Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում


    «Արքա էր ավելի, քան այն արքաները, որոց պիտի ծառայեր». Պարույր Սևակը` Սայաթ-Նովայի մասին

    https://www.youtube.com/watch?v=uILLgcf-f8Y
    Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:25. Պատճառը՝: Գրառումների միացում

  • #2
    Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։
    Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց[4]:
    Հովհաննես Թումանյան

    Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն[4]։
    Գ. Ախվերդյան

    Իսկ իր դեմքով տրտմության մեջ էր. մշտապես պայծառ իր դեմքով նա նայում էր մեզ: Ուստի և նա ավելի նոր ժամանակինն է, քան հնինը: Նորինն է՝ իր լեզվով, որ պիտի ծնունդ տար հայոց գրական նոր լեզվին: Նորինն է՝ իր մտածողությամբ, որի մեջ ոչինչ չկա միջնադարյան: Նորինն է իր մեծ սրտով, որ ունի ժամանակակից տրոփ, իր անտակ հոգով, որ ունի արդիական խորություններ, իր արդարախոս բերանով, որ կարող է ծառայել այսօրին էլ իր իմաստուն ուսուցչությամբ[4]:
    Պարույր Սևակ
    Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:25. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #3
      Սեր, մահ, երազանք, տենչեր, վիշտ, թախիծ, տիեզերական վիշտ, արևելյան երաժշտություն՝ հայկական անհատականության միջով անցած, հայկական մշակույթի միջով անցած... Արևելքը՝ հայկական բեկումով...
      Նայել է՝ աշխարհը մի պատուհան է: Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...[5]:
      ...Նա կանգնել է մեր զարգացման ճանապարհի հանգույցներից մեկի գլխին և իր քնարով ներշնչում է մեզ «աղքատ սիրել, գիր սիրել»։ Նա մեր մթնոլորտն է, մեր սերը, մեզ ուրախություն ու թախիծ տվողը... Մեզ հետ է միշտ՝ մեր ուրախության ու վշտի պահերին։
      Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից; Ա. Իսահակյան

      Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է։
      Մարիետա Շահինյան

      Նա մտավ համաշխարհային բանաստեղծների շարքը՝ որպես մի անկրկնելի ժողովրդական աշուղ։
      Սայաթ-Նովան... որպես մեծ, ոչ մտացածին զգացմունքների երգիչ, գովաբանեց մարդկային գեղեցկությունը և մտածեց թեև ձգտումներով ապրող և շահերի ու արքաների քմահաճություններին ոչ ենթակա մարդու մասին ;Սայաթ-Նովայի բանաստեղծություններն առաջին անգամ կարդալիս կամ լսելիս պոետն ընկալում է որպես ձևի վիրտուոզ և դառն ու քաղցր սիրո երգիչ։ Իսկապես, նրա երգերը ամենից ավելի խոսում են սիրո մասին, բայց երբ ուշիուշով ու խորանալով ես կարդում, քո առջև կանգնում է մեծատառով գրվող Մարդը...
      Վերա Զվյագինցևա
      Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:26. Պատճառը՝: Գրառումների միացում

      Comment


      • #4
        Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
        Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին:
        Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
        Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
        Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ:
        Վալերի Բրյուսով

        Կարելի է ապշել Սայաթ-Նովայի ոչ միայն բանաստեղծական ձիրքի, այլև այդ ձիրքի դրսևորման հմտության վրա։ Դրանով էլ է Սայաթ-Նովան բարձրանում իր և հետագա ժամանակների աշուղներից ու բանաստեղծներից և ձեռք մեկնում աշխարհի մեծահռչակ բանաստեղծներին։
        Հրաչյա Հովհաննիսյան

        Սայաթ-Նովան հայ միջնադարյան գրականության անկրկնելի մարգարիտն է, անվիճելի հսկան;
        Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:26. Պատճառը՝: Գրառումների միացում

        Comment


        • #5
          «Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
          Պարույր Սևակ
          «Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից»:
          Ավետիք Իսահակյան

          Comment


          • #6
            Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
            Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին:
            Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
            Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
            Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ:
            Վալերի Բրյուսով
            Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

            Աշխարհըս մե փանջարա է,–
            Թաղերումեն բեզարիլ իմ.
            Մըտիկ տըվողըն կու խուցվի,–
            Դաղերումեն բեզարիլ իմ.
            Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–
            Վաղերումեն բեզարիլ իմ...

            Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։

            «Գուզիմ թըռչի բըլբուլի պես,–
            բաղերումեն բեզարիլ իմ...»։

            Comment


            • #7
              «Սայաթ-Նովան վերջավորում է միջնադարյան հայ պոեզիայի դարավոր զարգացումը եւ նշանավորում նոր պոեզիայի, նոր մարդու գալուստը», - գրել է Խ. Սարգսյանը իր «Սայաթ-Նովա» մենագրության մեջ : Սայաթնովագետ Մ. Հասրաթյանը եւս ասել է, թե «Սայաթ-Նովայով, փաստորեն, ավարտվում է միջնադարյան հարուստ հայ տաղերգությունը եւ հիմք է դրվում հայկական նոր պոեզիային»: Ասվածն առավել ճշգրտելովՙ նշենք, որ Սայաթ-Նովան, որպես «սահմանագծային» բանաստեղծ, պատկանում է ոչ թե նոր գրականությանը, այլ միջնադարի հայ քնարերգությանը, որի վերջին բարձրագույն եւ ինքնօրինակ արտահայտությունն է նրա բանաստեղծական ժառանգությունը: (Ի դեպ, իր վրացերեն խաղերով մեր աշուղ-բանաստեղծը նույն տեղն ու դերն ունի նաեւ վրաց գրականության պատմության մեջ):

              Այլ հարց է, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործության որոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են նրա անհատականությամբ, միջավայրով, ժամանակաշրջանով, լեզվով եւ աշուղական արվեստով, բավական տարբեր է միջնադարյան մեր մյուս քնարերգուներից: Այլ հարց է նաեւ, որ նա նշանակալից ազդեցություն է ունեցել հետագա շրջանի հեղինակներից շատերի վրա եւ իր որոշ նպաստը բերել հայ նոր գրականության ստեղծման գործում: Եվ վերջապես, այլ հարց է, որ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, չնայած իր արդեն հնացած լեզվական-բարբառային ձեւերին ու աշուղական կաղապարներին, չնայած միջնադարյան ոգունՙ իր մարդասիրությամբ ու համամարդկային գաղափարներով, իր անսպառ հուզականությամբ ու գեղարվեստական հզոր ուժով դուրս է հորդում իր ժամանակաշրջանի սահմաններից, դառնում բոլոր սերունդների ժամանակակիցն ու ուղեկիցը...
              Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:27. Պատճառը՝: Գրառումների միացում

              Comment


              • #8
                Zhanneta-ի խոսքերից
                Այլ հարց է, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործության որոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են նրա անհատականությամբ, միջավայրով, ժամանակաշրջանով, լեզվով եւ աշուղական արվեստով, բավական տարբեր է միջնադարյան մեր մյուս քնարերգուներից: Այլ հարց է նաեւ, որ նա նշանակալից ազդեցություն է ունեցել հետագա շրջանի հեղինակներից շատերի վրա եւ իր որոշ նպաստը բերել հայ նոր գրականության ստեղծման գործում: Եվ վերջապես, այլ հարց է, որ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, չնայած իր արդեն հնացած լեզվական-բարբառային ձեւերին ու աշուղական կաղապարներին, չնայած միջնադարյան ոգունՙ իր մարդասիրությամբ ու համամարդկային գաղափարներով, իր անսպառ հուզականությամբ ու գեղարվեստական հզոր ուժով դուրս է հորդում իր ժամանակաշրջանի սահմաններից, դառնում բոլոր սերունդների ժամանակակիցն ու ուղեկիցը...
                Իր զգայնությամբ Սայաթ -Նովան նման է այն զանգակաձև ծաղկին, որ մի ճառագայթից կարող է բացվել և մի ստվերից` գոցվել։ Եվ լեցուն է նա որդան կարմրի պես.ամենաթեթև մի հպում, և դուրս է ժայթքում ողջ պարունակությունը։

                Comment


                • #9
                  Պարույր Սևակը Սայաթ-Նովայի մեծ արվեստը քննում Է արևմուտքի բանաստեղծական արվեստի բարձր մակարդակով՝ հաճախ առաջնությունը տալով իր տոհմի նահապետին։ Սայաթ-Նովան. զուգադրվում Է մեծերից մեծի,
                  հանճարների հանճարի՝ Շեքսպիրի հետ։ եվ արդարև «Անլռելի զանգակատանя հեղինակը իր սրատես աչքով ու խորիմաստ մտքով ձևի ու բովանդակության զարմանալի նմանություններ Է լույս աշխարհ բերում Շեքսպիրի սոնետների և Սայաթ-Նովայի սիրո անմահ աղոթքների մեջ։

