Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Շիրազը և Գյումրին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Ով չի ոգեշնչվել է շիրազյան անզուգական բանաստեղծություններով ու պոեմներով; Դա մի անկրկնելի ու անգնահատելի աշխարհ է , ուր միախառնված են ոգեղենն ու բանականը , ուր հանգրվանված
    են Շիրազ - բանաստեղծի մտքի սլացքն ու հոգու հևքը;

    Comment


    • #62
      ՀԱՅ ՇԻՐԱԶԱԿԱՆ

      Դուն էն գլխեն հանճարեղ ես,
      Մասիսի պես հանճարեղ,
      Մասիաի պես, Արազի պես
      Ու Սիսի պես հանճարեղ:
      Ասում են, թե հալածված եմ,
      Բայց ինձ ո՞վ կհալածի,
      Թող երազիս գառը գնա
      Սիփանն ի վեր արածի:
      Ճամփա տվեք, գլխիս ունեմ
      Բանաստեղծի ոսկե թագ,
      Ման եմ գալիս փառքիս խաթրու՝
      Պատիվս արած ոտնատակ:
      Բայց թե փառքն էլ առաջվա պես
      Իմ ետևից չի վազի,
      Շիրակ կուզե, Շիրազ, միՙ տար
      Շիրմաքարը Շիրազի:

      Գ. Մահարի

      Comment


      • #63
        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        ՀԱՅ ՇԻՐԱԶԱԿԱՆ

        Դուն էն գլխեն հանճարեղ ես,
        Մասիսի պես հանճարեղ,
        Մասիաի պես, Արազի պես
        Ու Սիսի պես հանճարեղ:
        Ասում են, թե հալածված եմ,
        Բայց ինձ ո՞վ կհալածի,
        Թող երազիս գառը գնա
        Սիփանն ի վեր արածի:
        Ճամփա տվեք, գլխիս ունեմ
        Բանաստեղծի ոսկե թագ,
        Ման եմ գալիս փառքիս խաթրու՝
        Պատիվս արած ոտնատակ:
        Բայց թե փառքն էլ առաջվա պես
        Իմ ետևից չի վազի,
        Շիրակ կուզե, Շիրազ, միՙ տար
        Շիրմաքարը Շիրազի:

        Գ. Մահարի
        Շնորհակալ եմ գրառման համար։Այո, «Նա հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է».Շիրազը անկրկնելի է պոեզիայի աշխարհում:Ինքնատիպ ու յուրօրինակ,մեծ ու խոր` ինչպես մարդկային ներաշխարհը,պայծառ ու բեղուն`ինչպես տաղանդավոր հայ ժողովրդի ներկան ու վաղվա օրը...Շիրազը բանաստեղծ է իր ողջ էությամբ...Գրչի մի շարժումով բանաստեղծորեն շնչավորում է առարկան ու երևույթը,ջերմացնում,մարդկայնորեն հասկանալի դարձնում անըմբռնելին ու աննկատելին:

        Ամեն ինչում յուրօրինակ է ,շիրազական...Անձնվեր հայրենասեր է ու ինտերնացիոնալիստ...

        Մորիս Փոցխիշվիլի /վրաց բանաստեղծ/
        Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել և անընդմեջ ծափահարել:Այդպես է,որովհետև հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր:

        Վ.Սարոյան

        Comment


        • #64
          «Սիրում եմ …. Շիրազին՝ խոսող նկարի և նկարված երաժշտության համար»,– խոստովանում է Հ. Սահյանը: Իրոք, Շիրազի ստեղծագործությունների գունեղ պատկերները միաժամանակ ղողանջում են, իսկ դրանց հնչյունային ձևավորումը հիշեցնում է ժամանակակից գունային երաժշտություն:

          Comment


          • #65
            Շիրազը ավանդապաշտ է: Նրա փիլիսոփայական որոնումների առանցքը մարդն է: Մարդու բնույթի երկակիությունը, որը բխում է մահվան և կյանքի հակադրությունից, շիրազյան
            մտասևեռումներից է: Մարդ-արարած և մարդ-արարիչ հակադրամիասնությունից էլ ծնվում է մարդու ողբերգությունը: Շիրազն ընտրում է հոգեկան ինքնահաղթահարման ուղին. «Ե՞րբ պիտի, ով մարդ հաղթես ինքդ քեզ, // Քո մեջ՝ վիրավոր աստծուն ամոքես»: Գծագրվում է արարիչ մարդու կերպարը, որըձեռք է բերում վեհի գեղագիտական հասկացությանը բնորոշ դրսևորումներ: Հիշենք, որ ձգտումը դեպի կատարյալ մարդը, արարիչ-մարդը մեր գրականության մեջ հզոր կերպով արտահայտված է դեռևս Նարեկացու մոտ, որը նույնպես ընտրել էր հոգեկան ինքնահաղթահարման ճանապարհը, իսկ դեպի կատարյալ մարդը տանող ուղին դժվարին է, դրամատիկ:

            Comment


            • #66
              Գյումրի-Լենինական

              Հայաստանի աղն ես, Գյումրի,
              Դու խոսքաշեն, սրամիտ,
              Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
              Դու իմաստուն, միամիտ:

              Աղջիկներդ տնարար են,
              Անմահության օրորոց,
              Տղաներդ շինարար են,
              Դու հանճարեղ քարագործ:

              Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր,
              Արագածին բազմած արծիվ փառավոր:

              Դու երգարան Հայաստանի,
              Երգիչների ակնաղբյուր,
              Հերիք է լա քաղաքն Անի,
              Ել, մի կյանք էլ նրան տուր:

              Արագածդ արքայական
              Ոսկե թագն է քո հողի.
              Քո մի քարն էլ Լենինական,
              Աշխարհի հետ չեմ փոխի:

              Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր,
              Արագածին բազմած արծիվ փառավոր:

              Դու իմ անուշ ծննդավայր,
              Շիրազամայր իմ Գյումրի,
              Դու մի բուռ ես, բայց մի աշխարհ.
              Դու իմ արծիվ, իմ ղումրի:

              Շիրազն ասաց` գիշեր ու տիվ
              Քեզ եմ երգում, իմ Շիրակ,
              Արագածին բազմած արծիվ,
              Հավերժ կապրես իմ քաղաք:

              Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր,
              Արագածին բազմած արծիվ փառավոր:

              Comment


              • #67
                «Նարեկի» ուժը զավակների վրա պահելու համար մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազն անձամբ է զավակների նկարներն ամրացրել գրքի էջերին: Ասել է՝ ժողովուրդը «Նարեկին» աստվածացրել ու Աստծու չափ սիրել է՝ Աստված գլխավերևում, «Նարեկը»՝ գլխի տակ: Համեմատելով մյուս հեղինակներին, այդ թվում նաև իրեն Նարեկացու հետ ասել է` մենք արծվի առաջ փոքր ճնճղուկներ ենք:

                Այսօր էլ բանաստեղծի «Նարեկը»՝ զավակների նկարներով, նրա հուշատուն-թանգարանում է` այն նույն տան գրասեղանին,, որը հայ մեծ բանաստեղծին նվիրել են 1983թ. հուլիսին: Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: Հուշատուն-թանգարանը գործում է 2003թ. սեպտեմբերից:

                Comment


                • #68
                  Շենքը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Տարիների ընթացքում եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ, պատմում է թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:

                  «Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել՝ վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ գուկա»:

                  Փողոցն այսօր Վարպետաց է կոչվում: Շիրազը նույնիսկ պատմել է, որ երբ փոքր է եղել, հենց այս թաղերում է ջուր վաճառելով իր ապրուստը վաստակել:

                  Comment


                  • #69
                    Հուշատուն-թանգարանում՝ գրասեղանին, Նարեկի կողքին Լեոյի «Հայոց պատմությունն» է, որն ամեն գիշեր, հեքիաթի փոխարեն Շիրազը կարդացել է զավակներին: Սեղանին, որպես սրբություն պահվում է նաև մոր դիմանկարն ու Շիրազի ձեռագիրը՝ «Ատամնաբույժներին» բանաստեղծությունը: Շիրազյան շունչը պահելու համար թանգարանում գրասեղանի դասավորությունը այնպես է, ինչպես Շիրազն է վերջին անգամ թողել. նույնիսկ մկրատն ու բաժակն են նույն կերպ դրված:

