Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նշանավոր հայ մանկավարժների արդի հայացքները Րաֆֆու մանկավարժական հայացքները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Նշանավոր հայ մանկավարժների արդի հայացքները Րաֆֆու մանկավարժական հայացքները

    Րաֆֆու մանկավարժական հայացքները

    Կրթության ամբողջ նպատակը
    հայելիները պատուհաններ դարձնելն է։
    Սիդնեյ Ջ.Հարիս

    Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտությունն է: Իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրաբերել է ժողովրդին, կերտել հայրենասիրական վեհ գաղափարներ, պայքարել ազգային և սոցիալական ազատագրության համար, փայփայել լուսավոր ապագայի իդեաները: Նրա գրականության հարուստ և համամարդկային բովանդակությունը բարձրաձրել է ընթերցանության ճաշակը:
    Կենսագրականից հայտնի է, որ Րաֆֆին գրաճանաչ է դարձել գյուղական միակ դպրոցում, ուր տիրապետում էին կրոնական քարացած մեթոդները, և գործում էին ապտակն ու ֆալախկան: Հետագայում Րաֆիին «Կայծեր» վեպում մանկական հուշերը պատկերել է անչափ գունեղ. «Մեր դպրոցը Տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ: Այդ նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծածկված պատուհանները բաց էինք անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Որքա~ն ուրախանում էինք մենք…»:
    Մտավոր և հոգևոր բովանդակությունից զուրկ այդ դպրոցը ուսումնատենչ պատանու համար դառնում է ձանձրալի և անիմաստ:
    Թիֆլիս… Թիֆլիսյան գիմնազիայի գիտելիքներով հարստացած և զինված, լավ տիրապետելով գրաբարին` կարդում է հայ և համաշխարհային գրականությունը և ձեռնարկում է լուսավորական գործունեություն` առաջադրելով դպրոցական-կրթական նոր մեթոդներ:
    Միջնադարյան խավարամտությունը կաշկանդում էր պատանու լուսավոր գաղափարները, նա ամենուր հակադրվում էր ֆեոդալական հետամնաց բարքերին: Դպրոցական և հասարակական համարձակ ծրագրերը ապարդյուն էին անցնում, որովհետև նա միայնակ էր:
    Րաֆֆին ցավ էր ապրում, որ Պոլսում ամերիկացի միսիոներներների (քարոզիչներ) բացած վարժարաններում սովորող հայազգի պատանիներին մոլորեցնում էին և որսում` օտար ազգին ծառայելու համար: Նա ցանկանում էր հայ ազգին հեռու պահել արևմտյան քայքայիչ ազդեցություններից:
    Րաֆֆին մեծ նշանակություն էր տալիս ազգային լուսավորությանը և ինքնագիտակցության զարգացմանը: Անլուր հալածանքները և անգրագետ կղերը չէին ընկճում կրթությանը, գրականությանը այդքան մեծ նշանակություն տվող գրողին: Նա երազում էր սեփական տպարան, փոքրիկ լրագիր ունենալ, բայց տնտեսական սննկացումը թույլ չտվեց:
    «Հյուսիսափայլը» ինչ-որ չափով ոգևորում է նրան, որտեղ էլ տպագրում է «Ախթամարա վանքը» ակնարկը, ուր առաջադրում է կրթության և գիտության պահանջը: Դպրոցը, մանկավարժությունը, ընտանիքը և հասարակությունը ենթարկվում էին կրոնին: «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում Րաֆֆին քննադատում է ընտանիքը, եկեղեցին և դպրոցը, որոնք շեղվել էին մանուկ սերնդի դաստիարակության ճիշտ ճանապարհից: Իբրև մանկավարժ` նա կռվում էր դպրոցի և կրթության աշխարհականացման համար, բայց չէր ժխտում կրոնի դերը: «Մանկավարժության ժամանակակից խնդիրն արդեն զարդել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք` նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած դրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը»: Բայց այդ վերանորոգությունների համար, ըստ Րաֆֆու, հարկավոր էին դասագրքեր: Ուսումը, դաստիարակությունը ընթերցանության տարածումը, գիտությունների հետ ծանոթացումը կտար առողջ և ազատ դատող սերունդ: «Ժողովրդական վարժապետներ» հոդվածում Րաֆֆին նշում է, որ գնալով դպրոցները աճում են, հներն էլ կանոնավոր կերպարանք են ստանում: Բայց խնդիրն այն էր, որ դպրոցն ուներ խանգարող և քայքայիչ գործիչներ` հոգևեր իշխանության ներկայացուցիչներ, աղաներ, խռովարար քահանաներ, հոգաբարձուներ, տեսուչ և անընդհատ ու արագորեն փոփոխվող վարժապետներ, որոնց անհաշտ և կռվարար գործունեությունը ազդում էր դպրոցի բուն խնդրի` ուսման արդյունավետության վրա, և հայ մանուկը մտավոր սննունդը որոնում էր օտար աղբյուրներում: Վարժապետները ընտրվում էին «աղանների» կողմից, տեսուչը հավաքում էր իր ծանոթներին, հայտնվում էր մեկը, որը կարող էր միանգամից մի քանի առարկա պարապել, և դպրոցը դառնում էր զանազան շահախնդիրների համար հացի գործարան: Անընդհատ փոփոխվող վարժապետները իրենց հետ բերում էին իրար հետ կապ չունեցող, ոչ շարունակական ուսումնական ծրագրեր. ոչ մեկը մյուսին չէր շարունակում, եկողը սկսում էր իր նոր բերած ծրագիրը և երեխան կիսատ-պռատ, ոչ հիմնավոր ուսում էր ստանում: Դպրոցներում համակարգված, ներդաշնակ ուսուցումը բացակայում էր, ինչպես գրողն էր նշում` «…ուսանելի առարկաները խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք»:
    Րաֆֆին տարբերակում է վարժապետների երկու տեսակ` ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ և ԹԵՐՈՒՍՆԵՐ:
    • Մասնագետները նրանք են, որոնք խոսում, դատում, վճռում են օտարի խելքով, ինքնուրույնություն չունեն: Նրանց խոսքը կցկտուր, անկապ և մթին է: Նրանք տեսակետ չունեն, անվստահ են, ստեղծող չեն: Նրանց գլուխը մի պարկ է` լցրած նույն մթերքով, եթե թափ տան պարկը, դատարկ կմնա: Բացառություններ հանդիպում են. բարձր ուսում ստացած, գիտությունը մարսած, իրենց ինքնուրույնությունն ու տեսակետը հիմնավորող, իրենց խելքով դատող վարժապետներ, որոնց մեծամասնությունը ժողովրդի ստորին դասի մարդիկ են: Նրանց գաղափարները անմշակ սաղմնային վիճակում են գտնվում, բայց աստիճանաբար գիտության լույսի տակ աճում ու խորանում են: Այդ մարդիկ ունենում են բազմակողմանի հմտություններ և ընդարձակ հայացքներ:
    • Թերուսը նման է բարձր ուսում ստացած ժողովրդական մարդուն: Թերուսի մեջ ժողովրդական հմտությունը գերազանցում է գիտությանը: Նրանց մոտ սեփական խելքը միացած է գիտությունից ստացած ճշմարտությունների հետ: Բնության օրենք է, երբ մարդու որևէ անդամը, կամ զգայարանը խանգարված է լինում, մնացաժները ավելի են զարգանում: Այդ ամենին նման են նաև մարդու մտավոր կարողությունները. Անգրագետ վաճառականը կարողանում է իր բոլոր հաշիվները մտքում պահել, կամ ռամիկ երկրագործը ավելի լավ է գուշակում եղանակի փոփոխությունը, քանի մի հմուտ օդերևութաբան: Այդպես էլ զարգանում է թերուսը: Թերուսը պատրաստի հող ունի, որի մեջ ընկած ամեն մի փոքր գիտության շող անպտող չի մնում, նա սկսում է ինքնուրույն կերպով զարգանալ: Թերուսը հաճախ է սայթակում, բայց և այդ սխալներից դասեր է քաղում: Նա հետազոտում, ճանաչում է մարդկությանը, ուսումնասիրում է նրա պետքերը, որտահայտում է մտքեր, որոնք մարդկության մտածողության եզրկացություններն են և բխում են ժողովրդի ձայնից: Թերուսը ամեն բան մարսում է, դարձնում է սեփականը: Դա է պատճառը, որ նրանք ամեն բանի մասին դատում է և ամեն բանի մեջ խրվում է; Թերուսն ու մասնագետը միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի: Եվ Րաֆֆին գտնում էր, որ թերուսներից են ծնվում տաղանդները:

  • #2
    Մանկուց Րաֆֆին բողոքում և հակադրվում էր Մսեր քահանայի պատժիչ մեթոդների դեմ: Տհաճությամբ և ձանձրույթով էին սովորում վերջինիս «Ժամագրքից» կարդացած, հազար անգամ ասած սաղմոսները, որոնցից գրեթե ոչինչ չէին հասկանում: «Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում, ես միանգամից սովորում էի, երբ աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, իսկույն սովորում էի: Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, շուտ սովորում էի, իսկ վարժապետի տված բաներից ոչինչ չէի հասկանում, ինձ երևում էր, որպես թե դրանք հայերեն չլինեին», - հիշում է Րաֆֆին:
    Գրող-մանկավարժը դպրոցական ծրագրում լուրջ և արմատական փոփոխություններ էր ակնկալում: Կրթության մեջ կարևորում էր նաև ընտանիքի և հատկապես մոր դերը:
    Փայաջուկում նա մի հայուհու հարցնում է.
    -Դու կարդալ գիտե՞ս:
    -Ես տիրացու չեմ, որ կարդալ գիտենամ:
    Այդ դեպքից հետո, Րաֆֆին կնոջ կրթության, բարօրության, ուսման հարցը դարձնում է իր նպատակներից մեկը: Ըստ նրա` հայ կինը և մայրը պետք է կրթված լինեին: Արևելքի կինը ստրուկ էր, որից էլ գալիս էր երկրի թշվառությունը: Կրթված կինը երեխայի դաստիարակությունը ճիշտ և նպատակային է կազմակերպում:
    Րաֆֆին շատ էր ճանապարհորդում: Հասցրել էր լինել Արևմտյան Հայաստանում, Պարսկաստանում, ուսումնասիրել և տեսել էր, թե ինչպես է ժողովուրդը խարխափում տգիտության մեջ:
    Ուղղորդվելով հետևյալ սկզբունքով`«Ով չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարիտ սիրով սիրել այն» և ցանկանալով տեսնել իր ժողովրդի երկիրն ու լսել արյունակցի ձայն` Րաֆֆին լինում է Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներում: Ախթամար կղզում հանդիպում է Խրիմյան Հայրիկին (Մկրտիչ Խրիմյան), լինում է նրա բացած դպրոցում, հիանում է նրա լուսավորական և կրթական ծրագրերով: Վեռադառնալով Սալմաստ` դպրոց է բացում, որը սակայն երկար չի գոյատևում: Այնուհետև Թաղիադյանի աշակերտ Տեր-Աբրահամյանի հետ ձեռնամուխ Է լինում երկսեռ դպրոցի բացմանը, որն էլ ցավոք տերտերները փակել են տալիս:
    Գրողը իր «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում նշում է, որ ավատական համակարգը մեռցնում է աշակերտների մեջ մտավոր կարողությունները, շինում է նրանցից հլու ստրուկների, խլում է նրանց ինքնուրույն մտածողությունը և բռնանում է սեփական կամքի վրա:
    1875թ. Պարսկահայոց դպրոցական և մշակութային կյանքում տեղի են ունենում որոշ աշխուժություններ: Ստեղծվում են գրադարան-ընթերցարաններ, տգետ տիրացուներին էլ փոխարինում են կրթված մանկավարժներ: Նույն թվին Րաֆֆին դառնում է Թավրիզի ազգային դպրոցի հայոց պատմության ուսուցիչ: Գրող, հասարակական գործիչ, ապա մանկավարժ, որը ձգտում էր նոր հիմքի վրա դնել երիտասարդ սերունդի կրթության գործը: Աշակերտները հիշում են, որ պարոն Մելիք-Հակոբյանը բնավորությամբ հանգիստ էր ու խաղաղ, իսկ իբրև ուսուցիչ` խիստ էր ու պահանջկոտ: Նա դեմ էր ծեծին ու ահաբեկման մեթոդին: Ծեծի զորությամբ աշակերտին ստիպել սովորել, նշանակում է, որ վարժապետը անհմուտ է: Երբ աշակերտը պատվում է վարժապետին, միշտ կպատրաստի յուր դասերը; Աշակերտները վկայում են, որ Մելիք-Հակոբյանը դասի ժամանակ նստելու սովորություն չուներ:
    Թավրիզում Րաֆֆին պայքարում էր ֆեոդալական սխոլաստիկ կանոնների դեմ, ցանկանում էր կրթության գործը վերցնել հոգևորականների ձեռքից, ուսմանը հաղորդել աշխարհիկ բնույթ, առաջնությունը տալ բնական գիտությունների դասավանդմանը, դպրոցը կապել առօրյա կյանքի հետ, աշակերտների մեջ սերմանել հայրենասիրության և ազատության ձգտում: Այդ շրջանում երեխաների մոտ ձևավորվեց ընթերցանության ճաշակ, «Երազահան» ու «Պղնձե քաղաքը» գրքերից բացի, սկսեցին ընթերցել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին և ազգային-ազատագրական պայքարին վերաբերող պատմություններ:

    Comment


    • #3
      Դժվարությունները շատ էին. բողոքական տիրացու Հովսեփ քահանայի դավադիր գործունեությունը և աղջկա` Եսթերի մահը ստիպում են նրան ծպտված հեռանալ Պարսկաստանից:
      1877թ. մերժում է Երևանում և Ներսիսյան դպրոցում աշխատելու առաջարկները և ուղևորվում է Ագուլիս: Այդտեղ ստանձնում է երկսեռ դպրոցի բարձր դասարանների հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնը: Ագուլիսում ևս բացում է ընթերցարան-գրադարան: Չնայած այստեղ էլ հանդիպում է բազմաթիվ հալածանքների, այնուամենայնիվ իր ողջ կյանքի ընթացքում շարունակում է գրական –հասարակական գործունեությանը զուգահեռ մնալ մանկավարժական գործի նվիրյալ: Եվ մինչ օրս էլ նրա մանկավարժական գաղափարները արդիական են և ուսանելի: Հատկապես այն, որ երեխաները դպրոցում ձեռք բերած գիտելիքները կդարձնեն իրենց սեփականությունը միայն այն դեպքում, եթե գիտության ճշամարտություններին ավելացնեն այն ամենը ինչ ստանում են կյանքից:
      Այս ամենը եզրափակենք հանճարեղ գրողի «Խենթը» վեպի հերոս Սալմանի խոսքրով. «Մենք այժմ միայն սերմնացանի պաշտոն պիտի կատարենք, բայց ոչ հնձողի: Հունձը պիտի թողնենք ապագա սերնդին»: Այս խոսքերը ուղղված են բոլոր ժամանակների մանկավարժներին:

      Comment


      • #4
        Հարգելի Զարինե, շնորհակալություն, հետաքրքիր թեմա եք քննարկում, իրապես ուսուցչի աշխատանքը նման է սերմնացանի աշխատանքին, և ուսուցիչը պետք է անդադար պրպտող ու բազմապիսի մեթոդներ կիրառող լինի, որ տեսնի ցանած սերմերի արդյունքը...

