Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ...

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ...

    «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-
    ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ


    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
    Իրական արվեստի ցանկացած գործ վերջնական մեկնություն ունենալ չի կարող, առավել եվս, երբ այն հավերժության անձնագիր ունի, ապրելով պիտի անընդհատ նորանա ժամանակի հետ։ Նարեկացու ստեղծագործությունների մասին լեռնակուտակ գրականություն կա, նարեկացիագիտությունը բազում ձեռքբերումներ է գրանցել, բայց այնքան մեծ հեղինակի հետ գործ ունենք, որ նրա գրական ժառանգությանը միշտ էլ հնարավոր է նորովի մոտենալ, նորովի ընկալել, գտնել նոր շերտեր դրանցում: Հակասական, երբեմն իրարամերժ են կարծիքները Նարեկացու հատկապես տաղերի վերաբերյալ: «Նարեկացու տաղերն ու գանձերը բանաստեղծի ստեղծագործության երկու թևերն են, որոնցով նա ճախրում է հավերժության մեջ»/ Հ. Բախչինյան/: Տաղերում բանաստեղծը մերթ ընկալվում է որպես եկեղեցական «անձուկ պատերից» ներս ճգնող հոգեվորական, մերթ՝ Աստծուն անտեսող իրապաշտ: Երկու տեսակետների պաշտպանների մեջ էլ կան լուրջ գրականագետներ, որոնց բանավեճը վերջ չունի, ինչպես վերջ չունի աշխարհի սկզբի ու վախճանի, հոգու եվ մարմնեի, բանականության ու զգացականի հաշտ պայքարը: Եվ ո՞րն է գաղտնիքը։ Ի՞նչն է նման ծայրահեղությունների պատճառը։ Ահա այս հարցերի պատասխաններին կփորձենք մոտենալ ՝ուսումնասիրելով Նարեկացու ՝ դպրոցական ծրագրում ընդգրկված տաղերից: Հայ գրականության ՝ 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքերում հանգամանորեն վերլուծվում են տաղերը գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից, ով Նարեկացուն ներկայացնում է որպես անուրանալի աստվածապաշտ ու սրբակրոն հոգևոր բանաստեղծ ` կտրականապես հեռու ամեն տեսակի մեղավոր գայթակղություններից: Նպատակ չունենք վիճելու կամ հակառակն ապացուցելու, պարզապես աշակերտներին պատրաստի բանաձեվեր առաջարկելու փոխարեն՝ կփորձենք օգնել՝սեփական վերլուծությունն անելու, իրենց տարբերակները փնտրելու,կօգնենք, որ Նարեկացուն ճանաչելու ճանապարհին կարողանան փոքրիշատե ճանաչել ինքն իրենց, կօգնենք մտածել, զարգացնել ստեղծագործական-վերլուծական մտածողություն:
    Առաջադրանքների ցանկում կլինեն.
    ա/արտահայտիչ ընթերցանության պահանջ ե՚վ գրաբար,ե՚վ աշխարհաբար տարբերակների:
    բ/աշխատանք բնագրի վրա:
    գ/պահանջվող տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
    դ/տաղերից մեկի ինքնուրույն վերլուծություն:
    ե/ նախապատրաստում «Իմ Նարեկացին» թեմայով գրական բանավեճի
    Ուումնասիրությունը հասցեագրված է ավագ դպրոցների հումանիտար հոսքերի սովորողներին, դիմորդներին, ուսանողներին, գրականությամբ հետաքրքրվողներին:

  • #2
    Աշխատանքի կառուցվածքը:
    1.Ռենեսանս:/Կներկայացվի երաժշտության, տեսասահիկների միջոցով/:
    2.Նարեկածին ժամանակ: Ընդհանուր բնութագիր:
    3.Նարեկացի «Տաղ Վարդավառի»: Ուսուցման իմ փորձից:
    4.Հարցաշարեր, հարցերի բանկ:
    5.Օգտագործված ռեսուրսների ցանկ:
    Դասընթացի ընթացքում կկիրառվեն տեսասահիկներ, ասելիքը ամբողջացնող երաժշտություն, հարցաշարեր: Կստեղծվի զրուցասրահ՝ հարցեր քննարկելու, կարծիքներ փոխանակելու համար:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

    Comment


    • #3
      Уважаемая Наира Тадевосян, приветствую Вас на форуме. С большим удовольствием присоединяюсь к Вашей теме: всегда интересовалась творчеством Григора Нарекаци. Песни Нарекаци – это «скорбные» песни, буквально – «песни-плачи». О чем скорбит, о чем плачет поэт? О своем несовершенстве, о своей духовной расслабленности, немощи, бессилии перед суетой мира, об утраченном первородстве человека. Укоры самому себе постоянно готовы преобразоваться в сетование о грешном человечестве вообще, с которым Нарекаци ощущает себя тесно связанным круговой порукой вины и совести. Он просит у Бога прощения не для одного себя, но вместе с собою – для всех людей:

      Причислив себя к заслуживающим наказания,
      Со всеми вместе молю о милосердии:
      Вместе с униженными – и с несмелыми...
      Вместе с падшими – и с презренными,
      Вместе с изгнанными – и с возвратившимися к Тебе,
      Вместе с сомневающимися – и с веренными,
      Вместе с повергнутыми – и с воскресшими...
      (гл. 32, § 1)

