Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իմ դասերը շաղախված են մայր հողի սիրով

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արցախի հողում են ծառայել իմ երկու տղաներն էլ: Մեծս մասնակցել է Եռօրյա պատերազնին, փոքրս`Քառօրյա: Այդ հողն ինձ համար էլ է շատ թանկ ու սուրբ: Արցախի հողի և մեր բոլոր ազատամարտիկների անցած հերոսական ճանապարհի մասին մեր դպրոցում շատ միջոցառումներ են կազմակերպվել: Ես իմ դասարանի ավարտական վերջին դասը նվիրեցի հենց Արցախին (այդ ժամանակ երկու տղաներս էլ ծառայում էին Հադրութում):SAM_7159.jpg
    Վերջին խմբագրողը՝ Արմինե Դունամալյան; 07-04-19, 03:49.

    Comment


    • Արմինե Դունամալյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Արցախի հողում են ծառայել իմ երկու տղաներն էլ: Մեծս մասնակցել է Եռօրյա պատերազնին, փոքրս`Քառօրյա: Այդ հողն ինձ համար էլ է շատ թանկ ու սուրբ: Արցախի հողի և մեր բոլոր ազատամարտիկների անցած հերոսական ճանապարհի մասին մեր դպրոցում շատ միջոցառումներ են կազմակերպվել: Ես իմ դասարանի ավարտական վերջին դասը նվիրեցի հենց Արցախին (այդ ժամանակ երկու տղաներս էլ ծառայում էին Հադրութում):[ATTACH=CONFIG]10084[/ATTACH]
      Սրբացված հողում ենք ապրում, որտեղ մեր նահատակների անցած ճանապարհն է, հերոսացած զինվորների ոտնահետքերը, նրանց փառավոր անուններն ու մարտական ուղին: Թող հայող մայրերը երբեք արցունք չտեսնեն, մեծագույն բերկրանքով ու հպարտությամբ սպասեն իրենց որդիների վերադարձին: Փառք բոլոր նրանց, ովքեր մեզ հաղթանակ բերեցին:

      Comment


      • 22881bd4cc8310da8.jpg

        Այդ օրը դիվահար եղանք ազգիս հասցված ահավոր ցավից... Մեզ թվաց` Աստված էլ կլացի, երբ իմանա մեր դպրոցի շրջանավարտ Լևոն Միրզոյանի մասին, որ հայրենիքին զինվորագրված հայորդին իր մայրիկի և քրոջ տոնը շնորհավորել է ու ժամեր անց դարձել թշնամու արկակոծության զոհը:

        Այդ օրն Ավետման օր էր` Մայրության ու գեղեցկության տոն, բայց ո՛չ մարտակերտցիներիս համար: Տոնական օրվա բերկրալից ժամերից հետո սուգը մտավ մեր օջախները, կորստյան վիշտը տարածվեց ու պատեց ժայռերի ծերպերին անգամ, ուր խոյացել էր նա քանի~-քանի անգամ, ցավն անտառներին պատեց նույնիսկ, ուր շրջել էր նա մոլոր, այն ալիքվեց դեպի հեռու~-հեռուները, որ պատմի հույսով ապրելու հեքիաթի մասին, որ այդ օրը ցամաքել էր մեր աչքերում անգամ:

        Նրա հավատը մեծ էր Աստծո հանդեպ, խնդրանքն էլ` անչափելի, բայց այդ ծաղկառատ տոնը արյամբ ներկվեց: Այդ օրը Լևոնի երազանքը չիրականացավ, վերջին օրվա գրած տողերում օրհնանքներ կային, որ սուրբ մայրերի սրտերը բարի` կարոտ ու արցունք երբեք չտեսնեն: Վերջին խոսքն էլ մեծատառով էր` ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ: Բայց այդ օրը հավերժ գեղեցկության, երիտասարդության, առողջության, անսահման երջանկության այն անմար ժպիտները մարեցին:

        Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

        Comment


        • Աշխա՛րհ, կանգնեցրու՛ ազգիս արժանավոր զավակների կորուստը

          4069.jpg

          Այդ օրը Մարտակերտում սուգ էր, համատարած սուգ, որ մտավ դասարանից դասարան, տնից տուն, փողոցից փողոց, բակից բակ... Խոսքեր մնացին կիսատված, անավարտ ծիծաղներ քարացան, հառաչանքների մի ծով ալեկոծվեց ու դարձավ աշխարհին ուղղված բարձրակոչ ցասում:

          Նորից զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, բոլորիս կողմից սիրված հայրենիքի նվիրյալը, ով անցած տարի ականի պայթյունից վիրավորվեց, կորցրեց ոտնաթաթն ու արմունկի կեսը, բայց ապաքինվելուց հետո նորից վերադարձավ սահմանային դիրք: 38-ամյա երիտասարդ փոխգնդապետը ամիսներ առաջ` 20 տարվա զինվորական ծառայությունից հետո, թոշակառու դարձավ, հակառակ հարազատների հորդորներին` չթողեց դիրքերը, չհեռացավ իր ծննդավայրից, քանի դեռ սահմանին հող հայրենին վտանգի տակ է:

          Նա շատ-շատերի կողմից ճանաչված և հարգված անհատականությունների` Արցախյան պատերազմով անցած, տարիներ շարունակ շրջկենտրոնում պատասխանատու աշխատանքներ վարած Հենրիկ Մանուկյանի և մեր դպրոցի դասվար Արմինե Ափանցի մինուճար որդին է, քաղաքի հ. 2 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնար Մանուկյանի եղբայրը, նաև` մեր դպրոցի շրջանավարտ, երկու երեխաների հայր:

          Նորից իմ դասղեկական 7-րդ ա դասարանում որբացավ մի սիրուն աղջնակ` Արմինե Մանուկյանը: Օրը տագնապահարույց էր, սահմանային լարվածությունից անհանգիստ ապրումների մեջ` մտա դասարան: Հայոց լեզվի դասաժամ էր. հեռախոսազանգից վեր թռա: Մյուս կողմից ինձ լսելի դարձավ այդ սարսափելի գույժը: Չէի հավատում, բայց քարացած եմ: Կողքից լսելի եղան ինձ ուղղված աշակերտների հարցումները, թե արդյո՞ք ինչ-որ բան է պատահել:

          Հայացքս ուղղվեց դեպի իմ համեստ աշակերտուհին, նա մեղմորեն ժպտաց ինձ: Դասաժամի ավարտն ազդարարող զանգին եմ սպասում անհամբեր, այն հինգ րոպեն ծանրանում է հոգումս, հայացքս փախցնում եմ նրանից, բայց նա ձեռք է բարձրացրել...Նա կանգնեց, խոսում է դասանյութից, իսկ ես չեմ լսում: Կարծես փախչում եմ դասարանից: Բայց րոպեներ անց ես ականատես եմ իմ աշակերտուհու աղիողորմ լացին, ամենքս արտասվում ենք, բայց փորձում եմ հորդորել նրան, որ հայրն ընդամենը վիրավորվել է և շուտով իմ աշակերտուհուն տանում եմ «վիրավոր» հայրիկին տեսության:

          Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

          http://www.usarmenianews.com/am-n-8010.html

          Comment


          • Ես տեսա նրան քարացած ու հավերժության ճանապարհին

            2356.jpg

            12-րդ դասարանում իմ ծրագրային դասանյութից շեղվեցի…Այն արիության դաս էր Գեղամ Մանուկյան քաջազուն հայորդու մասին: Դասարանի քար լռությունը ճեղքեց իմ ձայնը… Ծանր տրամադրությունը համակեց բոլորիս… Արցունքի կտորներ կային այնտեղ, ինձ սևեռված հայացքներ:

