Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն մաթեմատիկայի ուսուցչին (5-6-րդ դաս.)

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրով ներկայացնում եմ չափման միավորների մետրական համակարգը :
    Կարծում են, որ չափման միավորների համակարգումն այս ձևով շատ հարմար է և՛ ընկալելու և՛ հիշելու առումով։ Առաջարկում եմ այն դարձնել պլակատ և փակցնել դասարանի պատին, որպես տեղեկատու նյութ։

    Comment


    • #62
      Տասնորդական և սովորական կոտորակներ /ստուգարք/

      Այս աշխատանքում ներկայացված են երեք մակարդակով տրվող գրավոր աշխատանք: Գրավոր աշխատանքի բարդության աստիճանը պետք է ընտրի աշակերտը: Նպատակ ունենք հասկանալու, արդյո՞ ք աշակերտը կարողանում է իր գիտելիքների մակարդակը ճիշտ գնահատել: Եթե նա կարողանա լուծել բոլոր առաջադրանքները, ապա ուսուցիչը կարող է առաջարկել հաջորդ բարդության գրավոր աշխատանքը: Կարծում եմ, որայս մոտեցմամբ աշակերտների մոտ մրցակցություն, հետաքրքրություն և ցանկություն կառաջանա ուսման նկատմամբ:

      6 դաս տասն և սով կոտ կրկն.doc

      Comment


      • #63
        Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ Գոհար, ես սիրով կհետևեմ ու կմասնակցեմ այս էջի գրառումներին :
        Գոհար ջան իհարկե ես շատ ուրախ եմ, քանի որ այս էջի գրառումներին հետևելով և մասնակցելով մենք կօգնենք միմյանց հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ դասեր անցկացնել։

        Comment


        • #64
          Բանավոր թվաբանություն մենք կատարում ենք ամեն օր տանը, խանութում, դպրոցում և հատկապես մաթեմատիկայի դասաժամերին։ Բանավոր թվաբանությունը մաթեմատիկայի դասընթացի բաղկացուցիչ մասերից մեկն է,հետևաբար ուսուցիչը սովորողի մոտ պետք է առաջացնի հետաքրքրություն, սեր դեպի թվաբանությունը: Տեղադրված նյութում ներկայացված են բանավոր հաշվարկներ կատարելու հնարներն ու գաղտնիքները։ Կարծում եմ շատ օգտակար կլինի մաթեմատիկայի դասերին այս մեթոդով բանավոր հաշվարկներ կատարելը։ Այն սովորողի մոտ կզարգացնի տրամաբանական տածողությունը, ինչպես նաև նրանք ձեռք կբերեն բանավոր հաշվարկներ կատարելու հմտություններ։։
          Կցված ֆայլեր

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X