Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Արմինե Սարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե Խաչատրյան, վերջերս հարկ եղավ օգնել 9-րդ դասարանում սովորող աշակերտի՝ լուծել մի խնդիր, որը հայտնի է Տոլստոյի խնդիր անվանումով: Խնդրի տեքստը կարդալուց և վերլուծելուց հետո, կատարեցի փոփոխականների ներմուծում, կազմեցի հավասարում: Զգացվեց, որ մի քիչ դժվարությամբ հասկացավ: Այս գրառմանը կից ներկայացնում եմ խնդրի տեքստը և լուծումը: Խնդրում եմ նայեք, արդյոք հնարավո՞ր է այս խնդիրը լուծել ավելի ռացիոնալ եղանակով: Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացրեք Ձեր լուծումը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
    [ATTACH]3168[/ATTACH]
    Հարգելի Արմինե, Դուք ներկայացրել եք Տոլստոյի խնդրի գեղեցիկ լուծում՝ փոփոխականի ներմուծմամբ, սակայն համաձայն եմ, 8-րդ, 9-րդ դասարանցին կարող է այն դժվարությամբ հասկանալ: Առանց Ձեր լուծումից օգտվելու, դպրոցահասակ երեխան կդժվարանա ինքնուրույն լուծել այն (խոսքս դպրոցում լավ սովորող, բայց ոչ օժտված աշակերտի մասին է, քանի որ օժտված աշակերտը, կարծում եմ, հնարը կգտնի):
    Ուստի ներկայացնում եմ խնդրի լուծման մի քանի տարբերակ, որոնցում ճիշտ է, բացատրական մասը շատ մանրամասն եմ ներկայացրել, սակայն կարծում եմ, որ երեխայի համար ավելի հասկանալի կլինի:

    Տոլստոյի խնդիր.doc

    Լուծում 2.doc

    Comment

    • #32
      Մարինե ջան, թե՛ Ձեր և թե՛ Արմինե Սարգսյանի ներկայացրած լուծումները լավն են, գրագետ և հասկանալի: Սակայան, իմ կարծիքով, պատկերների միջոցով ներկայացված լուծումն ավելի ռացիոնալ է: Այն շատ պարզ է և ակնառու: Վստահ եմ, որ նման ձևով բացատրելու դեպքում այս խնդրի լուծումը հեշտությամբ կընկալեն և կհասկանան նաև այն դասարանների աշակերտները, որոնք դեռ հավասարում կազմել և լուծել չեն սովորել: Շնորհակալություն գեղեցիկ լուծումներ ներկայացնելու համար:
      Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 15-02-16, 17:56.
      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      https://lib.armedu.am/user/profile/462

      Comment

      • #33
        MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Արմինե, Դուք ներկայացրել եք Տոլստոյի խնդրի գեղեցիկ լուծում՝ փոփոխականի ներմուծմամբ, սակայն համաձայն եմ, 8-րդ, 9-րդ դասարանցին կարող է այն դժվարությամբ հասկանալ: Առանց Ձեր լուծումից օգտվելու, դպրոցահասակ երեխան կդժվարանա ինքնուրույն լուծել այն (խոսքս դպրոցում լավ սովորող, բայց ոչ օժտված աշակերտի մասին է, քանի որ օժտված աշակերտը, կարծում եմ, հնարը կգտնի):
        Ուստի ներկայացնում եմ խնդրի լուծման մի քանի տարբերակ, որոնցում ճիշտ է, բացատրական մասը շատ մանրամասն եմ ներկայացրել, սակայն կարծում եմ, որ երեխայի համար ավելի հասկանալի կլինի:

        [ATTACH]3181[/ATTACH]

        [ATTACH]3182[/ATTACH]
        Հարգելի Մարինե Խաչատրյան, շնորհակալ եմ Ձեր ներկայացարած լուծումների համար: Համամիտ եմ Գայանե Սիմոնյանի հետ, պատկերային մեկնաբանմամբ ներկայացված լուծումն ամենապարզն ու հասականալին է: Շնորհակալություն:

        Comment

        • #34
          Արմինե Սարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Մարինե Խաչատրյան, շնորհակալ եմ Ձեր ներկայացարած լուծումների համար: Համամիտ եմ Գայանե Սիմոնյանի հետ, պատկերային մեկնաբանմամբ ներկայացված լուծումն ամենապարզն ու հասականալին է: Շնորհակալություն:
          Հարգելի Արմինե Սարգսյան, համաձայն եմ, խնդրի իմ լուծումներից ինքս էլ ավելի շատ հավանում եմ պատկերով ներկայացրածը, և համոզված եմ, որ սովորողներն էլ այն շատ ավելի լավ կհասկանան: Թեմայի նպատակն է ցույց տալ որոշ տեքստային խնդիրների պատկերային լուծման առավելությունը: Շնորհակալություն:
          Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 17-02-16, 00:24.

          Comment

          • #35
            Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Մարինե ջան, թե՛ Ձեր և թե՛ Արմինե Սարգսյանի ներկայացրած լուծումները լավն են, գրագետ և հասկանալի: Սակայան, իմ կարծիքով, պատկերների միջոցով ներկայացված լուծումն ավելի ռացիոնալ է: Այն շատ պարզ է և ակնառու: Վստահ եմ, որ նման ձևով բացատրելու դեպքում այս խնդրի լուծումը հեշտությամբ կընկալեն և կհասկանան նաև այն դասարանների աշակերտները, որոնք դեռ հավասարում կազմել և լուծել չեն սովորել: Շնորհակալություն գեղեցիկ լուծումներ ներկայացնելու համար:
            Սիրելի Գայանե, անչափ շնորհակալ եմ թեմայում Ձեր ակտիվ մասնակցության համար: Առհասարակ խնդիրները նման կերպ լուծելու և մեկնաբանելու նպատակներից մեկը սովորողի մոտ մաթեմատիկայի հանդեպ սեր արթնացնելն է, չէ՞ որ շատ երեխաներ դադարում են մաթեմատիկայով զբաղվել, քանի որ դժվարանում են խնդիրներ լուծել: Տարրական դասարաններում դասվարներն իրենց ուղղորդող և հուշող հարցերով նպաստում են, որպեսզի երեխան լուծի խնդիրը, գտնի ճիշտ պատասխանը և վայելի հաղթանակի բերկրանքը, իսկ միջին և բարձր դասարաններում, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել և լուծել խնդիրները, նրանք ուղղակի վայր են դնում զենքերն ու համարում, որ այդ առարկան իրենց համար չէ, և մաթեմատիկան ամեն մարդու բան չէ: Սակայն մեզանից յուրաքանչյուրը համոզվել է, որ մատուցման ձևից, կիրառված մեթոդներից և շատ այլ գործոններից կախված, ցանկացած երեխայի նախասիրություններում, բառացիորեն, հեղաշրջում կարող է կատարվել:
            Այնպես որ, սիրելի Գայանե, կիսում եմ Ձեր կարծիքը, մենք աշխատում ենք անել ամեն հնարավորը՝ հետաքրքրություն մտցնելով այն աշխատանքում, որն իսկապես սիրում ենք:
            Շնորհակալություն:

            Comment

            • #36
              Հարգելի Մարինե Խաչատրյան, վերջերս վեցերորդ դասարանի աշակերտների հետ լուծեցինք գործող դասագրքի 788 խնդիրը: Լուծումը կատարեցինք երկու եղանակով, նախ թվաբանորեն, ապա ավելի հասկանալի դարձնելու համար՝ պատկերային: Վստահ կարող եմ ասել, որ պատկերային լուծումը աշակերտները կարծես ավելի լավ հասկացան:
              Ստորև ներկայացնում եմ խնդիրն իր լուծումներով:
              Շնորհակալություն:

              788.doc

              Comment

              • #37
                Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը

                [ATTACH]3196[/ATTACH]
                Հարգելի Արփենիկ, ուրախ եմ, որ թեման օգտակար է: Ես նույնպես դասավանդում եմ վեցերորդ դասարանում և դասաժամերից մեկի ընթացքում աշակերտներին առաջարկեցի լուծել մի քանի խնդիր, այդ թվում նաև ձեր լուծած խնդիրները: Մեծ էր ուրախությունս, երբ երեխաները առաջին հերթին փորձում էին խնդրի պայմանները ներկայացնել պատկերով, ապա լուծել: Եվ կարևորն այն էր, որ խնդիրները լուծել փորձում էին նաև միջին ունակություններով սովորողները: Դա կարելի է փոքրիկ առաջընթաց համարել. փաստորեն, մաթեմատիկան կարելի է հետաքրքիր դարձնել բոլորի համար:
                Արփենիկ ջան, առաջարկում եմ լուծել նաև 6-րդ դասարանի դասագրքի 1116 խնդիրը՝ բացառապես պատկերային մեկնաբանմամբ:
                Շնորհակալություն ներկայացրած լուծումների համար:

                Comment

                • #38
                  Բարև ձեզ, խնդրում եմ առաջարկել խնդրի լուցման մատչելի տարբերակ, կարցում եմ անհայտի ներմուցմամբ այն միքիչ դժվար է: ա) Մարգագետնում կանաչ է աճում: 20 կովը ամբողջ կանաչը կուտեն 21 օրում, իսկ 30 կովը՝ 7 օրում: Քանի՞ օրում մարգագետնի ամբողջ խոտը կարող էին ուտել 22 կովը: (Ենթադրվում է, որ յուրաքանչյուր օր մարգագետնում աճում է նույն քանակով նոր խոտ ):
                  բ) Մարգագետնում կանաչ է աճում: 6կովը ամբողջ խոտը կուտեն 6 օրում, իսկ 7 կովը՝ 4 օրում: Քանի կով կարող էին ամբողջ մարգագետնի խոտը ուտել 2 օրում:
                  գ) Մարգագետնում կանաչ է աճում: 60 կովը այդ մարգագետնում կարող են կերակրվել 14 օր, իսկ 50 կովը՝ 28; Քանի՞ կով կարող են մշտական կերակրվել այդ մարգագետնում, քանի դեռ այնտեղ կանաչ է աճում :

                  Comment

                  • #39
                    Հարգելի Մարինե Խաչատրյան, հետևելով Ձեր խորհրդին, ներկայացնում եմ 6-րդ դասարանի դասագրքի 1116 խնդիրը: Այն շատ նման է 788 խնդրին, ուստի լուծել եմ պատկերային եղանակով:

                    ԽՆԴԻՐ 1116.doc

                    Comment

                    • #40
                      nik1998-ի խոսքերից

                      Հարգելի nik1998, եթե չեմ սխալվում, այդ խնդիրներն անվանում են Նյուտոնի խնդիրներ:
                      Սիրով ներկայացնում եմ խնդիր 822ա)-ի լուծման իմ տարբերակները, որոնք, իմ կարծիքով, հավասարազոր են: Բ) և գ) խնդիրները ա)-ից տարբերվում են միայն տվյալներով, ուստի լուծվում են նույն եղանակով:
                      Շնորհակալություն առաջարկած խնդիրների համար:

                      Նյուտոնի խնդիր&#13.doc
                      Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 16-02-18, 22:20.

                      Comment

                      • #41
                        Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Մարինե Խաչատրյան, հետևելով Ձեր խորհրդին, ներկայացնում եմ 6-րդ դասարանի դասագրքի 1116 խնդիրը: Այն շատ նման է 788 խնդրին, ուստի լուծել եմ պատկերային եղանակով:

                        [ATTACH]3211[/ATTACH]
                        Արփենիկ ջան, շատ գեղեցիկ լուծում եք ներկայացրել, համոզված եմ, որ ցանկացած աշակերտ այն անմիջապես կհասկանա, և ինքն էլ նման ձևով կկարողանա լուծել: Շնորհակալություն :
                        Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 01-03-16, 23:09.