                    Շիրազի համար մայրն աստվածային է, և թանգարանի ամեն մի անկյունում՝ զավակների նկարների կողքին, մոր դիմանկարներն են: Այստեղ է նաև մոր գլխաշորն ու նրա ձեռքով պատրաստված գլխազարդը՝ թանթանեն: Ասում են` մայրը՝ Աստղիկը, շատ լավ թանթանաներ է պատրաստել: Մոր մահից հետո Շիրազը չի թողել ձեռք տալ գլխաշորին, անգամ լվանալ, ժամերով մտել է սենյակ ու զրուցել մոր գլխաշորի հետ:

                    Comment


                    • #70
                      Շիրազը Երևան է մեկնել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են՝ վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ին, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարևորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

                      Վարպետի հարազատ քաղաքում՝ այն նույն տանը, որն անձամբ Շիրազն է հավանել, այսօր մանկության տարիների իրեր չկան՝ միայն մի քանի լուսանկար, աշխատասենյակը՝ գրապահոցով ու գրասեղանով, հագուստից՝ պիջակն ու զավակների աշխատանքները։ Բայց թանգարան եկած յուրաքանչյուր այցելու մեծ բավականություն կստանա` լսելով Շիրազի կյանքին ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր զրույցները՝ համեմված վարպետի սրամիտ հումորներով ու մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված ամենահետաքրքիր պատմություններով, որոնք ներկայացնում է Շիրազի քրոջ թոռնուհին` էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը:

                      Comment


                      • #71
                        Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շիրազը Երևան է մեկնել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են՝ վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ին, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարևորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

                        Վարպետի հարազատ քաղաքում՝ այն նույն տանը, որն անձամբ Շիրազն է հավանել, այսօր մանկության տարիների իրեր չկան՝ միայն մի քանի լուսանկար, աշխատասենյակը՝ գրապահոցով ու գրասեղանով, հագուստից՝ պիջակն ու զավակների աշխատանքները։ Բայց թանգարան եկած յուրաքանչյուր այցելու մեծ բավականություն կստանա` լսելով Շիրազի կյանքին ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր զրույցները՝ համեմված վարպետի սրամիտ հումորներով ու մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված ամենահետաքրքիր պատմություններով, որոնք ներկայացնում է Շիրազի քրոջ թոռնուհին` էքսկուրսավար Նարինե Խաչատրյանը:

                        Comment


                        • #72
                          Նշենք այն նախադրյալները, որոնք կարող էին նպաստել Շիրազի պոեզիայում քնարական հերոսի տեսադաշտում սեփական ծնողների կերպարներն ստեղծելու համար, ինչը խթան եղավ նրա քնարերգության մեջ մայրերգության և հայրերգության մոտիվների լայնահուն արծարծումների համար:

                          Comment


                          • #73
                            Իր մոր և հոր կերպարներն ստեղծելու մոտիվներում քնարական ինքնարտահայտմամբ խորանալու հակում հանդես բերած բանաստեղծի ինքնաբուխ մղումները պայմանավորված են մի շարք գործոններով:

                            Comment


                            • #74
                              ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ ԵՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ

                              Շիրազի հետ հանդիպումների մասին շատ հետաքրքիր դեպքեր էր պատմում Համո Սահյանը: 1986-ին Սիսիանում նկարահանում էինք «Իրիկնահացի հրավեր» հաղորդումը: Խոսք եղավ քննադատների տված գնահատականների մասին:
                              _ Երբեմն քննադատը ճիշտ է ներկայացնում,_ ասում էր Սահյանը,_ հաճախ էլ քեզ ու քո գրածի հետ ոչ մի կապ չունեցող պարզունակ բաներ է գրում՝ «Բանաստեղծն ուզում է ասել...», էնա, ասել է, էլի:
                              Ես հարցրի.
                              _ Դուք սիրու՞մ եք հանդիպումների գնալ, բեմերից արտասանել:
                              Երևի թե այդ հարցը գոնե ես չպիտի տայի. գիտեի, որ չի սիրում ինքն իր մասին խոսել, հաճախ էլ խուսափում է հանդիպումներից: Բայց Սահյանին պարզ էր, որ իմ հարցը հեռուստադիտողի համար է:
                              _ Երբեմն ես էլ էի հանդիպումների գնում: Եղել է, որ բեմերից բանաստեղծություններ էլ եմ կարդացել: Բայց որտեղ Շիրազը կար, չէի կարդում. Շիրազի մոտ ի՞նչ կարդաս, Շիրազը վեր կկենար, և ամեն ինչ տակն ու վրա կլիներ:
                              Այդ «տակն ու վրա անելը» Շիրազի հախուռն բնավորության, ազատ ու անմիջական պահվածքի արդյունք էր: Թեպետ երկուսն էլ մեծ սեր էին վայելում ընթերցողի մոտ, սակայն Սահյանն ինքն էր միշտ համեստորեն մեծարում Շիրազին. նա շատ բարձր էր գնահատում իր գրչակցին: Սա մեծ մարդուն հատուկ պահվածք է, որը շատ բնորոշ արտահայտված է Շիրազին նվիրված Սահյանի բանաստեղծության վերջին քառատողում.
                              Համո Սահյանն ասավ՝ Շիրազ
                              Դու անտառ ես, ես՝ բարդի ծառ.
                              Թող մի քիչ էլ ես սոսափեմ
                              Քո շառաչուն ծառերի հետ:
                              Համո Սահյանն ու Շիրազը մի տարօրինակ ընդհանություն ունեին. երկուսն էլ չէին սիրում նկարահանվել կամ ձայնագրվել: Ասացի. «Ձեր երկուսի այդ բնավորության պատճառով մենք ենք տուժում՝ ընթերցողներս՝ ձեր պոեզիայից զատ նաև ձեր իմաստուն զրույցներին կարոտողներս»:
                              «Այդ նկարող խցիկի ներկայությունն ինձ մի տեսակ խանգարում է,_ ասաց Սահյանը,_ թվում է, թե դռան արանքից մարդ է լսում, դժվարանում եմ կենտրոնանալ: Համ էլ՝ ես ի՞նչ, Շիրազի բանավոր խոսքն ուրիշ է. այդ խոսքը պետք է փրկել: Մի անգամ,_ շարունակեց Համո Սահյանը,_ Շիրազը մտավ գրողների տուն: Հավաքված զրուցում էինք: Խոսք բացվեց Նարեկացու մասին: Հիմա ձեր մտքներով էլ չի անցնում, չէ՞, որ Շիրազը կարող էր ժամերով խոսել Նարեկացու մասին: Ի՜նչ խոսք, գրականագիտական ի՜նչ փայլուն վերլուծություն: Ո՜նց եմ ափսոսում, որ Նարեկացու մասին նրա այդ խոսքը չձայնագրվեց: Ամեն գրականագետ կամ քննադատ պիտի նախանձեր, թե դա ինչ խորը վերլուծություն էր»:
                              Եվ հենց Համո Սահյանը պիտի մտահոգվեր, թե «Շիրազի գրավոր ժառանգությունը կա, մեզ մնում է փրկել բանավորը»:
                              Այս երկու մեծերի մտերմության շատ վկայություններ Գևորգ Արշակյանն է թղթին հանձնել:
                              «Քո և Համոյի տարբերությունը ո՞րն է»,_ հարցրել է Շիրազին:
                              «Համոն թաքուն կգրե, թաքուն կտպե, ժողովուրդը այան-ափաշկարա կկարդա: Ես այան-ափաշկարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա: Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

                              Հ. Պապիկյան

                              Comment


                              • #75
                                ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

