Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկական արտադասարանական աշխատանքներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկական արտադասարանական աշխատանքներ

    Արտադասարանական աշխատանքները, լինելով դասապրոցեսի շարունակությունը, նպաստում են սովորողների ճանաչողական հետաքրքրությունների ձեւավորման, գիտելիքների խորացմանն ու հարստացմանը: Այդ տեսանկյունով էլ սխալ կլիներ ճանաչողական հետաքրքրությունների ձեւավորումը սահմանափակել միայն ուսումնական աշխատանքի շրջանակներում, չէ որ դպրոցականի հարցասիրությունը, հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտնում նրա ամբողջ գործունեության բազմազան տեսակներում: Ուսուցումը պետք է մշտապես լրացվի գիտելիքների ընդլայնմանն ու խորացմանը եւ դպրոցականների բազմակողմանի գործունեության կազմակերպմանն ուղղված արտադասարանական աշխատանքով: Ուրեմն սովորողների հարցասիրությունը, հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտնում ոչ միայն ուսուցման, այլեւ արտադասարանական աշխատանքների գործընթացում: Քանի որ արտադասարանական աշխատանքի բազմապիսի ձևերի օգտագործումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին ապահովելու դաստիարակության եւ ուսուցման փոխներգործությունը, որի շնորհիվ տեղի է ունենում անձնավորության զարգացումը ու ճանաչողական հետաքրքրության ձեւավորումը: Արտադասարանական աշխատանքը շատ առավելություն ունի դասի համեմատությամբ: Նրա բովանդակությունը խիստ կանոնակարգված չլինելով, թույլ է տալիս ավելի օպերատիվ կերպով օգտագործել սովորողների զարգացման համար գիտության, տեխնիկայի, մշակույթի եւ արվեստի նորագույն նվաճումները:Արտադասարանական աշխատանքը պայմաններ է ստեղծում դպրոցականների բազմակողմանի գործունեության հետազոտական,գեղարվեստական, տեխնիկական եւ այլ կազմակերպման համար, որի ընթացքում կարող են զարգանալ երեխաների ոչ միայն ճանաչողական հետաքրքրությունները, այլեւ նրանց հակումները և ընդունակությունները: Ուստի առաջարկում եմ ստեղծել նյութեր, որոնք կօգնեն մեր ուսուցիչներին արտադասարանական աշխատանքներ կազմակերպելիս:

    Օրինակ`Էական, անասելի, սքանչելի, անբացատրելի, անհանգչելի, գերազանց, վեհացնող և անհասանելի-ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ (ԼՈՒԿԱ ՊԱՉՈԼԻ)
    http://lib.armedu.am/resource/9775
    Լիլիթ Կորյունի Սահակյան

    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

    https://lib.armedu.am/user/profile/2640

  • #2
    Հանրահաշվական խնդիրներ /արտադասարանական/

    N 1
    Շատ հանրահաշվական խնդիրներ ունենում են հետաքրքիր լուծումներ` երկրաչափության կիրառմամբ: Այստեղ ներկայացված են հանրահաշվական խնդիրներ` իրենց երկրաչափական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով, որոնք լուծելու դեպքում սովորողները ձեռք կբերեն կայուն և հիմնավոր գիտելիքներ:
    http://lib.armedu.am/resource/6213
    Լիլիթ Կորյունի Սահակյան

    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

    https://lib.armedu.am/user/profile/2640

    Comment


    • #3
      «Պի» թիվ

      Դաս նվիրված պի թվին: Դասի 1- 20-րդ սլայդները կարելի է օգտագործել նոր նյութի հաղորդման ժամանակ: 21-32-րդ սլայդները կօգնեն հետագայում թեման ամրապնդելու և ամփոփելու համար: Դասը հետաքրքիր անցկացնելու համար սլայդներում կան լրացուցիչ նյութեր, որի մասին ավելի ծավալուն ներկայացված է առանձին Word Էջում: Իսկ պի թվի երաժշտությունը և շրջանագծի մասին պատմող տեսահոլովակը դասը կդարձնեն ավելի պատկերավոր: www.youtube.com/watch?v=ldnZevLaX6I www.youtube.com/watch?v=pR3nkJ2f4jo
      http://lib.armedu.am/resource/6511
      Լիլիթ Կորյունի Սահակյան

