Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շարահյուսության ուսուցումը դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Շարահյուսության ուսուցումը դպրոցում

    Շարահյուսությունը քերականության բաժիններից մեկն է, որն ուսումնասիրում է բառակապակցությունն ու նախադասությունը, նրանց կառուցվածքը, տեսակները, ինչպես նաև կապակցության եղանակները:
    Դպրոցական ծրագրով լեզվի այս բաժինը սկսում ենք ուսումնասիրել 8-րդ դասարանից, մինչ դեռ ձևաբանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ շարահյուսությունից: Այդ գիտելիքները անհրաժեշտ է տալ աշակերտին հինգից վեցերորդ դասարանների մայրենիի դասընթացում՝ խոսքի զարգացման դասերին: Աշակերտը պետք է որոշակի գիտելիք ունենա գոյականական և բայական անդամի լրացումների մասին: Նա հստակ պետք է ճանաչի, կարողանա գտնել որոշիչը, ուղիղ խնդիրը և նախադասության մնացած անդամները, քանի որ 7-րդ դասարանում ուսումնասիրում են գոյական, նրա հոլովները:
    Ուղղական հոլովն անցնելիս աշակերտը սովորում է, որ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգելին, կոչականը, բացահայտիչը և գոյականական որոշիչը: Ուստի աշակերտը արդեն պետք է նախապես իմանա քերականական այդ միավորների մասին, որպեսզի ճանաչի ուղղական հոլովով դրված բառերը նախադասության մեջ:
    Օրինակ՝ Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:
    Այս նախադասության մեջ բառի ուղիղ ձևով՝ ուղղականով են դրված բժիշկ և Արշակ բառերը (բժիշկ - որոշիչ, Արշակ - ենթակա): Աշակերտը տարրական դասարաններում որոշակի գիտելիք է ստանում նախադասության գլխավոր անդամների մասին, այդ պատճառով ենթական գտնելիս գուցե չդժվարանա, սակայն որոշիչը պետք է սովորի կա՛մ հոլովի հետ միասին, կա՛մ նախապես:

  • #2
    Հետաքրքիր թեմա եք վարում։Սիրով կմսսնակցեմ զուգահեռներ տանելով անգլերեն լեզվի շարահյուսության հետ։

    Comment

    • #3
      Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

      Comment

      • #4

        Շարահյուսություն, քերականության երկու հիմնական բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառերի գործառական կիրառությունները, նրանց կապակցությունները, նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը միմյանց հետ։ Շարահուսության հիմնական խնդիրը, այդպիսով, լեզվի շարահյուսական միավորների և դրանք պայմանավորող քերականական հարաբերությունների քննությունն Է։ Այդ միավորներն են՝ նախադասության անդամներն են բառակապակցությունները և նախադասությունները:

        https://youtu.be/6mfkoJyqF8U

        Comment

        • #5
          Քերականագիտության մեջ մի ժամանակ շարահուսության հանգեցվել է բառակապակցությունների ուսմունքը, ըստ որում նախադասությունները նույնպես դիտվել են որպես բառակապակցությունների առանձին տեսակ։ Սակայն հետագայում նախադասություններն ու բառակապակցություններն առանձնացվել են։ Այս դեպքում ևս մասնագետների զգալի մասը շարահուսությունը համարել Է բառակապակցությունների ու նախադասությունների ուսմունք։ Բայց, այդուհանդերձ, նրա ուսումնասիրության ոլորտում չեն անտեսվել նաև նախադասության անդամները։

          Comment

          • #6
            Որոշիչը ցույց է տալիս առարկայի հատկանիշը՝ ձևը, չափը, քանակը, տեսակը, որակը:
            Օրինակ՝
            կլոր սեղան (ձև),
            երկու սմ ժապավեն (չափ),
            հինգ զինվոր (քանակ),
            պատի ժամացույց (տեսակ),
            մետաքսե զգեստ (որակ):
            Որոշիչն արտահայտվում է բառով և բառակապակցությամբ:
            Օրինակ՝
            ծով աչքեր,
            զմրուխտ կանաչով ծածկված դաշտեր:
            Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որպիսի՞, քանի՞, որքա՞ն, ո՞րերորդ և այլ հարցերի:
            Հինգերորդ դասարանում որոշչի մասին այսքան գիտելիքը բավական է, որը կօգնի աշակերտին ճանաչել որոշիչը և կազմել նախադասություններ՝ գործածելով որոշիչներ: Այս գիտելիքը օգնում է աշակերտին 7-րդ դասարանում գոյականի հոլովները անցնելիս: Փորձը ցույց է տալիս, որ նախադասության անդամների մասին նախնական գիտելիքները նպաստում են արագ և հեշտ ընկալել հոլովները:
            Վերջին խմբագրողը՝ Նինա Այվազյան; 25-03-19, 23:56.

