Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրականության դասից հետո

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրականության դասից հետո

    Հարգելի մասնակիցներ, ես նոր գրանցվեցի ֆորումում: Մի փոքր ուսումնասիրեցի: Շատ հետաքրքիր և ուսանելի նյութեր գտա: Որոշեցի միանալ ձեզ: Ցանկանում եմ, որ այս թեմայում տեղադրենք նյութեր, որոնք մեր դասերի արդյունքներնն են: Միասին քննարկենք վարած դասերի թույլ և ուժեղ կողմերը:

  • #2
    Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքն ուսումնասիրելիս դասագործընթացը շատ հիանալի անցավ, երբ առաջարկեցի աշակերտներին` նամակ գրել Լևոնին: Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» շատ էր հուզել նրանց, կարելի է ասել, ուշքի չէին եկել Գևորգի նկատմամբ ունեցած ցավի զգացողությունից, երբ զուգահեռականում հայտնվեց մի նոր կերպար` ավելի դառը և ողբերգական ճակատագրով: Ես էլ հիացած էի ութերորդցիների առողջ տրամաբանությամբ և մտածելակերպով: Գիտեին, որ այս պատմվածքը ևս նախորդ ստեղծագործության նման իրական հիմքեր ունի:

    Երբ աշակերտներին առաջարկեցի ընտրել մի նոր վերնագիր այս ստեղծագործության համար, եղան տարակարծություններ: Եվ «Փլուզված երազներ», «Կործանված սեր», «Դառը ճակատագիր», «Հոգու ցավ» և նման այլ վերնագրերի շարքում իմ ուշադրությունը գրավեց «Զղջման զգացումը», որն իմ աշակերտուհու կողմից լուսաբանվեց այսպես. «Ես չեմ հարմարվում այն մտքին, որ Լևոնը մահացել է, ինձ թվում է` նա փորձել է ինքնասպանություն գործել, բայց վերջին պահին կարդալով մեր հուզումնառատ նամակները` զղջացել է և հրաժարվել իր մտադրությունից: Մեր ծանր ապրումներն ու անհանգստությունը նա չէր կարող անտեսել …»(Ավետիսյան Մելինե):

    Սա հրաշք էր, գրական հերոսին վերակենդանացնելու` աշակերտների վերջին ճիգերն էին, մարդասիրության վառ օրինակ, գուցե և լավատեսության ազգային տիրապետող ոգու առկայություն, որ հար դարեր փոխանցվել և դեռ պիտի փոխանցվի սերունդներին:

    Comment


    • #3
      Շատ շնորհակալություն արձագանքելու համար: Ես դեռ Ձեր առաջադրած թեմաներն ու գրառումներն եմ կարդում: Հիացած եմ Ձեր աշխատանքով և աշակերտներով: հուսով եմ մի օր միասին հեռավար դաս կկազմակերպենք: Ես էլ հիմա հղում կուղարկեմ Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» դասից հետո արված գործնական աշխատանքներից , իսկ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի դասի պլանն ու նկարագրությունը կտեղադրեմ: Ուրախ կլինեմ , եթե Ձեր կարծիքն արտահայտեք:
      Վերջին խմբագրողը՝ Արմինե Դունամալյան; 07-04-19, 01:04.

      Comment


      • #4
        Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքը ուսումնասիրելուց հետո արված գործնական աշխատանքը դիտեք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=ohpf...&feature=share

        Comment


        • #5
          Շատ շնորհակալություն արձագանքելու համար: Ես դեռ Ձեր առաջադրած թեմաներն ու գրառումներն եմ կարդում: Հիացած եմ Ձեր աշխատանքով և աշակերտներով: Հուսով եմ՝ մի օր միասին հեռավար դաս կկազմակերպենք: Ես էլ հիմա հղում կուղարկեմ Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» դասից հետո արված գործնական աշխատանքներից , իսկ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի դասի պլանն ու նկարագրությունը կտեղադրեմ: Ուրախ կլինեմ , եթե Ձեր կարծիքն արտահայտեք:
          Վերջին խմբագրողը՝ Արմինե Դունամալյան; 07-04-19, 01:30.