      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

      https://lib.armedu.am/user/profile/2640

      Comment


      • #4
        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Արտադասարանական աշխատանքները, լինելով դասապրոցեսի շարունակությունը, նպաստում են սովորողների ճանաչողական հետաքրքրությունների ձեւավորման, գիտելիքների խորացմանն ու հարստացմանը..........: Ուստի առաջարկում եմ ստեղծել նյութեր, որոնք կօգնեն մեր ուսուցիչներին արտադասարանական աշխատանքներ կազմակերպելիս:
        http://lib.armedu.am/resource/9775
        Lilit Sahakyan ջան, աղջիկ ջան, կներես իմ մանր բուրժուական մտածողությն համար,բայց ինչպես եք լուծում արտադասարանական աշխատաքնեի դիմաց տրվող վարձատրության հարցը:

        Comment


        • #5
          petros59-ի խոսքերից Նայել գրառումը
          Lilit Sahakyan ջան, աղջիկ ջան, կներես իմ մանր բուրժուական մտածողությն համար,բայց ինչպես եք լուծում արտադասարանական աշխատաքնեի դիմաց տրվող վարձատրության հարցը:
          Եթե մեր առջև դրված նպատակներից 1-ին տեղում լինի մեր աշխատանքի դիմաց վարձատրության հարցը, ապա ես կարծում եմ , որ մեր ՀՀ-ում ուսուցիչ չենք ունենա
          ( նկատի ունենալով ուսուցչի նյարդահուզական աշխատանքի դիմաց վճարվող խղճուկ աշխատավարձը): Ուստի՝ ինձ համար թե՛ ներդասարանական, թե՛ արտադասարանական աշխատանքներ կատարելը նվիրական գործ է, որի դիմաց ստացածս վարձատրությունը՝ աշակերտի աչքերի արտահայտությունն է, որտեղ կա սեր, հետաքրքրություն և բավարարվածություն:
          Լիլիթ Կորյունի Սահակյան

          https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

          https://lib.armedu.am/user/profile/2640

          Comment


          • #6
            Հանրահաշվական խնդիրներ /արտադասարանական/

            N 2
            Շատ հանրահաշվական խնդիրներ ունենում են հետաքրքիր լուծումներ` երկրաչափության կիրառմամբ: Այստեղ ներկայացված են հանրահաշվական խնդիրներ` իրենց երկրաչափական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով, որոնք լուծելու դեպքում սովորողները ձեռք կբերեն կայուն և հիմնավոր գիտելիքներ:
            http://lib.armedu.am/resource/8436
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment


            • #7
              Հանրահաշվական խնդիրներ /արտադասարանական/

              N 3
              Շատ հանրահաշվական խնդիրներ ունենում են հետաքրքիր լուծումներ` երկրաչափության կիրառմամբ: Այստեղ ներկայացված են հանրահաշվական խնդիրներ` իրենց երկրաչափական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով, որոնք լուծելու դեպքում սովորողները ձեռք կբերեն կայուն և հիմնավոր գիտելիքներ:
              http://lib.armedu.am/resource/8980
              Լիլիթ Կորյունի Սահակյան

              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

              https://lib.armedu.am/user/profile/2640

              Comment


              • #8
                Հանրահաշվական խնդիրներ (արտադասարանական)

                N 4
                Շատ հանրահաշվական խնդիրներ ունենում են հետաքրքիր լուծումներ` երկրաչափության կիրառմամբ: Այստեղ ներկայացված են հանրահաշվական խնդիրներ` իրենց երկրաչափական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով, որոնք լուծելու դեպքում սովորողները ձեռք կբերեն կայուն և հիմնավոր գիտելիքներ:
                http://lib.armedu.am/resource/9170
                Լիլիթ Կորյունի Սահակյան

                https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                https://lib.armedu.am/user/profile/2640

                Comment


                • #9
                  Հետաքրքիր և գեղեցիկ լուծումներ, շնորհակալություն:

                  Comment


                  • #10
                    Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Արտադասարանական աշխատանքները, լինելով դասապրոցեսի շարունակությունը, նպաստում են սովորողների ճանաչողական հետաքրքրությունների ձեւավորման, գիտելիքների խորացմանն ու հարստացմանը: Այդ տեսանկյունով էլ սխալ կլիներ ճանաչողական հետաքրքրությունների ձեւավորումը սահմանափակել միայն ուսումնական աշխատանքի շրջանակներում, չէ որ դպրոցականի հարցասիրությունը, հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտնում նրա ամբողջ գործունեության բազմազան տեսակներում: Ուսուցումը պետք է մշտապես լրացվի գիտելիքների ընդլայնմանն ու խորացմանը եւ դպրոցականների բազմակողմանի գործունեության կազմակերպմանն ուղղված արտադասարանական աշխատանքով: Ուրեմն սովորողների հարցասիրությունը, հետաքրքրությունն իր արտահայտությունն է գտնում ոչ միայն ուսուցման, այլեւ արտադասարանական աշխատանքների գործընթացում: Քանի որ արտադասարանական աշխատանքի բազմապիսի ձևերի օգտագործումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին ապահովելու դաստիարակության եւ ուսուցման փոխներգործությունը, որի շնորհիվ տեղի է ունենում անձնավորության զարգացումը ու ճանաչողական հետաքրքրության ձեւավորումը: Արտադասարանական աշխատանքը շատ առավելություն ունի դասի համեմատությամբ: Նրա բովանդակությունը խիստ կանոնակարգված չլինելով, թույլ է տալիս ավելի օպերատիվ կերպով օգտագործել սովորողների զարգացման համար գիտության, տեխնիկայի, մշակույթի եւ արվեստի նորագույն նվաճումները:Արտադասարանական աշխատանքը պայմաններ է ստեղծում դպրոցականների բազմակողմանի գործունեության հետազոտական,գեղարվեստական, տեխնիկական եւ այլ կազմակերպման համար, որի ընթացքում կարող են զարգանալ երեխաների ոչ միայն ճանաչողական հետաքրքրությունները, այլեւ նրանց հակումները և ընդունակությունները: Ուստի առաջարկում եմ ստեղծել նյութեր, որոնք կօգնեն մեր ուսուցիչներին արտադասարանական աշխատանքներ կազմակերպելիս:

                    Օրինակ`Էական, անասելի, սքանչելի, անբացատրելի, անհանգչելի, գերազանց, վեհացնող և անհասանելի-ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ (ԼՈՒԿԱ ՊԱՉՈԼԻ)
                    http://lib.armedu.am/resource/9775
                    Նշված մեջբերմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝
                    http://kantegh.asj-oa.am/754/1/222-230.pdf
                    էԼԱԴԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ,,Սովորողների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորումը արտադասարանական աշխատանքների գործընթացում,,
                    ( ուսուցչի առաջավոր փորձը)
                    Վերջին խմբագրողը՝ Լուսինէ Ավագյան; 22-07-16, 16:13.
                    Լուսինե Ավագյան

                    Comment


                    • #11
                      Հարգելի ուսուցիչներ, առաջարկում եմ տեղադրել հետաքրքիր նյութեր մաթեմատիկայի, մաթեմատիկոսների վերաբերյալ, որոնք կարող ենք օգտագործել դասի խթանման փուլում: Ելնելով իմ փորձից, կարող եմ ձեզ վստահեցնել , որ մի փոքրիկ պատմություն թեմայի վերաբերյալ կամ հետաքրքիր փաստ մաթեմատիկոսի կյանքից ակտիվացնում է աշակերտներին, մղելով նրանց դեպի դասապրոցես:

                      Պյութագորասի աֆորիզմները

                      Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ ինչ-որ բան:
                      Մի քննարկիր ոչինչ երեխաների,կանանց և ժողովրդի հետ:
                      Մի դատիր անձիդ բարձրության մասին,քո ստվերով`մայրամուտի ժամանակ:
                      Արթնանալով առավոտյան`հարցրու ինքդ քեզ`ինչ պետք է անեմ:Իսկ երեկոյան`քնելուց առաջ`ինչ արեցի:
                      Ինչ էլ որ քո մասին մտածեն…Արա այն,ինչ մտածում ես,որ արդարացի է:Եղիր միանման անտարբեր`քննադատության ու գովեստի հանդեպ:
                      Կատակը`աղի նման,պետք է չափի մեջ օգտագործել:
                      Կատարիր հանճարեղ գործ`չխոստանալով հանճարեղություն:
                      Ընկերությունը հենց հավասարությունն է:
                      Եթե կարող ես լինել արծիվ,մի ձգտիր դառնալ առաջինը`ագռավների մեջ:
                      Երկու մարդկանց մեջ,ովքեր ունեն նույն ուժը,ուժեղ է նա,ով ճիշտ է:
                      Գտիր քեզ ընկեր:Դու չես կաող լինել երջանիկ միայնակ:Երջանկությունը երկուսի պարգևն է:
                      Լիլիթ Կորյունի Սահակյան

