայի կրթական խնդիրների իրականացման առումով. ֆինանսներին վերաբերող հարցերի շնորհիվ կամրապնդվի մաթեմատիկական կրթության բովանդակության կապը իրական կյանքի հետ, մաթեմատիկական վերացական հասկացություններն ու առնչությունները կփոխադրվեն կիրառական ոլորտ և այդպիսով կնպաստեն ուսումնական նյութի ընկալմանն ու սովորողների հետաքրքրասիրության մեծացմանը:

  • #2
    Շատ հետաքրքիր ու բոլոր ժամանակներում արդիական թեմա եք ընտրել, հարգելի Մառա։ Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
    Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

    Comment


    • #3
      Ազատուհի Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շատ հետաքրքիր ու բոլոր ժամանակներում արդիական թեմա եք ընտրել, հարգելի Մառա։ Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
      Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
      Շնորհակալ եմ, հարգելի Ազատուհի, անդրադարձի համար: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:

      Comment


      • #4
        Հարգելի Մառա շատ հետաքրքիր և արդական թեմա եք քննարկում։ Մեծ հաճույքով կմասնակցեմ քննարկումներին։ Իհարկե, ֆինանսական կրությունը շատ կարևոր է մեր ժամանակներում, և պետք է առաջնորդվել ֆինանսական կրության սկզբունքներով` լինել ֆինանսապես առողջ, բայց միաժամանակ փողը պաշտամունք չսարքել, պատասխանատու որոշումներ կայացնել, և կրել պատասխանատվություն այդ որոշումների համար։

        Comment


        • #5
          Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել ֆինանսական կրթության դերը, առավելությունները: Հաճելի քնննարկում:

          Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում և կենսագործունեության տարբեր ոլորտներում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն ունեն հատկապես անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող խնդիրները: Դրանք արդյունավետ լուծելու համար պահանջվում է ունենալ ֆինանսական գրագիտության բավարար մակարդակ, ինչը կարող է ձեռք բերվել միայն նպատակային կրթական ծրագրերի շնորհիվ: Ֆինանսական կրթության այն ծրագրերը, որոնք, լինելով ողջ կյանքի ընթացքում անձի համար համապիտանի կարողությունների ձևավորման միջոց, վերաբերում են հանրության բոլոր անդամներին և աստիճանական զարգացում են ունենում որպես շարունակական գործընթաց: Այդ գործընթացի առանցքային և հիմնական օղակներից մեկը հանրակրթական դպրոցն է, որտեղ հնարավոր է անձի զարգացման վաղ տարիքից ներդնել անձնական ֆինանսները կառավարելու սովորույթ, այն դարձնել կենսակերպի անբաժանելի մաս և ձևավորել որպես մշակույթ: Հանրակրթական ծրագրերի բովանդակության մեջ ֆինանսներին վերաբերող գիտելիքների ներառումը, իր հերթին, խթան կհանդիսանա նաև մեծահասակների (ուսուցիչների, ծնողների և այլն) ֆինանսական գրագիտության բարելավման համար, և արդյունքում բարենպաստ միջավայր կստեղծվի հանրային կյանքում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու առումով: Հանրակրթական դպրոցներում ֆինանսական կրթության իրականացման արդյունավետ ուղիներից մեկը միջառարկայական ինտեգրումն է, երբ ֆինանսներին վերաբերող բովանդակային նյութը ներառվում է գործող առարկաներից մի քանիսի ծրագրերում: Ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս, չավելացնելով դասաժամային ծանրաբեռնվածությունը, ֆինանսների կարևորությունը լուսաբանել ուսումնական տարբեր առարկաներում դիտարկվող իրավիճակների վերլուծության, օրինակների պարզաբանման և խնդիրների լուծման ընթացքում: Այդ տեսակետից առանձնահատուկ հնարավորություններ ունի մաթեմատիկայի դպրոցական դասընթացը, քանի որ, ունենալով շարունակական ընթացք (դասավանդվում է 1-12-րդ դասարաններում), բոլոր տարիքի սովորողների համար կարող է դիտարկել ֆինանսներին վերաբերող իրավիճակներ, հարցեր և խնդիրներ: Ընդ որում՝ այդպիսի ինտեգրումը բարենպաստ կլինի նաև հենց մաթեմատիկայի կրթական խնդիրների իրականացման առումով. ֆինանսներին վերաբերող հարցերի շնորհիվ կամրապնդվի մաթեմատիկական կրթության բովանդակության կապը իրական կյանքի հետ, մաթեմատիկական վերացական հասկացություններն ու առնչությունները կփոխադրվեն կիրառական ոլորտ և այդպիսով կնպաստեն ուսումնական նյութի ընկալմանն ու սովորողների հետաքրքրասիրության մեծացմանը:
          2015 թվականին ընտրվեցին այն առարկաները, որոնցում ֆինանսական կրթությունը պետք է ինտեգրվի որպես պարտադիր բաղադրիչ.
          ես և շրջակա աշխարհը (2_4 րդ դասարաններ)
          մաթեմատիկա (2_6_րդ դասարաններ)
          հասարակագիտություն(8_11րդ դասարաններ)
          հանրահաշիվ (7_11_րդ դասարաններ) Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