                  Սայաթ-նովայի արվեստը քննվում է նաև հայ բանաստեղծական արվեստի մակարդակով։նա Սայաթ-նովայի բանաստեղծության ներքնաշխարհի քննությունը սկսում է սիրուց, որը նրա արևային արվեստի մեծ ու առաջին ճառա-
                  գայթումն է։ Սայաթ-նովայի արվեստի այս հավիտենական թեման քննել են ուրիշ մեծեր ևս: Առաջին պատիվը պատկանում է մեծ Թումանյանին։ Սակայն ասենք, որ Թումանյանը զուգադրելով նաղաշ Հովնաթանի, Քուչակ նա-
                  հապետի ու Սայաթ-նովայի սերերը ցույց է տալիս վերջինիս սիրո մի կողմը միայն՝ չվայելած, չճաշակած, դժբախտ սերը։ Մեկ ուրիշը, ուսումնասիրելով Սայաթ-նովայի սերը ավելի մանրամասն, ասում է՝ Սայաթ-նովայի սերը
                  իրական, ոչ երևակայական, բայց և անպատասխան մնացած սեր է։ Դա պատանեկական երազանք և երիտասարդի տենչանք չէ, այլ հասուն մարդու սեր, մարդ, որ ամուսնացած է,ունի զավակներ, բայց բռնված է նոր ու խոր
                  սիրով, որ մահից հզոր է։
                  Աղբյուրը ՊԱՐՈՒՅՐ ՍԷՎԱԿ,— «Սայաթ-նովա», ԳԱ Հրատարակչություն, 1969 թ.
                  Վերջին խմբագրողը՝ manush; 12-02-19, 18:27. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #10
                    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը

                    «Արքա էր ավելի, քան այն արքաները, որոց պիտի ծառայեր». Պարույր Սևակը` Սայաթ-Նովայի մասին
                    ՍԱՅԱԹ—ՆՈՎԱՅԻՆ

                    Ես Էլ աշխարհ տաղով եկա, բայց դու իմ սար, Սայաթ-Նովա
                    Երեք շուրթեր իրար բերող Կովկասի յար, Սայաթ-Նովա,
                    Իմ կովկասի մարգարտաշար լեռնապարը շող-մատանի՝
                    Դու մատանու անգին քարը, հայոց քնար, Սայաթ-Նովա։

                    Ա՜խ, թե գայիր, քեղ կտայինք՝ փաոքի հազար դարեր վրան՝
                    Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
                    Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
                    Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա։

                    Սարն Արարատ՝ որ քեզ ունի՝ միշտ անարատ լեռ կմնա,
                    Քո տաղերով մեզ տուն կանչող հայրենի ծուխ-ձեռ կմնա,
                    Կրծքին սադաֆ քո քյամանչեն՝ շատ աստղերից վեր կմնա,
                    Դու Մասիս էլ տուն կբերես սիրով մեր վառ, Սայաթ-Նովա։

                    Չարենցի պես Շիրազն ասավ՝ խելք ու միտքս տարել ես դու.
                    Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վաոել ես դու,
                    Երգով, աոանց զենք ու զորքի, քանի սարեր առել ես դու,
                    Կովկասն առել, երգ ես դառել վերքովդ անմար, Սայաթ-Նովա:

                    Այն մայրը, որ քեզ է ծնել՝ ուրիշ աստղեր դեռ կծնի,
                    Թեև փոքր է ոսկու նման՝ ինչ ծնեց՝ անմեռ կծնի,-
                    Մի խեղճ քարվան, բայց դարեդար անմահության բեռ կտանի,-
                    Դու մի խարխուլ հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

                    Comment


                    • #11
                      Սայաթ-Նովայի «բեմուրվաթը», որի «ռանգը գուլգազի է նման» ու ինքը «Կրակե ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյրան» , ըստ երևույթին, գուլգազ գույնն է սիրում և լոկ բառախաղի համար չի, որ բանաստեղծը իր գանգատի մեջ ասում է.
                      «Դուն կըրակ, հագածըդ կըրակ՝ վո՞ւր մե կըրակին դիմանամ…»
                      Եվ ճշմարիտ որ՝ կրակ։ Մինչդեռ Քուչակին ու Հովնաթանին իրենց սիրածները միշտ դիմավորում են ժպիտներով ու ծաղիկներով, մինչդեռ Նաղաշ Հովնաթանը սիրո արբեցության մեջ գեղգեղում է.