        Comment


        • #5
          Րաֆֆու մանկավարժական հայացքները կարևոր շրջադարձային դերակատարում ունեցան հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ: Դրանցից մի քանիսը ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը: Նրան մտահոդող հարցերից մեկը վերաբերում է հեղաբեկվող նահապետական հարաբերություններին փոխարինելու եկած <<նորը>>, որն ըստ Րաֆֆու իր հետ մխիթարական ոչինչ չի բերում, այլ միայն ցոփ ու շվայտ բարքեր, փողոցի ապականիչ ազդեցություն, օտարամոլություն, և վերջապես անգործության լիիրավ ծնունդը՝<<անբարոյականություն>>: <<Ոչինչ ավելի վնասակար չի կարող լինել, որքան երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները և առանց փոխարինվելու նոր ու ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը գրավում է կատարյալ համարձակություն>>: Նա իր մանկավարժական հայացքներում կոչ էր անում անհանդուրժող լինել անցման շրջանում հայ իրականություն ներթափանցող բոլոր բացասական երևույթների հանդեպ: Մարդու ձևավորման հիմնական օղակները համարելով ընտանիքը և դպրոցը ՝Րաֆֆին այս զուգադրության վրա վրա էլ խարսխում է իր լուսավորական առանցքային ըմբռնումները: <<Ընտանիքը, ազգայնության հիմքը հանդիսանալով սկսել է փտել ու այլանդակվել: Մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ, ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը և նոր, այսպես կոչված եվրոպական կրթությունից սեփականել է միայն վատ կողմերը:>> Մարդու դաստիարակության սկիզբը ըստ Րաֆֆու համաձույլ պետք է լինի նրա գոյության սկզբին, անհրաժեշտաբար գրվի ծննդյան իսկ օրից:<<Օրորոց… դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների , օրորոցի երգ… դա առաջին դասն է , որ մայրերը խոսում են իրենց երեխաների ականջներում>>:
          Նրա ուշադրությունից անշուշտ չէր կարող վրիպել նաև դպրոցներում անհրաժեշտ դպրոցական ծրագրերի բացակայությունը: <<Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին: Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից , որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է, որպես ինքն է սովորել… Այսպիսի դեպքում հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ>>: Մեծ նշանակության տակ պահելով երկսեռ դպրոցների ստեղծման կարևորությունը, Րաֆֆին հրատապ է համարում դրանց շուտափոյթ ստեղծումը: Ըստ նրա կինը ոչ միայն կյանքի ընկեր է կեղակից, այլ նաև ընտանիքի մայր, որն իր ստացած դաստիարակությունը կամա թե ակամա փոխանցելու է ապագա սերնդին: <<Պարոննե՛ր, եթե դուք ցանկանում եք կրթված զավակներ ունենալ, դրա համար էլ հարկավոր է կրթված մայրեր պատրաստել, և այդ պետք է սպասել մի օրիորդաց դպրոցից>>: Մանգամայն անընդունելի է համարում նաև այն կարևոր խնդիրը, որ երեխաների դաստիարակությունից պիտի դուրս մղվի <<լալկան երգերը>>, դաստիարակության մեջ մտնի վրեժ-երգ օրորոցայինը, քանզի երկչոտությամբ ու դառը ճակատագիրը ողբալով ոչ մի հարց չի լուծվի՝ ուրեմն <<Ակն ընդ ական…>>:

          Comment


          • #6
            Րաֆֆու մասին
            Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

            Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց: Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն:

            Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով: Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով:

            Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի:

            1913
            Հովհաննես Թումանյան

            Comment


            • #7
              «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»:

              «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն»:

              «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:


              «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:

              «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»:
              Րաֆֆի

              «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
              Հովհաննես Թումանյան,
              բանաստեղծ

              Comment


              • #8
                Անմիաբանությունը ՝ ազգային դժբախտության պատճառ; Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը: Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը:

                24. Վեպերի հերոսները՝ Րաֆֆու գաղափարների կրողներ ;Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթնիկական գնահատականը: Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ: Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը:

                Comment


                • #9
                  Գրական գեղարվետական առաքելությունը .Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին: Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է: Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ:
                  Վերջին խմբագրողը՝ Զարինե Ամիրյան; 16-02-19, 19:16.

                  Comment


                  • #10
                    «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
                    Հովհաննես Թումանյան,

                    Comment


                    • #11
                      «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»:

                      «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն»:

                      «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:


                      «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:

                      «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»:
                      Րաֆֆի

                      «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
                      Հովհաննես Թումանյան,
                      բանաստեղծ

                      Comment


                      • #12
                        Խոսելով օտարազգիների, հատկապես արյունարբու թուրքերի, քրդերի ու պարսիկների մասին Րաֆֆին տուրք չի տալիս ազգային զեղումներին:
                        Որքան մեծ Է նրա ատելությունն ու ցասումը ավարառու ցեղերի ա սպ ա տ ա կությունների և իշխող օտ ա ր զավթիչների վա րած հայահալած քա ղա քա կա նության դեմ. նույնքան խիստ Է նրա մեղա դրա նքը սեփական ժողովրդի թուլակամության ու ստրկամիտ հնազանդության հանդեպ. «Արդարև, ես ընդդեմ եմ վայրենության, բայց անձնապաշտպանությունը սուրբ Է մարդու համար նույնքան, որքան արդար վրեժխնդրությունը»-ասում Է Րաֆֆու գա ղա փ ա րա կա ն -հերոսը;
                        Կարևորելով օտարների հետ շփման ու նրանց բազմակողմանի ճանաչման անհրաժեշտությունը' Րաֆֆին հայ ժողովրդի փրկությունը տեսնում Է միմիայն ազգային միաբանությանումիասնականության մեջ: Նույն հերոսը' Ասլանը ասում Է. «Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբա՜խտ Է այն ա զգը և մի՜շտ դժբա խ տ կմնա, որ օտ ա րի օգնությանը կարոտ կլինի: Ոչ ոք իր հոր հոգու համար մեզ չի օգնիլ. նա պ ետ ք Է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա:
                        «Ողորմություն խնդրողի երեսը միշտ սև կլինի և քսակը դատարկ»... Օ տարի օգնությունը նման Է մի նեցուկի, որը հենց որ ետ քաշեցիր, կտեսնես դարձյալ ցած կընկնի նրա վրա հենված առարկան...»:

                        Comment


                        • #13
                          Հայ մեծ վիպասան Րաֆֆու ստեղծագործությունը տասնամյակներ շարունակ ոչ միայն կրթել ու դաստիարակել է ամբողջ սերունդներ' նրանց մեջ ներարկելով հայրենասիրության ու ազատասիրության կայծեր, այլև մի անզուգա կան հանրագիտարան Է, ուր հայ մարդու կողքին իրենց ազգային յուրահատուկ նկարագրով ապրում ու գործում են օտարազգիները:
                          Րաֆֆին օտ ա ր ազգությունների ներկայացուցիչներին անդրադարձել Է ոչ միայն գեղարվեստական երկերում, այլև բազմաթիվ հրապարակախոսական ու գրա կան-քննադա տ ա կա ն հոդվածներում: Րաֆֆու համոզմամբ, եթե
                          հայն ուզում Է մի «բախտավոր ապագա», ա պ ա հաջողության հասնելու համար պիտի գործի ոչ թե օտարներից մեկուսացված, այլ հաշվի նստի հարևան ժողովրդների ազգային առանձնահատկությունների հետ՝ օգտվելով ոմանց հա սա րա կա կա ն-քա ղա քա կա ն դրությունից և զգուշանալով մյուսների՝ բնավորություն դարձած նենգություններից: «Քրդական միություն», «ՈՒսանող երիտասարդությունը», «Ազատությունը Թուրքիայում». «Թուրքիա», «Պարսկաստանի զինվորական կազմակերպությունը», «Վաճառականությունը Պ արսկաստանում», «Սրբազան պատերազմը և քրիստոնյաների վիճակը Փոքր Ասիայում», «Տարոնի և Վասպուրականի անցյալ և արդի վիճակը» հոդվածներում և բա զմաթիվ այլ նամակներում ու ակնարկներում, որոնք ունեն գրության տարբեր
                          տարեթվեր ու շարժառիթներ, Րաֆֆին նյութին քա ջա տ եղյա կ ու բանիմաց գրողի վարպետությամբ ոչ միայն ներկայացնում Է օտ ա ր միջավայրերի, օտ ա ր ազգությունների մարդկանց խառնվածքի ուսումնասիրությունը, այլև առողջ ու ապագա յին վերաբերող եզրակացություններ Է անում, ճա նապարհ ուղենշում' միշտ մնալով սեփական ժողովրդի ազգային արժեքները պահպանել քարոզողի հաստատուն դիրքերում:

                          Comment


                          • #14
                            Շիրվանզադե Ալեքսանդր՝ Հուշեր

                            ՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ

                            Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նոր էի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:

                            Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ: Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը:

                            Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը: Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էր օդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը: Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ:

                            Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ նախասենյակով: Մի քանի սևագույն աթոռներ, մի հատ ասիական թախտ՝ պարսկական գորգով ծածկված և բարձերով զարդարված, պատի առջև դրած մի պահարան գրքերով լի — այս էր Րաֆֆիի կաբինետի ամբողջ կահ-կարասին: Այնուհետև լուսամուտների հատակների վրա, անկյուններում, դուրսը և ներսը, ամեն տեղ ծաղկամաններ:

                            Սենյակում տիրում էր կիսախավար: Գրասեղանի վրա վառվող կանաչագույն լուսամփոփով ծածկված մի զույգ մոմերի լույսը տարածվել էր հաստակազմ գրքերի վրա, որոնց մեջ աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Այդ սեղանի քով նստած էր մի մարդ, բավական մեծ գլխով, լայն, բարձր, կնճռոտ և քունքերի մոտ դուրս ցցված ճակատով, թանձր ու սև ունքերով, խիտ բեղերով ու կարճլիկ մորուքով, ուր հազիվ նշմարվում էին մի քանի սպիտակ թելեր: Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ, շրթունքները սեղմված, աչքերը հիվանդոտ:

                            Դա էր այն մարդը, որի «Կայծեր»-ր մի քանի ամիս էր արդեն բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը, ամեն տեղ հուզմունք բարձրացնելով և ազնիվ զգացմունքներ չարժելով: Տեսնելով Րաֆֆիին նստած, ինձ թվաց, որ նա բարձրահասակ է և հաղթանդամ: Բայց երբ նա ոտքի կանգնեց մեզ ընդունելու, երևաց միջին հասակից էլ քիչ ցածր, կարելի է ասել, մի փոքրահասակ մարդ:

                            Ինձ տիրեց մի տարօրինակ զգացում, գուցե նման բարեպաշտ մարդու երկյուղածությանը, երբ առաջին անգամ ոտ դրի այդ մարդու սենյակը: Ես պանսիոնի աշակերտուհի չէի, որ բանաստեղծություններով հափշտակված, նրանց հեղինակներին երևակայեի երկնային հրեշտակներ, օժտված թե՛ բարոյական և թե՛ արտաքին ամենագեղեցիկ հատկություններով: Բայց և այնպես ես ոչ միայն Րաֆֆիի գաղափարների երկրպագուն էի, այլև սիրում և հարգում էի նրա անձնավորությունն իսկ հեռվից հեռու, անտես, անծանոթ: Մինչդեռ չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիք չէր տիրում: Սակայն թվում էր ինձ. մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդին — չի կարող լավ հոգի չունենալ: Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե հասարակ մահկանացուների և թե՛ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս: Զգում էի, որ եթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրում — մեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել իր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

