Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեքստային խնդիրները պատկերներով լուծելու նպատակներից մեկն էլ ժամանակի խնայողությունն է, որը շատ կարևոր է մեր օրերում: Այսօր <<Ժամանակը ոսկի է>> արտահայտությունը շատ արդիական է:
    [ATTACH]3605[/ATTACH]
    Հարգելի Մարինե համաձայն եմ...Տարրական դասարաններում նույնպես գծագրերը շատ են օգնում արագ լուծմանը
    Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 13-02-18, 21:54.

    Comment


    • #62
      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Արմենը և Աշոտը միասին ունեն 560դրամ:200դրամով գնեցին տետր:Որքան դրամ մնաց նրանց մատ:Նմանատիպ խնդիրները շատ արագ լուծում են գծագրերի միջացավ:
      Հարգելի՛ գործընկերներ, հատկապես տարրական դասարաններում ողղակի անհրաժեշտ է,որ երեխան <<տեսնի>>խնդիրը:Դրանից հետո նա անպայման այն կլուծի:Безымянный.jpg
      Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր,իսկ երկրորդով՝480լ:Տնկիները ջրելու համար պապիկր այդ ջրից օգտագործեց 1580լ:Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
      Լուծում՝/1350+480/-1580=250 Պատ՝.250լ:

      Comment


      • #63
        Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ գործընկերներ, հատկապես տարրական դասարաններում ողղակի անհրաժեշտ է,որ երեխան <<տեսնի>>խնդիրը:Դրանից հետո նա անպայման այն կլուծի:[ATTACH=CONFIG]4069[/ATTACH]
        Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր,իսկ երկրորդով՝480լ:Տնկիները ջրելու համար պապիկր այդ ջրից օգտագործեց 1580լ:Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
        Լուծում՝/1350+480/-1580=250 Պատ՝.250լ:
        այո, հարգելի Արմինե,երեխաները գծագրերով ,կարելի է ասել, լիարժեք հասկանում են նմանատիպ խնդիրները

        Comment


        • #64
          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          այո, հարգելի Արմինե,երեխաները գծագրերով ,կարելի է ասել, լիարժեք հասկանում են նմանատիպ խնդիրները
          Հատկապես 3-րդ դասարանում պատկերային մեկնաբանությամբ խնդիրները շատ են :Այս օրինակը բերել էի այսօրվա դասից:

          Comment


          • #65
            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Մարինե համաձայն եմ...Տարրական դասարաններում նույնպես գծագրերը շատ են օգնում արագ լուծմանը
            Շնորհակալություն գրառման համար, հարգելի ԷԼեոնորա, համաձայն եմ Ձեզ հետ, իսկապես տարրական դասարաններում հատկապես, երեխան դժվարությամբ է ՙՙհայտնվում՚՚ խնդրի իրավիճակներում: Օգնության են հասնում պատկերները: Սակայն կան դժվարավուն խնդիրներ, որոնք նույնպես կարելի է լուծել պատկերների, կամ սխեմատիկ գծապատկերների օգնությամբ: Միջին կամ ավագ դպրոցի աշակերտները ևս կարող են կիրառել լուծման այդ եղանակը, քանի որ այն թելադրում է խնդրի լուծումը կամ նպաստում է լուծմանը:
            Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 16-02-18, 23:39.

            Comment


            • #66
              Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
              Հատկապես 3-րդ դասարանում պատկերային մեկնաբանությամբ խնդիրները շատ են :Այս օրինակը բերել էի այսօրվա դասից:
              Արմինե ջան, մի փոքր ուսումնասիրել եմ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը, այն ևս պարունակում է հետաքրքիր խնդիրներ, որոնք կարելի է լուծել պատկերների օգնությամբ /նշեմ, որ ես դասավանդում եմ միջին և ավագ դպրոցում/: Տարիներ առաջ 3-րդ կամ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում մի խնդիր կար ամենափոքրիկ թռչունի՝ կոլիբրիի մասին: Եթե ծանոթ եք այդ խնդրին, խնդրում եմ տեղադրել տեքստը:

              Comment


              • #67
                nik1998-ի խոսքերից Նայել գրառումը
                Բարև ձեզ, խնդրում եմ առաջարկել խնդրի լուցման մատչելի տարբերակ, կարցում եմ անհայտի ներմուցմամբ այն միքիչ դժվար է: ա) Մարգագետնում կանաչ է աճում: 20 կովը ամբողջ կանաչը կուտեն 21 օրում, իսկ 30 կովը՝ 7 օրում: Քանի՞ օրում մարգագետնի ամբողջ խոտը կարող էին ուտել 22 կովը: (Ենթադրվում է, որ յուրաքանչյուր օր մարգագետնում աճում է նույն քանակով նոր խոտ ):
                բ) Մարգագետնում կանաչ է աճում: 6կովը ամբողջ խոտը կուտեն 6 օրում, իսկ 7 կովը՝ 4 օրում: Քանի կով կարող էին ամբողջ մարգագետնի խոտը ուտել 2 օրում:
                գ) Մարգագետնում կանաչ է աճում: 60 կովը այդ մարգագետնում կարող են կերակրվել 14 օր, իսկ 50 կովը՝ 28; Քանի՞ կով կարող են մշտական կերակրվել այդ մարգագետնում, քանի դեռ այնտեղ կանաչ է աճում :
                Նյուտոնի խնդիր&amp;#13.doc
                Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 16-02-18, 23:41.