                      «Իմ սիրելին ետ ինձ բարև՝
                      Սըրտիս բուսաւ կանանչ տերև…»։
                      Սայաթ-Նովան գանգատվում է.
                      «…Եա՜ր, ես քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս
                      անում…»
                      Ու սիրտը կոտրած խոսում է ինքն իրեն.
                      «…Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կենում իս խըռով, աչքի լուս…
                      Աշխարս աշխարով կըշտացաւ, ես քիզանից սով, աչքի լուս.
                      Ինչ կուլի մեկ հիդըս խօսիս՝ թե վուր Սայաթ-Նօվու եար իս…
                      Հիդըս խօսի, մի՛ կենայ խըռովի պէս,
                      Տալղա տըւիր՝ գէմիս տարար ծովի պէս.
                      Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նօվի պէս…
                      Եա՛ր, ես քիզ ի՞նչ գէթ իմ արի, նստած իս միզնից բէդամաղ….
                      Աշխարումըս իմըն դո՛ւն իս,
                      Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս…
                      Դիդարէդ կարօտ մընացի՝ երկու տարին թամամ է…
                      Աջաբ վո՞ւնց դիմանամ ես էսչափ դարին,
                      Աչքեմէս արտասունք դուս կուգայ՝ արին,
                      Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին…
                      Էնդուր աչքս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մնաց,
                      Վունչիչ դարով չըլավացավ՝ մըհլամըս հիդ եարեն մընաց, Էշխէմէն հիւանդ պառկեցայ՝ աչքըս ճանապարհին մընաց, Եփ մեռայ՝ իժում տիս էկավ, նազըն բէիղրարին մընաց…
                      Թաք իս մօրէս չէի ծընի. վա՛յ էն օրին՝ ես քիզ տէհա…
                      Քու դարդըն ինձի պառվեցուց…
                      …Աչքեմէս ջուհարըն գնաց՝ եարէն կարօտ՝ ախ անելէն,
                      Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք»…

                      Comment


                      • #12
                        Միջնադարյան քնարերգության վերջին ներկայացուցչի՝ Սայաթ-Նովայի բառերից հորդում է մեղեդայնությունը, ելևէջում են զարմանահրաշ հնչյուններ, որոնք նաև գույն ունեն, տեսանելի են, երփնազան, հոտավետ, լուսաշող: Ամենաբազմազան բնապատկերային համեմատություններով, մակդիրներով ՍայաթՆովան իր խաղերում տարփողում է սիրելիի հմայքն ու գեղեցկությունը՝ «Ձենըտ քաղցըր ունիս», «Շատ մարթ կոսե», «Աշխարումըս ախ չիմ քաշի», «Հընդու քաղաքեմեն հանած ջավահիր», «Մազիր ունիս դաստառեհան», «Աչկիրըտ օսկե փիալա» և այլն: Սայաթ-Նովան միջնադարյան աշուղական արվեստին հաղորդեց արևելյան շքեղ ներկապնակի գունային շռայլությունը:

                        Comment


                        • #13
                          Ս Ա Ռ Ա
                          Ք Ա Մ Ա Ն Չ Ա
                          Յ Ա Ր
                          Հ Ա Վ Լ Ա Բ Ա Ր
                          Դ Ա Վ Թ Ա Ր

                          Ա Ն Ն Ա
                          Վ Ա Ր Դ Ա Տ Ո Ն
                          Ա Խ Վ Ե Ր Դ Յ Ա Ն
                          Ս և Ա Կ

                          1. Ո՞վ է աշուղի մայրը: 2. Ի՞նչ երաժշտական գործիք է նվագել: 3. Լրացնել « , քեզ ինչով թարիփ անիմ»: 4. Թիֆլիսի ո՞ր թաղամասում էր ապրում: 5. Ինչպե՞ս է կոչվում Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն: 6. Ո՞վ է այն գոզալը, որին աշուղն այդքան գովաբանել է, բայց ոչ մի անգամ չի նշել անունը: 7. Ի՞նչ են նախաձեռնել Հ. Թումանյանը և Գ. Բաշինջաղյանը՝ ի պատիվ Սայաթ-Նովայի: 8. Ո՞վ է առաջին կենսագիրը: 9. Ո՞ր նշանավոր բանաստեղծն է գրել մենագրություն Սայաթ-Նովայի մասին:

                          Comment


                          • #14
                            Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը սովորողներին ներկայացնելն ու այն պահպանելն է:Միջոցառմանն իրար էին հաջորդում երգն ու ասմունքը, պարն ու զրույցը` միմյանց լրացնելով, ամբողջացնելով: Սայաթ Նովային մարմնավորող փոքրիկ դերասանների ոգեշնչված խաղը պատկերն ավելի կատարյալ էր դարձնում: Հիրավի, «դարերից եկող ու դեպի դարերը գնացող» մեր մեծերը միշտ մեզ հետ են, մեր կողքին` սպասված, սրտամոտ ու հարազատ:
                            Ահա անմահության գաղտնիքը-Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա:
                            Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ-Նովան,
                            Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ-Նովան,
                            Սիրով եկավ, սիրով գնաց Սայաթ-Նովան,
                            Սիրով մնաց Սայաթ-Նովան:

                            Comment


                            • #15
                              Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա, գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

                              Քանակ
                              Խմբագրել
                              Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X