                            Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար: Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ: Իր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:

                            Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆիի դեմ: Վիպասանի երկրպագուները վրդովված Էին այդ արշավանքով: Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր գագաթնակետին: Ինքը վիպասանը սաստիկ վշտացած էր Հայկունիի հարձակումներից: Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էր այդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագրների մեջ:

                            Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր: Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ էին դառնում, թեև մյուս կողմից շատ էլ ախորժալի չէին վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները:

                            — Եթե այս մարդիկ, — ասում էր նա, — միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ: Բայց նրանք խորամանկ էլ են — ահա ինչ է ատելի, նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում: Նրանք ղեկավարվում են եզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից: Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոց ներելի է, միայն թե վնասեն ինձ: Ուշադրությամբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները:

                            — Այո՛, մասամբ:

                            — Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո՛, նույնիսկ մատնություն:

                            Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆխն հանգստացավ և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտ մարդ: Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին: Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը: Եվ իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով:

                            — Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, — փոխեց նա դարձյալ իր խոսելու տոնը լրջության, — պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի: Պատմական անմիաբանությունը մեր լրագիրկերի համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները: Ամենացավալին այն է, որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային: Քանի-քանի համալսարանականներ կան, որոնց դավանած սկզբունքները պատիվ չէին բերիլ մեր հին խալիֆաներին անգամ: Պետք է հենց այնպիսիների դեմ կռիվ մղել, հենց նրանց մտրակել, եթե ոչ տգիտությունը իրան արդարացնելու պատճառներ շատ ունե: Եվ մենք կկռվենք, գոնե ես վճռել եմ անդադար կռվել, թող ինչքան ուզում են հայհոյեն: Մի մարդ, որ հավատում է իր քարոզած գաղափարների անպայման սրբությանը, նրա համար դժվար չէ հալածվելը: Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխվածը: Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ…

                            Զարմանալի հավատ և եռանդ էին զգացվում վիպասանի այդ խոսքերի մեջ: Այդ րոպեին նա իմ աչքերում երևում էր կյանքի դառը փորձերի քուրայում ձուլված և կարծրացած մի մարտիկ, որին անկարելի էր շեղել մի անգամ արդեն բռնած դիրքից: Ոչ մի բան այնքան չէր կարող խրախուսել մի երիտասարդի, որ իր սրտում զգում էր գրականական ասպարեզը մտնելու անհաղթելի փափագ, ոչինչ, քան մի այդպիսի մարդու խորին հավատով արտասանված այդ խոսքերը:

                            Ես դուրս եկա Րաֆֆիի բնակարանից ամենալավ տպավորության տակ: Թվում էր ինձ, որ այդ մարդու եռանդը, տոկունությունը, հավատը և ինքնավստահությունը կարող են ամենաթերահավատ մարդուն անգամ ոգևորություն ներշնչել:

                            Comment


                            • #15
                              Այդ օրից մեր մեջ սկսեց ծանոթություն, որ քիչ ժամանակ անցած փոխվեց բարեկամության: Ես այցելում էի Րաֆֆիին շաբաթը մի երկու անգամ, մեծ մասամբ կիրակի օրերը, երբ նա չէր զբաղվում, իսկ հաճախ հանդիպում էինք փողոցում:

                              Րաֆֆիի սովորական հյուրերը մի քանի երիտասարդներ էին, իսկ այցելում էին նրան շատերը: Գրեթե ամեն օր նրա մոտ լինում էին յոթ-ութ մարդ, մեծ մասամբ գավառացիներ, ուսանողներ, նույնիսկ հասարակ մշակներ: Նա ձանձրանում էր այն այցելուներից, որոնք գալիս էին լոկ հետաքրքրությունից դրդված և խլում էին նրա ժամերը: Գավառացիներից շատերը երբեմն չէին բավականանում ժամանակ խլելով, այլև կատարյալ ասիական համարձակությամբ պահանջում էին, որ նա իր գրքերից մի-մի օրինակ նվիրե, կանխապես, իհարկե, նրանց ճակատին գրելով «նվեր այսինչին, հեղինակից»: Այդ մարդիկ, որոնց մեջ կային և ունևորներ, ասում էին, որ գրքերը վերցնում էին իբրև հիշատակ «Հայոց ազգի ամենաառաջին վիպասանից», պարծենալու համար, և կարծում էին, որ դրանով մեծ հաճույք են պատճառում հեղինակին:

                              Այցելուների թվում երբեմն ես պատահում էի մի զառամյալ ծերունու, որ տնքտնքալով ամեն կիրակի առավոտյան սանդուղքով բարձրանում էր վեր:

                              — Հակովբ, բարով, — ասում էր նա ընտանեբար ներս մտնելով և ընկղմվելով աթոռի, երբեմն էլ տանտիրոջ բազկաթոռի վրա:

                              Դա. Հակովբ վարժապետ Բելախյանցն էր, Րաֆֆիի նախկին ուսուցիչը: Նա գալիս էր «յուր Հակոբի առողջությունը հարցնելու»: Աշակերտ Հակովբը վարժապետ Հակոբին որդիական երախտագիտությամբ էր ընդունում, ամեն անգամ նրա ձեռքի ափի մեջ սեղմելով մի-մի թղթադրամ…

                              Րաֆֆիի երկրպագուների մի խումբ աշխատում էր կատարել վիպասանի քսանուհինգամյա հոբելյանը: Այս հանգամանքը մի նոր անհանգստություն էր պատճառել վիպասանի թշնամիներին, որոնք ամեն ջանք գործ էին դնում հոբելյանը խանգարելու: Նրանց ցանկությունը կատարվեց, թեև նրանցից անկախ պատճառներով...

