Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Առաջարկում եմ այսպիսի տարբերակ հարգելի Մարինե: 2018-02-25.jpg

    Comment


    • #92
      Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն, հարգելի Անահիտ, հարցին անդրադառնալու համար:Լիովին համաձայն եմ Ձեր այն կարծիքին, որ ուսուցիչը պետք է աշակերտին ուղղորդի դեպի խնդրի լուծումը՝ իր նպաստող հարցադրումների միջոցով,կամ պրոբլեմատիկ իրավիճակի ստեղծմամբ: Իսկ Դուք ինչպես կբացատրեիք խնդրի լուծումը, ինչպիսի մոդել կկիրառեիք:
      Հարգելի Մարինե,ես միանշանակ կբացատրեի Արևիկ Ոսկանյանի ներկայացրած եղանակով,դա ավելի հեշտ են ընկալում երեխաները:Բայց կոտորակներ թեմայի ուսուցման շրջանակներում կարելի է կիրառել նաև Աղասյան Արմինեի առաջարկած եղանակը ևս:
      Ուզում եմ ներկայացնել մանատիպ խնդրի մի օրինակ:
      <<Պարանը,որի երկարությունը 256 մետր է ,բաժանեցին երկու մասի,որոնցից մեկը 7 անգամ երկար է մյուսից:Քանի՞ մետրով է պարանի մի մասը երկար մյուսից>>:

      1 մաս
      _______
      _______ _______ _______ ________ _______ ________ ________}256
      7 մաս
      Լուծում
      1. 1+7=8(մաս)
      2. 256:8=32մ(կարճ մասի երկարությունը)
      3. 7* 32=224մ( երկար մասի երկարությունը)
      3. 224-32=192մ(տարբերությունը)
      Պատ.՝ 192մ-ով:
      Վերջին խմբագրողը՝ Անահիտ Չոմարյան; 25-02-18, 15:54.

      Comment


      • #93
        Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Մարինե,ես միանշանակ կբացատրեի Արևիկ Ոսկանյանի ներկայացրած եղանակով,դա ավելի հեշտ են ընկալում երեխաները:Բայց կոտորակներ թեմայի ուսուցման շրջանակներում կարելի է կիրառել նաև Աղասյան Արմինեի առաջարկած եղանակը ևս:
        Ուզում եմ ներկայացնել մանատիպ խնդրի մի օրինակ:
        <<Պարանը,որի երկարությունը 256 մետր է ,բաժանեցին երկու մասի,որոնցից մեկը 7 անգամ երկար է մյուսից:Քանի՞ մետրով է պարանի մի մասը երկար մյուսից>>:

        1 մաս
        _______
        _______ _______ _______ ________ _______ ________ ________}256
        7 մաս
        Լուծում
        1. 1+7=8(մաս)
        2. 256:8=32մ(կարճ մասի երկարությունը)
        3. 7* 32=224մ( երկար մասի երկարությունը)
        3. 224-32=192մ(տարբերությունը)
        Պատ.՝ 192մ-ով:
        Շնորհակալություն հարգելի Անահիտ, Ձեր ներկայացրած խնդիրը լուծված է ռացիոնալ եղանակով: Կարծում եմ, երեխան այդպես հեշտ կընկալի խնդիրը և կկարողանա լուծել նմանատիպ խնդիրներ՝ օգտվելով սխեմատիկ պատկերից: Իսկ ինչ վերաբերում է Արևիկ Ոսկանյանի լուծմանը, ապա այն լրիվ համընկնում է իմ ներկայացրած լուծմանը. զարմանալիորեն մենք 3-4 րոպե տարբերությամբ տեղադրել ենք նույն լուծումը: Անահիտ ջան, ես չեմ ժխտում նաև Արմինեի ներկայացրած լուծումը, այն ևս գեղեցիկ է: Բայց ուզում եմ հասկանալ, միթե իմ կամ Արևիկի ներկայացրած եղանակը կոտորակներին չի վերաբերվում:

        Comment


        • #94
          Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՚ Մարինե, Ես կողմ եմ խնդրի արդյունավետ լուծմանը, անկախ երեխայի տարիքից նա պետք է ընտրի լուծման կարճ ճանապարհ: Սակայն ես չեմ սահմանափակում նրա ասելիքը, նա միշտ արտահայտվելու իրավունք ունի առաջինը: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ աշակերտն ինքն է շատ լավ լուծում առաջարկում:
          Համաձայն եմ հարգելիՙ Նարինե, իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ եմ հանդիպել նման իրավիճակների: Մեծամասամբ ոչ ստանդարտ մտածողությամբ երեխաներն են խնդիրները լուծում ոչ ավանդական եղանակներով: ՆՄան երեխաները գրեթե միշտ ներկայացնում են խնդիրների այնպիսի լուծումներ, որոնք չեն անցնում նույնիսկ մեր մտքով /երբեմն.../: Խոստանում եմ այսուհետ ֆիքսել նման լուծումները և տեղադրել թեմայի ներքո:

          Comment


          • #95
            Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Շնորհակալություն հարգելի Անահիտ, Ձեր ներկայացրած խնդիրը լուծված է ռացիոնալ եղանակով: Կարծում եմ, երեխան այդպես հեշտ կընկալի խնդիրը և կկարողանա լուծել նմանատիպ խնդիրներ՝ օգտվելով սխեմատիկ պատկերից: Իսկ ինչ վերաբերում է Արևիկ Ոսկանյանի լուծմանը, ապա այն լրիվ համընկնում է իմ ներկայացրած լուծմանը. զարմանալիորեն մենք 3-4 րոպե տարբերությամբ տեղադրել ենք նույն լուծումը: Անահիտ ջան, ես չեմ ժխտում նաև Արմինեի ներկայացրած լուծումը, այն ևս գեղեցիկ է: Բայց ուզում եմ հասկանալ, միթե իմ կամ Արևիկի ներկայացրած եղանակը կոտորակներին չի վերաբերվում:
            Հարգելի Մարինե,այս խնդիրները 4-րդ դասարանում մենք ուսումնասիրել ենք <<5-ի բաժանելիության հայտանիշը>>և <<Զույգ և կենտ թվեր>>թեմաների շրջանակներում:Երեխաները դեռ կոտորակների մասին գաղափար չունեն,ամբողջը մասերի բաժանել դեռ չգիտեն:Այս խնդիրները տեղ են գտել այս թեմաների մեջ որպես հերթական տիպային խնդիր:եվ մենք լուծել ենք դրանք վերը նշված եղանակով,որը երեխաները շատ հեշտությամբ ընկալել ,հասկացել են :Բացատրման ժամանակ օգտագործել եմ նաև հաշվեձողիկների կապեր:Բայց եթե կոտորակներ թեմայում լինի այս խնդիրներից,ուրեմն նպատակը կլինի այն,որ երեխաները հաշվեն ամբողջի այս կամ այն մասը ՝լուծելով խնդիրը:

            Comment


            • #96
              Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շնորհակալություն հարգելի Անահիտ, Ձեր ներկայացրած խնդիրը լուծված է ռացիոնալ եղանակով: Կարծում եմ, երեխան այդպես հեշտ կընկալի խնդիրը և կկարողանա լուծել նմանատիպ խնդիրներ՝ օգտվելով սխեմատիկ պատկերից: Իսկ ինչ վերաբերում է Արևիկ Ոսկանյանի լուծմանը, ապա այն լրիվ համընկնում է իմ ներկայացրած լուծմանը. զարմանալիորեն մենք 3-4 րոպե տարբերությամբ տեղադրել ենք նույն լուծումը: Անահիտ ջան, ես չեմ ժխտում նաև Արմինեի ներկայացրած լուծումը, այն ևս գեղեցիկ է: Բայց ուզում եմ հասկանալ, միթե իմ կամ Արևիկի ներկայացրած եղանակը կոտորակներին չի վերաբերվում:
              Հարգելի՚ Մարինե ջան և Անահիտ ջան, ես կառաջարկեմ հետևյալ՝ տրամաբանական և ռացիոնալ եղանակը: Մի մասի երկարությունը գտնելուց հետո, 6*32=192:
              Տրամաբանությունը նրանում է՝ առանձին երկարությունները չի պահանջում:
              Շնորհակալությու՚ն:
              Նարինե Մարկոսյան

              https://lib.armedu.am/user/profile/10939

              Comment


              • #97
                Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՚ Մարինե ջան և Անահիտ ջան, ես կառաջարկեմ հետևյալ՝ տրամաբանական և ռացիոնալ եղանակը: Մի մասի երկարությունը գտնելուց հետո, 6*32=192:
                Տրամաբանությունը նրանում է՝ առանձին երկարությունները չի պահանջում:
                Շնորհակալությու՚ն:
                Այո, հարգելիՙ Նարինե, Անահիտի ներկայացրած խնդրում պահանջվում է գտնել պարանի 2 մասերի տարբերությունը, ուստի ձեր առաջարկած տարբերակը ռացիոնալ է, սակայն տարրական դասարաններում, կարծում եմ շատ մեծ զգուշություն է պետք ցուցաբերել խնդիրների լուծումները մեկնաբանելիս:

                Comment


                • #98
                  Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այո, հարգելիՙ Նարինե, Անահիտի ներկայացրած խնդրում պահանջվում է գտնել պարանի 2 մասերի տարբերությունը, ուստի ձեր առաջարկած տարբերակը ռացիոնալ է, սակայն տարրական դասարաններում, կարծում եմ շատ մեծ զգուշություն է պետք ցուցաբերել խնդիրների լուծումները մեկնաբանելիս:
                  Միանշանա՚կ, հարգելի՚ Մարինե ջան, համամի՚տ եմ, զգուշություն ո՚չ միայն տարական դասարաններում (առավել ևս), այլ բոլոր դասարաններում էլ պետք է: Այս նույն խնդիրը, մենք էլ էինք լուծել, ընդամե՞նը հարցրեցի՝ երեխաներ ջան, տրված է՝ 7 անգամ է երկար, ի՞սկ քանի՞ մասով ավելի կլինի, ի զարմանքս ինձ, շատ աշակերտներ անմիջապես կռահեցին, դրա համար էլ մտածեցի, որ երբե՞ք շուտ չէ կիրառել այն՝ ի՞նչը զինում է երեխաների միտքը: Իսկ Անահիտը շատ գեղեցիկ ու պատկերավոր ցույց էր տվել մասերը:
                  Նարինե Մարկոսյան

