Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

    Նարեկացին բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ ապրող հայ մտավորական է, որը, քաղաքական ժամանակի հրամայականով պայմանավորված, փորձում է պատասխան գտնել թե ինչպե՞ս հարաբերվել Բարձրյալի և մարդ արարածի հետ:
    Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան մշակում է սեփական գոյաբանությանը բնորոշ արժեքային համակարգ, համաձայն որի կերպափոխվում է մարդկանց աշխարհաճանաչողությունը և համակեցությունը: Այս առումով առանձնահատուկ է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որը նոր էջ է մարդու գոյաբանության արժեքային համակարգի և համաշխարհային մշակույթի պատմության մեջ: ժամանակի հոլովույթում այն մարդուն հնարավորություն է տալիս պատասխանելու առկա մարտահրավերներին` միաժամանակ ընդարձակելով ինչպես միջմշակութային հարաբերությունների տիրույթները, այնպես էլ արդիականացնելու գոյաբանության արժեքային համակարգը:«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

  • #2
    Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
    Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։

    Comment


    • #3
      Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
      Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
      Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
      Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

      Comment


      • #4
        ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
        Ա
        Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
        Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
        Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
        Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
        Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
        Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
        Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
        Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
        Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
        Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
        Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
        Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
        Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
        Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
        Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
        Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
        Որի դէմ բողոք է գրել Եսային
        Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
        Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
        Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
        Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
        Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
        Յանուն գերեդարձ այն տապանակի,
        Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:

        Comment


        • #5
          ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ

          ***

          Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք: Նա նման չէ նույնիսկ՝ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է:
          ...Նա նման է...հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող:

          ***

          Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...:

          Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր "Մատյանը", որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ "Մատյանն" անկործանելի է ստուգապես:

          Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես "Նարեկ"՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել:

          Նորարար էր ամեն բանով. և' լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը՝ միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և' ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը, և' օգտագործմամբ ժողովրդական բանահյուսության, այն "լալեաց բանաստեղծութեան", որ պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն և անառակություն:

          ***

          Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն:

          Նարեկացին կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ: Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն:
          Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:12. Պատճառը՝: Գրառումների միացում

          Comment


          • #6
            Շնորհակալություն Զարինե ջան:

            Comment


            • #7
              Մատյանի բովանդակությունը մարդու ծնունդն է, կյանքը, մահը իր պարուրաձև գոյաբանությամբ նման բնությանը տապ, երաշտ, հեղեղ… Բնապաշտ Գր. Նարեկացու մոտ գոյաբանության այդ պարույրն անկումների, հաղթանակների, դավաճանությունների, հիասթափությունների, հարստության և աղքատության հարահոս մեկ շղթա է, ուր աստվածահաճությունը սերը, հույսն ու հավատը, դառնում են գոյաբանության արժեքային համակարգի հենքը: Այս պատճառով էլ, թերևս, Գր. Նարեկացու Մատյանը մարդու գոյաբանության միասնությունն ու հաադրությունը ներդաշնակող արժեքային համակարգ էմարդասիրության, բարոյականության, հանդուրժողականության, համագործակցության և ոգեղենականության սկզբունքներով: Վերջիններս էլ ելակետ ընդունելով` Գր. Նարեկացու գոյաբանության հիմքում գերակա են հետևյալ գաղափարները.
              ա) Քրիստոնեությունը ի դեմ Քրիստոսի կերպարի, լուսավորում է ցանկացած մրդու նրան փրկելով բազմաչափ աշխարհը միայն նյութական հարթության վրա ընկալելու մոլորությունից:
              սեփական «Ես»-ի ճանաչողության ժամանակատարածական պարույրը, երևույթների միջև եղած կապը նարեկյան գոյաբանության արժեքային համակարգին հնարավորութուն է տալիս մարդուն ինքնահաստատվել և ինքնաիրացվել որպես տեսակ այլ «Ես»-երի և բնության հետ համագործակցելու միջոցով: Մարդու սերն էլ կյանքի կառուցողական և ապակառուցողական ուժերի հանդեպ նրան օգնում են կայանալու որպես մարդ` իր մեջ ամբարելով բարու և չարի սկիզբը:

              Comment


              • #8
                «Մատյանում» Գր. Նարեկացին մարդուն ներկայացնում և մեկնաբանում է մի քանի մակարդակներով.
                ա) մարդը Աստծո կողմից արարված էակ է, և նրա հնարավորությունները պետք է բավարարեն Աստծո պատգամները պահպանելու, կատարելու համար,
                բ) սերը դեպի Բարձրյալի ստեղծածը անսկիզբ և անվերջ է, ժամանակով և տարածությամբ են բացահայտվում այն փորձությունները, որոնց ենթարկվում է մարդը Արարչի կողմից:

                Comment


                • #9
                  Զարինե Ամիրյան-ի խոսքերից
                  Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...:
                  Որպես կենսասեր փիլիսոփա նա սիրում է կյանքը և իր օրինակով մարդուն ապացուցում, որ Նարեկավանքում մեկուսացած, բայց և պայծառատես, ժամանակի փայլուն կրթություն ստացած անձը, հաղթահարելով նյութականի գերակայությունը, արարչասիրությամբ և ոգեղեկանությամբ է ապրում: Դա էլ նրան օժտում է բազմաչափ կենսասիրությամբ, որն էլ, դառնալով նրա գոյաբանության արժեքային համակարգի հիմքը, հնարավորություն է տալիս հավատալով երկրպագել Տիրոջը նախ այս ամենի նկատմամբ գիտակցական վերաբերմուքը միայն մարդուն շնորհելու համար:

                  Հեղինակը, բնության չորս տարրերի ուսմունքը հիմք ընդունելով, մարդուն ուղղորդում է դեպի հոգևոր աշխարհ ձգտելով հնարավորինս նրան ձերբազատել սոցիալական խնդիրներից իրատես դարձնելով նյութականի հանդեպ նրա կախվածությունը:

                  Մարդը պետք է ընդունի հոգևորը միտքը, գաղափարը փորձելով նմանվել արարիչ Ասtծուն, քանի որ չի կարելի գերի լինել ինչքին:
                  Ընդունելով աշխարհի ներդաշնակությունը Գր. Նարեկացին գոյաբանության իր արժեքային համակարգը ներկայացնում է երկվության սկզբունքովնյութական և ոգեղեն, և որոնում է երկվության հաշտեցման եզրեր Աստծու կողմից արարված ամենակատարյալ էակի` մարդու ներաշխարհում: Դա էլ պայմանավորում է նրա գոյաբանության արժեքային համակարգի իրատեսության սոցիալ-հոգեբանական բնույթը: Այս միջոցով էլ հեղինակը մարդու կեսագործունեության կազմակերպման, հավատի, սիրո, հույսի գոյակարգ է մշակել նրան կողմնորոշելով դեպի համակեցություն և ինքնաճանաչում:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:12. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #10
                    Նարեկացին համեմատության մեջ դրեց Աստծուն և մարդուն և տեսավ անհամեմատելին.

                    <<Դու լույս ես ու հույս,
                    Իսկ ես` խավար ու խենթ.....
                    Դու ի բնե բարի ու գովելի,
                    Իսկ ես` չար համակ ու ապիկար>>։

                    Նարեկացին ուզում է մարդուն կատարյալ տեսնել, մեղքերից հեռացած, բայց քանի գնում համոզվում է, որ դա անհնար է, և դրանից է ծնվում ողբերգությունը.

                    Եվ եթե անգամ ես Լիբանանի ծառերը մայրի
                    Հատեմ ու զոդեմ կշեռքի լծակ
                    Եվ մի նժարի բարձրացման կետում Արարատ լեռն էլ չափանիշ դնեմ,
                    Դարձյալ չեմ կարող նժարներն իրար համազուգակցեմ։
                    Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:13. Պատճառը՝: Գրառումների միացում

                    Comment


                    • #11
                      Հայկական մշակույթի մեծ դեմքերեն մեկն է Նարեկացին, ընդհանրապես ճանչցված՝ իր գլուխ֊գործոց Նարեկով, զոր հայ ժողովուրդը կոչած է աղոթագիրք, հրաշագործ մատյան, իսկ քննադատները զայն վերլուծած են իրարմե
                      տարբեր և երբեմն հակասական տեսակետներով՝ իբրև կրոնական ողբերգություն, քնարերգություն, հայկական լեզվի գոհար, խրթին միստիկականություն և նույնիսկ՝ ընդվզում օտար զավթիչների դեմ...
                      եվ ահա տեսակետ մը ես, զոր կհանձնիմ սովետահայ պատմաբանասերներու ուշադրության։
                      Գր. Նարեկացին, եթե նոր֊ պղատոնական փիլիսոփայության հետևող մը չէր, ինչ որ շատ հավանական է, կարելի է վստահորեն ընդունել, որ խորապես ազդված էր այդ դպրոցեն։ Ապացույց՝ նույն ինքն Նարեկը։

                      ԳՐԻԳՈՐ ՆԱՐեԿԱՑՈԻ ՄԱՍԻՆ
                      ԼԵ՚վՈՆ ՄԵՍՐՈՊ

                      Comment


                      • #12
                        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից
                        Նարեկացին ուզում է մարդուն կատարյալ տեսնել, մեղքերից հեռացած, բայց քանի գնում համոզվում է, որ դա անհնար է, և դրանից է ծնվում ողբերգությունը.