          Comment


          • #6
            Ալլա Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը

            2015 թվականին ընտրվեցին այն առարկաները, որոնցում ֆինանսական կրթությունը պետք է ինտեգրվի որպես պարտադիր բաղադրիչ.
            ես և շրջակա աշխարհը (2_4 րդ դասարաններ)
            մաթեմատիկա (2_6_րդ դասարաններ)
            հասարակագիտություն(8_11րդ դասարաններ)
            հանրահաշիվ (7_11_րդ դասարաններ) Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:
            Ուրախությամբ եմ ֆիքսել այն փաստը, որ դուք տարրական դպրոցում անդրադառնում եք ֆինանսական կրթությանը, տալիս պարզագույ գիտելիքներ: Այդ հիմքի վրա բարձր դասարաններում հեշտ է կառուցվում գիտելիքի պատը , որ վրա ապագայում հենվում են աշակերտները՝ ապագայի բանիմաց , գիտակ քաղաքացիները:
            Վերջին խմբագրողը՝ Մառա Առաքելյան; 14-11-21, 18:27.

            Comment


            • #7
              Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Ուրախությամբ եմ ֆիքսել այն փաստը, որ դուք տարրական դպրոցում անդրադառնում եք ֆինանսական կրթությանը, տալիս պարզագույ գիտելիքնե: Այդ հիմքի վրա բարձր դասարաններում հեշ է կառուցվում գիտելիքի պատը , որ վրա ապագայում հենվում են աշակերտները՝ ապագայի բանիմաց , գիտակ քաղաքացիները:
              Շատ ճիշտ եք հարգելի Մառա միայն քարը քարի վրա դնելով կարող ենք կառուցել այն ամուր հիմքը, որի վրա հիմնված կլինի մեր և մեր երեխաների ապագան։ Մենք տարրական դասարաններում հիմնագծում ենք, իսկ դուք բարձր դասարաններում կառուցում եք ու ձեզնից է կախված, թե այդ կառույցը ինչպիսին կլինի։

              Comment


              • #8
                «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հիմքում դրված են 10 սկզբունքներ, որոնց կիրառումն ավելի արդյունավետ և կառուցողական կդարձնի ուսուցիչներիս աշխատանքը: Ցանկանում եմ քննարկենք այդ սկզբունքները :
                Սիրով կներկայացնեմ այդ սկզբունքները, որոնցից առաջինին արդեն հասցրեցինք փոքր-ինչ անդրադառնալ:

                1. Ֆինանսական առողջություն
                Ֆինանսական կրթությունը որպես կյանքի հմտություն
                Առօրյայում մարդիկ, անկախ տարիքից, գործ են ունենում փողի հետ: Ուստի կարևոր է ձևավորել անհրաժեշտ գիտելիք, հմտություններ, վերաբերմունք և վարքագիծ, որոնք կնպաստեն անձի գիտակցված, արդյունավետ և պատասխանատու ֆինանսական որոշումների կայացմանը: Ֆինանսական կրթությունը չունի մասնագիտական բնույթ. կապված է կյանքի հմտությունների հետ, ինչպես օրինակ՝ լողալը կամ համակարգչից օգտվելը:

                Comment


                • #9
                  Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել ֆինանսական կրթության դերը, առավելությունները: Հաճելի քնննարկում:


                  Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում և կենսագործունեության տարբեր ոլորտներում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն ունեն հատկապես անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող խնդիրները: Դրանք արդյունավետ լուծելու համար պահանջվում է ունենալ ֆինանսական գրագիտության բավարար մակարդակ, ինչը կարող է ձեռք բերվել միայն նպատակային կրթական ծրագրերի շնորհիվ: Ֆինանսական կրթության այն ծրագրերը, որոնք, լինելով ողջ կյանքի ընթացքում անձի համար համապիտանի կարողությունների ձևավորման միջոց, վերաբերում են հանրության բոլոր անդամներին և աստիճանական զարգացում են ունենում որպես շարունակական գործընթաց: Այդ գործընթացի առանցքային և հիմնական օղակներից մեկը հանրակրթական դպրոցն է, որտեղ հնարավոր է անձի զարգացման վաղ տարիքից ներդնել անձնական ֆինանսները կառավարելու սովորույթ, այն դարձնել կենսակերպի անբաժանելի մաս և ձևավորել որպես մշակույթ: Հանրակրթական ծրագրերի բովանդակության մեջ ֆինանսներին վերաբերող գիտելիքների ներառումը, իր հերթին, խթան կհանդիսանա նաև մեծահասակների (ուսուցիչների, ծնողների և այլն) ֆինանսական գրագիտության բարելավման համար, և արդյունքում բարենպաստ միջավայր կստեղծվի հանրային կյանքում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու առումով: Հանրակրթական դպրոցներում ֆինանսական կրթության իրականացման արդյունավետ ուղիներից մեկը միջառարկայական ինտեգրումն է, երբ ֆինանսներին վերաբերող բովանդակային նյութը ներառվում է գործող առարկաներից մի քանիսի ծրագրերում: Ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս, չավելացնելով դասաժամային ծանրաբեռնվածությունը, ֆինանսների կարևորությունը լուսաբանել ուսումնական տարբեր առարկաներում դիտարկվող իրավիճակների վերլուծության, օրինակների պարզաբանման և խնդիրների լուծման ընթացքում: Այդ տեսակետից առանձնահատուկ հնարավորություններ ունի մաթեմատիկայի դպրոցական դասընթացը, քանի որ, ունենալով շարունակական ընթացք (դասավանդվում է 1-12-րդ դասարաններում), բոլոր տարիքի սովորողների համար կարող է դիտարկել ֆինանսներին վերաբերող իրավիճակներ, հարցեր և խնդիրներ: Ընդ որում՝ այդպիսի ինտեգրումը բարենպաստ կլինի նաև հենց մաթեմատիկայի կրթական խնդիրների իրականացման առումով. ֆինանսներին վերաբերող հարցերի շնորհիվ կամրապնդվի մաթեմատիկական կրթության բովանդակության կապը իրական կյանքի հետ, մաթեմատիկական վերացական հասկացություններն ու առնչությունները կփոխադրվեն կիրառական ոլորտ և այդպիսով կնպաստեն ուսումնական նյութի ընկալմանն ու սովորողների հետաքրքրասիրության մեծացմանը:
                  Հարգելի Մառա, ինձ շատ հետաքրքրեց Ձեր ընտրած թեման, քանի որ այն անմիջապես կապված է առօրյայի հետ։ Նման խնդիրները հետաքրքիր են ոչ միայն աշակերտներին, այլ նաև ցանկացած անհատի, քանի որ այդպիսի իրավիճակների հանդիպում ենք շատ հաճախ։ Սիրով կսպասեմ Ձեր նոր գրառումներին։ Ֆինանսական կրթությունը կարևոր է յուրաքանչյուրիս համար, որովհետև օգտվում ենք բանկային քարտերից, վարկեր ենք վերցնում , ավանդ դնում և այլն։
                  Ֆինանսական կրթությունը ներառում է 7 թեմատիկ ոլորտ.
                  • 1. Ընդհանուր տնտեսական հասկացությունների տիրապետում
                  • 2. Անձնական բյուջեի կառավարում
                  • 3. Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում
                  • 4. Պարտքերի կառավարում
                  • 5. Ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն
                  • 6. Իրավունքների պաշտպանություն անձնական ֆինանսների ոլորտում
                  • 7. Ֆինանսական անվտանգություն (խարդախություններ և զեղծարարություններ):

