Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի Մարինե,արդյոք հնարավոր է 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի 386 խնդրի լուծումը ներկայացնել պատկերային եղանակով:Եթե այո ,ապա խնդրում եմ առաջարկեք այս խնդրի լուծման Զեր տարբերակը:

    Comment


    • #47
      Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Մարինե,արդյոք հնարավոր է 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի 386 խնդրի լուծումը ներկայացնել պատկերային եղանակով:Եթե այո ,ապա խնդրում եմ առաջարկեք այս խնդրի լուծման Զեր տարբերակը:
      Արփենիկ ջան, քո առաջարկած խնդիրը կարելի է լուծել մի քանի եղանակով, սակայն ես գերադասեցի այն ներկայացնել պատկերային մեկնաբանմամբ: Կիրառելով համապատասխան գծապատկեր բազմությունների տեսությունից, և նրա վրա ճիշտ արտահայտելով խնդրի պայմանները՝ խնդիրը լուծվեց շատ հեշտ՝ երկար մտածելու տեղիք չտալով:

      խնդիր 386.doc
      Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 26-03-16, 17:11.

      Comment


      • #48
        Խնդիր

        1 բջիջը 1 րոպեում կրկնապատկվում է :Պատահական 1 բջիջ գցում են բաժակի մոջ:60 րոպեում այն կրկնապատկվելով լցնում է բաժակը մինչև վերջ:
        Հարց....Որերորդ րոպեին է լիքը եղել բաժակի կեսը?

        Comment


        • #49
          Հետաքրքիր խնդիր

          Խնդիր- Արմենը, Բաբկենը և Գուրգենը միաժամանակ սկսում են վազել A վայրից դեպի B վայրը: Երբ Արմենը հասավ B վայր Բաբկենին դեռ մնում էր անցնելու 10 մ, իսկ երբ Բաբկենը հասավ B վայր Գուրգենին նույնպես մնում էր անցնելու 10 մ: Քանի մետր էր մնում անցնելու Գուրգենին այն պահին , երբ Արմենը հասավ B վայր, եթե A և B վայրերի հեռավորությունը 100 մ է:
          Խնդիրը այս տարի առաջադրվել է Օժտված երեխաների մրցույթում 6 -րդ դասարանցիներին, այն ունի լուծման հանրահաշվական տարբերակը, որը կարող եք գտնել այս հղումով՝
          http://www.quantum.am/upload/լուծումներ.pdf /4- րդ խնդիր/
          Կարծում եմ այն 6 -րդ դասարանի համար բարդ է, ուստի առաջարկում եմ իմ լուծման տարբերակը:
          Խնդիր 100.zip

          Խնդրում եմ եթե հետաքրքրեց արձագանքեք:
          Վերջին խմբագրողը՝ hasmikh; 24-05-16, 19:08.
          Հասմիկ Հակոբյան

          Comment


          • #50
            hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
            Խնդիր- Արմենը, Բաբկենը և Գուրգենը միաժամանակ սկսում են վազել A վայրից դեպի B վայրը: Երբ Արմենը հասավ B վայր Բաբկենին դեռ մնում էր անցնելու 10 մ, իսկ երբ Բաբկենը հասավ B վայր Գուրգենին նույնպես մնում էր անցնելու 10 մ: Քանի մետր էր մնում անցնելու Գուրգենին այն պահին , երբ Արմենը հասավ B վայր, եթե A և B վայրերի հեռավորությունը 100 մ է:
            Խնդիրը այս տարի առաջադրվել է Օժտված երեխաների մրցույթում 6 -րդ դասարանցիներին, այն ունի լուծման հանրահաշվական տարբերակը, որը կարող եք գտնել այս հղումով՝
            http://www.quantum.am/upload/լուծումներ.pdf /4- րդ խնդիր/
            Կարծում եմ այն 6 -րդ դասարանի համար բարդ է, ուստի առաջարկում եմ իմ լուծման տարբերակը:
            [ATTACH]3270[/ATTACH]