      Comment


      • #4
        nairatad-ի խոսքերից Նայել գրառումը
        «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-
        ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ


        ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
        Իրական արվեստի ցանկացած գործ վերջնական մեկնություն ունենալ չի կարող, առավել եվս, երբ այն հավերժության անձնագիր ունի, ապրելով պիտի անընդհատ նորանա ժամանակի հետ։ Նարեկացու ստեղծագործությունների մասին լեռնակուտակ գրականություն կա, նարեկացիագիտությունը բազում ձեռքբերումներ է գրանցել, բայց այնքան մեծ հեղինակի հետ գործ ունենք, որ նրա գրական ժառանգությանը միշտ էլ հնարավոր է նորովի մոտենալ, նորովի ընկալել, գտնել նոր շերտեր դրանցում: Հակասական, երբեմն իրարամերժ են կարծիքները Նարեկացու հատկապես տաղերի վերաբերյալ: «Նարեկացու տաղերն ու գանձերը բանաստեղծի ստեղծագործության երկու թևերն են, որոնցով նա ճախրում է հավերժության մեջ»/ Հ. Բախչինյան/: Տաղերում բանաստեղծը մերթ ընկալվում է որպես եկեղեցական «անձուկ պատերից» ներս ճգնող հոգեվորական, մերթ՝ Աստծուն անտեսող իրապաշտ: Երկու տեսակետների պաշտպանների մեջ էլ կան լուրջ գրականագետներ, որոնց բանավեճը վերջ չունի, ինչպես վերջ չունի աշխարհի սկզբի ու վախճանի, հոգու եվ մարմնեի, բանականության ու զգացականի հաշտ պայքարը: Եվ ո՞րն է գաղտնիքը։ Ի՞նչն է նման ծայրահեղությունների պատճառը։ Ահա այս հարցերի պատասխաններին կփորձենք մոտենալ ՝ուսումնասիրելով Նարեկացու ՝ դպրոցական ծրագրում ընդգրկված տաղերից: Հայ գրականության ՝ 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքերում հանգամանորեն վերլուծվում են տաղերը գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից, ով Նարեկացուն ներկայացնում է որպես անուրանալի աստվածապաշտ ու սրբակրոն հոգևոր բանաստեղծ ` կտրականապես հեռու ամեն տեսակի մեղավոր գայթակղություններից: Նպատակ չունենք վիճելու կամ հակառակն ապացուցելու, պարզապես աշակերտներին պատրաստի բանաձեվեր առաջարկելու փոխարեն՝ կփորձենք օգնել՝սեփական վերլուծությունն անելու, իրենց տարբերակները փնտրելու,կօգնենք, որ Նարեկացուն ճանաչելու ճանապարհին կարողանան փոքրիշատե ճանաչել ինքն իրենց, կօգնենք մտածել, զարգացնել ստեղծագործական-վերլուծական մտածողություն:
        Առաջադրանքների ցանկում կլինեն.
        ա/արտահայտիչ ընթերցանության պահանջ ե՚վ գրաբար,ե՚վ աշխարհաբար տարբերակների:
        բ/աշխատանք բնագրի վրա:
        գ/պահանջվող տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
        դ/տաղերից մեկի ինքնուրույն վերլուծություն:
        ե/ նախապատրաստում «Իմ Նարեկացին» թեմայով գրական բանավեճի
        Ուումնասիրությունը հասցեագրված է ավագ դպրոցների հումանիտար հոսքերի սովորողներին, դիմորդներին, ուսանողներին, գրականությամբ հետաքրքրվողներին:
        Не страшись моих золотых риз, не пугайся блистания моих свечей,
        Ибо они – лишь покров над моей любовью, лишь щадящие руки над моей тайной.
        Я выросла у древа позора, я упоена крепким вином слез,
        Я – жизнь из муки, я – сила из муки, я – слава из муки,
        Приди к моей душе и знай, что ты пришел к себе.




        Место «Книги скорбных песнопений» Григора из Нарека не только в традиционной армянской культуре, но и во всей традиционной армянской жизни не с чем сравнить. «Книгу» переписывали из столетия в столетие, стремились иметь чуть ли не в каждом доме. Целый народ принял поэзию Нарекаци к сердцу. Ее благое действие представало в умах простых людей распространившимся из области духовного на область материального; если от текстов ожидали врачевания человеческой души, то в вещественности рукописи искали исцеления для недужного человеческого тела – ее можно было подложить под голову больному.
        Способным понять, пожалеть и помочь в житейской беде, совсем «своим» – таким представлялся из века в век Нарекаци армянскому народу. Гений редко бывает также и святым (самый несомненный пример – Августин); но гений и святой в одном лице, про заступничество которого рассказывали бы в народе такие мягкие по тембру легенды, какие связывает армянская агиография с именем Григора, – это, кажется, единственный в своем роде случай.

