Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրիրելի՛ Մարինե, շնորհավորում են Գրքի տոնի առթիվ:Ցանկանում եմ,որ Ձեր սաներից յուրաքանչյուրը գնահատի գիտելիքն այնպես,ինչպես իրենց ուսուցչուհին:Թող Ձեր շուրջը հավաքված լինեն այնպիսի մանուկներ,որոնք արժանի կլինեն Ձեր սանը կոչվելու:
    Շնորհակալություն սիրելիՙ Արմինե, ես նույնպես շնորհավորում եմ Գրքի տոնի առթիվ: Ցանկանում եմ, որ քո բոլոր սաները, կամ հրաշամանուկները, ինչպես դու ես անվանում նրանց, սիրեն գիրքը, գիտելիքը, գիտությունը և լինեն ընթերցասեր: Ես հիանում եմ քո մտքերով, եռանդով, նվիրվածությամբ և ավելի քան վստահ եմ, որ քո անմնացորդ նվիրումը իսկական հայրենասիրության դրսևորում է.
    Հիրավի, ՙՙՈչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում՚՚: Դենի Դիդրո:

    Comment

    • #77
      Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն հարգելի Անժելա, փորձառու ուսուցչի կարծիքը անչափ կարևոր է: Համաձայն եմ, գծապատկերները անգնահատելի դեր ունեն նաև քերականության ուսուցման գործընթացում: Սակայն այսօր, քան երբևէ, զննականությունը մուտք է գործել կյանքի տարբեր ոլորտներ, և երեխան ամեն ինչ ցանկանում է սովորել՝ տեսնելով, այլ ոչ թե՝ պատկերացնելով կամ վերացական դատողություններ անելով:
      Համաձայն եմ Ձեզ հետ գրաֆիկները և պատկերները ,սխեմաները համակարգում են մեր մտքերը և թույլ են տալիս նաև կառուցել տրամաբանված խոսք: Իզուր չէ, որ էսսեներ և շարադրություններ գրելիս խորհուրդ է տրվում նախապես քարտեզագրել մտքերը:

      Comment

      • #78
        Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Արմինե ջան, մի փոքր ուսումնասիրել եմ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը, այն ևս պարունակում է հետաքրքիր խնդիրներ, որոնք կարելի է լուծել պատկերների օգնությամբ /նշեմ, որ ես դասավանդում եմ միջին և ավագ դպրոցում/: Տարիներ առաջ 3-րդ կամ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում մի խնդիր կար ամենափոքրիկ թռչունի՝ կոլիբրիի մասին: Եթե ծանոթ եք այդ խնդրին, խնդրում եմ տեղադրել տեքստը:
        Սիրելի՛ Մարինե, իմ ձեռքի տակ մի այլընտրանքային դասագիրք կա, որտեղ այսպիսի մի խնդիր կա:Չգիտեմ դա է Ձեր փնտրածը,թե ոչ, այնուամենայնիվ տեղադրում եմ:
        Ամենափոքր թռչնի՝կոլիբրիի մարմնի և կտցի ընդհանուր երկարությունը 10 սմ է:Մարմնի երկարությունը կազմում է կտցի երկարության 2/3-ը:Որքա՞ն է կոլիբրիի մարմնի երկարությունը:

        Comment

        • #79
          Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրելի՛ Մարինե, իմ ձեռքի տակ մի այլընտրանքային դասագիրք կա, որտեղ այսպիսի մի խնդիր կա:Չգիտեմ դա է Ձեր փնտրածը,թե ոչ, այնուամենայնիվ տեղադրում եմ:
          Ամենափոքր թռչնի՝կոլիբրիի մարմնի և կտցի ընդհանուր երկարությունը 10 սմ է:Մարմնի երկարությունը կազմում է կտցի երկարության 2/3-ը:Որքա՞ն է կոլիբրիի մարմնի երկարությունը:
          Սիրելիՙ Արմինե, շնորհակալություն խնդրի տեքստը պեղելու և տեղադրելու համար: Այոՙ, խոսքն այս խնդրի մասին էր և կցանկանայի, որ մեր հարգելի դասվարները ներկայացնեին այս և նման խնդիրների լուծման իրենց տարբերակները: Եթե չեմ սխալվում, խնդիրը վերցված է 4-րդ դասարանի դասագրքից: Արմինե ջան, որպես բնագիտամաթեմատիկական մասնախմբի ղեկավար, մարտ- ապրիլ ամիսներին որոշել եմ համագործակցել դասվարների հետ՝ կատարելով փոխադարձ դասալսումներ, որոնց ընթացքում ուսումնասիրելու եմ խնդիրների մոդելավորման և լուծման դրվածքը տարրական դասարաններում: Այդ աշխատանքի նպատակը մեկն է. բացահայտել միջին և ավագ դպրոցում աշակերտների ուսման, գիտելիքի հանդեպ վերաբերմունքի փոփոխության և ուսուցման գործընթացում պասիվ վարքագծի պատճառները: Բոլորս էլ գիտենք ու տեսնում ենք, որ 6-7-րդ դասարաններից սկսած, աշակերտները կորցնում են հետաքրքրությունը հատկապես բնագիտամաթեմատիկական առարկաների հանդեպ, այնինչ՝ ամբողջ աշխարհն է թեքվել դեպի մաթեմատիկան: Շնորհակալություն
          Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 23-02-18, 00:50.

