Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    ԿԱՆԱՉ

    Կանաչը՝ բուսականության և ծաղկունքի գույնը, զուգորդվում էր արգասավորության, կյանքի նորացման գաղափարին: Որպես այդպիսին՝ խորհրդանշում էր պտղաբերումը, հույսը, հատկանշում էր արական սկիզբը՝ նշանավորելով սերնդաշարունակության ապահովումը: Արու զավակին հենց այդպես էլ ասում էին՝ «օջախը կանաչեցնող», իսկ արևածագին աղոթում էին «կանաչ արև» (արու զավակ) խնդրելով: Նկատելի է, որ ժողովրդական պատկերացումները լեզվարտահայտության մեջ կանաչ գույնը ամենից առաջ հանդես են բերում ցանկության բանաձևերում: Վերոնշյալ ըմբռնումների արտահայտություններ են «կանանչ արևի դառնաս, կանանչի քու արև» օրհնանքները, «կանաչ-կտրիճ արևուցդ խեր չտեսնես, կանաչ ու կտրիճ արևից զրկվես» անեծքները:
    Որպես շրջակա բնության, բուսականության, ծաղկման գույն՝ կանաչը դառնում է հավերժ երիտասարդության, կենսունակության խորհրդանիշը, հատկապես ընդգծվում են ժողովրդական պատկերացումներում կարևոր տեղ զբաղեցնող մարդ-ծառ, ձեռք-ճյուղ զուգորդումները: Դարձվածային միավորներում կանաչ գույնն ամենից շատ հատկանշում է վերոհիշյալ պատկերացումը. օրհնանքի բանաձևումներ՝ «ձեռքդ (կուռդ) կանաչի//դալարի, մեջքդ կանաչ//դալար, կանանչ դառնաս, քարին գնաս, կանաչ դառնա(ս)», անեծքի բանաձևումներ՝ «կանաչ օրդ կտրի, ոչ կանանչիս»:

    Comment


    • #47
      Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
      В марте 2017 года в Нидерландах в сокровищнице базилики Святого Серватия была обнаружена марашская вышивка XIV века. Позже Лала Мнеян, обнаружившая находку, привезла ее в Ереван на экспертизу. Ее догадка подтвердилась. Об этой истории написала журналист Магдалина Затикян. Выяснилось, что марашская вышивка в этой базилике была неслучайно: ведь Святой Серватий был известен как Серватиус Армянин. Он родился в Армении в IV веке. Однажды ему явился ангел, повелевший вести проповедь христианства в северных землях. Серватий отправился через Иерусалим в Тонгерен, расположенный на территории современной Бельгии, где был рукоположен в епископы. Согласно летописным источникам, в 381-382 гг. ему явился апостол Петр и наказал перенести епископскую кафедру в Маастрихт из-за нашествия гуннов. Скончался Серватий в 384 г. в этом же городе и с тех пор считается христианским святым и святителем в католицизме и восточном христианстве. Его мощи и сейчас хранятся в базилике Св. Серватия.



      Марашскую, как и урфинскую вышивку, спасали как величайшую ценность во время Геноцида армян. В публикации «Основные черты армянской вышивки» исследователи из Сургута Эльвира Чурсина и Мариам Торосян пишут, что в ней сохранилось мышление армянского народа начиная от дохристианской эпохи до нашего времени, основанное на традициях христианства.

      Вышивка отражает характерные черты, свойственные разным регионам Армении. Во второй половине XIX века школы вышивки: Киликии, Малого Айка, Ширак-Джавахк, Ван-Васпураканская, Арарата, Сюник-Арцах, Высокого Айка. Каждая школа имела свои отличительные черты в технике, цветовых оттенках, орнаментике. Армянская вышивка отличается богатством технических средств, мастерством и тонкостью вышивки, со стилизованными растительными и геометрическими мотивами, полихромными орнаментами. Многие вышивки получили свое название от городов и регионов: Мараша, Айнтапа, Вана и другие.

      Comment


      • #48
        Основные черты армянской вышивки

        Армянская вышивка — один из древнейших видов рукоделия, в котором сохранилось мышление народа начиная от дохристианской эпохи до нашего времени, основанное на традициях христианства. Одна из вышивальщиц старых школ до сих пор хранит образцы спасенных со времен геноцида вышивок. Это урфинские и марашские вышивки. Ей удалось спасти семьдесят три неповторимые вышивки и более двухсот тридцати схем вышивок. В настоящее время образцы хранятся в Национальной галерее Армении.

        Вышитая подушка — элемент бытовой армянской культуры
        Вышитая подушка — элемент бытовой армянской культуры
        Необходимо отметить, что в Армении вышивка — одно из самых распространенных ремесел. Вышивка отражает характерные черты, свойственные разным регионам Армении. Во второй половине XIX века школы вышивки: Киликии, Малого Айка, Ширак-Джавахк, Ван-Васпураканская, Арарата, Сюник-Арцах, Высокого Айка. Каждая школа имела свои отличительные черты в технике, цветовых оттенках, орнаментике. Армянская вышивка отличается богатством технических средств, мастерством и тонкостью вышивки, со стилизованными растительными и геометрическими мотивами, полихромными орнаментами. Многие вышивки получили свое название от городов и регионов: Мараша, Айнтапа, Вана и другие.Рассмотрим более подробно традиционные урфинские и марашские вышивки.

