Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցիչ 24 ժամ և 7 օր , երկրաչափություն 7-րդ դասարան

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցիչ 24 ժամ և 7 օր , երկրաչափություն 7-րդ դասարան

    Հարգելի գործընկերներ, նպատակ ունեմ Ձեզ հետ համագործակցելով, ստեղծել երկրաչափություն առարկայի տեսական նյութերի ամբողջական փաթեթ, որը օգտակար կլինի ո՛չ միայն աշակերտների, այլև կօգնի ուսուցիչներին կրկնության և ամրապնդման դասերը կազմակերպելիս: Միասին կմշակենք թեմատիկ և կիսամյակային աշխատանքները և արդյունքում կունենանք ամբողջական փաթեթ:
    Այս հարթակում կտեղադրեմ 7-րդ դասարանի երկրաչափություն առարկայի ամբողջ ծրագրայն նութերը՝ տեսադասերի տեսքով, յուրաքանչյուր նյութին համապատասխան առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, գործնական աշխատանքներ, առցանց թեստեր, ակտիվացնող և հետաքրքրաշարժ նյութեր: Նյութերը կտեղադրվեն ծրագրային նյութի և չափորոշիչներին համապատասխան:
    Սիրով կընդունեմ ցանկացած դիտողություն և առաջարկություն:
    Մաղթում եմ արդյունավետ համագործակցություն:
    Հասմիկ Հակոբյան

  • #2
    Հարգելի գործընկերներ, Ձեզ եմ ներկայացնում 7 - րդ դասարանի երկրաչափություն առարկայի առաջին տեսանյութը։ Կիսվեք Ձեր աշակերտների հետ և տեղեկացրեք արդյունքների մասին, դիտողությունները և առաջարկությունները սիրով կընդունեմ։ Հետագայում նախատեսում եմ առանձին կայքում տեղադրել ամբողջ դասընթացը, համապատասխան առաջադրանքներ և թեստեր։ Ստորև ներկայացնում եմ տեսանյութը և դասին համապատասխան թեստը։
     
    Վերջին խմբագրողը՝ hasmikh; 17-10-21, 20:38. Պատճառը՝: https://quizizz.com/admin/quiz/60f1ae9dd4c0a9001b3b59d1
    Հասմիկ Հակոբյան

    Comment


    • #3
      Թեստի հղումը՝ https://quizizz.com/admin/quiz/60f1ae9dd4c0a9001b3b59d1
      Հասմիկ Հակոբյան

      Comment


      • #4
        շատ լավ են և թեստը և նյութը

        Comment


        • #5
          Շնորհակալություն արձագանքի համար։
          Հարգելի գործընկերներ քննարկենք այս թեմային վերաբերող գործնական աշխատանքը և առաջադրանքը նախատեսված ա և բ մակարդակների համար
          Կցված ֆայլեր
          Վերջին խմբագրողը՝ hasmikh; 20-10-21, 00:32.
          Հասմիկ Հակոբյան

          Comment


          • #6
            Հարգելի ուսուցիչներ, ֆլեշքարտերի կիրառումը դասապրոցեսում ունի ինչպես մոտիվացնող, այնպես էլ ուսուցանող դեր։ Այս ֆլեշքարտը կարող եք հանձնարարել աշակերտներին արձակուրդների ընթացքում և արձագանքել, կիսվել աշակերտների և ձեր տպավորություններով։
            Study երկրաչափություն 7 Flashcards at ProProfs - Այս ֆլեշքարտը նախատեսված է երկրաչափության դասը հետաքրքիր դարձնելու համար: Օգտակար է  առաջին թեմատիկ աշխատանքին նախապատրաստվելու ժամանակ
            Հասմիկ Հակոբյան

            Comment


            • #7
              hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի գործընկերներ, Ձեզ եմ ներկայացնում 7 - րդ դասարանի երկրաչափություն առարկայի առաջին տեսանյութը։ Կիսվեք Ձեր աշակերտների հետ և տեղեկացրեք արդյունքների մասին, դիտողությունները և առաջարկությունները սիրով կընդունեմ։ Հետագայում նախատեսում եմ առանձին կայքում տեղադրել ամբողջ դասընթացը, համապատասխան առաջադրանքներ և թեստեր։ Ստորև ներկայացնում եմ տեսանյութը և դասին համապատասխան թեստը։
              Հարգելի Հասմիկ, հետաքրքիր և ուսանելի թեմա եք ընտրել, սիրով կհետևեմ և կմասնակցեմ քննարկումներին։

              Comment


              • #8
                Հարգելի Լիլիթ, շատ շնորհակալ եմ արձագանքելու համար, հուսով եմ թեման օգտակար կլինի, այս նախագիծը կարելի է իրականացնել տարբեր առարկաների համար առցանց ուսուցում կազմակերպելու ժամանակ:
                Հասմիկ Հակոբյան