                              Հոբելյանը խափանվեց, բայց այն երկու-երեք հազար ռուբլիները, որ հայ հասարակությունը սիրով և ցանկությամբ նվիրեց Րաֆֆիին, մնացին մշտական փուշ վիպասանի թշնամիների աչքում:

                              Սև նախանձը բորբոքվել էր մարդկանց սրտերում, և նրանք չգիտեին ինչ անեին Րաֆֆիին վնասելու ոչ միայն բարոյապես, այլև նյութապես: Այսպես է կազմված հայի բնավորությունը, և չգիտեմ ինչ գերբնական ուժ կարող է մաքրել նրա հոգին նախանձի կապանքներից: Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականական փերեզակ», որ կարծես հայ հասարակության քսակի համար ստեղծվել էր իբրև մի երկնային պատիժ:

                              Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք կմնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա: Մամուլի, որի զարգացմանը այնքան նպաստել էր Րաֆֆին, իր տաղանդի ուժով ճանապարհ հարթելով նրա համար ժողովրդի խավերում:

                              — Լսե՞լ եք, — դարձա ես մի օր ծիծաղելով Րաֆֆիին, — ձեր թշնամիները պնդում են, թե դուք բանկում ոչ ավելի, ոչ պակաս քսան հազար ռուբլի դրամագլուխ ունեք, բոլորը վաստակել եք գրականությամբ և ստացել եք հոբելյանի առիթով:

                              — Մի՞թե, — գոչեց նա ժպտալով,-ես շատ ուրախ եմ, բայց իմ թշնամիները չե՞ն ասում, թե չեկը ում մոտ է:

                              — Վրդովեցուցիչն այն է, որ մերոնցից ոմանք էլ հավատում են այդ առասպելական ստին: Այսօր ես այդ մասին վեճ ունեի մեր ծանոթներից մեկի հետ:

                              — Իզուր, — շարունակեց Րաֆֆին ավելի զվարթ եղանակով, — չպիտի հերքել: Ես ինքս այդ մասին լռում եմ: Թող իմ թշնամիները հավատան, որ ես հարուստ եմ, դա նրանց ավելի կտանջի, քան եթե համոզված լինեին, որ ես աղքատ եմ այնպես, ինչպես այժմ: Այդ տեսակ մարդկանց ամենամեծ ցավ պատճառողը իրանց հակառակորդների նյութական ապահովությունն է: Բայց խոմ իմ մոտիկ բարեկամները գիտեն իմ իսկական դրությունը, այդ ինձ համար բավական է:

                              Իսկ նրա իսկական դրության մասին մոտիկ բարեկամներին հետևյալն էր հայտնի: Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, որոնք իրանց մոր հետ բնակվում էին Պարսկաստանում: Ուներ երկու թե երեք չքավոր եղբայրներ, ծերունի մայր, որ իր որդիներից առանձին էր ապրում, ինը քույր, բոլորն էլ չքավոր և բոլորն էլ օգնության կարոտ: Ի՞նչ էր նրա եկամուտը, որ կարողանար ոչ թե ազատ դրամագլուխ կազմել, այլ գոնե մի կերպ կառավարել այդ ահագին ընտանիքը:

                              «Մշակ»-ի խմբագրությունից, ինչպես հետո մի օր ինձ ասաց Գրիգոր Արծրոլնին, նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ: Առանձին հատորներով լույս տեսած գրքերը այդ ժամանակ նրան տալիս էին տարեկան միջին թվով հազար երկու հարյուր ռուբլի: Այդ էր նրա ամբողջ հարստությունը: Բայց այն էլ հենց նույն օրերը կիսով չափ պակասել էի, երբ նա թյուրիմացություններ էր ունեցել Արծրունիի հետ, հեռացել էր նրանից և զրկվել ռոճիկից:

                              Այդ բոլորի մեջ, որ Րաֆֆին մերթ ընդ մերթ պատմում էր իր բարեկամներին, նյութական կարոտությունը այնպիսի խոշոր տեղ է բռնում, որ կամա-ակամա ամեն քայլում պետք է այդ խնդրին դիմել: Ես չեմ պատմիլ նրա անցյալը, վախենալով, մի գուցե հիշողությունս ինձ մոլորեցնե: Առաջ կբերեմ միայն այն փաստերը, որոնք խոր են դրոշմվել իմ մտքի մեջ: Եթե չեմ սխալվում, դեպքը պատահում է յոթանասնական թվականների սկզբներին, այսինքն այն ժամանակ, երբ Արծրունին վիպասանին դեռ չէր հրավիրել «Մշակ»-ի մշտական աշխատակիցը լինելու:

                              — Ես կենում էի Թիֆլիսի հետ ընկած թաղերից մեկում, — պատմում էր Րաֆֆին մի օր ճաշից հետո, երբ մենք գնում էինք ոտով Մուշտայիդ զբոսնելու, — մի աղքատ հայ ընտանիքի մոտ: Այդ ժամանակ ես պարապվում էի մի այնպիսի եռանդով, որ միայն նոր սկսող հեղինակը կարող է ունենալ: Գիշեր-ցերեկ ես նստած էի սեղանիս քով: Հացի գրչից, ես մոռացել էի ամեն ինչ, ինչպես կարող է մոռանալ մի սիրահարված պատանի իր նազելիի գրկում ամբողջ աշխարհը: Այն ինչ ապրում էի օր-օրի վրա, մի օր քաղցած, մի օր կիսակուշտ: Տաք կերակուրը ինձ համար հազվագյուտ բան էր: Իմ սնունդն էր մեծ մասամբ մի կտոր հաց, մի քիչ պանիր, իմ սիրածը — ծխախոտ և թեյ: Առանց ծխելու ես պարապվել չէի կարողանում, ինչպես այժմ էլ: Ծխում էի չորս հատը մի կոպեկանոց պապիրոս, երբեմն էլ սոլդաթի մախորկա և ծխում էի խնամքով ու ախորժակով: Չեմ հիշում, որ այդ ժամանակ մի հատ պապիրոս դեն ձգած լինեմ առանց ավարտելու նրան մինչև մունդշտոսկ: Իսկ եթե լինում Էին կիսատ պապիրոսներ, հավաքում էի սեղանիս գզրոցի մեջ և հետո ծխում: Գալով թեյին՝ դա արդեն մի այնպիսի շքեղություն էր ինձ համար, որին շաբաթներով չէի արժանանում: Երիտասարդության դառն, բայց երջանիկ օրեր: Այդ բոլոր նեղությունները ես կրում էի անտրտունջ, ոչ ոքին չգանգատվելով և ոչ ոքի չհայտնելով իմ դրությունը…

                              — Մի անգամ ես պարապվեցի մինչև ուշ գիշեր: Հանկարծ գլուխս պտտեց, աչքերս մթնեցին: Հիշեցի, որ ամբողջ օրը անոթի եմ եղել: Պտրեցի իմ սենյակի բոլոր անկյունները, իհարկե, ոչինչ չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չէր լինում: Հակառակի պես ծխախոտս էլ վերջացել էր: Պառկեցի անկողին, որ քնով մոռանամ իմ քաղցը: Այստեղ իմացա, որ քունը թշնամի է դատարկ ստամոքսին: Ի՞նչ անեի, գրպանումս մի հատ Նիկոլաևսկի մեծ երեքկոպեկանոց ունեի, գնացի փողոց մի բան գնելու: Երկմտության մեջ էի, ի՞նչ գնեմ՝ ծխախո՞տ, առանց որի գլուխս պտտվում էր, թե՞ հաց, առանց որի քիչ էր մնում ուշաթափվեի: Գիշերը շատ ուշ էր, խանութները վաղուց կողպված էին: Մոտեցա մի հացթուխի խանութին, զարկեցի դռներին: Հացթուխը շուռ եկավ անկողնում, երազում մրթմրթաց, կրկին զարկեցի, նա զարթնեց և սկսեց Վանի բարբառով ինձ հայհոյել: Բայց իմ խնդիրը մեղմացրեց նրան, դռների արանքից վերցնելով երեք կոպեկանոցս, մի ֆունտ հաց տվեց ինձ...

                              Այսպիսի օրեր էր քաշել Րաֆֆին: Հիշում եմ՝ այդ դեպքը նա պատմում էր ծիծաղելով, առանց որևէ անախորժություն արտահայտելու դեպի այդ օրերը:

                              Բայց ահա և մի ուրիշ դեպք, որ վիպասանը պատմում էր ինձ մի օր, հազիվհազ կարողանալով զսպել իր հուզմունքը: Թշվառությունները հաճախ թշվառությունների հետևից են գալիս և երբեմն նրանք այնպես են բարդվում, որ մարդ ընկնում է անել դրության մեջ: Կամքի տեր մարդիկ մաքառում են ճակատագրի ամենազորեղ հարվածների դեմ, բայց պատերազմը անհետևանք չի մնում նրանց բնավորության վրա:

                              Նյութական ամենավերջին կարոտության մեջ, Րաֆֆին նամակ նամակի հետևից է ստանում Պարսկաստանից, մերթ իր մորից, մերթ քույրերից և մերթ եղբայրներից: Ամեն կողմից դիմում են նրա օգնության այն ժամանակ, երբ ինքը օրերով անոթի էր մնում:

                              — Տեսնել ամենամոտիկ արյունակիցներիդ կարոտությունը, զգալ, որ պարտավոր ես նրանց օգնել և չկարողանաս օգնել-դա էր կատարյալ թշվառությունը: Բայց այդ բոլորը չէ: Ճակատագիրը այնպես է կարգադրում, որ իմ եղբայրներից մեկը Պարսկաստանից գա Թիֆլիս ինձ վրա հույս դրած, այստեղ հիվանդանա քաղաքի մի անկյունում և կարճ ժամանակից հետո մեռնի: Եվ մեռնի մի այնպիսի օր, երբ ես ոչինչ չունեի՝ նրան թաղելու համար: Այսօրվա պես միտս է, որ ես երեք անգամ վճռեցի դիմել Գրիգոր Արծրունիի օգնությանը, երեք անգամ մոտեցա նրա դռներին և երեք անգամ էլ ետ դարձա: Խորին ինքնասիրությունը ինձ թույլ չէր տալիս իմ ցավը հայտնել նույնիսկ մի մարդու, որ առանց բացատրության կարող էր զգալ իմ դրությունը:

                              Վերջապես չգիտեմ ինչպես, Րաֆֆին ճարում է երեք ռուբլի և գնում է մի դագաղ: Երեկոյան մութին նա իր եղբոր դիակը դնում է կառք և մի քահանայի ու երկու մշակի հետ տանում թաղելու:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X