Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանշանա՞կ, համամիտ եմ Ձեզ հետ Մարինե ջան, Սոկրատ Մկրտչյանի դասագրքերը բավականին լավ գրքեր են, որքան էլ ասեն թե՞ խնդիրները խրթին են, համամիտ չեՙմ, թող երեխաները մտածել սովորեն:
    Համամիտ եմ ձեզ հատ,հարգելի' Մարկոսյան:Դասագիրքը կազմված է հենց շերտավորված ուսուցման ձևաչափով:Այն խնդիրները,որոնք խրթին են, հասանելի են մաթեմատիկական տրամաբանություն ու մտածողություն ունեցող աշակերտներին:Այդ խնդիրները ոչ բոլորին է հանձնարարվում,սակայն բոլորն էլ հաճույքով մասնակցում են խնդիրների քննարկմանը:

    Comment


    • Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի′ Մարինե այս նյութն ինձ շատ հետաքրքրեց: Հրաշալի ցուցադրումներ են պատշաճ անիմացիաներով և բարձր որակական հատկանիշներով : Այս գեղեցիկ սահիկահանդեսները մեծ օգնություն են ինչպես նյութը նոր ուսումնասիրող աշակերտներին, այնպես էլ ծնողներին ու ուսուցիչներին: Դրանք շատ կառուցողական են, դիտողական և տպավորիչ: Առաջադրանքներն ընտրված են մտածված և օգնում են թեմայի ընկալմանն ու յուրացմանը: Ես կարծում եմ, որ ցանկացած փորձառու մանկավարժ տեքստային խնդիրների լուծման ժամանակ աշակերտներին պետք է առաջարկի այս կամ այն մեծությունը պատկերել հատվածի կամ երկրաչափական մոդելի տեսքով: Հատկապես 5-րդ և 6-րդ դասարաններում, որտեղ նման խնդիրների լուծման համար հավասարումների կամ հանրահաշվական այլ բանաձևերի կիրառումը հնարավոր չէ, մեծությունները պատկերների տեսքով ներկայացնելը բավականին հեշտացնում է խնդրի լուծումը: Ժամանակակից հանրահաշիվը զարգանում է բազմաթիվ ուղղություններով, օրինակ՝ խմբերի տեսություն, օղակների և մոդուլների տեսություն, ունիվերսալ հանրահաշիվների և մոդուլների տեսություն և այլն:Իսկ այժմ կներկայացնեմ մի խնդիր կամ ավելիճիշտ հնար, որը ավելի հեշտ է լուծել հանրահաշվորեն:
      Մտքում պահեք որևէ թիվ, կրկնապատկեք այն, գումարեք 6, ստացված թիվը բաժանեք 2-ի և հանեք մտքում պահած սկզբնական թիվը: Արդյունքում կստանաք 3, անկախ նրանից, թե սկզբում մտքում ինչ թիվ եք պահել: Եվ դա միշտ այդպես կլինի: Կատարվածը հասկանալու համար մաթեմատիկոսն այս ամենը կգրի մաթեմատիկական հավասարման տեսքով՝ մտքում պահած թիվը նշանակելով x կամ որևէ այլ տառով.
      (x.2+6):2.x=3
      Այս հավասարումը մշտապես ճիշտ կլինի, որովհետև մտքում պահած սկզբնական թիվը նախ կրկնապատկվում է, ապա դրան գումարվում է որևէ թիվ, այնուհետև վերստին բաժանվում է 2-ի, և վերջապես հանվում է նույն սկզբնական թիվը: Այլ կերպ ասած՝ ինչ ավելացվում է սկզբում, նույնն այնուհետև հանվում է, ուստի արդյունքում մնում է գումարած թվի կեսը:
      Հարգելիՙ Գրետա, շնորհակալություն եմ հայտնում թեման քննարկելու և այն բարձր գնահատելու համար: Շատ ճիշտ եք նկարագրել ծամանակակից հանրահաշվի զարգացումները, սակայն պետք է նշեմ, որ որքան զարգանում են այս կամ այն գիտությունները, այնքան հետ է մղվում երեխաների մտածողությունը, ինչն ինձ շատ է անհանգստացնում: Վերջին տարիներին մի համոզման եմ եկել. երեխաները չեն կարողանում մտածել, քանի որ չեն պատկերացնում: Ահա այս նյութի ստեղծման և թեմայի վարման համար այս մտահոգություններս պարարտ հող հանդիսացան:Ճիշտ եք, որ այդ խնդրի լուծման համար հանրահաշվական բանաձևումը շատ հարմար է, սակայն կարելի է խնդիրը լուծել նաև՝ <<տեսնելով>>: Ներկայացնում եմ այն:ՇՆորհակալություն:Մտքում պահեք որևէ թիվ.pdf

