Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վիքիդասարանի ստեղծման արդյունավետությունը մաթեմատիկայի ժամերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Վիքիդասարանի ստեղծման արդյունավետությունը մաթեմատիկայի ժամերին

    Վիքիդասարանի ստեղծման արդյունավետությունը մաթեմատիկայի ժամերին՝շրջված դասարան մեթոդի կիրառմամբ։

    Նախագծի նպատակն է դպրոցներում ստեղծել վիքիդասարաններ՝ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման միջոցով խրախուսել աշակերտներին՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, փոփոխություն մտցնել ավանդական մեթոդներով վարվող դասապրոցեսում։
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 30-10-21, 16:33.

  • #2
    Ծրագրի նկարագիրը և հիմնավորումը
    Այսօր ամբողջ աշխարհում փորձում են ստեղծել ուսուցման նոր մեթոդներ, դասավանդման այլընտրանքային միջոցներ՝ որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը։Մեր խորին համոզմամբ դասապրոցեսում ուսուցչի կողմից դասը պատմելն արդեն «նորաձև» չէ, և անհրաժեշտ է դասապրոցեսն իրականացնել ժամանակին համահունչ՝ նորագույն մեթոդներով, որից էլ բխում է մեր ծրագրային առաջարկը։
    Ծրագրի նպատակն է «Շրջված դասարան» մեթոդի կիրառմամբ ստեղծել վիքիդասարաններ, այսինքն մեթոդը համադրել Վիքիպեդիա հանրագիտարան նախագծի հետ, որը հնարավորություն կընձեռի ուսուցման ավանդական ձևից անցում կատարել ժամանակակից ձևի։Այստեղ շրջվում են դասարանական և տնային աշխատանքների դերը՝ նոր թեման սովորում է ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում է դասարանում։
    Ընտրել ենք Վիքիպեդիան, քանի որ այն համարվում է ամենահասանելի հանրագիտարանը ։ Վիքիդասարանի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ սկզբունքով․ դասից առաջ ուսուցիչն ընտրում է համապատասխան հոդվածներ օտարալեզու Վիքիպեդիայից , բաժանում հատվածների և հանձնարարում աշակերտներին։ Վերջիններս թարգմանում են դրանք և նախքան դասը խմբագրում համապատասխան հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում։ Դասի ընթացքում առավել հաճախ կիրառվում է <<Շրջված դասարան >>,մեթոդը , որն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է վիքիդասարանի համար։ Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր պատրաստած հատվածը՝ այն սովորեցնելով մյուսներին։

    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 30-10-21, 16:05.

    Comment


    • #3
      Հարգելի Լիլիթ Հակոբջանյան, ողջունում եմ Ձեր թեմայի մուտքը: Հետաքրքիր թեմա եք ներկայացրել: Այն և ուսանել է, և կիրառելի:
      Վերջին խմբագրողը՝ g- narine; 30-10-21, 16:13.
      Նարինե Գալստյան
      Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
      Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

      Comment


      • #4
        g- narine-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Լիլիթ Հկոբջանյան, ողջունում եմ Ձեր թեմայի մուտքը: Հետաքրքիր թեմա եք ներկայացրել: Այն և ուսանել է, և կիրառելի:
        Շնորհակալ եմ սիրելի Նարինե և ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը։

        Comment


        • #5
          Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Վիքիդասարանի ստեղծման արդյունավետությունը մաթեմատիկայի ժամերին՝շրջված դասարան մեթոդի կիրառմամբ։

          Նախագծի նպատակն է դպրոցներում ստեղծել վիքիդասարաններ՝ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման միջոցով խրախուսել աշակերտներին՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, փոփոխություն մտցնել ավանդական մեթոդներով վարվող դասապրոցեսում։

          Արդեն մի քանի տարի Հայաստանում գործող վիքիակումբներում դպրոցականները սովորում են խմբագրել վիքինախագծերում և Հայերեն Վիքիպեդիայում ստեղծում են տարբեր բնագավառների վերաբերող բազմաթիվ հոդվածներ՝ ըստ իրենց հետաքրքրությունների։ Սակայն 2019 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի նախաձեռնությամբ սկսվել է համագործակցություն Լեռնապատի միջնակարգ դպրոցի հետ։
          Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 30-10-21, 17:04.

