Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Շիրազը և Գյումրին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հովհաննես Շիրազը և Գյումրին

    Գրողը սկիզբ է առնոււմ իր ծննդավայրից և իր ծննդավայրն է բերում գրականություն: Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Ազգային մեծ բանաստեղծ, գյումրեցի Հովհաննես Շիրազին:Բոլոր մեծերի ճանապարհն է դա, Աբովյանն՝ իր Քանաքեռով, Պռոշյանն՝ իր Աշտարակով ,Թումանյանը,Զորյանը,ՀՐ.Մաթևոսյանը՝ իրենց Լոռիով,Ջիվանին,Տերյանը՝ իրենց Ջավախքով,Չարենցն՝ իր Կարսով,Բակունցն ու Համո Սահյանը՝ իրենց Զանգեզուրով, Ավ.Իսահակյանն ու Հովհ. Շիրազը ՝ իրենց Շիրակով՝ գյուղերով ու կենտրոն Գյումրիով: Ուզում եմ կենտրոնանալ Հովհաննես Շիրազ -Գյումրի հարաբերության վրա և եկեք ուսուցիչներով սեղմ բնութագրենք հետյալ կողմերը.
    ա/ Ի՞նչ է տվել Գյումրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին և
    բ/Ինչպե՞ս է Հովհ.Շիրազը բանաստեղծականացրել Գյումրին

  • #2
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը սկիզբ է առնոււմ իր ծննդավայրից և իր ծննդավայրն է բերում գրականություն: Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Ազգային մեծ բանաստեղծ, գյումրեցի Հովհաննես Շիրազին:Բոլոր մեծերի ճանապարհն է դա, Աբովյանն՝ իր Քանաքեռով, Պռոշյանն՝ իր Աշտարակով ,Թումանյանը,Զորյանը,ՀՐ.Մաթևոսյանը՝ իրենց Լոռիով,Ջիվանին,Տերյանը՝ իրենց Ջավախքով,Չարենցն՝ իր Կարսով,Բակունցն ու Համո Սահյանը՝ իրենց Զանգեզուրով, Ավ.Իսահակյանն ու Հովհ. Շիրազը ՝ իրենց Շիրակով՝ գյուղերով ու կենտրոն Գյումրիով: Ուզում եմ կենտրոնանալ Հովհաննես Շիրազ -Գյումրի հարաբերության վրա և եկեք ուսուցիչներով սեղմ բնութագրենք հետյալ կողմերը.
    ա/ Ի՞նչ է տվել Գյումրին Հովհաննես Շիրազ բանաստեղծին և
    բ/Ինչպե՞ս է Հովհ.Շիրազը բանաստեղծականացրել Գյումրին
    Հիպոլիտ Թենի ասելով՝ Ֆլանդրիայում մարդու աչքը վաղ մանկությունից ստանում է առանձնահատուկ դաստիարակություն,վարժվում է արվեստի գեղեցիկին:Եվ այստեղ է ,որ վճռական դեր է խաղում միջավայրի ազդեցությունը:

    Comment


    • #3
      Հովհաննես Շիրազն աչք է բացել սովի ու զրկանքի մեջ,տեսել անտանելի դառնություններ։Եղեռը իր արհավիրքներով շարունակվում էր՝ խլելով շատ հայ կյանքեր,այդ թվում և բանաստեղծի հորը,և հրաշք էր,որ նա համընդհանուր ամենակուլ քաոսի մեջ կարողացել էր ողջ մնալ։Բանաստեղծություններում հաճախ է նա հիշում իր ցավալի մանկության սև ու դառնաթախիծ օրերը․
      Ես ծնվել եմ ձորերում`
      Եղեռնի սև օրերում:
      Մայրս կրծքին` օրորել`
      Իմ օրոցքն էլ է կորել:

      Աչքս բացի` սով տեսա,
      Աստված ասաց` "Զոհ է սա":

      Դեռ փայտե ձի չհեծած`
      Բախտի ձիուց ընկա ցած:

      Որբ մնացի ու անուս,
      Ես դեռ մանկուց ընկա դուրս:

      Վշտի վիհից, գահեր վես,
      Հրաշք է, որ հասա քեզ:

      Քիչ էր մնում` եղեռնի
      Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

      Բյուրերին է նա հորել`
      Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

      Comment


      • #4
        1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

        «...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։

        Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։


        Երբ գրկում եմ բալիկներիս,
        Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
        Երբ գրկում եմ ձագուկներիս,
        Ձեզ եմ գրկում հայ գալիքներ։
        Կուզեմ դառնան տիեզերքիս
        Աստղերը ձեզ խաղալիքներ։

        Comment


        • #5
          Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։
          - Արշակ Չոպանյան

          Comment


          • #6
            Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։
            - Ավետիք Իսահակյան

            Comment


            • #7
              Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։
              - Լևոն-Զավեն Սյուրմելյան

              Comment


              • #8
                Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։
                - Վիլյամ Սարոյան

                Comment


                • #9
                  Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։
                  Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։

                  Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։
                  - Սուրեն Աղաբաբյան

                  Comment


                  • #10
                    Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում՝ մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։
                    - Ռազմիկ Դավոյան

                    Comment


                    • #11
                      Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը։
                      - Լևոն Բատիկյան

                      Comment


                      • #12
                        Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո,
                        մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:

                        Comment


                        • #13
                          «Պոետն առանց երգի հողեղեն է, իսկ երգով՝ հրեղեն»:
                          Հովհաննես Շիրազ

                          Comment


                          • #14
                            «Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»: Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը՝ ազգային խորունկ ցավը...»:
                            Բոգդան Գեմբարսկի,
                            լեհ թարգմանիչ

                            Comment


                            • #15
                              «Շիրազ» գրական անունը պատանի Օնիկին տվել է գրող Ատրպետը՝ նրա բանաստեղծությունները համեմատելով Իրանի վարդաստանների ու բանաստեղծների քաղաք (այստեղ են ծնվել Սաադին ու Հաֆեզը) Շիրազի հետ:
                              Շիրազի պատգամի համաձայն` 2006 թ-ին նրա սիրտը թաղվել է Արարատի հավերժական ձյուներում:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X