«ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ...

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • nairatad
    Մասնակից
    • Dec 2018
    • 31

    #31
    Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ ավանդություններ ու զրույցներ Նարեկացու մասին: Այդ զրույցներից մեկը պատմում է, որ Նարեկացին հովվություն է արել Հարզից գյուղի մահացած հովվի փոխարեն և ստացած վարձը տվել նրա կնոջն ու երեխաներին:

    Նարեկացու անվան հետ են կապված զանազան տեղանուններ, հիշարժան վայրեր և հուշարձաններ, օրինակ՝ Նարեկացու քարերը՝ Վասպուրականի նահանգի Նարեկ, Հարզից գյուղերում ու Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղում, Նարեկացու գիհի ծառը՝ Զևե գյուղում, տունը՝ Եվդոկիայում (քաղաք Փոքր Հայքում, այժմ՝ Թուրքիայում), և այլն:

    Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:

    Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հազարավոր ձեռագրերի հետ պահվում է 9661 թվահամարով մի մատյան որը գրվել է Աստրախան քաղաքում, 1837 թ․։ Այդ ձեռագրում թվով 17 ավանդություններ ու զրույցներ կան Գրիգոր Նարեկացու մասին։ Իսկ ակադեմիկոս Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» գրքում դրանց թիվը 24-ի է հասցրել։ Այսքան շատ ավանդություն ու զրույց ոչ մեկի մասին չի ստեղծվել Նարեկացու անունն են հիշեցնում նաև Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ հիշարժան վայրեր, հուշարձաններ

    Ավանդություններն ու զրույցները պատմում են այն ջերմ սիրո ու վերաբերմունքի մասին, որ Գրիգոր Նարեկացին տածել է մարդու և ապրող ամեն արարածի նկատմամբ։ Դրանցից մեկում կարդում ենք, որ Նարեկացին հովվություն է անում Հարգիդ գյուղի մեռած հովվի փոխարեն և ստացած։

    Քաղվածքներ Նարեկացու մասին

    Հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո հետ երես առ երես։

    Այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք։

    Հովհաննես Թումանյան

    Ռուս կամ այլ ազգի գրասերը, ծանոթանալով Նարեկացու պոեզիայի միայն մի փոքրիկ հատվածի թարգմանությանը («Մատյան ողբերգության»)՝ վիթխարի հանքաշերտից պոկված ու հեռուներ տարած փոքրիկ այդ բեկորին, հիացմունքից քար է կտրում ու զարմանում, որ Հայաստանում, ահա 1000 տարի, ժամանակի ու տարածության հաստ շերտերի տակ ծածկված, հանգչում է մի այնպիսի անհավանական հարստություն, մարդկային մտքի ու հոգու մի այնպիսի տիտան։

    Սիլվա Կապուտիկյան

    Comment

    • Կարինե Զիլֆիմյան
      Ավագ մասնակից
      • Nov 2018
      • 178

      #32
      Հարգելի տիկին Թադևոսյան, ուշագրավ և բազմատարր դաս եք ներկայացրել: Այսպիսի համակցված դասերը դառնում են խիստ ուսանելի և հետաքրքիր աշակերտի համար, դիտարժան և ուսումնասիրության առարկա՝ դասալսողի համար, հնարավորություն են տալիս կարճ ժամանակում մեծացնելու սովորղի իմացականությունը, երևույթները բազմանկյունով դիտելու, բազմակողմանիորեն ընկալելու և վերլուծելու հնարավորությունը, խթանում են աշակերտի ինքնուրույն հետազոտական կարողությունները, խմբային աշխատանքի ժամանակ նաև մրցակցության ջիղը: Դասավարման սույնօրինակ մեթոդի ընտրության ժամանակ գրական ստեղծագործությունն ուսումնասիրվում է ոչ միայն նրա ստեղծման և ստեղծողի ապրած ժամանակաշրջանի, այլև արվեստի մյուս ճյուղերի համատեքստում՝ ընդհանուր թեմատիկ շղթայում, մի բան, որը համեմատելու, եզրահանգելու, սեփականը տեսնել-գտնելու ազդակ է դառնում աշակերտի համար: Ուշագրավ է մտածումը գունավոր մատիտի օգնությամբ արտահայտելու հնարքը, որը ոչ միայն գրական երկը պատկերավոր ըմբռնելու, այլ նաև երեխայի մտածողական-ընկալողական գունաշխարհը բացահայտելու միջոց է: Ստեղծագործության ուսումնասիրության ավարտին հետաքրքիր կլինի նաև աշակերտներին առաջադրել զուգորդումներ տանել իրենց հայտնի գրական, գեղանկարչական կամ երաժշտական ստեղծագործությունների հետ՝ ամեն անգամ մեկնաբանելով միացնող-ընդհանրացնող գիծը:

      Comment

      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
      Working...
      X

      Debug Information