Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

    Սիրային երգեր
    Խմբագրել
    Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։ Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

    Comment


    • #17
      Սայաթ Նովա

      Սայաթնովայագիտություն
      Խմբագրել
      Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր , որոնցից են՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Վալերի Բրյուսովը, Իոսիբ Գրիշաշվիլին, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը։

      Comment


      • #18
        Ֆիլմեր
        Խմբագրել
        1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը[13]։

        1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։

        1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ Նռան գույնը անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին[14]։

        2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

        Ներկայացումներ
        Կանտատ
        1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։

        Օպերա
        1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան[15]։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[16], 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[17]։

        Սայաթ-Նովայի մասին
        Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։
        - Վալերի ԲրյուսովՍայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։
        - Ավետիք Իսահակյան

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X