                  https://lib.armedu.am/user/profile/10939

                  Comment


                  • #99
                    Ինչպե՞ս կլուծեք 4-րդ դասարանի այս խնդիրը:
                    Մարդը կյանքի տևողության 6-րդ մասն աշխատում է: Որքա՞ն է մարդու կյանքի տևողությունը, եթե նա աշխատանքի մեջ է եղել 100000 ժամ, իսկ աշխատանքային օրը 8 ժամ է:

                    Comment


                    • Կարինե Արզումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ինչպե՞ս կլուծեք 4-րդ դասարանի այս խնդիրը:
                      Մարդը կյանքի տևողության 6-րդ մասն աշխատում է: Որքա՞ն է մարդու կյանքի տևողությունը, եթե նա աշխատանքի մեջ է եղել 100000 ժամ, իսկ աշխատանքային օրը 8 ժամ է:
                      100000: 8= 12500 /օր/ աշխատել է
                      12500* 6=75000 /օր/ կյանքի տևողություն

                      Comment


                      • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                        100000: 8= 12500 /օր/ աշխատել է
                        12500* 6=75000 /օր/ կյանքի տևողություն
                        ՌուՍաՆա ջան, Կարինե Արզումանյան ջան, այդ խեղճ մարդուն ինչու՞ եք այսպես անիծում.... 75000 օրը մոտավորապես 205,5 տարի է...
                        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 03-03-18, 12:59.
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment


                        • Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          ՌուՍաՆա ջան, Կարինե Արզումանյան ջան, այդ խեղճ մարդուն ինչու՞ եք այսպես անիծում.... 75000 օրը մոտավորապես 205,5 տարի է...
                          Նա առնվազն կարող էր Նոյի ժամանակակից լինել:

                          Comment


                          • Կարինե Արզումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ինչպե՞ս կլուծեք 4-րդ դասարանի այս խնդիրը:
                            Մարդը կյանքի տևողության 6-րդ մասն աշխատում է: Որքա՞ն է մարդու կյանքի տևողությունը, եթե նա աշխատանքի մեջ է եղել 100000 ժամ, իսկ աշխատանքային օրը 8 ժամ է:
                            Հարգելի Կարինե,շնորհակալություն խնդիրը առաջադրելու համար:Ես այս խնդիրը կլուծեմ հետևյալ եղանակով.
                            1. 100000. 6=600000(ամբողջը կյանքը ըստ ժամերի)
                            2. 600000:24=25000(կյանքը ըստ օրերի)
                            3. 25000: 365=68 տարի,180օր

                            Հարգելի Կարինե,բայց արդյո՞ք սա 4-րդ դասարանի խնդիր է:Ես այսպիսի խնդիր չեմ հանդիպել:
                            Վերջին խմբագրողը՝ Անահիտ Չոմարյան; 03-03-18, 13:51.

                            Comment


                            • Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Կարինե,շնորհակալություն խնդիրը առաջադրելու համար:Ես այս խնդիրը կլուծեմ հետևյալ եղանակով.
                              1. 100000. 6=600000(ամբողջը կյանքը ըստ ժամերի)
                              2. 600000:24=25000(կյանքը ըստ օրերի)
                              3. 25000: 365=68 տարի,180օր

                              Հարգելի Կարինե,բայց արդյո՞ք սա 4-րդ դասարանի խնդիր է:Ես այսպիսի խնդիր չեմ հանդիպել:
                              Ինքս էլ չեմ հանդիպել, հարգելի Անահիտ: Ես համամիտ եմ Ձեր լուծման հետ:Բայց այս դեպքում աշխատանքային օրը 8 ժամ է պայմանն ավելորդ է:

                              Comment


                              • Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Կարինե,շնորհակալություն խնդիրը առաջադրելու համար:Ես այս խնդիրը կլուծեմ հետևյալ եղանակով.
                                1. 100000. 6=600000(ամբողջը կյանքը ըստ ժամերի)
                                2. 600000:24=25000(կյանքը ըստ օրերի)
                                3. 25000: 365=68 տարի,180օր

                                Հարգելի Կարինե,բայց արդյո՞ք սա 4-րդ դասարանի խնդիր է:Ես այսպիսի խնդիր չեմ հանդիպել:
                                Հարգելի Անահիտ Չոմարյան, Վ. Սարգսյան, Հովհաննիսյանի հեղինակած դասագրքում է, ես էլ էի նման ձեւով մտածել, սակայն 8֊ը ավելորդ պայման է ստացվում։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information