        Comment


        • #5
          Գոհար վարդն վառ առեալ
          ի վեհից վարսիցն արփենից:
          Ի վեր ի վերայ վարսից
          ծավալէր ծաղիկ ծովային:
          Ի համատարած ծովէն
          պղպջէր գոյնն այն ծաղկին,
          Երփին երփնունակ ծաղկին
          շողշողէր պտուղն ի ճղին:
          Քրքում վակասիր պտուղն
          սնանէր խուռն տերևով.
          Տերևն տաւիղ տուողին
          զոր երգէր Դաւիթ հրաշալին:
          Ի փունջ խուռներամ վարդից
          գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
          Այդ սօս ու տօսախ ծառերդ
          վարդագոյն ոստս արձակեցին:
          Այդ նոճ ու բողբոջ արօսդ
          զարդ առեալ վարդն շուշանին.
          Շուշանն շողէր հովտին,
          շողշողէր դէմ արեգականն.
          Այն հիւսիսային հովէն
          հով հարեալ գոհար շուշանին.
          յԱյն հարաւային լեռնէն
          քաղցր օդով ցօղէր շուշանին:
          Շուշանն շաղով լցեալ,
          շող-շաղով և շար մարգարտով:
          Ծաղկունքդ ամէն շաղ առին,
          շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
          Աստեղքդ ամէն շուրջ առին,
          դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
          Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
          յօրինուած երկնից շուրջանակ:
          Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
          սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»
          Վերջին խմբագրողը՝ Kristine Charchyan; 16-04-19, 20:54.

          Comment


          • #6
            Հարգելի nairatad .շատ հետաքրքիր թեմա եք գրառել .ողջունում եմ Ձեզ:


            Նարեկացին նոր շունչ է տվել հայ միջնադարյան բանաստեղծությանը: Թեև եղել է կրոնավոր, բայց կարողացել է դուրս գալ եկեղեցական բանաստեղծության նեղ շրջանակից և իր ստեղծագործության մեջ պատկերել բնությունն ու մարդուն :<<Տաղ վարդավառին>> տաղը ուսուցանելիս նախ և առաջ պետք է բացատրել՝ ինչ է վարդավառը,երբ է սկիզբ առել այն և ինչպիսի բովանդակություն ստացել դարերի ընթացքում,գիտականորեն բացատրել Նարեկացու աշխարհայացքը,նրա տաղերի արտահայտչական միջոցները:

            Comment


            • #7
              <<Տաղ վարդավառին >>տաղում նա պատկերում է վարդավառը ,որը հին Հայաստանում եղել է բնության ,բերքի ու առատության տոնը և կատարվել է
              հատուկ հանդիսավորությամբ: Նարեկացին գունեղ ու հոգեզմայլ նկարագրում է բնության գեղեցկությունն ու շքեղությունն այն պահին ,երբ գոհար վարդը
              վառվում է արևի վեհ վարսերից,ծառերը վարդագույն ոստեր են արձակում ,թարմ բողբոջուն սաղարթով պճնվում են վարդն ու շուշանը ,երփներանգ ծաղիկները
              ցողվում են շող շաղով ու շար մարգարիտով,կպչուն պտուղը սնվում է խուռն տերևներով:
              Այս տաղի ուսուցմամբ ուսուցիչը ցույց է տալիս Նարեկացու ստեղծագործության բովանդակությունն ու բարձր արվեստը ,մասնավորապես հարուստ ու ճոխ
              լեզվա – ոճական ձևերը :

              Comment


              • #8
                Խորիմաստ և պաճառաբանված կլինի ,եթե <<Վարդավառի >>տաղը համեմատեք Սիամանթոյի <<Նավասարդյան աղոթք առ Դիցուհին Անահիտ>>,Դ. Վարուժանի <<Նավասարդյան >>բանաստեղծությունների և Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ >>ողբերգության հետ:

                Comment


                • #9
                  Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
                  Խորիմաստ և պաճառաբանված կլինի ,եթե <<Վարդավառի >>տաղը համեմատեք Սիամանթոյի <<Նավասարդյան աղոթք առ Դիցուհին Անահիտ>>,Դ. Վարուժանի <<Նավասարդյան >>բանաստեղծությունների և Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ >>ողբերգության հետ:
                  Բացատրեք հանճարեղ բանաստեղծի լեզվամտածողությունն արտահայտող որոշ բառերի գրական արդի համարժեքն ու հոմանիշները:



                  https://www.google.com/search?rlz=1C...wiB-5_ditXhAhW
                  Վերջին խմբագրողը՝ Ruzanna3; 16-04-19, 22:01.