          Comment


          • #6
            Հարգելի՛ Արմինե, շատ շնորհակալություն Ձեզ: Ուսանելի են Ձեր աշակերտների գործնական աշխատանքները՝ թեմային համահունչ: Ուշադրությանս արժանացան նաև աշակերտների բանավոր խոսքը, նրանց տրամաբանությունը, ստեղծագործ միտքը, շատ լավ է, որ ապահովվել է դրանց տեսանելիությունը, այն փորձի փոխանակման լավագույն օրինակ է:

            Comment


            • #7
              Շնորհակալություն:

              Comment


              • #8
                Ես չկարողացա բեռնել Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի դասի պլանը: Բայց կփորձեմ նկարագրել այն:
                Հեղինակը բերեց Լևոնի մահվան բոթը: Ապա ամբողջ դասարանն աշխատեց մեկ ընդհանուր խմբով: Նրանք ներկայացրին Լևոնի կերպարը, նրա կյանքի դրաման: Կշռադատման փուլում սկսվեց բանավեճ , թե ով է մեղավոր Լևոնի մահվան մեջ: Իրենց մեղքի բաժինն ունեցան Շիրվանզադեն, Ալմաստը, Լուիզան և հենց ինքը՝ Լևոնը: Լևոնը ողջ մեղքը վերցրեց իր վրա:
                Ապա <<Կողպեք և բանալիներ>> մեթոդի միջոցով աշակերտները ներկայացրին մի-մի բանալի <<Ինքնասպանություն>> կողպեքը բացելու համար:
                Սակայն կողպեքը բացեց Լևոնը <<Ցանկացած պարագայում,ցանկացած իրավիճակում նույնիսկ բավական է ընդամենը վաղվան սպասել , և նոր գույներով ու նոր անակնկալներով հանդերձ օրը կարող է շատ բան փոխել ու ստիպել այլ կերպ նայել ամեն ինչին,այն ինչի համար այսօր կարելի է ապրել կամ մեռնել ,վաղը այնքան պրիմիտիվ ու անհեթեթ կթվա մեզ, որ նույնիսկ ծիծաղի տեղիք կտա>> բանալիով: Սխեմաներով և պաստառներով համեմատեցին Գևորգին ու Լևոնին: Կցում եմ փոքրիկ տեսահոլովակի հղում այդ դասից:https://www.youtube.com/upload: Իսկ պաշարների շտեմարանում կա նաև դասի պլանը և նյութն ամբողջությամբ:

                Comment


                • #9
                  Բարդ նախադասությունների ուսումնասիրություն եմ կատարել, որ հիմա տեղադրում եմ ֆորումում,,,,Ուսումնասիրությունը կատարել եմ Նար-Դոսի արձակի լեզվի հիման վրա․․․․Գուցե Ձեզ էլ կհետաքրքրի․․․․․

                  Comment


                  • #10
                    Իհարկե, սիրով կմասնակցեմ Ձեր կողմից տեղադրված նյութի քննարկմանը և ուրախ կլինեմ, եթե Դուք էլ այս թեմայում ակտիվ լինեք ու տեղադրեք նյութեր Ձեր դասերից կամ նկարագրեք դրանց վերջնարդյունքը:

                    Comment


                    • #11
                      Սիրով։

                      Comment


                      • #12
                        8-րդ դասարանում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքն էինք ուսումնասիրում: Հանկարծակիի եկա, երբ միջակ ընդունակությունների տեր աշակերտուհիներից մեկի շարադրության մեջ պարզ, անմիջական տողեր ընթերցեցի` ուղղված գլխավոր հերոսին:

                        «Գևո´րգ, քեզ հետ խոսում է Աստղիկը: Դու գիտե՞ս, որ իմ ձայնը նույնպես լավ է, ես էլ սիրում եմ երգել: Կցանկանայի քեզ հետ ծանոթանալ, խոսել, նաև` միասին երգել: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարող էին այդ հարուստները քեզ նման արդար, ազնիվ, հիանալի պատանուն խաբել և փոխել իրենց որոշումը: Շատ ցավում եմ»:

                        Երբ առաջարկեցի աշակերտներին ազատ խոհագրությամբ ներկայացնել իրենց մտորումները գրական կերպարի մասին, սիրով շարադրեցին՝ ամեն մեկը յուրովի տարբեր: Ահա մի քանի մեջբերումներ նրանց տողերից:

                        «Եթե ճանաչեի Գևորգին, ապա խորհուրդ կտայի պայքարել, որպեսզի հետագայում վայելեր իր տանջանքների քաղցրահամ պտուղները և կարողանար պահել իր խեղճ մորը»: (ԱվթանդիլյանԳոհար)

                        «Գևո´րգ, ցավում եմ` քեզ տեսնելով այդպիսի վիճակում: Բայց իմացի´ր, եթե ես լինեի այդ մարդկանցից մեկը, կկատարեի իմ խոստումը և քեզ կուղարկեի Պետերբուրգ` ուսումդ շարունակելու, ու կսիրեի քեզ հարազատ որդու պես, որովհետև քիչ են այս կյանքում քեզ նման մարդիկ: Ամեն դեպքում ցավում եմ, որ այդպիսի ծանր կացության մեջ ես հայտնվել: Կներես, որ չեմ կարողանում օգնել քեզ»: (Տոնյան Գեղամ)

