Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա առնվազն կարող էր Նոյի ժամանակակից լինել:
    Կորած է ա՚յն օրը, որի ընթացքում ոչ մի անգամ չե՚ք ծիծաղել...
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

    Comment

    • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
      100000: 8= 12500 /օր/ աշխատել է
      12500* 6=75000 /օր/ կյանքի տևողություն
      ՌուՍաՆա ջան, 12500-ը աշխատանքային օրերի քանակն է, որի միայն 1/3 մասն է մարդը աշխատել: Այս փաստը հաշվի առնելու դեպքում ստացվում է, որ կյանքի տևողությունը 12500 օրից ավել է ոչ թե 6 անգամ, այլ 2 անգամ՝ 25000 օր: Այսպիսով կյանքի տևողությունը կլինի 25000 օր : 365 օր = 68 տարի 180 օր, ինչպես և ներկայացրել է Անահիտ Չոմարյանը:
      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      https://lib.armedu.am/user/profile/462

      Comment

      • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Գայանե ջան ,լիովին համաձայն եմ Ձեզ հետ, Անահիտի լուծումը ճիշտ լուծում է: Ես կարծում եմ 1 օրում աշխատում է 8 ժամ տվյալը պարզպես ավելորդ տվյալ է, լուծման մեջ էլ անպիտան:
        24*X=100000*6
        X=600000:24
        X=25000

        Comment

        • 25000 օր = 68 տարի 180 օր, եթե հաշվի առնենք , որ 68 տարիներից 17-ը նահանջ են, ապա կստացվի 68 տարի 180 - 17= 163 օր

          Comment

          • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
            ՌուՍաՆա ջան, 12500-ը աշխատանքային օրերի քանակն է, որի միայն 1/3 մասն է մարդը աշխատել: Այս փաստը հաշվի առնելու դեպքում ստացվում է, որ կյանքի տևողությունը 12500 օրից ավել է ոչ թե 6 անգամ, այլ 2 անգամ՝ 25000 օր: Այսպիսով կյանքի տևողությունը կլինի 25000 օր : 365 օր = 68 տարի 180 օր, ինչպես և ներկայացրել է Անահիտ Չոմարյանը:
            Շատ շնորհակալ եմ օգնելու համար:

            Comment

            • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
              Գայանե ջան ,լիովին համաձայն եմ Ձեզ հետ, Անահիտի լուծումը ճիշտ լուծում է: Ես կարծում եմ 1 օրում աշխատում է 8 ժամ տվյալը պարզպես ավելորդ տվյալ է, լուծման մեջ էլ անպիտան:
              24*X=100000*6
              X=600000:24
              X=25000
              Հարգելիներս, շնորհակալություն խնդրի շուրջ արված դատողությունների համար, Անահիտը գեղեցիկ է լուծել, բայց 4-րդ դասարանի համար այնքան էլ հաջող խնդիր չէ/կարծում եմ/:

              Comment

              • Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելիներս, շնորհակալություն խնդրի շուրջ արված դատողությունների համար, Անահիտը գեղեցիկ է լուծել, բայց 4-րդ դասարանի համար այնքան էլ հաջող խնդիր չէ/կարծում եմ/:
                Համամիՙտ եմ, Մարինե ջան, նամանավանդ, աՙյս խնդրի մեջ, վերջում նաև, պետք է հաշվի առնել փետրվարի 29-երը:
                Վերջին խմբագրողը՝ Նարինե Մարկոսյան; 04-03-18, 13:04.
                Նարինե Մարկոսյան

                https://lib.armedu.am/user/profile/10939

                Comment

                • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Գայանե ջան ,լիովին համաձայն եմ Ձեզ հետ, Անահիտի լուծումը ճիշտ լուծում է: Ես կարծում եմ 1 օրում աշխատում է 8 ժամ տվյալը պարզպես ավելորդ տվյալ է, լուծման մեջ էլ անպիտան:
                  24*X=100000*6
                  X=600000:24
                  X=25000
                  Այո, ՌուՍաՆա ջան, ավելորդ է և շփոթեցնող: Խնդիրն առանց այդ տվյալի էլ լուծվում է:
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment

                  • Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Համամիՙտ եմ, Մարինե ջան, նամանավանդ, աՙյս խնդրի մեջ, վերջում նաև, պետք է հաշվի առնել փետրվարի 29-երը:
                    Նարինե ջան, սովորաբար նման խնդիրներում միշտ ցուցվում է 1 ամիսը համարել 30 օր, 1 տարին՝ 365 օր:
                    Մարինեի հետ լիովին համամիտ եմ՝ 4-րդ դասարանի աշակերտի համար այս խնդիրը խրթին է:
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment

                    • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Նարինե ջան, սովորաբար նման խնդիրներում միշտ ցուցվում է 1 ամիսը համարել 30 օր, 1 տարին՝ 365 օր:
                      Մարինեի հետ լիովին համամիտ եմ՝ 4-րդ դասարանի աշակերտի համար այս խնդիրը խրթին է:
                      Գայանեՙ ջան, ես ինքս էլ գրել էի,- Որ համամիտ եմ Մարինեՙ ջան: Նաև նկատի ունեմ, որ բարձր դասարաններում արդեն երեխաները կարողանում են հաշվի առնել և կիրառել ձեր ցուցումը: Մի խոսքով, ես ինքս էլ լիովին համամիտ եմ՝ 4-րդ դասարանի աշակերտի համար այս խնդիրը խրթին է: Ընդ որում ոչ միայն այս խնդիրը, նմանատիպ խրթին խնդիրներ շատ կան, առանց ուսուցչի կամ կողմնակի օգնության անգամ չեն հասկանում ին՞չ է տրված, ու՞ր մնաց թե հասկանան, ի՞նչ է պահանջվում:
                      Նարինե Մարկոսյան

                      https://lib.armedu.am/user/profile/10939

                      Comment

                      • Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Գայանեՙ ջան, ես ինքս էլ գրել էի,- Որ համամիտ եմ Մարինեՙ ջան: Նաև նկատի ունեմ, որ բարձր դասարաններում արդեն երեխաները կարողանում են հաշվի առնել և կիրառել ձեր ցուցումը: Մի խոսքով, ես ինքս էլ լիովին համամիտ եմ՝ 4-րդ դասարանի աշակերտի համար այս խնդիրը խրթին է: Ընդ որում ոչ միայն այս խնդիրը, նմանատիպ խրթին խնդիրներ շատ կան, առանց ուսուցչի կամ կողմնակի օգնության անգամ չեն հասկանում ին՞չ է տրված, ու՞ր մնաց թե հասկանան, ի՞նչ է պահանջվում:
                        Նարինե ջան, մեր դպրոցում տարրական դասարաններում մաթեմատիկայի գործող դասագրքերը Սոկրատ Մկրտչյանի հեղինակածներն են: Այդ է պատճառը, որ այս խնդրին ծանոթ չենք:
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Նարինե ջան, մեր դպրոցում տարրական դասարաններում մաթեմատիկայի գործող դասագրքերը Սոկրատ Մկրտչյանի հեղինակածներն են: Այդ է պատճառը, որ այս խնդրին ծանոթ չենք:
                          Գայանեՙ ջան, այս կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ֆորումի հարթակում ուսուցիչների շփումը կարևորվում է հենց դրանում՝ մեկը մյուսին ներկայացնում է նման խրթին հարցերը և փորձի փոխանակում կատարում:
                          Վերջին խմբագրողը՝ Նարինե Մարկոսյան; 04-03-18, 16:44.
                          Նարինե Մարկոսյան

                          https://lib.armedu.am/user/profile/10939

                          Comment

                          • Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Եթե ցանկանում եք խնդիր լուծել սովորել, պարզապես լուծեք այն:
                            Ջ. Պոյա

                            Մաթեմատիկական մտածողության տարրերը հիմնականում ձևավորվում են միջին դպրոցում` 5-9-րդ դասարաններում: Այդ շրջանում սովորողներից շատերը նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող են մտավոր կարողությունների անսպասելի դրսևորումներ ցուցաբերել: Իսկ այսօրվա սովորողից պահանջվում է կատարել ինքնուրույն դատողություններ, մտահանգումներ անել, փաստերը ընդհանրացնել և համադրել, հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման հնարավոր եղանակները, նկատել օրինաչափություններ և այլն:
                            Երկար տարիների աշխատանքային փորձս ցույց է տվել, որ հատկապես այսօր սովորողը դժվարանում է վերացական ձևով գնահատել խնդրում առկա իրավիճակը, ճիշտ մոդելավորել տեքստային խնդիրը և լուծել այն: Չմոռանանք, որ ներկա պայմաններում գիտելիքի յուրացմանը շատ է օգնում դիտողական, պատկերավոր և կիրառական ուղղվածությամբ ինֆորմացիան:
                            Ուստի առաջադրված թեման կարող է օգտակար լինել մաթեմատիկայի ուսուցիչների համար՝ բացահայտելու սովորողների տեսապատկերային ունակությունները և վեր հանելու խնդիրների լուծման ոչ ստանդարտ եղանակներ փնտրելու և գտնելու նրանց կարողությունը` հեռու մնալով սերտողական բնույթի յուրացումներից:

                            http://lib.armedu.am/resource/9417

                            Հարգելի գործընկերներ
                            Խնդրում եմ մանրամասն ուսումնասիրեք առաջարկված նյութը և հայտնեք ձեր կարծիքը, այն շատ կարևոր է: Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Թեմայի տակ կարող եք տեղադրել նմանատիպ խնդիրների ձեր լուծումները:
                            Հարգելի′ Մարինե այս նյութն ինձ շատ հետաքրքրեց: Հրաշալի ցուցադրումներ են պատշաճ անիմացիաներով և բարձր որակական հատկանիշներով : Այս գեղեցիկ սահիկահանդեսները մեծ օգնություն են ինչպես նյութը նոր ուսումնասիրող աշակերտներին, այնպես էլ ծնողներին ու ուսուցիչներին: Դրանք շատ կառուցողական են, դիտողական և տպավորիչ: Առաջադրանքներն ընտրված են մտածված և օգնում են թեմայի ընկալմանն ու յուրացմանը: Ես կարծում եմ, որ ցանկացած փորձառու մանկավարժ տեքստային խնդիրների լուծման ժամանակ աշակերտներին պետք է առաջարկի այս կամ այն մեծությունը պատկերել հատվածի կամ երկրաչափական մոդելի տեսքով: Հատկապես 5-րդ և 6-րդ դասարաններում, որտեղ նման խնդիրների լուծման համար հավասարումների կամ հանրահաշվական այլ բանաձևերի կիրառումը հնարավոր չէ, մեծությունները պատկերների տեսքով ներկայացնելը բավականին հեշտացնում է խնդրի լուծումը: Ժամանակակից հանրահաշիվը զարգանում է բազմաթիվ ուղղություններով, օրինակ՝ խմբերի տեսություն, օղակների և մոդուլների տեսություն, ունիվերսալ հանրահաշիվների և մոդուլների տեսություն և այլն:Իսկ այժմ կներկայացնեմ մի խնդիր կամ ավելիճիշտ հնար, որը ավելի հեշտ է լուծել հանրահաշվորեն:
                            Մտքում պահեք որևէ թիվ, կրկնապատկեք այն, գումարեք 6, ստացված թիվը բաժանեք 2-ի և հանեք մտքում պահած սկզբնական թիվը: Արդյունքում կստանաք 3, անկախ նրանից, թե սկզբում մտքում ինչ թիվ եք պահել: Եվ դա միշտ այդպես կլինի: Կատարվածը հասկանալու համար մաթեմատիկոսն այս ամենը կգրի մաթեմատիկական հավասարման տեսքով՝ մտքում պահած թիվը նշանակելով x կամ որևէ այլ տառով.
                            (x.2+6):2.x=3
                            Այս հավասարումը մշտապես ճիշտ կլինի, որովհետև մտքում պահած սկզբնական թիվը նախ կրկնապատկվում է, ապա դրան գումարվում է որևէ թիվ, այնուհետև վերստին բաժանվում է 2-ի, և վերջապես հանվում է նույն սկզբնական թիվը: Այլ կերպ ասած՝ ինչ ավելացվում է սկզբում, նույնն այնուհետև հանվում է, ուստի արդյունքում մնում է գումարած թվի կեսը:
                            Գրետա Տոնոյան

                            Comment

                            • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Նարինե ջան, մեր դպրոցում տարրական դասարաններում մաթեմատիկայի գործող դասագրքերը Սոկրատ Մկրտչյանի հեղինակածներն են: Այդ է պատճառը, որ այս խնդրին ծանոթ չենք:
                              Գայանե ջան, Սոկրատ Մկրտչյանի դասագրքերը հաջողված են, իսկ մի քանի տարի առաջ գործում էին այլ դասագրքեր, որոնք շատ լավ է, որ դուրս եկան գործածությունից:

                              Comment

                              • Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Գայանե ջան, Սոկրատ Մկրտչյանի դասագրքերը հաջողված են, իսկ մի քանի տարի առաջ գործում էին այլ դասագրքեր, որոնք շատ լավ է, որ դուրս եկան գործածությունից:
                                Մանշանա՞կ, համամիտ եմ Ձեզ հետ Մարինե ջան, Սոկրատ Մկրտչյանի դասագրքերը բավականին լավ գրքեր են, որքան էլ ասեն թե՞ խնդիրները խրթին են, համամիտ չեՙմ, թող երեխաները մտածել սովորեն:
                                Նարինե Մարկոսյան

                                https://lib.armedu.am/user/profile/10939

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X