            Ժամեր հետո ես տեսա նրան քարացած ու հավերժության ճանապարհին… Զինվորական համազգեստով էր նա` մի շարք պետական պարգևների արժանացած ազգի նվիրյալը: Եվ ափսոսանքը խեղդում էր ինձ, որ մեր կողքին կենդանի լեգենդ կար, իսկ մենք չգիտեինք:

            Բազմաթիվ նկարների մեջ փնտրում եմ նրան, համեստությունը նույնիսկ նկարվելու մեջ էր, որ տեսանելի չլիներ, այնպես, ինչպես գործն էր անտեսանելի շատերիս համար: Երբևէ մեծարանքի ու հպարտության խոսք չկար մեր կողքին ապրող հերոսի մասին, ով իր զինվորական գործը գերադասեց անձնական հոգսերից, ապրեց շրջապատի աշխարհից թաքցրած իր մաքառումները, դարձավ զինվորների կողմից սիրված հրամանատար, արժանացավ պետական պարգևների, ստացավ փոխգնդապետի կոչում, վիրավորվեց, բայց նորից վերադարձավ դիրքեր, թոշակի անցավ, բայց նորից շարունակեց զինվորական ծառայությունը:

            Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

            http://www.usarmenianews.com/am-n-8024.html

            Comment


            • <<Մայիսյան եռատոն. նախնիների սխրանքով նոր սերունդը պատրաստ է հաղթանակներ կերտել>>
              09.05.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները N զորամասի հետ համատեղ մասնակցեցին Կապանում անցկացվող <<Անմահ գունդ>> խորագրով քայլերթին՝ նվիրված մայիսյան եռատոնին: Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին: Երթը մեկնարկեց Հունան Ավետիսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։Լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
              Նպատակը՝
              ա/պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը, ինչպես նաեւ՝ եռատոնի խորհուրդը փոխանցել սերունդներին
              բ/հարգանքի տուրք մատուցել ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս
              Հայերը կերտեցին նաև Հայրենականի հաղթանակը
              «Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն
              Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:
              ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
              20190509_111920.jpg,20190509_111920.jpg 60236541_445191232912803_630395233619673088_n.jpg
              Կցված ֆայլեր

              Comment


              • Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
                <<Մայիսյան եռատոն. նախնիների սխրանքով նոր սերունդը պատրաստ է հաղթանակներ կերտել>>
                09.05.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները N զորամասի հետ համատեղ մասնակցեցին Կապանում անցկացվող <<Անմահ գունդ>> խորագրով քայլերթին՝ նվիրված մայիսյան եռատոնին: Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին: Երթը մեկնարկեց Հունան Ավետիսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։Լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
                Նպատակը՝
                ա/պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը, ինչպես նաեւ՝ եռատոնի խորհուրդը փոխանցել սերունդներին
                բ/հարգանքի տուրք մատուցել ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս
                Հայերը կերտեցին նաև Հայրենականի հաղթանակը
                «Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն
                Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:
                ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
                [ATTACH=CONFIG]10397[/ATTACH],[ATTACH=CONFIG]10397[/ATTACH] [ATTACH=CONFIG]10399[/ATTACH]
                Երբեմն հոգեկան ներսուզումների պահեր են լինում, մի ներքին ընդվզում իրեն զգացնել է տալիս, որ այս հաղթանակը միայն բերկրալից պահերի արձագանք չէ, այլ բազում երիտասարդ կյանքերի զոհաբերման ճանապարհ, որտեղ ապրելու բուռն ցանկություն կար, զգացումների արթնացման ներշնչանք, անհամար երազանքներ ու անկատար մնացած իմաստավորված կյանքեր: Ու բոլորիս համար մեծագույն ցանկություն է դառնում՝[ հարգել նրանց հիշատակը, որ սերնդեսերունդ փոխանցվող երդում է դառնում, հայրենասիրության յուրօրինակ դաս:

                Այս անգամ սովորականից շուտ այցելեցինք հուշարձան, որ սրբազան ուխտատեղի է դարձել:

                59887949_2029619990677088_7746635067853635584_n.jpg59933635_2314162775514884_4624517624066211840_n.jpg59815163_2314157272182101_231421990483787776_n.jpg59777432_2314167735514388_6370336415875596288_n.jpg
                Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 13-05-19, 17:57.