                Comment


                • #9
                  hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի գործընկերներ, նպատակ ունեմ Ձեզ հետ համագործակցելով, ստեղծել երկրաչափություն առարկայի տեսական նյութերի ամբողջական փաթեթ, որը օգտակար կլինի ո՛չ միայն աշակերտների, այլև կօգնի ուսուցիչներին կրկնության և ամրապնդման դասերը կազմակերպելիս: Միասին կմշակենք թեմատիկ և կիսամյակային աշխատանքները և արդյունքում կունենանք ամբողջական փաթեթ:
                  Այս հարթակում կտեղադրեմ 7-րդ դասարանի երկրաչափություն առարկայի ամբողջ ծրագրայն նութերը՝ տեսադասերի տեսքով, յուրաքանչյուր նյութին համապատասխան առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, գործնական աշխատանքներ, առցանց թեստեր, ակտիվացնող և հետաքրքրաշարժ նյութեր: Նյութերը կտեղադրվեն ծրագրային նյութի և չափորոշիչներին համապատասխան:
                  Սիրով կընդունեմ ցանկացած դիտողություն և առաջարկություն:
                  Մաղթում եմ արդյունավետ համագործակցություն:
                  Հարգելի Հասմիկ, եթե դեմ չեք 7-րդ դասարանում շրջան, շրջանագիծ թեմայի վերաբերյալ հետաքրքրի նյութ կարող եմ ներկայացնել։
                  https://drive.mindmup.com/map/1RyzYN..._mZZRkLvjc6SBM

                  Սյստեղ կցել եմ դասին կիրառվող բոլոր նյութերը։

                  Comment


                  • #10
                    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի Հասմիկ, եթե դեմ չեք 7-րդ դասարանում շրջան, շրջանագիծ թեմայի վերաբերյալ հետաքրքրի նյութ կարող եմ ներկայացնել։
                    https://drive.mindmup.com/map/1RyzYN..._mZZRkLvjc6SBM

                    Սյստեղ կցել եմ դասին կիրառվող բոլոր նյութերը։
                    Հարգելի Լիլիթ, շատ ուրախ եմ և շնորհակալ թեմայի հետաքրքրվածության համար: Իհարկե , եթե ունեք պատրաստի առցանց թեստեր, տեսանյութեր, կամ ինտերակտիվ նյութեր, անպայման տեղադրեք, այս թեման ստեղծված է մեթոդական նյութերը հավաքագրելու, մշակելու, մեկս մյուսին լրացնելու, օգտակար լինելու համար: Նպատակ ունեմ թեմաները տեղադրել, ըստ դասագրքի հաջորդականության: Պատրաստում եմ հաջորդ թեման: Իսկ մինչ այդ քննարկենք տեղադրածը, ուղղումներ, առաջարկներ անենք և անցնենք առաջ:
                    Ես նայել եմ ձեր դասի պլանը, առցանց թեստը, հետաքրիր էր, շնորհակալություն ներկայացնելու համար:
                    Հասմիկ Հակոբյան

                    Comment


                    • #11
                      Հարգելի Հասմիկ,շատ լավ ծրագիր եք իրականացնում,բավականին մատչելի ու հետաքրքիր է ներկայացված տեսանյութը:
                      Իսկ թեստերն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ուսուցանվող նյութը: Կարծում եմ,մեր աշակերտներն էլ ոգևորված կաշխատեն:

                      Comment


                      • #12
                        Աննկա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Հասմիկ,շատ լավ ծրագիր եք իրականացնում,բավականին մատչելի ու հետաքրքիր է ներկայացված տեսանյութը:
                        Իսկ թեստերն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ուսուցանվող նյութը: Կարծում եմ,մեր աշակերտներն էլ ոգևորված կաշխատեն:
                        Ողջունում եմ Ձեր մուտքը հարգելի Աննկա, հուսով եմ կունենանք հետաքրիր, արդյունավետ աշխատանք, սիրով համագործակցենք:
                        Հասմիկ Հակոբյան

                        Comment


                        • #13
                          Բարի օր եմ մաղթում բոլորին
                          Հարգելի գործընկերներ 7 - րդ դասարանում ժամանակն է հանձնարարել թեմատիկ գրավոր աշխատանք-1, ուստի ներբեռնում եմ իմ կազմած աշխատանքը, կսպասեմ արձագանքներին:
                          Կցված ֆայլեր
                          Հասմիկ Հակոբյան

                          Comment


                          • #14
                            hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
                            Բարի օր եմ մաղթում բոլորին
                            Հարգելի գործընկերներ 7 - րդ դասարանում ժամանակն է հանձնարարել թեմատիկ գրավոր աշխատանք-1, ուստի ներբեռնում եմ իմ կազմած աշխատանքը, կսպասեմ արձագանքներին:
                            Ձեր թույլտվությամբ կհարստացնեմ իմ թղթապանակը:
                            Մեկով էլ ես կավելացնեմ թեմատիկների ձեր հավաքածուն: 3, 6րդ, 1.docx

                            Comment


                            • #15
                              Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Ձեր թույլտվությամբ կհարստացնեմ իմ թղթապանակը:
                              Մեկով էլ ես կավելացնեմ թեմատիկների ձեր հավաքածուն: [ATTACH]n161031[/ATTACH]
                              Ուրախ եմ ակտիվության համար, հարգելի Մառա:
                              Շնորհակալություն թեստը տրամադրելու համար, խնդրում եմ թեմատիկի առաջին տարբերակը ևս տեղադրել, ամբողջական դարձնելու համար:


                              Հասմիկ Հակոբյան

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information