                        Եվ եթե անգամ ես Լիբանանի ծառերը մայրի
                        Հատեմ ու զոդեմ կշեռքի լծակ
                        Եվ մի նժարի բարձրացման կետում Արարատ լեռն էլ չափանիշ դնեմ,
                        Դարձյալ չեմ կարող նժարներն իրար համազուգակցեմ։
                        Ով աստված իմ, օգնե անօգնականիս,
                        Կարոտն ունիմ քոլ սիրայդ, գթա ինձի և օգնե։
                        Պաշտպանի մը օգնության կցանկանա ամեն ոք,
                        Ես, խղճալիս անպաշտպան, չունիմ ոչ ոք բացի քեզմե։

                        Comment


                        • #13
                          Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանքները, ինքնադատապարտման ու ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը: Պոեմում բանաստեղծը խոսում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության մասին, վերլուծում մարդկային կյանքի անկատարությունը, որտեղից էլ սկսվում են նրա ողբերգական ապրումներն ու տարակույսները: Մարդը կասկածում է մաքրագործվելով վեր բարձրանալուն, Աստծուն մերձենալուն, անբասիր դառնալուն, տարակուսում է, որովհետև նրա մեղքերն աստիճանաբար ավելանում են: Այնուամենայնիվ, իր բոլոր մեղքերով հանդերձ, նա հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը: Փրկության հասնելու միակ ճանապարհը խոստովանությունն ու զղջումն են, որոնց շնորհիվ մարդն ազատվում է ստից, կեղծիքից, հանցանքներից, սխալներից, բազմաթիվ այլ արատներից և մաքրվում:

                          Նարեկացու հոգին լի է հավատով առ Աստված: Նա իր պոեմը ձոնել է Աստծուն՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալն ու անաղարտը: Նա հավատում է, որ Մատյանը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Նարեկացու գեղարվեստական մտածողությունն էապես ազդել է հետագա շրջանի, հատկապես XII–XIII դարերի (Ներսես Շնորհալի, Ֆրիկ) և XX դարի 1-ին կեսի (Միսաք Մեծարենց, Սիամանթո, Եղիշե Չարենց) հայ բանաստեղծության վրա:

                          Comment


                          • #14
                            Նարեկը կարդալը լավ է

                            ՆԱՐԵԿ

                            ՆԱՐԵԿ կարդալ` լավ բան է,
                            Մեջիդ ցավերն կհանե,
                            Աստվածդ փառաբանե`
                            Երջանկության մեջ տանե:

                            Այս գրվածքին մենք փառք տանք,
                            Բոլորն` աղոթք ու մաղթանք,
                            Խնդրես` կկատարե բաղձանքդ,
                            Եթե անես աղերսանք:

                            Հավատալով կարդացիր,
                            Մի քիչ ողբալով լացիր`
                            Երկնքի դուռ դու բացիր,
                            Արքայություն գնացիր:

                            Թե անեռանդ կարդացիր,
                            Ոչ ողբացիր, ոչ լացիր,
                            Իզուր Նարեկ դու բացիր
                            Եռանդ չունես` Գիրքը գոցիր:

                            Նարեկի կարգն այսպես է ,
                            Վատ կարդացողն` անտես է,
                            Սխալ կարդալ` չընդունուիլ,
                            Այսպիսի ալ խասյաթ ունի:

                            Ձգտի սխալ չկարդաս,
                            Բառեր չթողնես պակաս:
                            Հավատ ունես` մի քիչ լաց,
                            Գոնե աչքերդ դարձրու թաց:

                            Ենոք Ստեփանյան, Ալեքսանդրապոլ, 1964թ

                            Comment


                            • #15
                              Սիրում եմ Վահագն Դավթյանի «Գիշերային զրույց Նարեկացու հետ» պոեմը, այս պահին լսում եմ ասմունքը, նաև փորձում եմ տեղադրել այս թեմայի տակ՝ կասկածամիտ, թե արդյո՞ք կստացվի...



                              https://www.youtube.com/watch?v=m-vA0sucUw0
                              Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:13.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X