Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ մաթեմատիկայից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիներս, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքի համար կազմված թեմատիկ գրավոր աշխատանքներ երկրաչափություն առարկայից, որոնք նախատեսված են 2-րդ կիսամյակի համար:
    Ուսուցիչն ազատ է ուսուցանող և միավորային գնահատման թեստեր կազմելիս։ Եվ նաև շատ կարևոր է , որ իր աշխատանքում հստակ պատկերացնի չափորոշչի պահանջը և ճիշտ կատարի գնահատումը, որպեսզի կարողանա գնահատել իր կողմից չափորոշչային պահանջի կատարումը: Հարգելի Աստղիկ, դուք իսկապես տիրապետում եք գրավոր աշխատանքների կազմման մեթոդական հնարներին և օգնում մեր կոլեգաներին։
    Լիլիթ Կորյունի Սահակյան

    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

    https://lib.armedu.am/user/profile/2640

    Comment

    • #17
      Հարգելի գործընկերներ կարող եք օգտվել նաև Իմ դպրոցը կայքից, որտեղադրված են բազմաթիվ թեստեր տարբեր առարկաներից:

      Comment

      • #18
        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Ուսուցիչն ազատ է ուսուցանող և միավորային գնահատման թեստեր կազմելիս։ Եվ նաև շատ կարևոր է , որ իր աշխատանքում հստակ պատկերացնի չափորոշչի պահանջը և ճիշտ կատարի գնահատումը, որպեսզի կարողանա գնահատել իր կողմից չափորոշչային պահանջի կատարումը: Հարգելի Աստղիկ, դուք իսկապես տիրապետում եք գրավոր աշխատանքների կազմման մեթոդական հնարներին և օգնում մեր կոլեգաներին։
        Շնորհակալություն Լիլիթ ջան, իհարկե պարտավոր ենք մեկս մեկին օգտակար լինելու ու մեր փորձով ու աշխատանքներով կիսվելու:

        12-րդ դասարանի հանրահաշիվ և երկրաչափություն առարկաների համար կազմված աշխատանքները խորհուրդ կտամ օգտագործել ընդհանուր հոսքում: Դրանք ես նախորդ ուսումնական տարում կիրառել եմ: Աշակերտները տեղավորվում էին ժամանակի մեջ, և առանձնապես չէին դժվարանում, իսկ արդյունքները բավականին գոհացուցիչ էին:
        Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

        Comment

        • #19
          Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելիներս, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքի համար կազմված թեմատիկ գրավոր աշխատանքներ երկրաչափություն առարկայից, որոնք նախատեսված են 2-րդ կիսամյակի համար:

          Ուսումնասիրեցի 12-րդ դասարանի երկրաչափության թեմատիկ գրավոր աշխատանքները՝ նախատեսված երկրորդ կիսամյակի համար: Թեմատիկ աշխատանքներում ընդգրկված են սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան առաջադրանքներ: Ապահովված է նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի բարդության առաջադրանքներ: Կազմված են բավականին հաջող և վարպետորեն:
          Շնորհակալություն

          Comment

          • #20
            Sofa-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի Sofa ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը այն մասին, թե միավորների բաշխվածությունը ըստ առաջադրանքների ինչպիսին է:
            Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

            Comment

            • #21
              Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Sofa ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը այն մասին, թե միավորների բաշխվածությունը ըստ առաջադրանքների ինչպիսին է:
              Հարգելի Աստղիկ, ուսումնասիրել էի երկրաչափության թեմատիկները, երեկ էլ նայեցի հանրահաշվինը, չեմ հասցրել միայն կիսամյակայինները ուսումնասիրել (դա էլ կնայեմ): Իմ կարծիքով միավորների բածխվածությունը համապատասխանում է ընտրված առաջադրանքների բարդությանը, փոփոխության կարիք ընդհանրապես չկա, շատ հավանեցի, մտադրված եմ դրանք կիրառել 2-րդ կիսամյակում: Չնայած չի բացառվում, որ փորձնական մեկ գրավոր անցկացնեմ, հասկանալու համար, թե ժամանակի մեջ ինչպես են տեղավորվում:

              Comment

              • #22
                armghukassyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի գործընկերներ կարող եք օգտվել նաև Իմ դպրոցը կայքից, որտեղադրված են բազմաթիվ թեստեր տարբեր առարկաներից:
                Հարգելի armghukassyan, համամիտ եմ ձեզ հետ: Իմ դպրոց կայքում կա «Ստուգողական աշխատանքներ» բաժինը, որտեղ էլ տեղադրված են թեմատիկ աշխատանքներ: Սակայն դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Իմ+» բաժանորդագրությունը, որը վճարովի է: Դա էլ և' ուսուցիչների, և' աշակերտների համար խոչնդոտ է հանդիսանում(հասկանալի պատճառներով), որպեսզի կայքը իր ողջ հնարավորություններով օգտագործվի:
                Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                Comment

                • #23
                  Հարգելի Աստղիկ իմաստն էլ ինչումն է? Ուսուցիչը պիտի մեկ տարվա համար 8600 դրամ մուծի: Մենք կկազմենք ստուգողականները, ինչ է, չենք կարող? Եթե <Իմ դպրոց> կայքի նպատակը ուսուցիչներին օժանդակելն է, թող ծառայությունները ձրի դարձնեն: Կամ ատեստացիայի ժամանակ ինչի են պարտադրում, որ ուսուցիչները պարտադիր լուծեն այնտեղի ՏՀՏ բաժնի թեստերը, որն, իմիջայլոց, կապ չունի ՏՀՏ գիտելիքների հետ, այլ ավելի շատ վերաբերվում է <Իմ դպրոց> կայքին: Խնդրեմ, սա էլ հաջորդ ձևական աշխատանքը: Այս թեմայով էլ քննարկում կարելի է բացել:
                  Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                  Էլենբակս

                  Comment

                  • #24
                    Անվճար լինելու դեպքում՝ բազմազանության համար, մենք կարող էինք օգտագործել այդ ստուգողական աշխատանքները: Իհարկե Գայանե ջան, մենք օգնությունից ու օժանդակությունից չէինք հրաժարվի:
                    Իմ կարծիքով գրանցվել, ՏՀՏ-ի թեստերը լուծել պարտադրեցին, որ կայքի հնարավորություններին տիրապետենք և աշակերտներին ուղորդենք դեպի այնտեղ:
                    Օրինակ, ես էլ ատեստացիայից հետո, իմ դասղեկական դասարանի 22 աշակերտներին գրանցեցի կայքում, մտածելով, որ այլ սոց. ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն լուծեն աշակերտների համար տարբեր առարկաներից տեղադրված առաջադրանքները: Դրանք կրկնության ու ամրապնդման համար բավականին օգտակար կլինեն:
                    Վերջին խմբագրողը՝ Աստղիկ Մարկոսյան; 22-11-16, 01:37.
                    Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                    Comment

                    • #25
                      Երկրաչափություն 7, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ

                      Ներկայացնում եմ կիսամյակային ամփոփիչ աշխատանք երկրաչափությունից, որը նախատեսված է 7-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Թեստը պարունակում է 2 տարերակ:
                      Օգտագործված գրականություն.
                      1. Լ. Ս. Աթանասյան, Վ. Ֆ. Բուտուզով և ուրիշներ, «Երկրաչափություն 7», հիմնական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ 97» հրատարակչություն, Երևան 2016:
                      2. Ս. Է. Հակոբյան «Երկրաչափություն 7-9: Ուսուցչի ձեռնարկ», «Զանգակ-97», Երևան 2011:
                      3. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:

                      Աշխատանքը կարող եք տեսնել այս հղումով՝
                      http://lib.armedu.am/resource/17004
                      Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 20-04-17, 09:17.
                      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                      https://lib.armedu.am/user/profile/462

                      Comment

                      • #26
                        Երկրաչափություն 8, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ

                        Ներկայացնում եմ կիսամյակային ամփոփիչ աշխատանք երկրաչափությունից, որը նախատեսված է 8-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Թեստը պարունակում է 2 տարերակ:
                        Օգտագործված գրականություն.
                        1. Լ. Ս. Աթանասյան, Վ. Ֆ. Բուտուզով և ուրիշներ, «Երկրաչափություն 8», հիմնական դպրոցի 8-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ 97» հրատարակչություն, Երևան 2012:
                        2. Ս. Է. Հակոբյան «Երկրաչափություն 7-9: Ուսուցչի ձեռնարկ», «Զանգակ-97», Երևան 2011:
                        3. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:

                        Թեստը կարող եք ներբեռնել այստեղից՝
                        http://lib.armedu.am/resource/17005
                        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 20-04-17, 09:17.
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • #27
                          Երկրաչափություն 9, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ

                          Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ կիսամյակային ամփոփիչ աշխատանք երկրաչափությունից, որը նախատեսված է 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Թեստը կազմել եմ ըստ չափորոշչային պահանջների:
                          Օգտագործված գրականություն.
                          1. Լ. Ս. Աթանասյան, Վ. Ֆ. Բուտուզով և ուրիշներ, «Երկրաչափություն 9», հիմնական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ 97» հրատարակչություն, Երևան 2013:
                          2. Ա. Հովհաննիսյան, Ն. Բայաթյան, «9-րդ դասարանի հանրահաշիվ և երկրաչափություն առարկաների ընթացիկ գնահատման թեստերի ժողովածու», «Զանգակ-97», Երևան 2008:
                          3. Ս. Է. Հակոբյան «Երկրաչափություն 7-9: Ուսուցչի ձեռնարկ», «Զանգակ-97», Երևան 2011:
                          4. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:

                          Թեստը կարող եք ներբեռնել այստեղից՝ http://lib.armedu.am/resource/17006
                          Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 20-04-17, 09:17.
                          Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                          https://lib.armedu.am/user/profile/462

                          Comment

                          • #28
                            Հանրահաշիվ 7, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ

                            Ներկայացնում եմ կիսամյակային ամփոփիչ աշխատանք հանրահաշվից, որը նախատեսված է 7-րդ դասարանի երկրորդ կիսամյակի համար: Թեստը պարունակում է 2 տարերակ:
                            Օգտագործված գրականություն.
                            1. Ս. Մ. Նիկոլսկի, Մ. Կ. Պոտապով և ուրիշներ, «Հանրահաշիվ 7» հիմնական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք, «Անտարես» հրատարակչություն, Երևան 2016:
                            2. Ռ. Ա. Ավետիսյան «Հանրահաշիվ 7-9: Ուսուցչի ձեռնարկ», «Անտարես» հրատարակչություն, Երևան 2011:
                            3. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:

                            Աշխատանքը կարող եք տեսնել այս հղումով՝
                            http://lib.armedu.am/resource/17007
                            Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 20-04-17, 16:16.
                            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                            https://lib.armedu.am/user/profile/462

                            Comment

                            • #29
                              Շնորհակալություն, Գայանե ջան: Իսկապես շատ օգտակար աշխատանք ես կատարել: Այս աշխատանքների շնորհիվ կարելի է ապահովել օբյեկտիվություն, հուսալիություն և, որ ամենակարևորը ուսուցիչը դառնում է նախաձեռնող, ինքնուրույն և ստեղծագործող: Պարզապես թեմատիկ գրավոր աշխատանքների տետրերը եւ ուսուցման գործընթացում անհրաժեշտ ուսումնաօժանդակ մյուս նյութերը պետք է ընտրի ուսուցիչը, եթե ոչ, ապա պետք է օգտվի երաշխավորված թեմատիկ տետրերից , որոնց բովարդակությանը աշակերտների մեծ մասը ծանոթ են, հետևաբար հուսալիությունն ապահովված չէ(գրախանութներում ազատ վաճառվում է):
                              Լիլիթ Կորյունի Սահակյան

                              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                              https://lib.armedu.am/user/profile/2640

                              Comment

                              • #30
                                Հանրահաշիվ 7, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ
                                http://lib.armedu.am/resource/17007
                                Երկրաչափություն 7, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ
                                http://lib.armedu.am/resource/17004
                                Երկրաչափություն 9, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ
                                http://lib.armedu.am/resource/17006
                                Երկրաչափություն 8, կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք, 2-րդ կիսամյակ
                                http://lib.armedu.am/resource/17005
                                Նյութերի հեղինակ՝ Գայանե Սիմոնյան

                                Գայանե ջան, հսկայածավալ աշխատանք ես կատարել:
                                Շնորհակալություն քեզ, որ մշտապես աջակցում ու մեթոդական նյութեր ես տրամադրում կոլեգաներիդ:
                                Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X