                Comment


                • Թե ինչպես մի տուփ ծամոնն այն հեռուներում փոխեց իմ կյանքը

                  Օրերից մի օր դպրոցի դահլիճում կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ բեմահարթակ բարձրացա, աշխատանքային դաստիարակության մասին իմ խոսքում երևացի ես՝ ինձ ուշադիր ունկնդրող աշակերտներին դասավանդող ուսուցչուհիս, որ պատմում էի այն օտար քաղաքում իմ ապրած օրերից՝ հաստատելով այն միտքը, որ պետք է դիմակայել ամեն դժվարության:

                  Արցախյան պատերազմի տարիներին ընտանիքով հաստատվել էինք հեռավոր ափերում: Պատահեց այնպես, որ անգործության մատնվեցի մեծ քաղաքում: Ամեն օրվա իմ փնտրտուքները՝ աշխատանք գտնելու համար, իզուր էին: Շրջում էի տեղից տեղ, երբեմն հարցումներ անում, երբեմն ամաչում էի նույնիսկ հարցնել, մեծ քաղաքի շքեղության մեջ հոգիս դատարկ էր, մտածումներս՝ բազմազան ու խայտաբղետ: Հանրային փոխադրամիջոցը, որ այդ օրը նստեցի, ինձ էլ մյուս ուղևորների հետ տարավ դեպի այն մյուս քաղաքը, որ այս քաղաքից բաժանվում էր գետով: Աշխատանք փնտրելու հույսերս սպառված էին, բայց մոտակա այն խոշոր գետը, որի մասին գիտեի դեռ դպրոցական տարիների աշխարհագրության դասերից, ինձ քաշում էր դեպի իրեն:

                  Ես գետափին էի, այն ինձ ծով էր թվում, հայացքս հառած էի այն կապույտ հեռուներին, որտեղ իմ խորտակված երազանքներն էին թևածում: Արցունքներիս արտացոլանքում այն կապույտ հեռուներն էլ մշուշապատվեցին, սառը ջուրը քսվում էր ոտքերիս, որ պիտի ինձ տաներ մեկ ուրիշ հեռավոր աշխարհ: Հանկարծակի տեղացող անձրևից, որ թրջեց ինձ, ուշքի եկա...Փոքրիկ դուստրս... տանը սպասում են ինձ նաև մյուս հարազատներս...Ես համարյա վազում էի, բայց հեռանում էի, որ փրկեմ ինձ գետի հորձանուտ ալիքների՞ց, թե՞ փախչում էի, որ չթրջվեմ հորդառատ անձրևից...

                  Մտա մոտակա խանութը, տարատեսակ մթերքների շքեղություն կար այնտեղ, բայց հիշեցի օրեր առաջ բաց շուկայի մի անկյունում առևտուր անող այն կնոջը, որ մեր կողմերից էր բռնագաղթված, ու իր առջև՝ արկղին շարված ծխախոտն էր վաճառում: Նրան ասել էի, որ անգործ եմ, իսկ նա ինձ ուղղորդեց շատ հանգիստ. «Վերցրու՛ ինչ-որ ապրանք ու մի ուրիշ տեղ վաճառի՛ր մի քիչ բարձր գնով...»: Ես այդ օրը հակադարձեցի նրան, որ դա ինձ համար չէ, բայց ահա այդ խանութում հայացքս հառել էի դարակներին շարված ծամոնների հավաքածուին:

                  Մտովի ամենաէժանն ընտրեցի, բայց ձեռքի գումարս շատ քիչ էր, մի տուփի մեջ 240 ծամոնի շերտ կար, հատը՝ ռուսական գումարով 25 կոպեկ, ուրեմն կարելի է 30 կոպեկով վաճառել: Արդեն ընտրված էր այն, ինչ կարող էի վաճառել, մնում էր գումար գտնել: Ժամեր հետո ես տանն էի, բայց չէի համարձակվում գումարի մասին խոսել: Մայրս խախտեց լռությունը, որ թոշակ է ստացել, ու ես խնդրում եմ նրան այդ գումարը ինձ տալ, որ մեր մի քանի օրվա ապրուստն էր:

                  Հաջորդ օրը երկու ժամվա ճանապարհն աննկատելի անցավ, երբ հասա այն խանութը: Ծամոնի տուփը ձեռքիս՝ տեղից տեղ եմ գնում, կանգառից կանգառ, շուկայից շուկա... Այդ օրն իզուր անցավ, ես չկարողացա այդ տուփն ամբողջությամբ որևէ մեկին հանձնել: Հաջորդ օրը կրկնվեց նույնը, առավոտից երեկո շրջեցի, ոչ մեկը չցանկացավ գնել: Միայն երրորդ օրը, արդեն ուժասպառ ու հոգնած, մտա մի շուկա: Ծամոններ վաճառող ռուս կինը ձեռքիցս տուփը վերցրեց, նայեց ուշադիր ու հանկարծ հնչեց նրա խոսքը. «Երեք տուփ կվերցնեմ»: Բայց որտեղի՞ց երեք տուփը, այն միակն էր, որ հանձնեցի ու վերցրի գումարը: Ժամեր անց ես նորից այն խանութում եմ, նորից գնում եմ մի տուփ, ու իմ ձեռքին ավելցուկ կար, դա իմ աշխատած գումարն էր, որով կարելի էր մի երկու օր ապրել: Այն վաճառող կինը երկրորդ տուփը չվերցրեց, փոշմանել էր, ու ես նորից օրեր շարունակ այդ տուփը ձեռքիս շրջում էի շուկայից շուկա, որ կարողանամ վաճառել:

                  Անցան ամիսներ, տարի ու նորից տարի, մորս տված այն ծերության թոշակը, որ թալիսման էր դարձել, վաղուց վերադարձրել էի հարազատիս, որ սրբորեն պահի, իսկ իմ վաճառվելիք ապրանքների տեսականին կամաց-կամաց ավելացավ, արդեն ծանր պայուսակներ էին կողքիս: Հայրս, քույրս նույնպես նման աշխատանքի էին կցված: Ձեռքներիս գումարներն ավելացան, մենք գնում էինք արդեն քաղաքից քաղաք, նոր գնումներ էինք կատարում, նոր գներով վաճառում: Բայց մի օր էլ, դա 95-ին էր, լսեցի, որ Մարտակերտում ապրողներ կան, ասացին, որ կանգուն է մեր բնակելի հնգհարկանի շենքը, բայց ուրիշ է ապրում իմ բնակարանում:

                  Վերադարձա, կարոտաբաղձ հոգով վերադարձա իմ հայրենիք, եկա ու ինձ հետ բերեցի նաև դստերս: Հարազատներիցս բաժանվելը դժվար էր, ոչ մեկը չէր համակերպվում իմ մտադրությանը, միայն փոքր եղբայրս ողջունեց իմ նախաձեռնությունը՝ համոզված, որ այստեղ ես կգտնեմ ինձ, կգտնեմ այն կյանքը, որով ցանկալի է, որ ապրեմ, կաշխատեմ իմ մասնագիտությամբ, որ սիրել եմ միշտ: Եկանք ու սկսեցինք ապրել այս ճաք տված հողում ու առայսօր ապրում ենք, որ այսքան հարազատ է մեզ ու նահատակների արյամբ էլ ներկված:

                  Նատաշա Պողոսյան

                  http://www.usarmenianews.com/am-n-9385.html

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X