Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բառերի խորհրդավոր աշխարհը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բառերի խորհրդավոր աշխարհը

    Հարգելի գործընկերներ, եկեք միասին քննարկենք հետաքրքիր իրողություններ բառերի խորհրդավոր աշխարհից:

    Մեր խոսքում հաճախ գործածում ենք բառեր, որոնց նախնական / ստուգաբանական/ իմաստները մթագնել են: Նման բառերի իմաստների վերընկալումը հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ և ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձևաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ,միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված իմաստների բացահայտումըկարևոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլև բառապաշարի հարստացման և ճիշտ բառագործածության առումներով:

  • #2
    Հիշեցի բառի մասին գրած տողերս. <<Բառի համը, բառի հոտը, բառի գույնը, որ միշտ ինձ հետ են: Բառի հետ գործ ունեմ, բայց երբեմն բառերի պակաս եմ զգում, պատահում է նաև գրկում եմ բառը՝ ինձ շատ դուրեկան, ու այն դառնում է նոր բառ, հետո՝ բառերի շարք, ու դրանց մեջ գտնում եմ համն այդ գործածած բառի, հոտը, որ երբեմն բուրում է կողքիս, գույնը, որ միշտ ձգում է ինձ: Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը...Ինձ հետ են միշտ: Իրիկունը դառնում է իրիկնային, որի կողքին երբեմն զեփյուռ եմ դնում, իրիկնամուտը մոտենում է հանկարծ, ու այն դառնում է օրվա պահ, գուցե մայրամուտ, որ չի բացվելու հենց ինձ համար, բայց սիրում եմ անգամ այդ օրվա վերջալույսը, որ արևի վերջին շողերով է պատված: Իրիկնաժամին ես դառնում եմ մելամաղձոտ, բայց նորից հոգուս մեջ իրիկնային ժամերն եմ հաշվում, որ շուտով կգա արշալույս, մի նոր արևածագ ու նոր երազներով ցայգալույսի տակ երազանքերի մի փունջ կգրկեմ, որ ամենուր շաղ տամ, լուսաբացներին ավետիս կասեմ, վերջալույսներին նոր բացվող օրվա լույսին կսպասեմ, ու այսպես կանցնի մի կյանք հասարակ՝ մի փունջ սիրով, մի բույլ հավատով, որ ինձ հետ են միշտ: Բառի հոտն եմ զգում, երբ կողքիս բուրում է, երբ գույնն եմ փնտրում, գունազարդվում է, երբ համը չեմ զգում հանկարծ, հեռու եմ մնում, որ չարատավորվեմ այդ անհամ բառով: Անհամ, առանց համի, բառի համը ո՞րն է, դեռ չեմ հասկանում, երբ մարդուն հանկարծ վարկաբեկում են շատ անհիմն ձևով ու անհամ մի բառ կողքին են դնում, բայց բառը ինքը գիտի իր տեղը, նա չի գործածվի, որ համը կորցնի...
    Համով բառերի մի շարք եմ հյուսում, որ լույս է դառնում, լուսե-լուսավոր մի կյանք է դառնում, լուսե մի հավատ, որ ինձ հետ է միշտ: Ուզում եմ ընտրել բառի գույնը, հողագույնը ո՞րն է, որ նախընտրում եմ գույնը հողի, որ բառին գույն տամ: Հողի գույնը... Բազում գույներ կան այնտեղ թաքնված, սևսիրտ կակաչի կարմիր թերթեր, ճերմակ երազներ՝ հողին պահ տված: Տխրում է հոգիս, երբ բառերի կապույտի մեջ կորսված երազներ կան, որ բուրում են, սիրտդ պարուրում անափ թախիծով:
    Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը... Իմ կողքին են միշտ, ու ես՝ նրանց հետ>>:

    Comment


    • #3
      Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի գործընկերներ, եկեք միասին քննարկենք հետաքրքիր իրողություններ բառերի խորհրդավոր աշխարհից:

      Մեր խոսքում հաճախ գործածում ենք բառեր, որոնց նախնական / ստուգաբանական/ իմաստները մթագնել են: Նման բառերի իմաստների վերընկալումը հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ և ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձևաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ,միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված իմաստների բացահայտումըկարևոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլև բառապաշարի հարստացման և ճիշտ բառագործածության առումներով:
      Սկսենք առավոտյան մարմնամարզությունից: Ձեռքը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը: Ինչ կստացվի այդ շարժման հետևանքով:Ուռչող մսագունդ:Ի՞նչ անուն ունի դա: Մկան: Որտեղից է գալիս այս բառը: Ստուգաբանները պարզել են,որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ հնդեվրոպական,այսինքն` բնիկ հայկական արմատի հետ:Սրա սեռականն էր մկան, որը նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում և նշանկում էր մեջք, հոգնակին` մկանունք,նշանակում էր նույնպես մեջք, մեջքի ուռած մաս:

      Comment


      • #4
        Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։

        Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։

        Comment


        • #5
          Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։

          Comment


          • #6
            Դարձվածքային արտահայտություն են համարում այն կայուն դարձվածաբանական միավորները, որոնք իմաստային տեսակետից ոչ միայն անբաժանելի են, այլև կազմված են ազատ իմաստ ունեցող բաղադրիչ բառերից. դարձվածքի ընդհանուր իմաստը կախված է և բխում է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի բառային իմաստից, դարձվածքի բառային կազմը և դարձվածքային իմաստը կայուն են։ Օրինակ՝ լինել թե չլինել, ծառերի հետևում անտառը չտեսնել, կենդանի դիակ։ Դարձվածքային արտահայտությունների թվին են դասվում.