        Вышивка Урфы конца XIX века – начала XX веков отражает эстетические вкусы многих поколений. Урфа (Эдесса) — это древний город, основанный армянами еще до нашей эры, который был эпицентром вышивки в Великой Армении. Эта вышивка сочетает в себе растительные, геометрические, животные и архитектурные мотивы. Но главным в этой вышивке является растительный орнамент, выявляя связь человека с природой и преклонение перед нею. Роскошная флора Урфы — незабудка, колокольчик, гранат, ежевика, шиповник, роза, ромашка и мак, которыми украшаются одежда и предметы была, обретают в вышивке новую жизнь, благодаря умелым вышивальщицам, которые сочетают условное с реальным.

        Вышивка Мараш, или по-другому Мальтийская вышивка, получила свое название в средние века, когда пришла на остров Мальта, но появилась и активно развивалась в Армении. Данная армянская вышивка имеет несколько названий: «Переплетенная», «Мараш» и «Мальтийская вышивка». Мотивы перечерчиваются на ткань с подлинника специально предназначенным карандашом. Затем начинается сам процесс вышивки. Выполняется первый ряд, затем второй ряд стежков «Косичка». На этом этапе необходимо точно проследить, чтобы концы стежков были либо под, либо над другим стежком. Далее оплетаются верхние и нижние сетки, завершая узор. При желании можно сделать еще несколько рядов, проведя рабочую нить между тканью и нитками сетки. Вышивка получается рельефная и приятная на ощупь. Эту технику можно развить и получить более сложный узор «Мальтийский крест».

        Comment


        • #49
          Изучая образцы традиционных вышивок, можно отметить, что характерной чертой данных вышивок являются растительные, зооморфные и геометрические узоры, стилизованность орнамента и реалистические сюжеты. Эти вышивки пленяют изяществом рисунка, архаичностью символов и отточенностью своей композиции.

          Вышивка гладью и крестиком были самыми распространенными в Армении, но традиционное искусство плетения иглой особо выделяется. При помощи этой техники исполнялись искусные кружевные цветы для налобников национального женского наряда, салфетки, скатерти и много других изделий. Рассматривая мотивы, цветовые решения, переплеты нитей, можно найти сходство с мотивами кружевной резьбы камнерезов, армянских миниатюристов.

          В целом, рассматривая и изучая национальный орнамент Армении, можно его разделить на 3 группы: растительный, геометрический и зооморфный. Остановимся более подробно на этих группах орнамента.

          Для сюжета растительного орнамента характерны различные виды деревьев, стеблей, ветвей и листьев.Символом бесконечной жизни в данном орнаменте является волнистая линия с лепестками и ростками, которой украшаются края одежды. Замысловатым орнаментом отличаются мужские и женские куртки и безрукавки западных армян. Цветы являются символом юности, вечной молодости и непорочности. По поверьям миндалевидный орнамент, который встречался на передниках, был символом плодородия и защиты от зла.

          Comment


          • #50
            Ազգային տարազը տվյալ ազգի ներկայացուցիչների կողմից դարերի ընթացքում ընդունված զգեստների, գլխանոցների, ագանելիքի և արդուզարդի ամբողջությունն է: Ավանդական տարազը ցույց է տալիս, թե կրողը հասարակության որ խավի ներկայացուցիչ է և ինչ դիրք ու դեր ունի: Տվյալ ազգի պատմական նյութական կրողը լինելով՝ ազգային հագուստը արտացոլում է իրեն կրող ազգի մշակութային ինքնատիպությունն ու ազգային բնույթի որոշակի կողմերը: Մեկ համահայկական ընդհանուր տարազ չկա: Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, կլիմայական տարբերություններով պայմանավորված, տարածաշրջանի բնակիչների մոտ տարբերվում են նիստուկացը, սովորույթները, տարազը: Հայկական տարազը համարվում է արձակ, բաց տիպի, քանի որ զգեստն ունի կտրվածքներ առջևից ու կողքերից: Զգեստի ուրվագիծն ազատ է, իսկ գույներից գերակշռում է կարմիրը, կանաչը, կապույտը և դեղինը: Զգեստն ունեցել է գոտի, որը եղել է ասեղնագործ, իսկ նախշերն ունեցել են գեղագիտական և պաշտամունքային նշանակություն:
            Տարազի ազգագրական խմբերի համալիրները տարբերվում են ոչ միայն ձևվածքով, այլև կտորների տեսակով, գույներով և զարդանախշերով: Կտորը բամբակից էր, բրդից, մետաքսից: Մետաքսյա գծավոր կտորը կոչվել է կութնի, որն օգտագործել են հիմնականում Շատախում, Տարոնում, և ծառայել է որպես գոտի կանանց ու տղամարդկանց համար: Բամբակե գործվածքն էր մանուսան, որի 3 տեսակ կար. 1. առաջին՝ հասարակ տեսակը օգտագործում էին տեղացիները, 2. տուխման օգտագործել են սավանի, բարձի և մինդարի համար, 3. կարտոնը կատարելագործված էր և ավելի դիմացկուն:
            Զգեստի համար կարևոր նշանակություն է ունեցել գույնի ընտրությունը: Անհատն իր հոգեվիճակը՝ ուրախությունը կամ տխրությունը, արտահայտել է գույնի միջոցով: Սպիտակը անմեղության և պարկեշտության նշան էր համարվում, ծիրանիի բոլոր երանգները՝ ուրախության և համեստության, սևը՝ սգի: Գույնի հետ մեկտեղ կարևոր էր նախշազարդումը: Նախշերն էին վանդակները, ուղիղը, զիգզագը, բուսական և կենդանական, երկրաչափական պատկերները: Զարդանախշման մոտիվը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, որոշ նախշեր հարստացել կամ, հակառակը, պարզվել են: Երկրաչափական զարդանախշերի մեջ հաճախ է հանդիպում շրջանագիծը՝ որպես պտղի կամ սերմի խորհրդանիշ: Միաժամանակ արտահայտում է չորս տարրերի միասնությունը, տիեզերական ամբողջության գաղափարը, մասնավորապես՝ արևի և լուսնի գնդաձևության գաղափարը: Շրջանաձև նախշն արտահայատում է նաև չորս հիմնագույների գաղափարը՝ սևը՝ երկիրը, սպիտակը՝ ջուրը, կարմիրը՝ օդը, դեղինը՝ ջուրը: Չորսի՝ աշխարհի կողմերի, եղանակների, հիմնատարրերի գաղափարն են արտահայտում նաև շեղանկյունը, քառակուսին, քառաթև զանազան նախշերը, խաչը, խաչանախշը:

            Comment


            • #51
              Արդուզարդ

              Հագուստի բաղադրիչ էր արդուզարդը, որը կրում էին հիմնականում կանայք, բայց հնում նաև տղամարդիկ: Հայաստանի որոշ տարածաշրջաններում այրիացած կանայք այլևս զարդեր չէին կրում, իսկ ավելի հաճախ զարդարվում էին ամուսնացած կանայք: Մարդիկ զարդեր կրել են շատ ավելի վաղ, քան կկրեին հագուստ: Դրանք կրել են մերկ մարմնին դեռ քարի դարի ժամանակներից, ինչի ապացույցն են պեղումները: Հնագույն զարդարանքի մաս էին կազմում ուլունքները, ապարանջանները, հետագայում նաև մատանիները, օղերը, ճարմանդները, գլխազարդերը: Հատկապես առաջիններն ունեցել են հմայական նշանակություն: Ավելի ուշ զարդերը դարձել են հագուստի լրամաս: Դրանք պատրաստվել են ապակուց, մետաղից, խեցուց, կաշվից:
              Ապարանջանը կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ դաստակին կամ արմունկից վերև: Ունեցել է մոգական-պաշտպանական նշանակություն, եղել է չարխափան: Այս իմաստով առանձին նշանակություն է ունեցել օձաձև ապարանջանը:
              Վզնոցը հնագույն և ամենատարածված զարդարանքի մասն էր, որը կրում էին կանայք և տղամարդիկ: Այն պահպանակ էր, ուներ չարխափան նշանակություն (հատկապես կարևորվում էին ուրբաթարուրքները): Ունեցել է նաև շղթայելու նշանակություն, այդ իսկ պատճառով հաճախ նշանադրությունը կատարվել է ոչ թե մատանիով, այլ վզնոցով՝ ի տես բոլորի, որ աղջիկն այլևս ազատ չէ: Վզնոցները ոսկուց էին կամ այլ մետաղից, իսկ ավելի հաճախ՝ թանկարժեք կամ տարատեսակ քարերից, ինչպես նաև ապակուց՝ հատկապես գունավոր:
              Ապարոշը կամ խույրը, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է ձևային զանազան փոփոխությունների, կրել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այն եղել է իշխանության խորհրդանիշը, ծառայել որպես զարդ կամ որպես վարսակալ: Դրել են գլխին, ճակատին կամ միաժամանակ երկուսին էլ: Գլխազարդի մեջ առանձնանում են ճակատակալները՝ քունքազարդերով, կախիկներով, ուլունքներով, պսակը՝ հիմնականում դալար բույսերից հյուսված՝ երիտասարդության, հավերժության խորհրդանիշը, հնում՝ մասնավորապես հաղթանակի: Պսակները լինում էին նաև ծաղիկներից, մարգարիտներից, քանկարժեք այլ քարերից, խորհրդանշում էին առաքինությունը:
              Մատանին ևս կրել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Նրա շրջանաձև տեսքը նշանավորել է կրողի պաշտպանությունը չար ուժերից: Տղամարդկանց մոտ հիմնականում իշխանության խորհուրդն ուներ, կանանց շրջանում՝ անազատության, (տղամարդուն պատկանելության), ուստի դառնում է նշանի, ամուսնության գրավականը:
              Ականջօղը սկզբնապես կրել են տղամարդիկ, հավանաբար իշխանությունն է նշանավորել, որոշ երկրներում՝ ծովահենները, վաճառականները,, ավելի ուշ դարձել է կանացի զարդ: Պատրաստել են ոսկուց, փղոսկրից, անգամ՝ փայտից:
              Շատ ավելի ուշ շրջանի բնորոշ զարդեր են կրծքազարդը՝ կանանց համար, մեդադիոնը՝ երկու սեռերի համար էլ: Վերջինը հաճախ ոսկյա կամ արծաթյա շղթայով էր. նրա մեջ դրել նկար կամ հարազատի մազի կտորը:

              Comment


              • #52
                ՍՊԻՏԱԿ ԵՎ ՍԵՎ

                Գանձակում փեսայի գլխարկին ամրացնում էին կանաչ-կարմիր-սպիտակ ոլորուն թելերից միահյուսված նարոտը, Սասունում նարոտը կարմիր և սպիտակ թելերից էր, իսկ ընդհանրապես փեսայի փուշիի երրորդ փետուրը սպիտակ էր: Այս սովորույթն առավել հին պատկերացումների արտահայտություն է, ըստ որի՝ կարմիրը՝ իգական սկզբի խորհրդանիշը, կանացի արյան գույնն է, սպիտակը՝ արական սկզբի խորհրդանիշը՝ տղամարդու սերմի գույնը, իսկ ամուսնությունն ինքնին դիտվում է իբրև արարչագործություն՝ երկու սկիզբների միավորման արդյունքում: Կարմիրի և սպիտակի համադրությունը ծիսական մաքրությունն էր: Սպիտակն ինքնին մաքուր է ընկալվել: Սպիտակ են հագել մարդու կյանքի երեք կարևորագույն փուլերի ժամանակ՝ մկրտության (խորհրդանշում էր հոգով մաքրվելը), հարսն ու փեսան՝ հարսանիքի ժամանակ, և հնում քրմական և իշխանական շրջաններում՝ հուղարկավորության ժամանակ: Վերջին սովորույթի մեջ շեշտվում էր հոգուն դեպի լուսավոր աշխարհ ճանապարհելու գաղափարը: Հետևաբար, սպիտակը նաև սգի գույնն էր: Զոհաբերության համար ընտրում էին սպիտակ (լույսի) և կարմիր (ուրախության) կենդանիներին՝ սպիտակ ու կարմիր օրեր ապրելու ակնկալիքով: Սպիտակը սևի հետ իբրև բացասական երևույթ դիտելու ուշագրավ ընկալում է հատկանշում «կանաչ-կարմիրը՝ իմ ախպորը, սևն ու սիպտակը՝ թուրքի գլխին» անեծքը: Ընդհանրապես՝ սպիտակ-կարմիր-սև եռագույնը խորհրդանշել է տիեզերքի ուղղաձիգ եռամաս կառուցվածքը՝ սպիտակը՝ վերին, կարմիրը՝ միջին, սևը՝ ստորին աշխարհները, ժողովրդական ծիսահավատալիքային համակարգում՝ սպիտակը՝ երկնավոր առաքինությունը, կարմիրը՝ կյանքը և առողջությունը, սևը՝ մահը: Այս եռագույն համակարգն էլ օգտագործվում էր բուժահմայության մեջ: Ժողովրդական ընկալումներում կարմիրը երկակի դրսևորում ուներ. անմաքուր՝ սպանության և կանացի արյան գույնը, և մաքուր՝ նահատակության գույնը. այստեղից էլ՝ անմեղ արյուն դարձվածքը: Այսպիսով՝ կարմիրը զուգահեռվում է մահվան գույնին՝ սևին: Սևը մութ գույների մեջ դիտվել է որպես ամենամութը և ընկալվել միայն բացասաբար՝ իբրև «չարք-մթարքի» ուղեկից, վնասաբեր ու մարդուն հակառակ: Զուգորդվում էր չար բախտի, մահվան, անդրաշխարհի գաղափարներին, որի արտահայտություններն են «սև գիր, սև թուղթ, սև քար, անունը սև քարին գրել, սև կապել, սև գալ գլխին, օրը սև դառնալ» դարձվածքները: Սև կենդանին դիտվում էր մուտալուտ վտանգի նախազգուշացում, ուստի՝ որպես կանխում (հնում՝ ստորգետնյա աստվածներին, ավելի ուշ շրջանում չար ուժերին գոհացում տալով) զոհաբերություններ անում էին սև գույն ունեցող կենդանիներով (առավելապես՝ այծ, հավ կամ աքաղաղ): Բասենում, օրինակ՝ աղետը կանխելու նպատակով սև հավը խեղդում և թաղում էին շեմի տակ: Սև հավը (աքաղաղը) գուշակության, բուժահմայության առարկա էր: Սև գույնի՝ բացասական երևույթների հետ համադրելու միտումը անեծքների «գույնը» հաճախ սևն է դարձրել՝ «սպիտակ օրդ սև դառնա, (հակառակը՝ սև օր չի տենաս), սև օձ էղնիս, պատեր քաշվիս, սևդ տամ, աչքերդ սևը բռնեն (այլ տարբերակով՝ ջուխտ աչքդ սիպտկի)»:
                Ուշագրավ է սև գույնի՝ բարոյական չափանիշներին զուգորդելու ընկալումը: Ավանդույթները խախտած արաբ տղամարդու դեմքը ծիսականորեն համարվում էր «սևացած», և միայն պատիվը վերականգնելուց հետո այն կարող էր սպիտակ համարվել: Հայոց մեջ ևս առկա էր նույն ըմբռնումը, ինչը դրսևորվում էր նաև խաղային սովորույթներում, երբ պարտվողի՝ խայտառակվածի դեմքին մուր էին քսում և շրջում գյուղում (կամ կապում գոմի դռանը): Այս ընկալման արդյունք ենսևերես» (հակառակը՝ պարզերես, բացերես) բառը, «երեսը սև անել» (հակառակը՝ երեսը պարզ անել), «սևերես լինել» դարձվածքները:

                Comment


                • #53
                  Հարգելի Կարինե, նկատելի է, որ Ձեր տեղադրած նյութերում օգտագործված դարձվածքներն էլ կիրառում եք տեսադասի ընթացքում խաղ-վարժությունների միջոցով, և աշակերտները բավական լավ գիտեն դրանք ու կարողանում են բացատրել իմաստները: Ձեր ներկայացրած նյութերում տալիս եք այդ դարձվածքների առաջացման բացատրությունը: Գուցե նաև դարձվածքների բառարան ներկայացնեիք:

                  Comment


                  • #54
                    Լիա Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Կարինե, նկատելի է, որ Ձեր տեղադրած նյութերում օգտագործված դարձվածքներն էլ կիրառում եք տեսադասի ընթացքում խաղ-վարժությունների միջոցով, և աշակերտները բավական լավ գիտեն դրանք ու կարողանում են բացատրել իմաստները: Ձեր ներկայացրած նյութերում տալիս եք այդ դարձվածքների առաջացման բացատրությունը: Գուցե նաև դարձվածքների բառարան ներկայացնեիք:
                    Շատ լավ, հարգելի Լիա: Շնորհակալություն առաջարկի համար: Ավելի ուշ կներկայացնեմ դասի ընթացքում կիրառված ծիսական-սովորութային սկզբնաղբյուր ունեցող դարձվածքների ցանկը:

                    Comment


                    • #55
                      Ա
                      անմեղ արյուն - նահատակ, անմեղ զոհ
                      անունը սև քարին գրել - (անեծք) ինչ-որ մեկի մահվան ցանկության արտահայտություն
                      աչքերդ սևը բռնեն - (անեծք) կուրանաս
                      առյուծի սիրտ - համարձակ, քաջ
                      Արամազդի գոտի - ծիածան

                      Բ
                      բարով կանաչ-կարմիրդ կապես - (օրհնանք) ամուսնանաս
                      բարով տեսնես տղիդ կանաչ-կարմիրը - (օրհնանք) որդուդ ամուսնացնես
                      բարով տղիդ կանաչ-կարմիրը կապես - (օրհնանք) որդուդ ամուսնացնես

                      Գ
                      գալ լաչակ ուզելու - գալ աղջիկ ուզելու
                      գայլի սիրտ - համարձակ, քաջ,
                      գդակը գետնով տալ - անունը կոտրել, անվանարկել
                      գլխին գդակ դնել - տղամարդու կոչմանն արժան լինել
                      գլխին գլխարկ ունենալ - տղամարդու կոչմանն արժան լինել
                      գլխին լաչակ կապել (ծածկել) - տղամարդուն ուղղված արհամարհական արտահայտություն՝
                      ակնարկելով նրա կնամարդ լինելը
                      գլուխը կապել - աղջկան նշանել
                      գոգդ լիքը լինի - (օրհնանք) շատ զավակներ ունենաս
                      գոգը գալ - մոտը գալ (սեռական մերձեցման ակնարկ)
                      գոտին լայն կապել - բարեկեցիկ կյանք վարել
                      գոտին հաստացնել - հարստանալ
                      գոտկից կախ ընկնել - իշխանություն ունեցող մեկից ակնկալիքներ ունենալ, աղաչել

                      Ե
                      երեսը սև անել - ամոթով թողնել
                      երեսի քողը գցած (առած) - անամոթ, անպատկառ
                      երեսի քողն ընկնել - անամոթ, անպատկառ դառնալ
                      երեսին քող չկա - անամոթ, անպատկառ
                      երեսին քող քաշել - ամոթ, պատկառանք ունենալ

                      Թ
                      թեթև ձեռք - հեշտությամբ գործ անող
                      թևերդ դալար մնան (լինեն) - (օրհնանք) ուժդ անպակաս լինի

                      Լ
                      լաչակ չունենալ (գլխին) - անամոթ լինել
                      լաչակդ քամուն տամ - կնոջը վարկաբեկելու սպառնալից արտահայտություն
                      լաչակս դրա գլխին - տղամարդուն ուղղված արհամարհական արտահայտություն՝
                      ակնարկելով նրա կնամարդ լինելը

                      Ծ
                      ծանր ոտ - հղի
                      Last edited by Կարինե Զիլֆիմյան; d.m.Y, H:i.

