Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պատմավեպերի ուսուցման առանձնահատկությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Պատմավետ

    Ժանրի պատմական ձևավորում
    Խմբագրել
    Պատմավեպի սաղմերը նկատելի են Ալեքսանդր Մակեդոնացու և Տրոյական պատերազմի մասին ստեղծագործություններում, որոնք գրվել են մեր թվարկության առաջին դարերում և լայն տարածում են գտել Միջնադարյան Եվրոպայում[2]: 17-րդ դարի ֆրանսիական կեղծ-պատմավեպերում պատմությունը միայն ֆոն էր կերպարների անհավանական արկածները նկարագրելու համար, իսկ պատմական փաստերը շատ հաճախ փոխարինվում էին հնարանքով (այստեղից էլ անվանումը՝ «կեղծ-պատմավեպ»)։

    Առաջին իսկական պատմավեպերի հեղինակ և ժանրի հիմնադիր է համարվում անգլիացի գրող Վալտեր Սքոթը: Այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք էին «Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ» (1814), «Ռոբ Ռոյ» (1817), «Այվենհո» (1819), «Քվենտին Դորվարդ» (1823), Սքոթը կարողացավ համատեղել պատմական փաստը գեղարվեստական հնարանքի հետ՝ ընդ որում օգտվելով ինչպես ռոմանտիկական, այնպես էլ ռեալիստական պատկերավորման գրական միջոցներից։ Պատմվածքի այս տեսակը հետագայում անվանվեց «վալտերյան» և մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական (այդ թվում՝ ռուսական) գրականության մեջ պատմավեպի զարգացման վրա, ինչպես նաև նպաստեց ռոմանտիկ հետաքրքրության զարթոնքին դեպի պատմությունն ընդհանրապես և միջնադար մասնավորապես[

    Comment


    • #32
      Նախապատմություն Ռոբ Ռոյ (վեպ)
      Կարդալ այլ լեզվովր աշխատանքը սկսելուց առաջ Սքոթը կրկին դիմեց պ. հրատարակչությանը, ում դեռ վաղուց խոստացել էր «Շոտլանդիայի պատմությունը»։ Նա նաև դժգոհ էր իր նախորդ հրատարակիչ Ուիլյամ Բլեքվուդից, ով վատ վաճառքի պատճառով հրաժարվել էր թողարկել «Պանդոկապետի պատմվածքները» շարքի առաջին վեպերի՝ «Պուրիտանի» և «Սև թզուկի» կրկնակի տպաքանակները։ Վերնագիրը նույնպես առաջարկված էր Կոնստեբլի կողմից, քանի որ Սքոթը նախընտրեց ավելի քիչ բանի մասին «խոսող» անվանում։

      1817 թ. մայիսին Կոնստեբլը ստորագրեց պայմանագիրը, իսկ օգոստոսին Վալտեր Սքոթը սկսեց գրել նոր գիրքը։ Վեպի աշխատանքը դանդաղեց հեղինակի հիվանդության պատճառով, որի արդյունքում Սքոթը ստիպված էր մշտապես լաունդանում ընդունել, և հազիվ փրկվեց սովամահությունից խիստ դիետայի պատճառով։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով է, որ «Ռոբ Ռոյի» գործողությունները ընթանում են ավելի արագ, քան Սքոթի մյուս ստեղծագործություններում։ Դեկտեմբերի սկզբին վեպը ավարտին է հասցվում և ամսի 30-ին հրապարակվում։

      Comment


      • #33
        Հեղինակ
        Վալտեր Սքոթ
        Տեսակ
        գրավոր աշխատություն
        Ժանր
        պատմավեպ և դաստիարակչական վեպ
        Բնօրինակ լեզու
        շոտլանդերեն և գելական շոտլանդերեն
        Շարք
        Ուևերլիի
        Հրատարակիչ
        Constable & Robinson և Longman
        Հրատարակման տարեթիվ
        դեկտեմբերի 30, 1817
        Վեպը հանդիպել է բարեհաճ ակնարկների և վաճառվել չափազանց լավ։ Վալտեր Սքոթը արժանացավ Շեքսպիրի հետ համեմատվելուն։ Հրատարակումից հետո երկու շաբաթվա ընթացքում վաճառվեց ողջ տպաքանակը, որը կազմում էր 10 հազար պատճեն (այդ ժամանակների համար դա ապշեցուցիչ թիվ էր)։

        Comment


        • #34
          Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան... նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը։
          Վահան Տերյան
          Գրականությունը կյանքից կտրված լինելը պախարակելով՝ Րաֆֆին իր բոլոր երկերի մեջ հանդես է գալիս որպես բժիշկ, որ թշվառությունների դեմ դեղ է ցույց տալիս, հանդես է գալիս որպես իր ազգի դաստիարակ։ Նրա ամեն մի պատկերը լի է իրական ցավերով, որից խուսափելու միջոց չի տալիս կյանքը։
          Ե. Ա. Նեկրասովա
          Ա՜յ սքանչելի, հարուստ, պարզ ու սիրուն աշխարհաբար... Կեցցե՜ս, Րաֆֆի։
          Ձեր արձակը..., ամեն կողմանե նոր երևույթ է մեր նորածին գրականության մեջ... դուք անզգալապես կզարթնեցնեք ազգի մեջ այն թմրած զգացմունքը, որ Ձեր նախորդները իզուր աշխատում էին զարթնեցնել թմբուկներով, փողերով և հազար ու մեկ լացուշիվաններով։
          Ռափայել Պատկանյան
          Անմա՛հ հոգի, որ հայ բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ՝ նահատակության արյունով լվանալու և սրբելու տկարության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը։
          Հովհաննես Թումանյան
          Րաֆֆին էր, որ արձակ գրականության գեղեցիկ լեզվի հիմքը դրեց։
          Նա ժողովրդի բարոյակն և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ։ Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը։
          Նա այն վիպասաններից չէր, որոնք իրենց ներշնչումը ստանում են անմիջապես բնությունից և կյանքից... Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին պատասխան տա։
          Ալեքսանդր Շիրվանզադե

          Comment


          • #35
            Vartanantz (1).jpg

            Comment


            • #36

              Comment


              • #37
                Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը


                «Ռանչպարների կանչը» վիպասքը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական շարժման մասնակից այն հերոս ֆիդայիների մասին, ովքեր անձնուրաց պայքարի էին ելել օտար բռնակալների դեմ։

                Comment


                • #38
                  «Պատմավեպն ըստ էության պատմության ու մատենագրության վարիացիան է, որ, այդպիսին լինելով, դառնում է անցյալից սլացող և վաղվա օրվան ուղղորդվող նետ, ինչը պարզում է գոյության խորհրդի ընթացքը` բացահայտելով ներկան» :

                  Comment


                  • #39
                    Մասնագետները հայ պատմավեպի ժանրում մեծապես կարևորում են Գևորգ Դևրիկյանի ավանդը պատմավեպերի ստեղծման ասպարեզում, հրապարակախոսության ժանրում, քանի որ պատմավեպերում նա հանդես է բերել յուրօրինակ գեղարվեստական դիդակտիկություն և ներկայացրել ժամանակաշրջանն ամբողջությամբ

                    Comment

                    Sorry, you are not authorized to view this page
                    Working...
                    X