            Խնդրում եմ եթե հետաքրքրեց արձագանքեք:
            Հարգելի Հասմիկ, շնորհակալություն թեմային մասնակցելու և հետաքրքիր խնդիր ներկայացնելու համար: Ես շատ հավանեցի Ձեր լուծումը, նամանավանդ, որ խնդիրն առաջադրված էր 6-րդ դասարանցիների համար: Կարծում եմ՝ եթե երեխան օժտված է, ապա նա անպայման այդ խնդիրը կլուծի Ձեր պես: Իսկ լուծման հանրահաշվական եղանակը կարելի է ուսուցանել, այն բնական չեմ համարում: Ինձ հետաքրքրեցին նաև մյուս խնդիրները, եթե հնարավոր է, տեղադրեք այդ խնդիրների տեքստերը ևս: Կանխավ շնորհակալություն:

            Comment


            • #51
              Հետաքրքիր խնդիրներ

              Ներկայացնում եմ Քվանտ վարժարանի կայքում տեղադրված Օժտված երեխաների մրցույթին ներկայացված խնդիրների և նրանց լուծումների հղումները

              http://quantum.am/upload/օժտվածներ%202016.pdf
              http://quantum.am/upload/լուծումներ.pdf

              Վարժարանի կայքում կարելի է գտնել նաև նախորդ տարիների խնդիրները, նրանց լուծումները
              http://quantum.am/admission/giftedchildrencontest/
              Հասմիկ Հակոբյան

              Comment


              • #52
                խնդիր

                210 կգ կերը 40 հավը ուտում է 30 օրում:Կերի այդ նույն քանակությունը քանի օրում կուտի 24 հավը:

                Comment


                • #53
                  Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք լուծել Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան 6 դասարանի/2012թ./ մաթեմատիկայի դասագրքից 16, 18, 20, 22 և 23 խնդիրները

                  Comment


                  • #54
                    Այո , եթե դժվար չէ

                    Comment


                    • #55
                      16. Ենթադրենք բոլոր նավակները 4 տեղանոց են: 15 նավակում կտեղաորվեր 15*4=60 մարդ:
                      78-60=18: Այս 18 մարդկանց կարող ենք տեղաորել 9 նավակներում, յուրաքանչյուրում 2 մարդ. Պատասխան. 9 վեց տեղանոց 6 չորս տեղանոց:
                      Վերջին խմբագրողը՝ petros59; 02-09-17, 22:01.

                      Comment


                      • #56
                        18
                        mm.jpg

                        Comment


                        • #57
                          23. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:
                          Լուծում.
                          Ակնհայտ է, որ եռանկյունների քանակը չի գերազանցում 8-ը : 9*3=27 , որը ավել է 26-ից :
                          Եթե 8-ն էլ լինեին եռանկյուններ, ապա կողմերի քանակը կլիներ 8*3=24. Նշանակում է 2 պատկերները եղել են քառակուսիներ :

                          Comment


                          • #58
                            Տեքստային խնդիրները պատկերներով լուծելու նպատակներից մեկն էլ ժամանակի խնայողությունն է, որը շատ կարևոր է մեր օրերում: Այսօր <<Ժամանակը ոսկի է>> արտահայտությունը շատ արդիական է:
                            Հանրահաշիվ 7 խնդիր775.doc

                            Comment


                            • #59
                              Հարգելի Մարինե ,շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար,եթե խնդրի պայմանը թույլ է տալիս դրանք ներկայացնել պատկերի օգնությամբ ապա լուծման համար ծախսած ժամանակը լինում է մինիմալ:Սա այդ դասարաններում խնդրի լուծման , կարծում եմ ,ամենառացիոնալ եղանակն է:

                              Comment


                              • #60
                                Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Մարինե ,շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար,եթե խնդրի պայմանը թույլ է տալիս դրանք ներկայացնել պատկերի օգնությամբ ապա լուծման համար ծախսած ժամանակը լինում է մինիմալ:Սա այդ դասարաններում խնդրի լուծման , կարծում եմ ,ամենառացիոնալ եղանակն է:
                                Արմենը և Աշոտը միասին ունեն 560դրամ:200դրամով գնեցին տետր:Որքան դրամ մնաց նրանց մատ:Նմանատիպ խնդիրները շատ արագ լուծում են գծագրերի միջացավ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X