                      Comment


                      • #56
                        Կ
                        կանանչ դառնաս - (օրհնանք) զորանաս, երջանիկ լինես
                        կանանչի քու արև - (օրհնանք) արևշատություն, բարի բախտ
                        կանաչ արև - 1.արու զավակ, 2. երիտասարդ կյանք, 3. անմահություն, հավերժություն
                        կանաչ ու կտրիճ արևից զրկվես - (անեծք) որդիդ երիտասարդ տարիքում մեռնի
                        կանաչ պսակը հյուսել (մեկի հետ) - կապվել ամուսնական կյանքով
                        կանաչ օրդ կտրի, ոչ կանանչիս - (անեծք) երջանիկ օրեր չունենաս, վաղ տարիքում մեռնես
                        կանաչ- կարմիրից կարոտ մնաս - (անեծք) երջանիկ օրեր չտեսնես
                        կանաչ-կարմիր թագավոր դառնաս - (օրհնանք) ամուսնանաս
                        կանաչ-կարմիր օրդ թաղեմ - (անեծք) երջանկություն չտեսնես
                        կանաչ-կարմիրը կապել //կարմիր-կանաչը կապել - 1. Ամուսնացնել, 2. Ծիածանել
                        կանաչ-կարմիրով կենալ - բարեհաջող ապրել
                        կանաչ-կտրիճ արևուցդ խեր չտեսնես - (անեծք) երջանիկ օրեր չունենաս
                        կարճ/ չորացած ձեռք - ուժասպառ եղած, ոչ պիտանի
                        կարմիր արև - 1. Պայծառ արև, 2. Արևշատություն, բախտավոր կյանք
                        կարմիր արևից ընկնել - երիտասարդ տարիքում մահանալ
                        կարմիր գոգնոց - կին
                        կարմիր թել (նոխտա) կապել - նշան դնել
                        կարմիր խնձոր - հարսի անարատության խորհրդանիշ
                        կարմիր հարս - նշանված աղջիկ
                        կարմիր հաց - լավ թխված հաց
                        կարմիր ու կանաչ օրերում ապրել - բարեհաջող կյանք ունենալ
                        կարմիր օր - լավ օր
                        կարմիրդ կապած մնա - (օրհնանք) ամուսնանաս
                        կարմիրը դուրսն անել, սևը՝ ներսը - վիշտը (տխրությունը) թաքցնել, իրեն ուրախ ցույց տալ
                        կարմիրը կանչել - հարսանիքներում փեսայի համար դրամ հավաքել (կանչի ծեսը)
                        կարմիրը կապել - տղային ամուսնացնել

                        Ձ
                        ձեռ ու ոտ ընկնել - աղաչել, պաղատել
                        ձեռքդ դալար//երկար (մնա) - (օրհնանք) ձեռքիդ ուժդ անպակաս լինի
                        ձեռքդ կանաչի// դալարի - (օրհնանք) ձեռքիդ ուժը անպակաս լինի
                        ձեռքդ չոր ճյուղին գցես (թալես), ծաղկած ծառ դառնա - (օրհնանք) հաջողակ լինես
                        ձեռքդ չորանա - (անեծք) ուժահատ լինես
                        ձեռքերը լվանալ (լվալ) - պատասխանատվությունն իր վրայից վերցնել
                        ձեռքը բարեխոս բռնել - որևէ խնդիրքով միջնորդել
                        ձեռքը գլխից անպակաս (լինի) - միշտ պաշտպանել, աջակցել մեկին
                        ձեռքը թեթև լինի - գործը հաջողությամբ ավարտի
                        ձեռքի/թևի տակ առնել - հովանավորել, պաշտպանել
                        ձեռքին նայել - մեկի աջակցության կարիքն ունենալ
                        ձեռքս կտրեմ, թե - երդում
                        ձեռքս վկա - երդում
                        մեջքդ դալար - (օրհնանք) զավակներ ունենաս
                        մեջքդ կանաչ//դալար - (օրհնանք)շատ զավակներ ունենաս
                        մեջքդ չորանա - (անեծք) զավակ չունենաս
                        մինչև հոգու//սրտի խորքը - անկեղծորեն
                        մկան սիրտ - վախկոտ

                        Ն
                        նապաստակի սիրտ - վախկոտ

                        Շ
                        շապիկի միջով անցկացնել - որդեգրել
                        շապիկով ծնվել - ի ծնե բախտավոր լինել

                        Ո
                        ոտ մեկնել (գցել) - մեկին հավասար լինելու հավակնություն ունենալ
                        ոտը դուրս - անբարո կին
                        ոտը պագնել - խոնարհաբար աղաչել
                        ոտք բարձրացնել - ձգտել իշխելու, նվաճելու
                        ոտքերն ընկնել - աղաչել, պաղատել
                        ոտքը (կոշիկը) տրորել - վնասել, ոտնձգություն անել
                        ոտքը գալ - 1. խնդրանքով դիմել, 2. նույնը իր հետ կատարվել