                  Comment


                  • #10
                    Ըստ կրթական մակարդակների ֆինանսական կրթության տարրերը կարելի է ինտեգրել «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաների հետ։ Եվ որի արդյունավետ փորձի ականատեսն եմ եղել ես հենց Ձեր դասերին մաթեմատիկայի, որի ժամանակ սովորողները իմացան, թե ինչու է կարևոր խնայողությունը առհասարակ, ինչ պետք է անել խնայելու համար, հետագայում պատկերացում կկազմեն խնայողությունները կառավարելու և ներդնելու հիմնական գործիքներին։

                    Comment


                    • #11
                      Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել ֆինանսական կրթության դերը, առավելությունները: Հաճելի քնննարկում:

                      Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում և կենսագործունեության տարբեր ոլորտներում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն ունեն հատկապես անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող խնդիրները: Դրանք արդյունավետ լուծելու համար պահանջվում է ունենալ ֆինանսական գրագիտության բավարար մակարդակ, ինչը կարող է ձեռք բերվել միայն նպատակային կրթական ծրագրերի շնորհիվ: Ֆինանսական կրթության այն ծրագրերը, որոնք, լինելով ողջ կյանքի ընթացքում անձի համար համապիտանի կարողությունների ձևավորման միջոց, վերաբերում են հանրության բոլոր անդամներին և աստիճանական զարգացում են ունենում որպես շարունակական գործընթաց: Այդ գործընթացի առանցքային և հիմնական օղակներից մեկը հանրակրթական դպրոցն է, որտեղ հնարավոր է անձի զարգացման վաղ տարիքից ներդնել անձնական ֆինանսները կառավարելու սովորույթ, այն դարձնել կենսակերպի անբաժանելի մաս և ձևավորել որպես մշակույթ: Հանրակրթական ծրագրերի բովանդակության մեջ ֆինանսներին վերաբերող գիտելիքների ներառումը, իր հերթին, խթան կհանդիսանա նաև մեծահասակների (ուսուցիչների, ծնողների և այլն) ֆինանսական գրագիտության բարելավման համար, և արդյունքում բարենպաստ միջավայր կստեղծվի հանրային կյանքում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու առումով: Հանրակրթական դպրոցներում ֆինանսական կրթության իրականացման արդյունավետ ուղիներից մեկը միջառարկայական ինտեգրումն է, երբ ֆինանսներին վերաբերող բովանդակային նյութը ներառվում է գործող առարկաներից մի քանիսի ծրագրերում: Ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս, չավելացնելով դասաժամային ծանրաբեռնվածությունը, ֆինանսների կարևորությունը լուսաբանել ուսումնական տարբեր առարկաներում դիտարկվող իրավիճակների վերլուծության, օրինակների պարզաբանման և խնդիրների լուծման ընթացքում: Այդ տեսակետից առանձնահատուկ հնարավորություններ ունի մաթեմատիկայի դպրոցական դասընթացը, քանի որ, ունենալով շարունակական ընթացք (դասավանդվում է 1-12-րդ դասարաններում), բոլոր տարիքի սովորողների համար կարող է դիտարկել ֆինանսներին վերաբերող իրավիճակներ, հարցեր և խնդիրներ: Ընդ որում՝ այդպիսի ինտեգրումը բարենպաստ կլինի նաև հենց մաթեմատիկայի կրթական խնդիրների իրականացման առումով. ֆինանսներին վերաբերող հարցերի շնորհիվ կամրապնդվի մաթեմատիկական կրթության բովանդակության կապը իրական կյանքի հետ, մաթեմատիկական վերացական հասկացություններն ու առնչությունները կփոխադրվեն կիրառական ոլորտ և այդպիսով կնպաստեն ուսումնական նյութի ընկալմանն ու սովորողների հետաքրքրասիրության մեծացմանը:
                      Հարգեի Մառա Առաքելյան, քննարկվող թեման կարևոր է , ուսուցչից պահանջվում է կիրարկել այնպիսի գիտելիք, մոտեցում, նյութեր, որոնք նպատակուղղված կլինեն սովորողների ֆինանսական գիտելիքների , հմտությունների, համապատասխան վերաբերմունքի ձևավորմանն ու զարգացմանը: Արդյունքում պետք է ձևավորենք հասարկության համար ֆինանսապես գրագետ անձ, որը կունենա գիտելիքներ, հմտություններ, մշակույթ, որոնք հնարավորություն կտան
                      • լինել տեղեկացված,
                      • անձնական ֆինանսների վերաբերյալ կայացնել պատասխանատու որոշումներ,
                      • ձեռնարկել իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ,
                      • վարել առողջ ու անվտանգ կենսագործունեություն։