                  Comment


                  • #10
                    ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

                    Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

                    Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

                    Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

                    Comment


                    • #11
                      ՄԱՍ 1.
                      ՎԵՐԱԾՆՈՒՆԴ/ ՌԵՆԵՍՍԱՆՍ/
                      Նպատակն է միջառարկայական կապերի օգտագործմամբ աշակերտներին ճանաչելի դարձնել Վերածնունդը ՝ ընդհանուր բնութագրիչներով, հնարավորություն ստեղծել,թեկուզ հեռակա, շփվելու համաշխարհային արվեստի գլուխգործոցներին, տեսնելու գեղեցիկը , կարողանալու այն գնահատել:
                      /Էկրանին Վաղ միջնադարյան/Ռոմանական//Տե՚ս Բառարան/ ճարտարապետությունը ներկայացնող սլայդներ են, որ ուղեկցվում են ժամանակաշրջանին բնորոշ երաժշտությամբ: Հետո միանգամից անցում է կատարվում Վերածնունդը ներկայացնող ճարտարապետական կոթողների, փոխվում է նաեվ երաժշտությունը: Սա արվում է այնպես, որ տարբերությունները հեշտությամբ աչքի զարնեն: Այս կարճատեվ մուտքից հետո հնչում է ուսուցչի մոտիվացնող հարցը.
                      -Բնութագրել պատկերները, երաժշտությունները:
                      Աշակերտների հնչեցրած բոլոր բնութագրերը գրառվում են: Առաջին հատվածի բնորոշումները գրվում են մի կողմում, երկրորդինը՝ մյուս: Սրանից հետո հնարավորինս օգտվելով աշակերտների կարծիքներից՝ ուսուցիչը ներկայացնում է միջնադարյան մշակույթը՝ ընդհանուր գծերով, շեշտադրում Վերածնունդը պայմանավորող հանգամանքները, տալիս Վերածննդի ընդհանուր բնութագիրը: Օգտագործվում են նաեվ Տիրամոր՝տարբեր նկարիչների վրձնած պատկերները/:
                      Հարց.«Ըստ ձեզ՝ ինչ առնչություն ունեն մշակույթը եվ կրոնը: Եվ եթե ունեն , ինչպիսին է այդ կապը»:
                      /Ենթադրելի պատասխաններից հետո/:
                      Ընդունելի են բոլոր պատասխանները, քանի որ որեվէ հարցում միակողմանի կարծիք չի կարող լինել:Մեկը լրացրել, խթանել, հնարավորություն է տվել մյուսին դրսեվորվելու, պարզապես տարբեր ժամանակաշրջաններում՝ տարբեր հարաբերությամբ: Հատկապես Միջնադարյան Եվրոպայում շեշտվածորեն տեսանելի է այս կապը, այն,որ քրիստոնեությունն է եղել մշակույթի կրողը, եկեղեցին է եղել արվեստի պատվիրատուն, եկեղեցին միաժամանակ եղել է դպրոց և համալսարան, ակումբ և գրադարան, համերգասրահ և թատրոն: Գաղափարապես և հոգեպես իշխելով հասարակական գիտակցության և հոգեբանության վրա՝ եկեղեցին մշակույթի նկատմամբ միաժամանակ կատարել է և՛ հովանավորի, և՛ գրաքննիչի դեր, դրանով իսկ հարկադրել է մշակույթին գեղագիտական, ճանաչողական, բարոյական իր գործառույթներով սպասարկել կրոնին, վերածվել պաշտամունքի իրականացման ու կրոնական հավատի ամրապնդման միջոցի: Ամենուրեք՝ բարոյականության և արվեստի, կրթության և դաստիարակության ոլորտներում, թելադրելով իրենը, եկեղեցին սխոլաստիկական մտածողության կաղապարներով կաշկանդել է փիլիսոփայական միտքը, գիտական որոնումները:Այս շրջանում կառուցվել են ամրոցներ, բայց առվել շատ ՝ եկեղեցիներ, եկեղեցի-աբատություններ: Ճարտարապետությունը աչքի է ընկել իր մասշտաբայնությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունեցել է շատ ճշգրիտ կառուցվածք, կանոնավոր սիմետրիկ նախագծային հատակագծ:
                      Այս շրջանի քանդակագործության մեջ շեշտադրվել է հոգեկանի գերազանցությունը մարմնականի նկատմամբ ։ Հիմնական թեման եղել է Աստծո հզորության մեծարումը, նրա անսահման եւ ահեղ իշխանությունը մահկանացուների վրա։ Զարգացել է որմնանկարչությունը, որի մեջ գերակշռել են հատկապես սրբապատկերները, հատվածները սրբերի կենսագրությունից։ Մանրանկարչությունը պատկերազարդել է ավետարաններ, աստվածաշունչ-մատյաններ, ժամանակագրություններ։Այսինքն՝ ամեն ինչ ծառայեցվել է կրոնին, աստվածաբանությանը, եկեղեցուն: Այս ամենով հանդերձ՝ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ եկեղեցին ե՛վ տնօրինել է հոգեվոր դաշտը, ե՛վ սնել:
                      Մինչեվ կշարունակեմ խոսքս, ուզում եմ մեկ հարցի պատասխան ստանալ.«Ի՞նչ եք հասկանում վերածնունդ ասելով»: / Ենթադրելի պատասխաններից հետո/:
                      Հրաշալի պատասխաններ են,բոլորն էլ ՝ ճշմարիտ, եվ շարունակելով ձեր մտքերը՝ ուզում եմ կենտրոնանանք «Վերածնունդ» գաղափարի վրա՝ որպես մեկ ամբողջ լուսավոր դարաշրջանի բնութագրի, որպես Ռենեսանսի: Հարց.«Ի՞նչն էր վերածնվում, ինչի՞ց էր վերածնվում»: Եկեք մտածենք միասին:/Ենթադրելի պատասխաններից հետո/:
                      Վերածնվում էին իդեալները, մոտեցումները երկինք-երկիր տարածքին, հոգեվոր սխոլաստիկ դոգմաները զիջում էին բանականությանը, զգացմունքին: Մոռացության փոշուց ազատվում էին ուժի , գեղեցկության, հզորության հերոսները, վերածնվում էր Անտիկ աշխարը՝ իր հերոսների մարդկային նկարագրով: Մշակութային այս շարժման պատմական նշանակությունն այն էր, որ ջախջախիչ հարված հասցվեց ու ժխտվեց միջնադարյան կրոնաեկեղեցական միստիկական մշակույթը և ստեղծվեց նորը՝ աշխարհիկ նոր մտածողությամբ: Հետազոտության և գեղարվեստական նկարագրության առարկան դարձավ մարդը և նրա առարկայական շրջապատը: Պատկերելով մարդու իսկական դրությունը` Վերածննդի մշակույթի ներկայացուցիչները կերպավորում էին իրենց տենչերը մարդու մասին, այսինքն` պատկերում էին մարդուն, որը պետք է իր ճակատագրի տերը լիներ, տնօրիներ իր կյանքն ու գործը, անկախ լիներ երկնային ակնկալիքներից, աստվածային կանխորոշումից, թև ու թռիչք փշրող, ամեն մի ինքնուրույն գործուներություն մեռցնող քմահաճ խաղերից: Նոր էր հետազոտության առարկան, նոր էին մոտեցումն ու աշխարհի իմաստավորման եղանակները: Հակառակ եկեղեցական կրոնամիստիկական մշակույթի` աշխարհիկ մշակույթ, հակառակ վանական ճգնավորության` երկրային վայելքներ ու բնական զգացմունքների անարգել, անկաշկանդ դրսևորում, հակառակ հավատի անքննելի հեղինակության` ազատ բանականություն, ազատ միտք. սրանք էին հումանիստների իդեալները: Ուշադրություն դարձրեք այս նկարներին, որ պատկերում են Տիրամորը/ցուցադրվում են նկարները/. նույն կերպարն է, բայց տարբեր մոտեցումներով ու մատուցումով: Սրբապատկերները հայելի էին, որ միջնադարում ուղղված էին դեպի Երկինք ու արտացոլում էին անճանաչելի Երկինքը, իսկ Վերածնունդը նույն հայելին շուռ տվեց դեպի երկիր՝ իրական, տեսանելի, կենդանի:
                      Վերածնունդն առավել ցայտուն դրսեվորվել է Իտալիայում 14-16դարերում : Այդ շրջանի ստեղծագործողների/Դանտե, Ջոտտո, այլք/ աշխատանքներում առանցքայինը մարդն է,նա հռչակվել էր Տիեզերքի կենտրոն, բնության կատարյալ ստեղծագործություն, ու ամեն ինչ պտտվում էր Մարդու շուրջ: Վերածննդի դարաշրջանի գործիչներն առաջնորդվել են հումանիզմի սկզբունքներով, իսկ գեղանկարչության մեջ ձգտել են ռեալիզմի և մարդկային զգացմունքների արտացոլման:Եվ խնդրում եմ հաշվի առնել ժամանակաշրջանը՝ 14-16 դարեր:
                      /Ուսուցիչն այս ամենը ներկայացնում է այնպես, որ աշակերտները ոչ միայն ձեռք բերեն որոշակի գիտելիքներ այս շրջանի վերաբերյալ, այլեվ ոգեվորվեն, կարողանան գնահատել դարաշրջանից ժայթքող լույսն ու առաջադիմականը: Պետք է հասնել դրան ու էմոցիոնալ այս ֆոնի վրա ամրագրել , որ դեռեվս 4 դար առաջ Հայաստան երկրում այս գաղափարներով էին ապրում մարդիկ ու երկնում անմահ գործեր:

                      Comment


                      • #12
                        Цитаты Григора Нарекаци :


                        О если бы грехи простил мне Бог,
                        Ему забыть их легче – так я мыслю –
                        Чем мне их вспомнить все и перечислить.


                        ***

                        Я в святости не свят и в правде лжив.
                        В священном благочестье – нечестив...
                        К чему я призван, тем я пренебрег.


                        ***

                        Меня разрушить легче, чем исправить.


                        ***

                        Не дай, Господь, мне жертву приносить
                        И знать, что неугодна жертва эта,
                        И заклинать того, кто глух и нем


                        ***

                        И ныне я вступаю в смертный бой –
                        Как некий враг с врагом во имя Бога
                        Я насмерть буду биться сам с собой.


                        ***


                        Среди кувшинов я – кувшин негодный,
                        В гранитной кладке – камень инородный,
                        Я в сонме избранных – избранник ложный,
                        Я в сонме призванных – глупец ничтожный.
                        И, устрашенный смертью, ибо грешен,


                        ***

                        О Господи, Твое долготерпенье
                        Спасает от отчаяния нас,
                        Твое всесилье - наше озаренье,
                        Спасенье от безумья в черный час.

                        ***

                        Мы исчезаем вдруг во мраке бездны,
                        Не осознав сей жизни пустоту.
                        Мы умираем и не ужасаемся,
                        Мы исчезаем и не удивляемся,
                        Мы даже в час последний не смиряемся.