      Comment


      • https://www.pks.mpg.de/~flach/html/M...Square_Rus.HTM

        Comment


        • Պետրոս ջան, այս ինչ հետաքրքիր նյութ է... բայց գլխի չընկա...
          Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
          https://lib.armedu.am/user/profile/462

          Comment


          • Եթե թվից հանենք իր թվանշանների գումարը, ապա ստացված թիվը կբաժանվի 9-ի: Բոլոր 9-ին բազմապատիկ թվերի աջ կողմի նկարները նույնն են

            Comment


            • Պետրոս ջան, հետաքրքիր նյութ ես ներկայացրել, իմ մոտ քանի համընկում եղավ, օրինակ 27, 72
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ


              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment


              • Հարգելի Մարինե, նախ շնորհակալություն շատ գեղեցիկ ցուցադրում էր: Իմ համար շատ հետաքրքիր էր: Ես ինքս էլ եմ սիրում խնդիրը բացատրել պակերների միջոցով: Ու նկատել եմ, որ այս եղանակով շատ ավելի հեշտ են ընկալում, քան անհայտ ներմուծելով:

                Comment


                • Պարզապես հիանալի էր:

                  Comment


                  • Հետքրքիր էր, բայց դա տրամաբանական է և ունի մաթեմատիկական մեկնաբանություն
                    10x + y - (x+y)=10x+y-x-y=9x, իսկ եթե թվանշանների գումարը 9 պատիկ թիվ է, ապա այն բաժանվում է 9-ի:

                    Comment


                    • Firafine-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Մարինե, նախ շնորհակալություն շատ գեղեցիկ ցուցադրում էր: Իմ համար շատ հետաքրքիր էր: Ես ինքս էլ եմ սիրում խնդիրը բացատրել պակերների միջոցով: Ու նկատել եմ, որ այս եղանակով շատ ավելի հեշտ են ընկալում, քան անհայտ ներմուծելով:
                      Հարգելի Ֆիրա, շնորհակալ եմ ուշադրության համար:

                      Comment


                      • Հարգելի Պետրոս իրոք շատ հետաքրքիր նյութ է, ինձ մոտ նույնպես համընկումներ եղան: Իսկ սա բացատրություն չունի˚:
                        Վերջին խմբագրողը՝ Կարինե Մարգարյան; 27-05-18, 01:11.

                        Comment


                        • Մատչելի բացատրություն է, շնորհակալություն Հարգելի Մարինե

                          Comment


                          • Հարգելի՛ Մարինե, շնորհակալություն հետաքրքիր նյութ տեղադրելու համար:

                            Comment


                            • Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մատչելի բացատրություն է, շնորհակալություն Հարգելի Մարինե
                              Շնորհակալություն, հարգելի Գոհար: ՈՒրախ եմ, որ աշխատանքս Ձեզ դուր է եկել:

                              Comment


                              • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ Մարինե, շնորհակալություն հետաքրքիր նյութ տեղադրելու համար:
                                Շնորհակալ եմ, հարգելի Սրբուհի:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information