                      Comment


                      • #12
                        Հարգելի Մառա շատ հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել։ Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք այդ ոլորտում գրագետ, տեղեկացված:
                        Ֆինանսական աշխարհն անընդհատ զարգանում է, և կարևոր է անընդհատ թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
                        Սիրով կհետևեմ նոր գրառումներին:
                        Հասմիկ Հակոբյան

                        Comment


                        • #13
                          Հարգելի՛ Մառա, ֆինանսական կրթության տարրերը տեխնոլոգիա առարկայի դասաժամին ինտեգրելը ևս բավականին արդյունավետ է.մանավանդ ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվել է բազմաթիվ դասընթացների ժամանակ։Թեման,ինչ խոսք, արդիական է, լուսաբանումը՝ ոգեշնչող։

                          Comment


                          • #14
                            Lus1977-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Մառա, ֆինանսական կրթության տարրերը տեխնոլոգիա առարկայի դասաժամին ինտեգրելը ևս բավականին արդյունավետ է.մանավանդ ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվել է բազմաթիվ դասընթացների ժամանակ։Թեման,ինչ խոսք, արդիական է, լուսաբանումը՝ ոգեշնչող։
                            Շնորհակալ եմ քննարկմանը միանալու համար, հարգելի Լուսինե:
                            Բախտ է վիճակվել տարրական դպրոցում ներկա գտնվել դասի, որտեղ երեխաները զարմացրեցին իրենց ձեռնարկատիրական գիտելիքներով , ակտիվ քննարկումներ ծավալեցին ապրանք-դրամ-արժեք կապի մասին:


                            Comment


                            • #15
                              hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Մառա շատ հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել։ Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք այդ ոլորտում գրագետ, տեղեկացված:
                              Ֆինանսական աշխարհն անընդհատ զարգանում է, և կարևոր է անընդհատ թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
                              Սիրով կհետևեմ նոր գրառումներին:
                              Հարգելի Հասմիկ, շնորհակալ եմ անդրադարձի համար: Պատրաստվում եմ ներկայացնել կարևոր սկզբունքների շարք, որոնք, վստահ եմ, կդառնան աշակերտների հետ կարևոր, օգտակար քննարկման թեմա:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information