                      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                      https://lib.armedu.am/user/profile/2640

                      Comment


                      • #12
                        Հույժ սիրելով համրողական արվեստը՝ խորհեցի թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում. մայր համարեցի այն բոլոր ուսմանց։
                        Անանիա Շիրակացի

                        Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի։
                        Նապոլեոն Բոնապարտ
                        Վերջին խմբագրողը՝ Լուսինէ Ավագյան; 23-07-16, 00:36.
                        Լուսինե Ավագյան

                        Comment


                        • #13
                          Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին

                          Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
                          Կ. Գաուս

                          Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
                          Մ.Վ.Լոմոնոսով

                          Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:
                          Է. Կանտ

                          Հնարավոր չէ լինել իսկական մաթեմատիկոս, չլինելով մի քիչ պոետ:
                          Կ. Վեյերշտրաս

                          Մաքուր մաթեմատիկան այն է ուր մենք չգիտենք ինչի մասին ենք խոսում և չգիտենք ճիշտ է այն ինչ որ խոսում ենք:
                          Բ. Ռասել

                          Ապացույցը համարվում է խիստ, եթե այդպես են համարում մաթեմատիկոսների մեծամասնությունը:
                          Մ. Կլեյն

                          Կեղծ թվերը գեղեցիկ ու հրաշալի ապաստան են աստվածային ոգու համար, գոյի և անգոյի համատեղություն են գրեթե:
                          Գ. Լեյբնից

                          Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:
                          Ա. Պուանկարե
                          Իրական աշխարհին վերաբերվող մաթեմատիկական օրենքները հուսալի չեն, իսկ մաթեմատիկական հուսալի օրենքները իրական աշխարհի հետ կապ չունեն:
                          Ա. Էյնշտեյն

                          Երբ հարաբերականության տեսությամբ սկսեցին զբաղվել մաթեմատիկոսները, ես էլ դադարեցի հասկանալ այն:
                          Ա. Էյնշտեյն

                          Մաթեմատիկան սեփական քթից բռնած ման ածելու միակ և կատարյալ եղանակն է:
                          Ա. Էյնշտեյն
                          Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գույների և բառերի համախմբության նմանությամբ` մտքերի համախմբությունը պետք է օժտված լինի ներքին ներդաշնակությամբ:
                          Գ. Հարդի

                          Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:

                          Ս. Սոբոլև
                          Մաթեմատիկան տարբեր բաները նույն անունով կոչելու արվեստ է:
                          Ա. Պուանկարե

                          Հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը: Կասկած չկա գոնե այն բանում, որ թվերը ցույց են տալիս թե այն ինչպես է կառավարվում:
                          Յ. Գյոթե

                          Մաթեմատիկական, բնական և հումանիտար գիտությունները կարող են համապատասխանաբար անվանվել գերբնական, բնական և ոչ բնական:
                          Լ. Լանդաու


                          Մաթեմատիկան մարգարեություններ անելու ամենահուսալի միջոցն է:
                          Շվեբել

                          Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:

                          Ռ.Բեկոն


                          Ոգեշնչումը, որը պետք է երկրաչափության մեջ պոեզիայում անհրաժեշտ ոգեշնչումից պակաս չէ:
                          Ա.Ս.Պուշկին

                          Լուծման դժվարությունը ինչ-որ չափով պարունակվում է խնդիր հասկացության մեջ. Այնտեղ որտեղ դժվարություն չկա, և խնդիր չկա:
                          Դ.Պոյա


                          Եթե դուք ուզում եք լողալ սովորել, ապա համարձակ ջուրն եք մտնում: Իսկ եթե ուզում եք սովորել խնդիրներ լուծել, ապա սկսեք լուծել դրանք:
                          Դ.Պոյա


                          Գ.Աղեկյան
                          http://www.mathnet.am/%D5%A3%D5%AC%D...%AB%D5%B6.html
                          Լիլիթ Կորյունի Սահակյան