            Comment

            • #7

              Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
              Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
              Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։
              Օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։

              Comment

              • #8
                Շարունակություն #3

                Շարունակելով թեման՝ շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը 5-6 - րդ դասարաններում, որը ձևաբանության և շարահյուսական խոր գիտելիքների հիմքն է, կանդրադառնանք հատկացուցչի ուսուցմանը:
                Հատկացուցիչը ցույց է տալիս առարկայի սերում, ծագում, պատկանելություն: Պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին:
                Օրինակ՝
                Արևի շողը, քամու սուլոցը, թիթեռի թևերը, նրա ժպիտը, երեխայի ձեռքը:
                Հատկացուցչի մասին այսքանն իմանալը օգնում է երեխային 7-րդ դասարանում սեռական հոլովն անցնելիս: Երեխան հոլովը սովորելիս արդեն գիտի՝ ինչ է հատկացուցիչը և չի դժվարանա նախադասություն կազմելիս կամ սեռական հոլովով դրված բառը գտնելիս: Հավելենք, որ սեռական հոլովով դրվում են հատկացուցիչը, որոշիչը և բացահայտիչը:
                Օրինակ՝
                • Դաշտի ծաղիկները բնության չքնաղ զարդերն են: (որոշիչ)
                • Ու կռվի դաշտում շահի առաջին
                  Արին մի անգամ գովքը սիրունի: (հատկացուցիչ)
                • Աբասն այդ ժամանակ ապրում էր իր հոր՝ Սմբատ թագավորի կառուցած ապարանքում: (բացահայտիչ)
                Հատկացուցչի կետադրությունը աշակերտը սովորում է 8-րդ դասարանում:

                Comment

                • #9
                  Նախադասության, նախադասության անդամների, նախադասության տեսակների / պարզ ու բարդ/ մասին անհրաժեշտ նվազագույն գիտելիքներն աշակերտը ստանում է դեռևս տարրական դասարաններում։ 5-րդ և 6-րդ դասարաններում ամրապնդում են այդ գիտելիքները համապատասխան վարժությունների, առաջադրանքների միջոցով։
                  Վերջին խմբագրողը՝ ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ; 01-04-19, 19:51.

                  Comment

                  • #10
                    Ի դեպ՝ հետաքրքրական է՝ մինչև․ XX դ․ 60-ականները շարահյուսական ուսումնասիրություններում շեշտը դրվել է նախադասությունների ու նրանց անդամների քննության վրա, բառակապակցություններին անդրադարձ է արվել միայն հպանցիկ ձևով, կամ բացակայում է։

                    Comment

                    • #11

                      Comment

                      • #12
                        Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շատ ուսուցանող տեսահոլովակ է, շնորհակալություն:

                        Comment

                        • #13
                          Շարահյուսության , ինչպես նաև ձևաբանության ուսուցման համար , իմ կարծիքով, պետք է անընդհատ կատարել ամրապնդող գործնական աշխատանքներ, տարաբնույթ վարժություններ, առաջադրանքներ: Այդ տեսակետից մեծ է ուսուցչի դերը, քանի որ հայոց լեզվի այսօրվա դասագրքերում վարժություններն ու առաջադրանքները շատ քիչ են: Դասի դասագրքային թեման ավարտվում է, բայց դեռ բավականին ազատ ժամանակ է մնում: Եվ եթե այս պարագայում ուսուցիչն ինքը չպրպտի ու նոր առաջադրանքներ <չհորինի>, նախօրոք չպատրաստի......մնացյալը պարզ է:

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X