                        «Մի պահ ես ինձ պատկերացրի Գևորգի փոխարեն: Անձամբ ես կցանկանայի վրեժ լուծել այդ կեղծ ազգասեր հարուստներից, ովքեր ինձ ցավ են պատճառել: Ես կհետևեի Նար-Դոսի հերոսի` Անտոնիոյի օրինակին, ով, անտեսելով իր սրտի ցավը, բարձրացավ վեր և ապացուցեց, որ կյանքը աստիճան է, մի օր վերևում ես, մյուս օրը ներքևում կհայտնվես»: (Գրիգորյան Սեդա)

                        Բայց վերջում որքա՜ն անմիջական և միամտորեն հնչեց աշակերտների հարցը. «Ինչու՞ Մուրացանը խորհուրդ չտվեց իր հերոսին, որ չհավատա այդ կեղծ բարերարների խոստումներին, չէ՞ որ իր փորձից ելնելով` ինքը չհավատաց նրանց, երբ ցանկանում էին իբր օգնել, որ գնա արտասահման՝ կրթությունը շարունակելու»:

                        Գեղեցիկ է դառնում տվյալ ստեղծագործությունը, երբ նրանից մարդասիրության դասեր են քաղում, զգում են գրական հերոսի ապրումները, ցանկանում օգնել նրան` ճանաչելու մարդկանց, շրջապատի աշխարհը:

                        Comment


                        • #13
                          Հիրավի, գրականությունը բացառիկ տեղ է գրավում դպրոցական առարկաների շարքում, քանի որ այն խոսում է աշակերտների սրտի և հոգու նուրբ աշխարհի հետ; Աշակերտը, առնչվելով գրական երկին և նրա հերոսներին, կարողանում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, իր համար ձևավորել արժեքային ճիշտ համակարգ;

                          Comment


                          • #14
                            Առաջնորդվելով գրականության արդիականության և օգտակարության սկզբունքով՝ ուսուցիչը գրականության դասաժամերին պիտի կիրառի այնպիսի մեթոդներ և հնարներ, որոնք աշակերտներին հնարավորություն կտան միաձուլվել տվյալ գրական երկին, զգալ այդ ստեղծագործության շունչը:Աշակերտները կփորձեն հոգեբանորեն հասականալ այս կամ այն գրական հերոսին, հիմնավորել նրա արարքի դրդապատճառները, նաև կկարողանան արդարացնել կամ մեղադրել նրանց:
                            Այս առումով ուշագրավ էր Գրիգոր Զոհրապի ‹‹Այրին ›› նովելը, որի ամփոփիչ դասը փորձեցի վարել դատի ձևով: Այն բավականին աշխուժացրեց աշակերտներին՝ հնարավորություն տալով արտահայտելու սեփական կարծիքները , տեսակետները:
                            Այժմ, հարգելի՛ կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում պաշարների շտեմարանում իմ տեղադրած ‹‹Այրին ›› նովելի դասի ուսուցման պլան- սահիկահանդեսը :


                            Հարգանքներով՝ Բազումի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Զարինե Ամիրյան
                            ttps://lib.armedu.am/resource/27330

                            Comment


                            • #15
                              Այսօր գործ ունենք 21-րդ դարի սերնդի հետ, որի ճաշակն ու իմացությունները կրթվում են ռադիոհեռուստատեսային բազմապիսի հաղորդումներով, կապի նորագույն միջոցներով, հարուստ տեղեկատվությամբ, համակարգչային հմտություններով, համացանցից և էլեկտրոնային փոստից օգտվելու կարողությամբ; Սա նոր քաղաքակրթություն է, և մեր աշակերտները այդ քաղաքակրթության մեջ են; Նրանց հոգեբանության վրա մեծ ներգործություն է ունենում ժամանակակից կյանքը, որը սկսվում է ընտանիքից ու շարունակվում հանրային տարբեր հարաբերությունների մեջ; Ժամանակակից սերունդը հայտնվել է և՛ ազգային, և՛ համաշխարհային մտավոր ոլորտներում, և նրա ճաշակը ձևավորվում է այս երկու ոլորտների ազդեցության ներքո;Բազմադարյան հայ գրականությունը իր իմաստությամբ և հարստությամբ մերօրյա սերնդին պետք է սնի ազգային արժեքներով, նրան տա ճաշակ, ապրելու հմտություն, ազգային նկարագիր և հոգեկերտվածք;

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X