                Comment


                • #68
                  Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Եթե ցանկանում եք խնդիր լուծել սովորել, պարզապես լուծեք այն:
                  Ջ. Պոյա

                  Մաթեմատիկական մտածողության տարրերը հիմնականում ձևավորվում են միջին դպրոցում` 5-9-րդ դասարաններում: Այդ շրջանում սովորողներից շատերը նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող են մտավոր կարողությունների անսպասելի դրսևորումներ ցուցաբերել: Իսկ այսօրվա սովորողից պահանջվում է կատարել ինքնուրույն դատողություններ, մտահանգումներ անել, փաստերը ընդհանրացնել և համադրել, հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման հնարավոր եղանակները, նկատել օրինաչափություններ և այլն:
                  Երկար տարիների աշխատանքային փորձս ցույց է տվել, որ հատկապես այսօր սովորողը դժվարանում է վերացական ձևով գնահատել խնդրում առկա իրավիճակը, ճիշտ մոդելավորել տեքստային խնդիրը և լուծել այն: Չմոռանանք, որ ներկա պայմաններում գիտելիքի յուրացմանը շատ է օգնում դիտողական, պատկերավոր և կիրառական ուղղվածությամբ ինֆորմացիան:
                  Ուստի առաջադրված թեման կարող է օգտակար լինել մաթեմատիկայի ուսուցիչների համար՝ բացահայտելու սովորողների տեսապատկերային ունակությունները և վեր հանելու խնդիրների լուծման ոչ ստանդարտ եղանակներ փնտրելու և գտնելու նրանց կարողությունը` հեռու մնալով սերտողական բնույթի յուրացումներից:

                  http://lib.armedu.am/resource/9417

                  Հարգելի գործընկերներ
                  Խնդրում եմ մանրամասն ուսումնասիրեք առաջարկված նյութը և հայտնեք ձեր կարծիքը, այն շատ կարևոր է: Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Թեմայի տակ կարող եք տեղադրել նմանատիպ խնդիրների ձեր լուծումները:
                  Հարգելի Մարինե ինձ շատ հետաքրքրեց, երևի թե բխում էր իմ հոգուց, ես էլ եմ սիրում ներկայացնել խնդիրների լուծման նմանատիպ պատկերային ոչ ստանդարտ եղանակը, կողմ եմ նաև, որ 4--6-րդ դասարաններում խնդիրները պետք է լուծել առանց անհայտի ներմուծմամբ, հենց դա է աշակերտի մոտ զարգացնում մտածողությունն ու դատողությունը: Նմանատիպ խնդիրների լուծման էսքիզներ ես էլ բավականին ունեմ, կաշխատեմ վերջնական տեսքով ներկայացնել:
                  Նարինե Մարկոսյան

                  https://lib.armedu.am/user/profile/10939

                  Comment


                  • #69
                    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շնորհակալություն գրառման համար, հարգելի ԷԼեոնորա, համաձայն եմ Ձեզ հետ, իսկապես տարրական դասարաններում հատկապես, երեխան դժվարությամբ է ՙՙհայտնվում՚՚ խնդրի իրավիճակներում: Օգնության են հասնում պատկերները: Սակայն կան դժվարավուն խնդիրներ, որոնք նույնպես կարելի է լուծել պատկերների, կամ սխեմատիկ գծապատկերների օգնությամբ: Միջին կամ ավագ դպրոցի աշակերտները ևս կարող են կիրառել լուծման այդ եղանակը, քանի որ այն թելադրում է խնդրի լուծումը կամ նպաստում է լուծմանը:
                    Հարգելի Մարինե, ոչ միայն խնդիրները, այլ նաև քերականությունը շատ դժվար է պատկերացնել առանց պատկերների ՝ վերացական և իհարկե այդ տարիքում երբ երեխաների մոտ հիմնականում գերիշխում է սովորելու վիզուալ տարբերակը, ուսուցիչն ուղղակի պարտավոր է կիրառել տարբեր սխեմաներ, գրաֆիկներ և պատկերներ:

                    Comment


                    • #70
                      Հարգելի՛ Մ. Խաչատրյան,շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար: Ընդհանրապես խնդիրների հետ տարվող աշխատանքներում մեծ տեղ պետք է հատկացնել մոդելավորմանը: Պետք է նշել, որ մոդելավուրումը չի հակասում խնդրի բովանդակության համառոտագրմանը կամ զննական պատկերացմանը:Մոդել ասելով՝ պետք է հասկանալ մտովի կամ հատուկ կառուցված համակարգ (կամ համախումբ), որը կոնկրետ կերպով արտացոլում է խնդրի բովանդակությունը:
                      Ճիշտ են նշում որոշ մեթոդիստներ, որ մոդելները կարելի է տրոհել 2 խմբի՝
                      1.Առարկայական կամ նյութական մոդելներ
                      2.Բառա-պայմանաննշային մոդելներ, որոնք կարելի է բաժանել 3 խմբի.
                      ա) տարբեր տեսակի նկարներ, սխեմաներ, գծագրեր և այլն,
                      բ)տարբեր թվային արտահայտություններ, հավասարումներ, անհավասարումներ և այլն,
                      գ)իդեալական մոդելներ ( մտային, երևակայական և այլն ) :

                      Comment


                      • #71
                        Հաճախ երեխաների համար խնդրի լուծման մաթեմատիկական մոդելի կառուցումն լինում է դժվար: Այդպիսի դեպքում ուսուցիչը պետք է դիմի « օժանդակ » մոդելի կառուցման մեթոդին , որն հեշտացնում է խնդրի բովանդակության ընկալումը և լուծման պլանի կազմումը: Կարելի է ասել, որ օժանդակ մոդելը հանդիսանում է կամուրջ՝ բառային և մաթեմատիկական մոդելների միջև:

                        Comment


                        • #72
                          Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հաճախ երեխաների համար խնդրի լուծման մաթեմատիկական մոդելի կառուցումն լինում է դժվար: Այդպիսի դեպքում ուսուցիչը պետք է դիմի « օժանդակ » մոդելի կառուցման մեթոդին , որն հեշտացնում է խնդրի բովանդակության ընկալումը և լուծման պլանի կազմումը: Կարելի է ասել, որ օժանդակ մոդելը հանդիսանում է կամուրջ՝ բառային և մաթեմատիկական մոդելների միջև:
                          Այո, հարգելի Անի, հատկապես տարրական դպրոցում սովորողների ամենամեծ խնդիրը լինում է խնդրի մոդելավորումը՝ համառոտագրությունը: Իսկ սխեմատիկ պատկերները հանդիսանում են օժանդակ մոդել, այնպես որ լիովին կիսում եմ Ձեր կարծիքը:

                          Comment


                          • #73
                            Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Մարինե ինձ շատ հետաքրքրեց, երևի թե բխում էր իմ հոգուց, ես էլ եմ սիրում ներկայացնել խնդիրների լուծման նմանատիպ պատկերային ոչ ստանդարտ եղանակը, կողմ եմ նաև, որ 4--6-րդ դասարաններում խնդիրները պետք է լուծել առանց անհայտի ներմուծմամբ, հենց դա է աշակերտի մոտ զարգացնում մտածողությունն ու դատողությունը: Նմանատիպ խնդիրների լուծման էսքիզներ ես էլ բավականին ունեմ, կաշխատեմ վերջնական տեսքով ներկայացնել:
                            Շնորհակալություն հարգելի Նարինե, թեմային միանալու և կարծիք հայտնելու համար: Հետաքրքիր խնդիրներ շատ կան, որոնք անհամեմատ հեշտացվում են պատկերների օգնությամբ լուծման շնորհիվ: Այդ պատճառով առաջարկում եմ գտնել նմանատիպ խնդիրներ և լուծել: Սիրով կսպասեմ Ձեր ներկայացրած աշխատանքին:
                            Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 19-02-18, 01:43.

                            Comment


                            • #74
                              Angela Ma8garyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Մարինե, ոչ միայն խնդիրները, այլ նաև քերականությունը շատ դժվար է պատկերացնել առանց պատկերների ՝ վերացական և իհարկե այդ տարիքում երբ երեխաների մոտ հիմնականում գերիշխում է սովորելու վիզուալ տարբերակը, ուսուցիչն ուղղակի պարտավոր է կիրառել տարբեր սխեմաներ, գրաֆիկներ և պատկերներ:
                              Շնորհակալություն հարգելի Անժելա, փորձառու ուսուցչի կարծիքը անչափ կարևոր է: Համաձայն եմ, գծապատկերները անգնահատելի դեր ունեն նաև քերականության ուսուցման գործընթացում: Սակայն այսօր, քան երբևէ, զննականությունը մուտք է գործել կյանքի տարբեր ոլորտներ, և երեխան ամեն ինչ ցանկանում է սովորել՝ տեսնելով, այլ ոչ թե՝ պատկերացնելով կամ վերացական դատողություններ անելով:

                              Comment


                              • #75
                                Սրիրելի՛ Մարինե, շնորհավորում են Գրքի տոնի առթիվ:Ցանկանում եմ,որ Ձեր սաներից յուրաքանչյուրը գնահատի գիտելիքն այնպես,ինչպես իրենց ուսուցչուհին:Թող Ձեր շուրջը հավաքված լինեն այնպիսի մանուկներ,որոնք արժանի կլինեն Ձեր սանը կոչվելու:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information