                                Զարմանալի, ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող բան էր քննադատներից ոմանց չարափառ վերաբերմունքը Շիրազի հանդեպ:
                                «Վայ-քննադատներով լեցուն է եղել շուրջս, և ես հազիվ էի էսպես դիմադրում ու դիմանում»:_ Այսպես դառնացած խոստովանում էր Շիրազը Գյումրիում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: Իր մանկության այդ քաղաքը նրա համար նաև անկեղծանալու քաղաք էր. «Սիրտս բացեմ ձեր առաջ»:
                                Այո, անկախ այն բանից, թե պետական որոշ այրեր ինչ քմահաճությամբ էին վարվում Շիրազի հետ, անկախ այն բանից, թե պետական մասշտաբով նրա հոբելյանները նշվում էին կամ չէին նշվում, մարդիկ նրան կարդում էին, սիրում, վայելում նրա պոեզիայից եկած ճառագումների լույսը:
                                Եվ նման պայմաններում, երբ թվում է՝ հուսահատությունը թևաթափ պիտի անի մարդուն, երբ թվում է, թե մտածումները բանաստեղծական խոսք բերելու ընդունակ չպիտի լինեն, Շիրազը շարունակում էր գրել, ստեղծագործել ու արարել: Նա կարողանում էր մի քանի վայ-չուզողներին հակադրել իր գրչի զորությունը, արարման հրաշափառությունը:
                                Այդ նույն Գյումրիում նա իր գրչի զորությանը ապավինած մարդու պարզությամբ և չարությունը քամահրանքով հակադարձողի վստահությամբ ասաց. «Ինչքան հարվածեցին, գրիչս էնքան կատաղեց»:
                                Այլ խնդիր է, և քննադատների, գրականության պատմությունն ուսումնասիրողների մտածելու բանն է անդրադառնալու այդ աբսուրդ իրողությանը, թե ընթերցողի հախուռն սերը վայելող հայ մեծանուն բանաստեղծն ինչու էր չկամության հանդիպում:
                                1976թ. Հայաստանի գրողների 7-րդ համագումարում այդ թեմային շատ պատկերավոր անդրադարձավ ինքը՝ Շիրազը: Այդ համագումարին մասնակցում էր նաև Կարեն Դեմիրճյանը, և Շիրազն իր ելույթի մեջ մի քանի անգամ, կարծես հենց այնպես, վկայում էր իր և Դեմիրճյանի մտերմությունը.
                                «Ընկեր Դեմիրճյանին էլ կարդացի, հավանեց»:
                                Կարեն Դեմիրճյանն, իրոք, շատ բարձր էր գնահատում Շիրազի պոեզիան և նրա հետ էլ անթաքույց մտերմություն ուներ, ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերում էր: Շատ էր ափսոսում, որ հաճախ ժամանակ չի ունեցել խորանալու Շիրազին բաժին հասած պրոբլեմների մեջ:
                                «Ինքն էլ, մի տեսակ, խենթի պես էր, մի քիչ էլ մանկան նման ամաչկոտ էր: Մեկ էլ զանգում էր, թե՝ քո մարդիկ չեն թողնում՝ գամ քեզ մոտ: Ասում էի՝ հիմա կթողնեն, արի: Գալիս էր, ասում էր՝ Հալեպ կուզեմ երթալ՝ «Դանթեականս» էնտեղ տպում են: Ասում էի՝ գնա, քեզ ոչ ոք չի խանգարի: Բայց... մեկ էլ զանգում էր՝ թե լավ, ուրիշ անգամ կերթամ: Ես Շիրազին իմ ուղիղ հեռախոսահամարն էի տվել. նա ցանկացած պահի կարող էր ինձ հետ կապվել: Ուրիշները նման հնարավորության մի պահն անգամ չեն կորցնի, բայց ինքը քաշվում էր մի տեսակ, շատ հազվադեպ էր զանգահարում»:
                                Շիրազը հաճախ էր վկայում. «Ես հետո հասկացա, որ իմ ցավերից ամեն ինչ չէ, որ տեղեկացվում է ընկեր Դեմիրճյանին»:

                                Հ. Պապիկյան

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X