          Comment

          • #80

            Հարգելի՛ Մարինե, փորձեմ վերոհիշյալ խնդիրը մեկնաբանել դասվարի լեզվով.

            Քանի որ թռչնակի կտուցն ավելի երկար է քան մարմինը,այդ պատճառով ընդունենք կտուցը 1 մաս,մարմինը՝ կլինի 2/3 մաս:

            1մաս+2/3մաս=10սմ
            1մաս=3/3մաս
            3/3մաս+2/3մաս=5/3մաս
            5/3մաս=10սմ
            1մաս=10x3:5=6/կտուց/
            10-6=4/մարմին/ Պատ.՝4սմ:

            Comment

            • #81
              Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Սիրելիՙ Արմինե, շնորհակալություն խնդրի տեքստը պեղելու և տեղադրելու համար: Այոՙ, խոսքն այս խնդրի մասին էր և կցանկանայի, որ մեր հարգելի դասվարները ներկայացնեին այս և նման խնդիրների լուծման իրենց տարբերակները: Եթե չեմ սխալվում, խնդիրը վերցված է 4-րդ դասարանի դասագրքից:
              խնդիր.png

              Կտուցն ընդունենք 3 մաս, մարմինը՝ 2 մաս: Միասին կլինեն՝ 3 + 2 = 5 (մաս)
              10 : 5 = 2 (սմ) - 1 մասի երկարությունը
              2 • 2 = 4 (սմ) - մարմնի երկարությունը

              Comment

              • #82
                Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Մարինե, փորձեմ վերոհիշյալ խնդիրը մեկնաբանել դասվարի լեզվով.

                Քանի որ թռչնակի կտուցն ավելի երկար է քան մարմինը,այդ պատճառով ընդունենք կտուցը 1 մաս,մարմինը՝ կլինի 2/3 մաս:

                1մաս+2/3մաս=10սմ
                1մաս=3/3մաս
                3/3մաս+2/3մաս=5/3մաս
                5/3մաս=10սմ
                1մաս=10x3:5=6/կտուց/
                10-6=4/մարմին/ Պատ.՝4սմ:
                Սիրելի Արմինե, շնորհակալություն խնդրի գեղեցիկ լուծման համար: Խնդրում եմ ուսումնասիրել իմ առաջարկած լուծումը ևս.

                Ամենափոքր թռչնի.doc

                Comment

                • #83
                  Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  [ATTACH=CONFIG]4271[/ATTACH]

                  Կտուցն ընդունենք 3 մաս, մարմինը՝ 2 մաս: Միասին կլինեն՝ 3 + 2 = 5 (մաս)
                  10 : 5 = 2 (սմ) - 1 մասի երկարությունը
                  2 • 2 = 4 (սմ) - մարմնի երկարությունը
                  Հարգելի Արևիկ Ոսկանյան, շնորհակալություն արձագանքելու համար, ես և Դուք գրեթե միաժամանակ ներկայացրեցինք միևնույն լուծումը: Կարծում եմ, որ այն մատչելի է և դիտողական, չնայած ցանկանում եմ լսել դասվարների կարծիքը:

                  Comment

                  • #84
                    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Սիրելի Արմինե, շնորհակալություն խնդրի գեղեցիկ լուծման համար: Խնդրում եմ ուսումնասիրել իմ առաջարկած լուծումը ևս.

                    [ATTACH]4272[/ATTACH]
                    Մարինե՚ ջան, գերազանց լուծում, ա՚յն ինչ պետք է:
                    Նարինե Մարկոսյան

                    https://lib.armedu.am/user/profile/10939

                    Comment

                    • #85
                      Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սիրելի Արմինե, շնորհակալություն խնդրի գեղեցիկ լուծման համար: Խնդրում եմ ուսումնասիրել իմ առաջարկած լուծումը ևս.