                        Comment


                        • #13
                          О чем скорбит, о чем плачет поэт? О своем несовершенстве, о своей духовной расслабленности, немощи, бессилии перед суетой мира, об утраченном первородстве человека. Укоры самому себе в каждый момент легко преобразуются в сетование о грешном человечестве вообще, с которым Нарекаци ощущает себя тесно связанным круговой порукой вины и моральной борьбы. Он просит у Бога прощения не для одного себя, но вместе с собою - для всех людей:



                          Причислив себя к заслуживающим наказания,
                          Со всеми вместе молю о милосердии:
                          Вместе с уничиженными и несмелыми,
                          Вместе с падшими и презренными;
                          Вместе с изгнанными - и с возвратившимися к Тебе,
                          Вместе с сомневающимися - и с уверенными,
                          Вместе с повергнутыми - и с воскресшими...

                          Comment


                          • #14
                            ՄԱՍ 2.
                            ՆԱՐԵԿԱԾԻՆ ԺԱՄԱՆԱԿ

                            Եվ այսպես, միջնադարյան Եվրոպայում քրիստոնեական կրոնը խնամքով, ամենայն մանրամասնությամբ մշակել էր մի վարդապետություն, որը խստորեն պահանջում էր հրաժարվել երկրային վայելքներից, աչքերը փակել սիրո, բնության գեղեցկությունների հանդեպ, հեռու մնալ ամեն տեսակ գայթակղություններից։ Չկար ազատ միտք, ինքնուրույն կարծիք, սեփական կամք։ Ամեն ինչ ենթարկվում էր Աստծո կամքին. ի վերուստ սահմանված նախախնամությունն էր ամեն ինչ տնօրինում, մարդու ճակատագիրը կանխորոշված էր. ինչպես Աստված սահմանել է, այնպես էլ լինելու է, ուրեմն՝ «հնազանդվի՛ր, համակերպվի՛ր բախտիդ, հլու կատարի՛ր սրբազան պատգամները»։ Սա այն դարաշրջանն էր, երբ հին ավատական կարգը տեղի էր տալիս նոր ուժերին, ինչը նաեվ հիմք դարձավ, որ Վերածնուդ կոչվող դարաշրջանը խորտակեր միջնադարյան բարոյականության հիմքերը, առաջ քաշեր այն գաղափարը, թե գուցե երջանկությունն ա՚յս աշխարհում պետք է որոնել, ա՚յս կյանքում պետք է դրախտն ստեղծել։ Երկնային հավիտենական փառքը կորցրեց իր վարկը:
                            Հպարտությամբ պիտի նշել,որ Վերածննդի դարաշրջանը Հայաստանում եվրոպական Ռենեսանսից շատ ավելի վաղ է սկսվել: Վերածննդին հատուկ մարդասիրական գաղափարները, ի տարբերություն Եվրոպայի, Հայաստանում նորովի չեն «բացահայտվել», այլ բյուրեղացվել են քրիստոնեական սկզբունքներին համահունչ: Հայկական իրականության մեջ դա նախաքրիստոնեական գաղափարների սահուն շարունակությունն էր, որ, էվոլյուցիայի ենթարկվելով ըստ նոր ուսմունքի, սկիզբ է տալիս նոր արվեստին ու աշխարհընկալմանը: Հայկական Վերածննդի սկզբնավորումը կապված է քաղաքների, արհեստների, առեվտրի բուռն զարգացմանը՝ պայմանավորված հատկապես քաղաքների անկախության վերականգնմամբ: Երկրի տնտեսական կյանքում մեծանում է Դվին, Վան, Անի, Խլաթ, Արծն, Կարս, Բաղեշ, Հեր, Նախճավան քաղաքների դերը, առաջանում են քաղաքային դասեր, որոնք ձեռք են բերում սոցիալ- քաղաքական, տնտեսական, իրավական առավելություններ, քաղաքները վերածվում են ինչպես արտադրության, այնպես էլ երկրի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքի կենտրոնների: Ապրանքային արտադրության աճը խթանում է արտաքին առեւտրական կապերի ընդլայնումը: Նկատվում է նաեւ հասարա կական հակասությունների, հակամարտությունների ծայրաստիճան սրում, աստիճանաբար ձեւավորվում է ընդդիմադիր մտածողությունը՝ առաջին հերթին արտացոլելով աշխատող ժողովրդի, հատկապես գյուղացիության սոցիալական պայքարը/ Թոնդրակյաններ:/Տե՚ս Բառարան//: Գաղափարախոսության ծավալվող աշխարհականացումը արմատապես փոխում է վերաբերմունքը մարդու նկատմամբ, հումանիզմը դառնում է իշխող: Հումանիստական աշխարհայացքի սկզբունքներով ստեղծվում են նոր որակի փիլիսոփայություն, արվեստ եւ գրականություն, կյանքի են կոչվում, վերածնվում Անտիկ եւ Հելլենիստական մշակութային ժառանգության ՝ մասամբ մոռացության տրված ավանդույթները:Այս շրջանում սկզբնավորված գաղափարները իրենց արտահայտություն ները գտնում են առաջին հերթին ճարտարապետության ու բանաստեղծության, ինչպես նաեվ պատմիչների երկերում: Մեր ճարտարապետության խոշորագույն պատմաբան եվ տեսաբան Թ. Թորոմանյանը գրում է.«10-րդ դարն այլեվս փաստ է Հայաստանում մի նոր ճարտարապետության վերածնության»:Այդ ճարտարապետության բնորոշ գծերից են շենքերի արտաքին պատերը զարդարող նուրբ եվ գեղեցիկ քանդակազարդ աղեղները, շենքի զանազան մասերը ,ըստ պատշաճի ,մանվածո քանդակներով զարդարելը: Այս ոճը, ի դեպ, եվրոպական գիտության մեջ առանց վերապահումների արձանագրված է որպես բացարձակ հայկական ոճ:Այս չքնաղագեղ հորինվածքները իրենց տրամադրություններով արդեն հակառակ էին կրոնական սխոլաստիկային ու դոգմատիզմին: Ու չնայած դրանք ծառայել են որպես Աստծո տուն, բայց դրանց կառուցող հանճարները եղել են վերածնության գաղափարներով սնված աշխարհիկ մարդիկ. Տրդատ/Անի/, Մանվել/Վասպուրական/:10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին գրում է, որ դրանք կառուցող ճարտարպետները եղել են ուժեղ ու մեծ բնավորության տեր մարդիկ,ունեցել են բարձր գեղարվեստական ճաշակ ու աշխարհը հումանիստորեն ընկալելու եվ ներկայացնելու ձգտում:Մեկ այլ տեղում Անանուն Արծրունին Աղթամարի մասին գրում է. «Եվ ինչ, ծովն ու արեվը դարձել են այդ կոմպոզիցիայի օրագանական բաղկացուցիչ մասը, բնությունը եվ մարդկային ձեռքի աշխատանքը միաձուլվել են իրար՝ կազմելով մի ամբողջական ներդաշնակություն...»: Այո, դեռ այն ժամանակ հայ մարդը ոչ միայն նկատել է բնությունն ու հետաքրքրվել նրանով, այլեվ կարողացել է զգալ ու վայելել լույսի ու ստվերի ամենանուրբ խաղերը՝ հարյուրավոր տարիներով կանխելով եվրոպական Վերածննդի ճարտարապետերին: Այս պահին առաջարկում եմ հեռակա ձեվով վայելել մարդկային հանճարի ստեղծած այդ գլուխգործոցները: /Նկարներ եկեղեցուց/
                            Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները։ Ներկայացվում է ոճավորված տերևներով բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ Նույն բարձրության վրա, արևմտյան ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է Քրիստոսը, որին Գագիկ արքան պարզել է եկեղեցու մոդելը։
                            Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Առյուծի, հովազի, արջի, քար այծի, եղջերուի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ են։ Գոտու արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ: Ասել է, թե աշխարհիկ կյանքն ու սովորական մահկնացուն Հայաստանում դարձել են մշակութակիր դեռեվս 10-րդ դարում:
                            Ասենք, որ այս շրջանում զարգացան նաեվ գիտության եվ արվեստի այլ բնագավառներ՝ պատմագրությունը՝ շնորհիվ Թովմա Արծրունու, Անանուն Արծրունու, Ստեփանոս Ասողիկի, Հովհ. Դրասխանակերտցու, որմնանկարչութունը,մանրանկարչությունը, ձեռագրերի գրչության արվեստը. հայտնի են Մլքե թագուհու Ավետարանը, Նորավանքի «Փղոսկրյա ավետարանը» եվ այլն: Ժողովրդական բանահյուսության վերելքը ազդարարվեց «Սասնա ծռերի» ծնունդով: Իսկ վերածնվող գաղափարները առավել ցայտուն արտահայտվեցին գեղարվեստական գրականության մեջ՝ հանձին Գ. Նարեկացի հանճարի, ով, ինչպես Եվրոպայում Դանթեն, դարձավ միջնադարի վերջին ու նոր ժամանակների առաջին բանաստեղծը:Շնորհիվ նրա ՝ գեղարվեստական գրականության հիմնական ժանրը դարձավ լիրիկան:

                            Comment


                            • #15
                              nairatad-ի խոսքերից Նայել գրառումը
                              «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-
                              ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ


                              ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
                              Իրական արվեստի ցանկացած գործ վերջնական մեկնություն ունենալ չի կարող, առավել եվս, երբ այն հավերժության անձնագիր ունի, ապրելով պիտի անընդհատ նորանա ժամանակի հետ։ Նարեկացու ստեղծագործությունների մասին լեռնակուտակ գրականություն կա, նարեկացիագիտությունը բազում ձեռքբերումներ է գրանցել, բայց այնքան մեծ հեղինակի հետ գործ ունենք, որ նրա գրական ժառանգությանը միշտ էլ հնարավոր է նորովի մոտենալ, նորովի ընկալել, գտնել նոր շերտեր դրանցում: Հակասական, երբեմն իրարամերժ են կարծիքները Նարեկացու հատկապես տաղերի վերաբերյալ: «Նարեկացու տաղերն ու գանձերը բանաստեղծի ստեղծագործության երկու թևերն են, որոնցով նա ճախրում է հավերժության մեջ»/ Հ. Բախչինյան/: Տաղերում բանաստեղծը մերթ ընկալվում է որպես եկեղեցական «անձուկ պատերից» ներս ճգնող հոգեվորական, մերթ՝ Աստծուն անտեսող իրապաշտ: Երկու տեսակետների պաշտպանների մեջ էլ կան լուրջ գրականագետներ, որոնց բանավեճը վերջ չունի, ինչպես վերջ չունի աշխարհի սկզբի ու վախճանի, հոգու եվ մարմնեի, բանականության ու զգացականի հաշտ պայքարը: Եվ ո՞րն է գաղտնիքը։ Ի՞նչն է նման ծայրահեղությունների պատճառը։ Ահա այս հարցերի պատասխաններին կփորձենք մոտենալ ՝ուսումնասիրելով Նարեկացու ՝ դպրոցական ծրագրում ընդգրկված տաղերից: Հայ գրականության ՝ 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքերում հանգամանորեն վերլուծվում են տաղերը գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից, ով Նարեկացուն ներկայացնում է որպես անուրանալի աստվածապաշտ ու սրբակրոն հոգևոր բանաստեղծ ` կտրականապես հեռու ամեն տեսակի մեղավոր գայթակղություններից: Նպատակ չունենք վիճելու կամ հակառակն ապացուցելու, պարզապես աշակերտներին պատրաստի բանաձեվեր առաջարկելու փոխարեն՝ կփորձենք օգնել՝սեփական վերլուծությունն անելու, իրենց տարբերակները փնտրելու,կօգնենք, որ Նարեկացուն ճանաչելու ճանապարհին կարողանան փոքրիշատե ճանաչել ինքն իրենց, կօգնենք մտածել, զարգացնել ստեղծագործական-վերլուծական մտածողություն:
                              Առաջադրանքների ցանկում կլինեն.
                              ա/արտահայտիչ ընթերցանության պահանջ ե՚վ գրաբար,ե՚վ աշխարհաբար տարբերակների:
                              բ/աշխատանք բնագրի վրա:
                              գ/պահանջվող տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
                              դ/տաղերից մեկի ինքնուրույն վերլուծություն:
                              ե/ նախապատրաստում «Իմ Նարեկացին» թեմայով գրական բանավեճի
                              Ուումնասիրությունը հասցեագրված է ավագ դպրոցների հումանիտար հոսքերի սովորողներին, դիմորդներին, ուսանողներին, գրականությամբ հետաքրքրվողներին:




                              Первая известная попытка перевести «Книгу скорбных песнопений» на русский язык относится к началу XIX века — в 1810 году Иосиф Иоаннесов, переводчик «Истории Армении» Мовсеса Хоренаци (1809 год), перевёл также отрывок из «Книги скорбных песнопений» (третью, завершающую часть 12-й главы), и издал её в Санкт-Петербурге под названием «Молитва против нощных ужасов».

                              В 1969 году в издательстве «Айастан», по инициативе профессора Левона Мкртчяна, были опубликованы избранные главы «Книги скорбных песнопений» в переводе на русский язык Наума Гребнева (главы 1, 23, 30, 55, 80). Затем благодаря огромным усилиям профессора Левона Мкртчяна удалось запланировать и издать «Книгу скорби» (Григор Нарекаци. "Книга скорби". Перевод Наума Гребнева Ереван, «Советакан Грох», 1977) с научными комментариями в 1977 году. В книгу вошло 42 главы из 95. В этой книге Л.Мкртчян — автор предисловия, примечаний и соавтор подстрочного перевода .

                              В 1984 году в ереванском издательстве «Советакан грох» вышел перевод Леонида Миля «Книги скорбных песнопений» без 92-й и 93-й глав.

                              В 1985 году издательство «Художественная литература» выпустило перевод Владимира Микушевича «Книги скорбных песнопений», также без 92-й и 93-й глав.

                              В 1985 году композитор Альфред Шнитке написал «Концерт для смешанного хора в четырёх частях» на стихи Г. Нарекаци в переводе Наума Гребнева.

                              В 1988 году в издательстве «Наука» вышел первый полный научный перевод на русский язык «Книги скорбных песнопений». Переводчики — сотрудники Матенадарана М. О. Дарбинян-Меликян и Л. А. Ханларян. Издание было снабжено подробными комментариями и научным аппаратом.

                              Научный перевод М. О. Дарбинян-Меликян и Л. А. Ханларян лежит в основе и упомянутых ранее переводов: Н. Гребнева, Л. Миля, В. Микушевича. Однако, если переводы Л. Миля и В. Микушевича относительно близки к научному переводу («подстрочнику»), то перевод Н. Гребнева, как отмечает С. Аверинцев в предисловии к изданию 1988 года, скорее следует называть не переводом, а переложением «Книги».

                              В 1998 году профессор, академик Мкртчян издал «Книгу скорбных песнопений» в переводе Н. Гребнева, включив в неё 42 главы по изданию 1977 года и ещё четыре главы, 34, 37, 57 и 69, которые в этом новом издании впервые увидели свет, уже после смерти переводчика.

                              В электронном виде, с искажениями, книга стала доступна 2002 году в библиотеке «Вехи».

                              Переведена на многие языки мира, сыграла значительную роль в развитии армянского литературного языка.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X