                          https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                          https://lib.armedu.am/user/profile/2640

                          Comment


                          • #14
                            «Իմ հայրը, ծագումով Պիզայից, ծառայում էր Աֆրիկայում, Բուժիի մաքսատանը: Նա ինձ Բուժի տարավ իր հետ ուսումնասիրելու հաշվելու արվեստը: Իննը հնդկական նշաններով հաշվելու զարմանալի արվեստն ինձ այնքան դուր եկավ, որ ես ցանկացա իմանալ, թե ինչ է հայտնի այդ արվեստի մասին Եգիպտոսում, Հունաստանում,Սիրիայում, Սիցիլիայում և Պրովանսում: Այցելելով այս բոլոր երկրները, ես համոզվեցի, որ հաշվելու հնդկական համակարգը ամենակատարյալն է»:
                            Լեոնարդո Պիզանո Ֆիբոնաչիի

                            ԼԵՈՆԱՐԴՈ ՊԻԶԱՅԵՑԻ (ՖԻԲՈՆԱՉԻ)
                            Բոնաչչիի որդին
                            Իտալական Պիզա քաղաքում Ֆրիդրիխ Գոգենշտաուֆենի պալատներում ապրում և աշխատում էր միջնադարի եվրոպական գիտնականներից մեծագույնը՝ Լեոնարդո Պիզանոն, Ֆիբոնաչի անունով, որ նշանակում էր «Բոնաչչիի զավակ»:
                            Ֆիբոնաչչիի ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ: Ընդունված է համարել, որ նա ծնվել է 1170-ին:
                            Մահացել է 1228 թ.:Ենթադրվում է, որ նա զոհվել է Ֆրիդրիխ Գոգենշտաուֆենի ղեկավարած խաչակրաց արշավներից մեկի ժամանակ:
                            Այսպիսով, Ֆիբոնաչչին, ապրելով մոտ 58 տարի, վարել է արկածներով ու բացահայտումներով լի հետաքրքիր կյանք:
                            Կյանքի ընթացքում հրատարակել է երեք գիրք՝ «Գիրք աբակի մասին» (1202թ.), «Գործնական երկրաչափություն» (1220թ.), և «Քառակուսիների գիրքը»:
                            Ֆիբոնաչչիի շարքի յուրաքանչյուր անդամ հավասար է նախորդ երկուսի գումարին:Fn = Fn-1 + Fn-2
                            Այս ֆորմուլան կոչվում է ռեկուրենտային ֆորմուլա, որն առաջացնում է նման հաջորդականություն.
                            1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, ... .
                            Եթե վերցնենք Ֆիբոնաչչիի շարքի որևէ հաջորդական զույգ և բաժանենք մեծ թիվը փոքրի, ապա մեր արդյունքը կմոտենա ոսկե հատմանը: Ֆիբոնաչչիի հաջորդականության հայտնագործումից հետո բնության մեջ հայտնաբերվեցին երևույթներ խիստ հիշեցնող Ֆիբոնաչչիի շարքի հաջորդականությունը:
                            Դրանցից մեկը կոչվում է ֆիլլոտակսիս (տերևադասավորություն (листорасположение)), համաձայն որի դասավորված են, օրինակ, արևածաղիկի սերմերը ծաղկի մեջ: Այդ հաջորդականությունն ունի մի շարք հետաքրքիր մաթեմատիկական հատկանիշներ:
                            Եթե բաժանենք հատվածը երկու մասի այնպես, որ մեծ և փոքր մասերի հարաբերությունը լինի նույնը, ինչ ամբողջի ու մեծ հատվածի հարաբերությունը, ապա համեմատականության գործակիցը մոտավորապես հավասար կլինի 1,618, որը հայտնի է որպես ոսկե հատում(золотое сечение):
                            http://lib.armedu.am/resource/9775
                            Վերջին խմբագրողը՝ Lilit Sahakyan; 07-08-16, 01:01.
                            Լիլիթ Կորյունի Սահակյան

                            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                            https://lib.armedu.am/user/profile/2640

                            Comment


                            • #15
                              Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին

                              http://chekhov.am/html/mankavarjner/...anna/mecer.pdf
                              Լիլիթ Կորյունի Սահակյան

                              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                              https://lib.armedu.am/user/profile/2640

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information