          Comment


          • #6
            Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Վիքիդասարանի ստեղծման արդյունավետությունը մաթեմատիկայի ժամերին՝շրջված դասարան մեթոդի կիրառմամբ։

            Նախագծի նպատակն է դպրոցներում ստեղծել վիքիդասարաններ՝ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման միջոցով խրախուսել աշակերտներին՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, փոփոխություն մտցնել ավանդական մեթոդներով վարվող դասապրոցեսում։
            Հարգելի Լիլիթ, հոգեհարազատ թեմա եք ընտրել։ Ինքս էլ վիքիդասարանի մասնակցությամբ վարել եմ դաս կենսաբանություն առարկայից։ Նախագծի հաջողությունը զգալիորեն պայմանավորված է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների պատրաստակամությամբ։ Նշեմ, որ աշակերտները հաճույքով են մասնակցում վիքիդասերին։ Այսպիսի դասերը մեծացնում են աշակերտների պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, զարգացնում են համակարգչով աշխատելու հմտություններ։ Համագործակցության ընթացքում ստեղծվում են միջառարկայական կապեր՝ նպաստելով բազմակողմանի գիտելիքների ձեռքբերմանը։ Նման ձևով անցկացվող դասերի շնորհիվ աշակերտների կողմից նյութի յուրացումն ավելի արդյունավետ է։

            Comment


            • #7
              Հարգելի Լիլիթ վիքիդասերի կիրառումը դպրոցում շատ հետաքրքիր և ուսուցանող կլինի, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
              Հասմիկ Հակոբյան

              Comment


              • #8
                Դասավանդման ավանդական մեթոդների արդյունավետությունը նվազել է, հակառակ որի՝ աճում է նորարարական գաղափարներով , մեթոդներով հագեցած դասի արդյունավետությունը:
                Հետաքրքիր թեմա է մտածված, հարգելի Լիլիթ: Վստահ եմ՝ բավական արդյունավետ կլինի ծրագրի իրականացումը: Պատրաստ եմ ուսումնասիրել, քննարկել, զարգացնել ու տարածել նոր մտքերը, մեթոդները, ծրագրերը՝ ի նպաստ կրթության զարգացման:

                Comment


                • #9
                  Հարգելի Լիլիթ, բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը։
                  Իմ կարծիքով դպրոցներում վիքիդասարանների ստեղծումը կնպաստի Վիքիպեդիայում ոչ միայն հայալեզու նյութերի ավելացմանը, այլ նաև՝ դրանց օգտագործմանը դասապրոցեսում։ Այս մեթոդը կարելի է օգտագործել տարբեր առարկաների դասաժամերին։ Ձեր փորձը հիանալի օրինակ է մյուս ուսուցիչների համար։ Կխնդրեի ավելի մանրամասը ներկայացնել այն։
                  Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-11-21, 21:12.

                  Comment


                  • #10
                    Իսկապես շատ լավ մտահղացում է: Հաշվի առնելով մաթեմատիկայի բարդությունը,նաև այն, որ ոչ բոլոր աշակերտների մոտ է ստացվում սովորել մաթեմատիկա,սա լավ միջոց է բոլորին ներառել դասապրոցեսում:

                    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-11-21, 21:12.

                    Comment


                    • #11
                      AnushGH-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Լիլիթ, բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը։
                      Իմ կարծիքով դպրոցներում վիքիդասարանների ստեղծումը կնպաստի Վիքիպեդիայում ոչ միայն հայալեզու նյութերի ավելացմանը, այլ նաև՝ դրանց օգտագործմանը դասապրոցեսում։ Այս մեթոդը կարելի է օգտագործել տարբեր առարկաների դասաժամերին։ Ձեր փորձը հիանալի օրինակ է մյուս ուսուցիչների համար։ Կխնդրեի ավելի մանրամասը ներկայացնել այն։
                      Հարգելի Անուշ, շնորհակալեմ թեմայի քննարկմանը միանալու համար։ Համամիտ եմ Ձեզ հետ, ընթացքում կհրապարակեմ վիքիդասարանի աշակերտների հրապարակումների վիքիպեդիայում։ Իմ նպատակն է մաթեմատիկայի դասաժամերին ապահովել նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում և ՏՀՏ գործիքներից օգտվելու հմտության զարգացումը՝ նպաստելով նաև միջառարկայական կապերի ձևավորմանը և ինտեգրված դասերի կազմակերպմանը, հավելելեմ, որ ծրագրի ակնկալվող արդյունքն ուսուցչի և աշակերտների միջև համագործակցության խթանումն է՝ նյութերը թարգմանելու, սխալներն ուղղելու, խմբագրելու և հոդված ստեղծելու նպատակով:

                      Comment


                      • #12
                        Anna78-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իսկապես շատ լավ մտահղացում է: Հաշվի առնելով մաթեմատիկայի բարդությունը,նաև այն, որ ոչ բոլոր աշակերտների մոտ է ստացվում սովորել մաթեմատիկա,սա լավ միջոց է բոլորին ներառել դասապրոցեսում:
                        Հարգելի Աննա, շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակից լինելու համար, շատ ճիշտ նշեցիք, որ ոչ բոլոր աշակերտների մոտ է ստացվում սովորել մաթեմատիկան, նման աշակերտներին հանձնարարություն տվեցի և հիացած եմ իրենց կատարած աշխատանքներից։

                        Comment


                        • #13
                          hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Լիլիթ վիքիդասերի կիրառումը դպրոցում շատ հետաքրքիր և ուսուցանող կլինի, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
                          Շնորհակալ եմ , հարգելի Հասմիկ մասնակցության համար։ Ծրագրի արդյունքում կունենանք վիքիդասարաններ, որոնց աշակերտները կկարողանան դասին ինքնուրույն նախապատրաստվել, թարգմանություններ կատարել /օգտվել օնլայն բառարաններից/, խմբագրել հոդվածներ։

                          Comment


                          • #14
                            Ներկայացրած ծրագիրը բավականին արդյունավետ և կիրառելի է քանի որ արդեն մի քանի տարի Հայաստանում գործող վիքիակումբներում դպրոցականները սովորում են խմբագրել, վիքինախագծերում ստեղծում են տարբեր բնագավառների վերաբերող բազմաթիվ հոդվածներ՝ ըստ իրենց հետաքրքրութունների։
                            Ծրագիրն արդեն իսկ փորձարկվել է 2019 թվականի փետրվարին Լեռնապատի միջնակարգ դպրոցում,Հայաստանում առաջին անգամ , համագործակցել ենք Վիքիպեդիա Հայաստան ԳՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ, և այն հավանության է արժանացել նաև Շվեյցարիայի մեր գործընկերների կողմից։

                            Կից ներկայացնում եմ ծրագրի կիրառման և արդյունավետության գնահատման տեսանյութը։

                            Հղում՝
                            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-11-21, 21:50.

                            Comment


                            • #15
                              Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Հարգելի Լիլիթ, հոգեհարազատ թեմա եք ընտրել։ Ինքս էլ վիքիդասարանի մասնակցությամբ վարել եմ դաս կենսաբանություն առարկայից։ Նախագծի հաջողությունը զգալիորեն պայմանավորված է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների պատրաստակամությամբ։ Նշեմ, որ աշակերտները հաճույքով են մասնակցում վիքիդասերին։ Այսպիսի դասերը մեծացնում են աշակերտների պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, զարգացնում են համակարգչով աշխատելու հմտություններ։ Համագործակցության ընթացքում ստեղծվում են միջառարկայական կապեր՝ նպաստելով բազմակողմանի գիտելիքների ձեռքբերմանը։ Նման ձևով անցկացվող դասերի շնորհիվ աշակերտների կողմից նյութի յուրացումն ավելի արդյունավետ է։
                              Հարգելի Անահիտ, շնորհակալ եմ թեմայի քննարկմանը միանլու համար և կխնդրեմ մեզ հետ կիսվել վիքիդասրանի հետ համատեղ վարած դասերի նյութերով , որոնք բավականին հետաքրքիր և ուսանելի են։
                              Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-11-21, 22:54.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information