                        Չ
                        չորացած մեջք - ամուլ, չբեր
                        չվան գոտի (կապել) - ունեզուրկ (լինել/դառնալ)
                        ջուխտ աչքդ սիպտկի - (անեծք) աչքիդ լույսը խավարի, կուրանաս

                        Ս
                        սպիտակ օրդ սև դառնա- (անեծք) դժբախտության մեջ ընկնես
                        սև գալ (անել) գլխին - դժբախտություն պատահել (բերել)
                        սև գիր - մահագույժ
                        սև թուղթ - մահը ազդարարող գրություն
                        սև կապել - (անեծք) մեռնել
                        սև ու մութը գլխին բերել(գալ) - դժբախտության մեջ գցել (ընկնել)
                        սևը տալ - վայը տալ, նեղել, ճնշել
                        սև քար - 1. գերեզմանաքար, 2. չնչին բան, 3. եկեղեցի
                        սև օր չի տենաս - վատ օրեր չտեսնես
                        սևերես (անել) լինել - ամոթով թողնել (մնալ)

                        Տ
                        տիրոջ աջը//աստծու աջն անպակաս - (օրհնանք) բարի աչքով նայել, օժանդակել

                        Փ
                        փեշը վրայից վերցնել - հովանավորությունից, պաշտպանությունից զրկել
                        փեշը վրան գցել - հովանավորել, պաշտպանել
                        փեշի տակ առնել - հովանի լինել մեկին, խնամել
                        փեշխարաբ կնիկ - անբարո կին

                        Ք
                        քարին գնաս, կանաչ դառնա - (օրհնանք) երջանիկ, հաջողակ լինես, ապրես լիության մեջ

                        Օ
                        օջախը կանաչեցնող - արու զավակ
                        օրը սև դառնալ - դժբախտություն պատահել

                        Comment


                        • #57
                          Արևելքի ժողովուրդների մեջ ևս տարածված են եղել գունային սիմվոլիկ ընկալումները: Դրանք միաժամանակ արտահայտել են եռամիասնության և քառամիասնության հետ կապված հավատալիքները: Այսպես՝ Հնդկաստանում առկա երեքի միասնության տարբեր ընկալումներն արտահայտվում էին կարմիր, սպիտակ, սև գույներով: Նշված եռագույնը ներկայացնում էր.
                          1. Հիմնատարրերը. կարմիրը՝ կրակը, սպիտակը՝ ջուրը, սևը՝ հողը:
                          2. Մարդկային մարմինն՝ իբրև գոյության տեսակ. կարմիրը՝ արյունը և մկանունքը, սպիտակը՝ շունչն ու միտքը, սևը՝ արտաթորանք դարձող կոշտ մասը:
                          3. Գոյության տարբեր դրսևորումները. կարմիրը՝ կենդանի վիճակը, սպիտակը՝ հոգին՝անմահը, սևը՝ մեռած վիճակը:
                          Չինացիների մոտ նույն հիմնագույները ներկայացնում էին քառամասնության սկզբունքը, որը միավորում է հիմնատարրերը, տարվա եղանակները, օրվա պահերը, կենդանիների պաշտամունքը:
                          Կարմիր- հարավ, ամառ, կեսօր և արջ:
                          Սև- հյուսիս, ձմեռ, գիշեր և կրիա:
                          Կանաչ- արևելք, գարուն, առավոտ և վիշապ՝ ին նախասկիզբ:
                          Սպիտակ- արևմուտք, աշուն, երեկո, վագր՝ յան նախասկիզբ:

                          Comment


                          • #58
                            Գունային սիմվոլիկայի հետ կապված ծիսակատարություններ հին Արևելքում

                            Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արևելքի այլ երկրներում չէին բավարարվում միայն գույներին խորհրդանշական իմաստներ հաղորդելով: Դրանք կիրառություն էին գտնում զանազան ծեսերի մեջ և, որպես կանոն, ունեին ծիսահմայական նշանակություն: Ահա այդպիսի ծիսակատարություններից մի քանիսը:
                            ԽԱԹԹԻ: Գարնանային տոնախմբության ծիսակարգի ընթացքում տեղի էր ունենում արքայի զգեստափոխման արարողությունը: Սկզբում նա ճերմակազգեստ էր, ճերմակ կոշիկներով և կարմրասպիտակ ոլորուն բրդաթել գոտիով: Ծեսի ժամանակ արքան՝ սպիտակ, թագուհին կարմիր թելերը ոլորելով միահյուսում էին: Սպիտակը տղամարդն էր (սերմի գույնը), կարմիրը՝ կինը (արյան գույնը): Այդ արարղությունը խորհրդանշում էր արարչագործությունը: Ընթացքում արքան փոխում էր կոշիկները՝ հագնելով սևը՝ այդպիսով իր իշխանությունը հաստատելով վերին և ստորին աշխարհների, այն է՝ տիեզերքի վրա:
                            ԵԳԻՊՏՈՍ: Փարավոնն ընտրում էր պայմանական տարածք, այն անցնում չորս անգամ, ապա դեմքով շրջվում աշխարհի չորս կողմը՝ ընթացքում գլխին դնելով կարմիր թագ՝ Ստորին Եգիպտոսի խորհրդանիշը: Նույն գործողությւոնը կրկնում էր՝ գլխին ունենալով Վերին Եգիպտոսի խորհրդանիշը՝ սպիտակ թագը: Այս ծեսով նա իր իշխանությունը հաստատում էր ողջ Եգիպտոսի վրա:
                            ՉԻՆԱՍՏԱՆ: Ճակատագրերի դահլիճում կայսրը Արևելք շրջվելիս կանաչ գույնով է զգեստավորվում, դահլիճը պատվում էր կանաչ, որը գարունն էր խորհրդանշում: Արևմուտք շրջվելիս հագնում էր սպիտակ, դահլիճը՝ համապատսխանաբար. դա խորհրդանշում էր աշունը (սպիտակը հասունաած բրինձն էր): Հյուսիս դառնալիս զգեստավորվում էր սև՝ ձմռան խորհուրդը՝ իբրև բնության և կենդանության մահ, հարավ դառնալիս՝ կարմիր գույնով՝ ամռան խորհրդանիշը: Ամռան երրորդ ամսին նստում էր դահլիճի կենտրոնում դրված գահին՝ դեղին զգեստավորված, որով հաստատվում էր տարվա «միջինքը» կամ տարվա կեսը՝ կենտրոնը:

                            Comment


                            • #59
                              ՎԱՐՏԻՔ

                              Հագուստի սիմվոլիկայից ուշագրավ են շապկընկերոջը՝ վարտիքին վերագրվող հատկանիշները: Վարտիքն անվանում էին նաև ոտաշոր կամ փոխան: Այն ուներ պահպանիչ, ապաքինող ուժ: Տղամարդկանց վարտիքի միայն խոնջապանն էր (գոտեկապը) զարդանախշվում: Այն գույնզգույն թելերից հյուսված, ծայրերին ուլունքաշար ծոպավոր հանգույցով, նեղ ու երկար ժապավենաձև գոտի էր: Արական ուժի կրողն էր, զորավոր էր և կիրառվոմ էր տղաբերքի հետ կապված սովորույթներում: Այսպես՝ ծանր երկունքի դեպքում տղամարդու (կամ հենց ամուսնու) խոնջանը (վարտիքի՝ իրանի մասի ծալքը) ցույց էին տալիս ծննդաբերող կնոջը, որ երկունքն արագ ավարտվեր, կամ խոնջանը կապում էին կնոջ մեջքին ու որովայնին: Տյառնընդառաջին տղամարդկանց խոնջանների ծայրերը ծիսական կարգով այրում էին՝ պահպանելու սեռական կարողությունը, որը դրականորեն պիտի ազդեր նաև կենդանիների և թռչունների աճի վրա:
                              ԹԱԳ: Գլխի հարդարանքներից է՝ կրողին շրջապատից բարձրացնելու նպաատակով: Հիմքի շրջանը խորհրդանշում է անսահմանությունը, ատամնաձև վերջավորությունը՝ արևի ճառագայթները: Հենց այսպիսին էին հայկական թագերը, քանի որ թագավորը համարվում էր արև-աստծո որդին: Այս ընկալումից էլ «արև-արքա» արտահայտությունը: Արևելյան երկրներում ծաղկաձև թագը խորհդանշում էր մտավոր զարգացման բարձրակետը, հոգու գերակայությունը մարմնի վրա: Պապական թագը թիարան է՝ եռաստիճան թագը, որը խորհրդանշում է՝ ա) իշխանությունը երկնքի, երկրի և ընդերքի վրա (միջին դարերում), բ) մատնանշում է տառապող, մաքառող և հաղթող եկեղեցին: Փռյուգիկան թասակը ևս որպես թիարա է ընկալվում և խորհրդանշում է ժողովրդական իշխանությունը ֆրանսիական հեղափոխության ժամանակ:

                              Comment


                              • #60
                                Որպես զարդարանք է գործածվել կենդանական մորթին: Աղվեսի, արջի, նապաստակի մորթու ամբողջական շերտերով զարդարում էին հագուստի եզրերը: Մորթին դիտվում էր իբրև պահպանակ և կապվում էր տոտեմական պաշտամունքի հետ: Օրինակ՝ նորապսակներին նստեցնում էին մորթու վրա, որը խորհրդանշում էր նոր սերնդի կապը հեռավոր տոտեմի հետ: Մորթին միաժամանակ առատության, ապահով կյանքի խորհրդանիշ էր:
                                Հագուստը զարդարել են քարերով, ուլունքներով, որոնք դիտվում էին որպես հմայիլ: Դրանց վերագրվել է մոգական, բուժիչ հատկություն: Պահպանակ են եղել հատկապես կապույտ, սև և սպիտակ ուլունքները:
                                Զարդարանքի առարկա են եղել նաև խխունջներն ու ձկան թեփուկները: Խխունջներին վերագրվել է մոգական, պահպանիչ, բուժական նշանակություն: Ջուկը հմայիլ-պահպանակ լինելուց բացի եղել է սիրո, պտղաբերության մայր աստվածուհիների ուղեկցորդը՝ որպես ջրային տարերքի ներկայացուցիչ:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X