                      [ATTACH]4272[/ATTACH]
                      Մարինե՛ ջան,Ձեր առաջարկած տարբերակը թերևս ամենառացիոնալն է:Բայց քանի որ գործ ունենք 4-րդ դասարանցու հետ, և խնդիրը անցնում են կոտորակներ թեմայի տակ ,դրա համար էլ առաջարկել էի այս տարբերակը:Դուք խնդիրը ուղղակի շատ գեղեցիկ էիք ներկայացրել:Շնորհակալություուուուն:

                      Comment

                      • #86
                        Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
                        Մարինե՛ ջան,Ձեր առաջարկած տարբերակը թերևս ամենառացիոնալն է:Բայց քանի որ գործ ունենք 4-րդ դասարանցու հետ, և խնդիրը անցնում են կոտորակներ թեմայի տակ ,դրա համար էլ առաջարկել էի այս տարբերակը:Դուք խնդիրը ուղղակի շատ գեղեցիկ էիք ներկայացրել:Շնորհակալություուուուն:
                        Շնորհակալություն, սիրելի Արմինե, իսկապես ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես պետք է 3-րդ կամ 4-րդ դասարանի սովորողներին բացատրել նման խնդիրների լուծումները: Արմինե ջան, իսկ կան արդյոք երեխաներ, ովքեր առանց ուսուցչի մեկնաբանությունների, կարողանում են այդ տարիքում լուծել նման խնդիրները:

                        Comment

                        • #87
                          Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մարինե՚ ջան, գերազանց լուծում, ա՚յն ինչ պետք է:
                          Շնորհակալ եմ, հարգելի Նարինե, գնահատանքի խոսքերի համար: ՈՒրախ եմ, որ հավանեցիք լուծումը:

                          Comment

                          • #88
                            Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Շնորհակալություն, սիրելի Արմինե, իսկապես ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես պետք է 3-րդ կամ 4-րդ դասարանի սովորողներին բացատրել նման խնդիրների լուծումները: Արմինե ջան, իսկ կան արդյոք երեխաներ, ովքեր առանց ուսուցչի մեկնաբանությունների, կարողանում են այդ տարիքում լուծել նման խնդիրները:
                            Հարգելի Մարինե,թույլ տվեք ձեր հարցին ես էլ տամ պատասխան իմ փորձից:4-րդ դասարանի նմանօրինակ խնդիրները, առանց ուսուցչի բացատրման, երեխաները չեն կարողանում լուծել ,քանզի չեն պատկերացնում խնդրի էությունը,որոնելին գտնելու ճանապարհը:Սակայն պատկերավոր մոդելավորման միջոցով,գծագրերի միջոցով,դիդակտիկ պարագաների օգնությամբ այն բավականին մատչելի է դառնում երեխաների համար:Բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ ,որ չի կարելի պատրաստի ձևով երեխաներին ներկայացնել տվյալ տիպային խնդրի լուծման քայլաշարը:Այն ,ըստ իս,պետք է ուսուցչի ուղղորդմամբ երեխաների ակտիվ մասնակցությամբ իրականացվի,որպեսզի երեխաները հասկանան քայլերի հաջորդականությունը,տեսնեն պատճառահետևանքային կապերը:
                            Վերջին խմբագրողը՝ Անահիտ Չոմարյան; 25-02-18, 01:23.

                            Comment

                            • #89
                              Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Մարինե,թույլ տվեք ձեր հարցին ես էլ տամ պատասխան իմ փորձից:4-րդ դասարանի նմանօրինակ խնդիրները, առանց ուսուցչի բացատրման, երեխաները չեն կարողանում լուծել ,քանզի չեն պատկերացնում խնդրի էությունը,որոնելին գտնելու ճանապարհը:Սակայն պատկերավոր մոդելավորման միջոցով,գծագրերի միջոցով,դիդակտիկ պարագաների օգնությամբ այն բավականին մատչելի է դառնում երեխաների համար:Բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ ,որ չի կարելի պատրաստի ձևով երեխաներին ներկայացնել տվյալ տիպային խնդրի լուծման քայլաշարը:Այն ,ըստ իս,պետք է ուսուցչի ուղղորդմամբ երեխաների ակտիվ մասնակցությամբ իրականացվի,որպեսզի երեխաները հասկանան քայլերի հաջորդականությունը,տեսնեն պատճառահետրանքային կապերը:
                              Շնորհակալություն, հարգելի Անահիտ, հարցին անդրադառնալու համար:Լիովին համաձայն եմ Ձեր այն կարծիքին, որ ուսուցիչը պետք է աշակերտին ուղղորդի դեպի խնդրի լուծումը՝ իր նպաստող հարցադրումների միջոցով,կամ պրոբլեմատիկ իրավիճակի ստեղծմամբ: Իսկ Դուք ինչպես կբացատրեիք խնդրի լուծումը, ինչպիսի մոդել կկիրառեիք:
                              Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 25-02-18, 01:36.

                              Comment

                              • #90
                                Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Շնորհակալ եմ, հարգելի Նարինե, գնահատանքի խոսքերի համար: ՈՒրախ եմ, որ հավանեցիք լուծումը:
                                Հարգելի՚ Մարինե, Ես կողմ եմ խնդրի արդյունավետ լուծմանը, անկախ երեխայի տարիքից նա պետք է ընտրի լուծման կարճ ճանապարհ: Սակայն ես չեմ սահմանափակում նրա ասելիքը, նա միշտ արտահայտվելու իրավունք ունի առաջինը: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ աշակերտն ինքն է շատ լավ լուծում առաջարկում:
                                Նարինե Մարկոսյան

                                https://lib.armedu.am/user/profile/10939

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information