            Գրական ծագում ունեցող թևավոր խոսքերը, հեղինակային դիպուկ արտահայտութունները, ինչպես, օրինակ՝ ավգյան ախոռ, դամոկլյան սուր, Քաջ Նազար, Դոն Քիշոտ։
            Ժողովրդական խոսակցական անեծքները, մաղթանքները, օրհնանքները, որոնք պատկերավոր բնույթ ունեն և փոխաբերական իմաստ ստանալով՝ վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ մի բարձի ծերանաք, հողեմ գլուխդ, գետինը մտնես։
            Առածա-ասացվածքային արտահայտությունները, որոնք վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, ճտերը աշնանը հաշվել։

            Comment


            • #7
              Դարձվածքային կապակցություն
              Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել։

              Comment


              • #8
                Դարձվածքային միասնություն
                Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ գլուխը սապնել-խաբել, գլխին նստել-մեկի վրա իշխել։

                Comment


                • #9
                  Դարձվածքային սերտաճում
                  Այս խմբի մեջ են դասվում այն դարձվածքները, որոնց ընդհանուր իմաստը չի բխում դարձվածքի կազմի մեջ մտնող բաղադրիչ բառերի բառային իմաստներից։ Դրանք իմաստային տեսակետից անբաժանելի, անքակտ կապակցություններ են։ Նրանցում բառերը, ամբողջապես կորցնելով իրենց բառային իմաստները և տվյալ կառուցվածքում վերաիմաստավորվելով, դառնում են դարձվածքի ընդհանուր, ամբողջական իմաստի բաղադրատարր, չցուցադրելով իրենց բառային և իմաստային ինքնուրույնությունը. ինչպես, օրինակ՝ աչքից գցել-ատել, այլևս չսիրել, գլուխը յուղել-համոզելով խաբել։

                  Comment


                  • #10
                    Դարձվածքները շատ կարևոր դեր են խաղում լեզվում. դրանք ունեն
                    հուզաարտահայտչական նշանակություն ու ոճական լայն կիրառություն:
                    Եվ քանի որ դարձվածքն ունի փոխաբերական իմաստ, դրանով
                    պայմանավորված` այն խոսքին տալիս է պատկերավորություն;

                    Comment


                    • #11
                      Դարձվածքը երկու և ավելի բառերից կազմված բառակապակցություն է, որն ունի փոխաբերական իմաստ:
                      Դարձվածքների մեծ մասը նախ կազմավորվել է ժողովրդախոսակցական լեզվում և ապա օգտագործվել Աստվածաշնչում, ինչպես,
                      օրինակ` ակն դնել, երկիր պագանել, ի կիր արկանել, ի մտի դնել և այլն:

                      Comment


                      • #12
                        Գերակշռում են բայական և գոյականական դարձվածքները:
                        Բարձր հաճախականություն ունեն երկանդամ դարձվածքները:
                        Դարձվածքների կազմում կարևոր դեր են խաղում նախդիրները:

                        Comment


                        • #13
                          Աստվածաշնչյան բազմաթիվ դարձվածքներ փոխանցվել են
                          լեզվի հաջորդ փուլերին և հասել են մեզ, օրինակ` գլուխ գործոց, երգ
                          երգոց, երկիր ավետյաց, հավուր պատշաճի, գերի վարել, ունայնություն
                          ունայնությանց, սրբություն սրբոց, ձայն բարբառո հանապատի, քավության նոխազ, բաբելոնյան աշտարակաշինություն, խղճի մտոք, բնաջինջ
                          անել` լինել, լծակից լինել, գրավ դնել, ավետիս տալ, ձեռնամուխ լինել,
                          ձեռներեց լինել, հանձն առնել, օրինակ լինել, օրենք դնել, ծնկի իջնել,
                          դաշինք կռել, իրավունք տալ, հովանի լինել, խնամք տանել, խույս տալ,,
                          խորհուրդ անել, հականե հանվանե, աչք դնել, պատասխան տալ, սրտաբեկ լինել;

                          Comment


                          • #14
                            Անմեղ մեղավորներ- Անօրինական կապից ծնված երեխա

                            Ավգյան ախոռ-խիստ կեղտոտված թափթփված շինություն:

                            Աքիլեսյան գարշապար-Որևե մեկի կամ որևե բանի խոցելի կողմը՝ թույլ տեղը։

                            Գորդյան հանգույց-Դճվար լուծելի,կնճռոտ խնդիր՝ գործ։

                            Դամոկլյան սուր- մշտապես սպառնացող վտանգ,մարդու գլխին կախված վերահարս։

                            Comment


                            • #15
                              Առյուծ կտրել-կտրիճանալ,արիանալ, սրտոտել
                              Բախտավոր աստղի տակ ծնված-հաջողակ
                              Գլուխը կախ-խոնարհ, համեստ,ջանադիր
                              Դեմն առնել-արգելել, կասեցնել
                              Երես դարձնել-հրաժարվել, խռովել,արհամարհել
                              Զենքերը վայր դնել-հպատակվել
                              Թևաթափ լինել-հուսահատվել,ընկճվել
                              Իրեն կորցնել-շփոթվել
                              Լեղին ջուր կտրել-վախենալ
                              Խելքը հացի հետ ուտել-հիմարանալ

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X