                        Comment

                        • #42
                          Հարգելի գործընկերներ մի հատ 9-րդ դասարանի 302 խնդրի / Տոլստոյի խնդրի/ լուծումը կբացատրեք... Կանխավ շնորհակալություն

                          Comment

                          • #43
                            Հելենա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի գործընկերներ մի հատ 9-րդ դասարանի 302 խնդրի / Տոլստոյի խնդրի/ լուծումը կբացատրեք... Կանխավ շնորհակալություն
                            Հարգելի Հելենա, սիրով ներկայացնում եմ Ձեր առաջարկած խնդրի լուծման իմ տարբերակը (տես «Լուծում» կցորդը): Ի դեպ՝ ավելի լավ կլինի, որ գրառում կատարելիս ոչ միայն գրեք դասագրքի անունն ու խնդրի համարը, այլ նաև խնդրի տեքստը: Ֆորումի ոչ բոլոր օգտատերերն են մաթեմատիկայի ուսուցիչներ՝ այն էլ 9-րդ դասարանում դասավանդող, և ոչ բոլորի ձեռքի տակ կա դասագիրքը:

                            Լուծում.doc
                            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                            https://lib.armedu.am/user/profile/462

                            Comment

                            • #44
                              Հելենա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ մի հատ 9-րդ դասարանի 302 խնդրի / Տոլստոյի խնդրի/ լուծումը կբացատրեք... Կանխավ շնորհակալություն
                              Հարգելի Հելենա, չնայած 9-րդ դասարանի դասագրքի թիվ 302 խնդիրը տեղադրված է «Խնդիրների լուծում ռացիոնալ հավասարումների համակարգերի օգնությամբ» թեմայից հետո, սակայն դժվար թե այն լուծվեր ռացիոնալ հավասարումների համակարգ կազմելու օգնությամբ, քանի որ պայմանների քանակն այնքան էլ բավարար չէ հավասարումների համակարգ կազմելու համար: Ուստի, նման խնդիրները սովորաբար լուծվում են փնտրման մեթոդով: Նշված խնդիրը լուծելու համար, մի քանի պարզ դատողություններից հետո պարզ է դառնում, որ ամենաշատը գնվել են հորթեր, որոնց քանակը չի կարող դերազանցել 98-ը, նաև այն պետք է արտահայտվի զույգ թվով: Քննարկելով հորթերի քանակները՝ 98, 96,…., ստանում ենք հնարավոր լուծումը՝ 94 հորթ, 1 կով և 5 ցուլ: Սակայն միայն խնդրի լուծումը գտնելը բավարար չէ, այն լիովին պետք է հիմնավորել, ինչը անթերի կատարել է Գայանեն: Նա ներկայացրել է խնդրի մի հիանալի լուծում, որ շատ նման է Դիոֆանտյան հավասարումների լուծման մեթոդներին(մի քանի անհայտով առաջին աստիճանի հավասարումները կամ հավասարումների համակարգերը կոչվում են նաև անորոշ հավասարումներ, կամ հավասարումների համակարգեր, որոնք հիմնականում ունենում են ամբողջաթիվ լուծումներ): Շնորհակալություն Ձեզ` նման հետաքրքիր խնդիր առաջարկելու, և Գայանեին՝ այն լուծելու համար:

                              Comment

                              • #45
                                Հարգելի Մ. Խաչատրյան շնորհակալություն 822 խնդրի լուծման համար: Դրանք բացատրված են շատ մանրամասն և հասկանալի: Նյուտոնի անվամբ կոչված է դասագրքի 823 խնդիրը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X