Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սիրո դրսևորման ձևերը Հովհաննես Շիրազի պոեզիայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ձևավորվում է Շիրազի՝ իդեալական կնոջ կերպարը՝ մաքուր ու անբիծ, կուսական՝ ինչպես ամպի ցողը, հավատարիմ, միշտ իր գիրկը կանչող, իր մոր համար հրաշք հարս, իր շուրթերը մոր ոտքերը համբուրող: Իր սիրելիին նա երբեմն դիմում է իբրև իրեն տուն կանչող քրոջ: Սակայն սիրտը կարոտ է նման կնոջ.
    Սիրտս մի սուրբ, մի նուրբ կնոջ
    Կարոտ մնաց, մնաց կարոտ,
    Սիրտս վարդին մշտաբողբոջ՝
    Կարոտ մնաց իմ կյանքը ողջ,
    Կարոտ մնաց,գնաց կարոտ…

    Comment


    • #17
      Շիրազը երազում է մաքուր (հոգով և մարմնով) ու անբիծ կնոջ մասին: Նա խորհուրդ է տալիս ամենքինը չդառնալ. ‹‹Ամեն աղբյուրից խմել չի լինում››: Բանաստեղծը համոզված է, որ եթե կինը մաքուր չէ մարմնով, ապա մաքուր չէ նաև հոգով: Նա նման է ձեռքեձեռք անցնող գինետան բաժակի:

      Comment


      • #18
        Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
        Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
        Ու ես այն գինով հարբած խելահեղ
        Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
        Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
        Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
        Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
        Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
        Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
        Անցավ խելահեղ գինովությունս,
        Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
        Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
        Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
        Սիրույս գինին էր աչքերս կապում,
        Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
        Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
        Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
        Որ լուսացել էր սիրույս արևով,
        Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
        Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
        Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
        Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
        Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
        Մեռած լուսնյակին իր լույսով չափում

        Comment


        • #19
          Հովհ. Շիրազի շատ բանաստեղծություններ կենսափիլիսոփայական խորք անեն: Նա խորհում է կյանքի ու մահվան, բնության շարժման ու տիեզերքի անքննելի էության մասին: Ահա բնության մի պատկեր, ուր պահի մեջ երևում է հավերժը, վախճանի մեջ` կյանքի ծնունդը.

          Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում,
          Ձյան անցած ճամփով` զվարթ ու անվիշտ
          Գարունը գալիս` աշխարհն է բռնում...
          Երանի մեռնող ձյուներին, որ միշտ Հետևից կանաչ գարուն են թողնում:

          Իմաստասիրական մեծ խորք ունի Շիրազի «Բիբլիական» պոեմը: Պոեմում աշխարհաստեղծման աստվածաշնչյան առասպելը նորովի է մեկնաբանվում: Բանաստեղծն այդ առասպելը միջոց է դարձրել փառաբանելու մարդ արարածին, նրա արարչագործ ոգին և ուժը:

          Հովհ. Շիրազի քնարերգության գեղեցիկ էջերից են նրա բնության երգերը: Բանաստեղծին հոգեհարազատ է հատկապես գարունը, որը խորհրդանշում է զարթոնք, սկիզբ, ջահելություն և նորոգ զգացմունքներ: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որ լույս տեսավ 1935թ., կրում էր «Գարնանամուտ» խորագիրը: Այդ ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծություններից է «Գարնանամուտը», մի բանաստեղծություն, որ երիտասարդ հոգու պոռթկում է, գարնան կենսաբեր ու զվարթ տրամադրության մի երգ:

          Գարնան զարթոնքի երգ է նաև հանրաճանաչ «Թագադրում» բանաստեղծությունը: Բանաստեղծը, արբեցած գարնան շնչով, դուրս է գալիս` ողջ էությամբ ձուլվելու մայր բնությանը, դառնալու նրա մի մասնիկը: Նա ցանկանում է իրեն հայտարարել գարնան թագավոր և մի հրովարտակ արձակել, որը հավերժ կենդանի պահելով բնությունը` երջանկություն է բերելու մարդկանց: Բանաստեղծի երջանկությունը պայմանավորված է ողջ մարդկության երջանկությամբ: Բանաստեղծությունն իմաստասիրական խոհ է հավերժի ու կատարյալի մասին` շաղախված բանաստեղծի հոգու ջերմությամբ, հույզով ու զգացմունքների առատությամբ:
          Հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագիրը բանաստեղծի համար միշտ առաջնային է եղել: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հովհ. Շիրազը տագնապով էր հետևում ծավալվող իրադարձություններին և իր քնարով ձգտում էր լավատեսություն ներշնչել հայ զինվորներին: Այդ տարիներին գրած բանաստեղծություններից մնայուն արժեք ունի «Էքսպրոմտը»` վեցտողանի մի ստեղծագործություն, որ իր հակիրճությամբ ավելին է ասում մեր ժողովրդի տոկունության, համառության ու հավերժության մասին, քան ծավալուն շատ գործեր: Ահա մեկ ուրիշ բանաստեղծություն` «Հայ ժողովրդի երգը» (նախապես` «Վերելք»): Բանաստեղծությունը ջահել հոգու, մաքուր զգացմունքների և անհաս բարձունքներին հասնելու ձգտող անհատի ոգեղեն երգն է: Անհատական զգացմունքների մեջ, սակայն, դրսևորվում են ժողովրդի` իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները հաղթահարելով միշտ վեր բարձրանալու, հավերժանալու ձգտումն ու կամքը:

          Շիրազն իր ողջ էությամբ կապված էր ժողովրդին ու հայրենի հողին: Նրան հարազատ էին ժողովրդի ստեղծած գանձերը, նրա ընդերքի անսպառ հարստությունները: Պատահական չէ, որ նրա ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում ժողովրդական ավանդույթների, զրույցների, Լեգենդների մշակումները: Ուշագրավ են նաև Շիրազի առակները, որոնց մեջ հեղինակն այլաբանորեն արծարծում է հասարակական կյանքում ու կենցաղում տեղ գտած բացասական արժեքների, կողք-կողքի ապրող լավի ու վատի, գեղեցիկի ու տգեղի հարցերը:

          Հովհ. Շիրազի ողջ ստեղծագործությունը գեղարվեստական պատկերների մի իսկական հրավառություն է: Նա շռայլորեն վարձատրված էր իր այնքան սիրելի բնությունից, և իր ողջ տաղանդը նվիրաբերեց ժողովրդին` նրան վերադարձնելով այն անսպառ գանձերը, որ քաղել էր նրա ընդերքից

          Comment


          • #20
            Մի կյանք արժե

            Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
            Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
            - Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
            Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

            Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
            Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
            Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
            Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

            Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
            Մի համբույրից`անապատը կծաղկի,-
            - Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
            Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

            Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
            Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
            - Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
            Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

            Comment


            • #21
              Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
              Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
              - Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
              Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

              Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
              Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
              Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
              Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

              Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
              Մի համբույրից`անապատը կծաղկի,-
              - Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
              Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

              Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
              Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
              - Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
              Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի

              Comment


              • #22
                Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
                Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
                Ու ես այն գինով հարբած խելահեղ
                Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
                Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
                Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
                Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
                Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
                Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
                Անցավ խելահեղ գինովությունս,
                Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
                Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
                Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
                Սիրույս գինին էր աչքերս կապում,
                Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
                Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
                Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
                Որ լուսացել էր սիրույս արևով,
                Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
                Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
                Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
                Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
                Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
                Մեռած լուսնյակին իր լույսով չափում :

                Comment


                • #23
                  Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյաննէր։ Նրանց տղան՝ Արա Շիրազըքանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։

                  Comment


                  • #24
                    Սպասում էր իր սիրածին, որ յոթն անգամ հայտնվել` Յոթը գաղտնի համբույրի հետ մի մատանի էր տվել:

                    Comment


                    • #25
                      Շիրազի սիրերգության մեջ տեղ ունեն գրեթե սիրո բոլոր հոգեվիճակները՝ բռնկուն սեր, սիրո տեր լինելու բերկրանք, սիրո վայելք, սառնություն, մերժում, դրժում, մենություն, մենության ահից այլ սեր գտնելու հույս, խաբվածություն, ցավ ու կարոտ, հիասթափություն, ատելություն: Մենության տագնապի և նոր սիրո որոնման զգացողությամբ է գրված <<Գինովի գիշեր>> բանստեղծությունը: Արդեն կեսգիշեր է, և քնարական հերոսը դեռևս դրսում է մեն-մենակ: Նա տուն չի շտապում. գուցե հայտնվի՞ ուշացած մի սեր: Բայց այս անգամ էլ խաբվում է հերոսը, քանզի չեն արդարանում նրա հույսերը: Տունը նրան վանում է. Իր տան մեջ կարծես անտուն լինի, որովհետև տանը նրան սպասող չկա, այնտեղ լոկ քար մենություն.
                      Արդեն գիշերը կիսվում է լռիկ,
                      Լոկ ես եմ ու լոկ մի հարբած…
                      …Գուցե հայտնվի ուշացած մի սեր…
                      Բայց գիշերն արդեն երազ է հյուսում,
                      Խաբեցիք դուք ինձ, երազ ու հույսեր,
                      Անմեղ հարբածի մնան եք խոսում:
                      Բայց ո՞ւր շտապեմ, իմ տունն է անսեր,-
                      Քար մենությունն է ինձ տանն սպասում:

                      Comment


                      • #26
                        Քեզնով լիքն եմ այս գիշեր, ու թվում է, թե կրկին
                        Դուն իմ զոհն ես այս գիշեր, դու իմ սիրո վանքի գառ,
                        Ես քո գրկում այս գիշեր դրախտ ունեմ իմ գրկին,
                        Դու ողջ գիշեր ինձ զոհվիր, լույսը բասվի՝ արևս առ...
                        ...Քրիստոնյա ցերեկներն անէանան թող անհետ,
                        Քո շուրթերում բնակվեն գիշերներս հեթանոս,
                        Գիշերներս հեթանոս հեթանոսվեն միշտ քեզ հետ
                        Սիրո մեջ էլ, ե՛կ, ցմահ բարբարոսվենք սիրախոս:

                        Comment


                        • #27
                          Արեւ-ի խոսքերից Նայել գրառումը
                          1930-ական թթվականներին հայ գրականության մեջ ծագեց աշխույժ հետաքրքրություն Լենինականի տեքտսիլի բանվոր Հովհաննես Կարապետյանի նկատմամբ, ով գրում էր գրավիչ բանաստեղծություններ, հյուսում ազդեցիկ մեղեդիներ: Նրա երկերը ժամանակի ընթացքում նվաճում են ընթերցողների լայն շրջան, ինչը պայմանավորված էր բանաստեղծության ներքին բովանդակությամբ և ձևի յուրահատկությամբ, որոնք նրբորեն բերում էին հայ նորագույն բանաստեղծության համար կենսականորեն անհրաժեշտ մի շարք նրբություններ: Նա բերում էր մերժված թեմանների մի ամբողջ խումբ՝ մայր,բնություն, հայրենի եզերք, վերականգնում հավերժական թեմաների տեղը նորագույն բանաստեղծության մեջ: Մինչդեռ որոշ քննադատներ պնդում էին, որ Շիրազի բանաստեղծությունները աղքատ են հասարակական բովանդակությամբ, կտրված են տեղից ու ժամանակից, որ նա ինչ-որ չափով կրկնում է արևելյան պոեզիայի ավանդները, մաշված թեմաները, վարդի ու բլբուլի հինավուրց մոտիվները :
                          Վարար ու բռնկուն սիրո երգը Շիրազի քնարերգության ոգին է: Նա հյուսեց ‹‹ Սիա-մանթո և Խջեզարե››, ‹‹Սիրանամե››, ‹‹Լեյլի և Մեջնունը-սիրո աստղերը›› պոեմները, ‹‹Քնար սիրապատումի›› քառյակների շարքը և այլ քերթվածներ:
                          Շիրազի սիրերգությանը բնորոշ է սիրո բուռն ու ինքնամոռաց ապրումը, անմնացորդ նվիրումը՝ հանուն սիրելի կնոջ, հանուն նրա գեղեցկության.
                          Ախ, էլ ինչո՞վ, ինչու՞ ապրեմ,
                          Երբ չպիտի սիրով հարբեմ,
                          Երբ համբույրիս հետքը չկա
                          Շուրթին սիրած իմ աղջկա:

                          Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
                          Սիրուց քաղցր սերն է միայն,-
                          Հասիր, ծաղկենք, իմ հեռավոր,
                          Վարենք հանգած օջախն իմ տան:

                          Թե քո սերը թևեր տա ինձ,
                          Քեզ արծվի կաթ կբերեմ,
                          Ետ կխլես դու ինձ մահից,
                          Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

                          Դու, որ ինձ չսիրես սրտանց,
                          Էլ ո՞վ սիրե, իմ հայուհի,-
                          Հասիր, թե իմ սերն է Աստված,
                          Դու իմ միակ աստվածուհի..https://images.app.goo.gl/c1VrA9qmmi1LaXTY7

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X

                          Debug Information