Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ և ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ և ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

    ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցերը նկատելի ազդեցություն են ունենում մանկավարժների աշխատանքի ինտենսիվության, ինչպես նաև աշակերտների ուսուցման արդյունավետության վրա: Ժամանակակից դպրոցի մանկավարժների և սովորողների մասնագիտական որակների բարձրացման հիմնական խնդիրներից մեկը նրանց արհեստավարժության մեծացումն է ՏՀՏ-ի օգտագործման ոլորտում: ՏՀՏ-ների օգտագործման նպատակներն են հանդիսանում.բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/,մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը,բարելավել դասի անցկացման մեթոդները,ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները,պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը,օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց, արագ և որակյալ պատրաստվել դասին:

  • #2
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը

    Տեխնոլոգիաների կիրառումը մեր օրերի ուսուցչին ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ և հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման։
    Սա ճիշտ է ոչ միայն ուսուցիչների այլև սովորողների համար, քանի որ կրթական մակարդակը և սովորելու կարողությունները սկզբունքային նշանակություն են ստանում դպրոցի զարգացման և կրթական բարեփոխումների համար։ Սովորողների սովորելու ունակությունները մեծացնելու եւ գիտելիքն արդիականացնելու խնդրի առաջնահերթության գիտակցումը, իր հերթին, ենթադրում է մշտական աշխատանք եւ նշանակալի ներդրումներ կրթությունն ապահովող կառույցների կողմից։

    Comment

    • #3
      Կրթության և ՏՀՏ-ի փոխհարաբերության կողմերից մեկն էլ հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի արդիականացումը, ուսուցման եւ ուսումնառության արդյունավետության մեծացումն է։
      ՏՀՏ-ի ներդրման և կիրառության տեսանկյունից ամենաբարդը իհարկե, դպրոցն է։ Առայժմ ծրագրերի իրականացման առումով հենց այստեղ է նկատվում ամենամեծ աշխուժությունը։ Այսօր ՏՀՏ-ների ներդրումը կրթության մեջ ցավոք սրտի հիմնականում նկարագրվում է քանակական կողմերով. քանի համակարգիչ համակարգչային դասարանում, քանի դպրոց համակարգչային դասարանով, քանի դպրոց ինտերնետային կապով և այլն։ Այս փաստերի ետևում ուրիշ էի չկա։ Որակական փոփոխությունների մասին ավելորդ է խոսել, մանավանդ որ որակական փոփոխություններ իրականում նախատեսված էլ չեն։ Միանգամայն պարզ հարցեր' «Ո՞րն է համակարգչի (Ինտերնետի) դերը կրթության մեջ, եթե կա այդպիսի դեր, ինչպե՞ս պետք է գնահատվեն դպրոցները համակարգչային դասարաններով ապահովելու աշխատանքի արդյունքները, կամ մի՞թե հայկական դպրոցի համար առաջնահերթ խնդիրն այսօր, հայերեն լեզվով էլեկտրոնային կրթական բովանդակության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, ինտերնետային կապն է», ընդհանուր առմամբ հստակ պատասխան չկան։ հետևաբար շեշտն ակնհայտորեն դրվում է սարքերի եւ ինտերնետային կապի վրա, բայց գրեթե լիովին մոռացության է մատնվել ծրագրային ապահովման շատ ավելի բարդ հարցըև սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
      Ահա թե ինչի մասին է պետք մտորել:

      Comment

      • #4
        Շնորհակալություն Գոհար Բոդոյան: Ուզում եմ սկսել կրտսեր դպրոցից.Կրտսեր դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Սա տարրական դպրոցի ուսուցչի համար հատուկ պատասխանատվություն է սահմանում: Նրա խնդիրն է ոչ միայն կարդալ ու գրել սովորեցնել, այլ նաև երեխայի հոգևոր հիմքը հաստատել, բացահայտել նրա լավագույն որակները, ուսումնական գործունեության ուղիները ցույց տալ: Հենց վերջինն էլ հատկապես կարևոր է այժմյան արագ փոփոխվող, տեղեկատվությամբ հեղեղված աշխարհում: Պետք է սովորեցնել երեխային աշխատել տեղեկատվության հետ, սովորեցնել սովորել:
        Այդ նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝ բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ, ինչպես նաև անալիզատորների անհավասար և ոչ բավարար զարգացումը, որոնց շնորհիվ են երեխաները ընկալում ինֆորմացիան՝ դրա հետագա մշակման համար: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել, չի կարող դառնալ անհատի սեփականությունը, նրա մշակույթի տարրը:

        Comment

        • #5
          Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Կրթության և ՏՀՏ-ի փոխհարաբերության կողմերից մեկն էլ հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի արդիականացումը, ուսուցման եւ ուսումնառության արդյունավետության մեծացումն է։
          ՏՀՏ-ի ներդրման և կիրառության տեսանկյունից ամենաբարդը իհարկե, դպրոցն է։ Առայժմ ծրագրերի իրականացման առումով հենց այստեղ է նկատվում ամենամեծ աշխուժությունը։ Այսօր ՏՀՏ-ների ներդրումը կրթության մեջ ցավոք սրտի հիմնականում նկարագրվում է քանակական կողմերով. քանի համակարգիչ համակարգչային դասարանում, քանի դպրոց համակարգչային դասարանով, քանի դպրոց ինտերնետային կապով և այլն։ Այս փաստերի ետևում ուրիշ էի չկա։ Որակական փոփոխությունների մասին ավելորդ է խոսել, մանավանդ որ որակական փոփոխություններ իրականում նախատեսված էլ չեն։ Միանգամայն պարզ հարցեր' «Ո՞րն է համակարգչի (Ինտերնետի) դերը կրթության մեջ, եթե կա այդպիսի դեր, ինչպե՞ս պետք է գնահատվեն դպրոցները համակարգչային դասարաններով ապահովելու աշխատանքի արդյունքները, կամ մի՞թե հայկական դպրոցի համար առաջնահերթ խնդիրն այսօր, հայերեն լեզվով էլեկտրոնային կրթական բովանդակության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, ինտերնետային կապն է», ընդհանուր առմամբ հստակ պատասխան չկան։ հետևաբար շեշտն ակնհայտորեն դրվում է սարքերի եւ ինտերնետային կապի վրա, բայց գրեթե լիովին մոռացության է մատնվել ծրագրային ապահովման շատ ավելի բարդ հարցըև սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
          Ահա թե ինչի մասին է պետք մտորել:
          Մեդիադասերը օգնում մեզ լուծել հետևյալ դիդակտիկ խնդիրները.
          յուրացնել թեմայի վերաբերյալ հիմնական գիտելիքները
          համակարգել ձեռք բերած գիտելիքները
          ձևավորել ինքնակառավարման հմտություններ
          ամբողջությամբ ձևավորել սովորելու շարժառիթ
          ուսումնամեթոդական օգնություն ցուցաբերել սովորողներին՝ ուսումնական նյութի ստեղծման ինքնուրույն աշխատանքում։
          Վերջին խմբագրողը՝ Zhanneta; 11-01-19, 12:08.

          Comment

          • #6
            Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Կրթության և ՏՀՏ-ի փոխհարաբերության կողմերից մեկն էլ հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի արդիականացումը, ուսուցման եւ ուսումնառության արդյունավետության մեծացումն է։
            ՏՀՏ-ի ներդրման և կիրառության տեսանկյունից ամենաբարդը իհարկե, դպրոցն է։ Առայժմ ծրագրերի իրականացման առումով հենց այստեղ է նկատվում ամենամեծ աշխուժությունը։ Այսօր ՏՀՏ-ների ներդրումը կրթության մեջ ցավոք սրտի հիմնականում նկարագրվում է քանակական կողմերով. քանի համակարգիչ համակարգչային դասարանում, քանի դպրոց համակարգչային դասարանով, քանի դպրոց ինտերնետային կապով և այլն։ Այս փաստերի ետևում ուրիշ էի չկա։ Որակական փոփոխությունների մասին ավելորդ է խոսել, մանավանդ որ որակական փոփոխություններ իրականում նախատեսված էլ չեն։ Միանգամայն պարզ հարցեր' «Ո՞րն է համակարգչի (Ինտերնետի) դերը կրթության մեջ, եթե կա այդպիսի դեր, ինչպե՞ս պետք է գնահատվեն դպրոցները համակարգչային դասարաններով ապահովելու աշխատանքի արդյունքները, կամ մի՞թե հայկական դպրոցի համար առաջնահերթ խնդիրն այսօր, հայերեն լեզվով էլեկտրոնային կրթական բովանդակության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, ինտերնետային կապն է», ընդհանուր առմամբ հստակ պատասխան չկան։ հետևաբար շեշտն ակնհայտորեն դրվում է սարքերի եւ ինտերնետային կապի վրա, բայց գրեթե լիովին մոռացության է մատնվել ծրագրային ապահովման շատ ավելի բարդ հարցըև սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
            Ահա թե ինչի մասին է պետք մտորել:
            Ուզում եմ ներկայացնել ձեզ տեխնոլոգիայի հետևյալ առանձնահատկությունները.
            1. Կավիճով գրված պատկերի որակը չի կարող համեմատվել էկրանի վրայի կոկիկ, պայծառ, հստակ և գունավոր պատկերի հետ
            2.գրատախտակի և կավճի օգնությամբ դժվար է և անհարմար տարբեր գործիքների օգնությամբ բացատրել աշխատանքը
            3.շնորհանդեսի ներկայացման ժամանակ , նույնիսկ պրոյեկտորի օգտագործման դեպքում, սովորողի աշխատանքային տարածքը բավականին լավ լուսավորված է
            4. տեսանելի մակարդակի բարձրացում դասի ժամանակ
            5.դասի արդյունավետության բարձրացում
            6.միջառարկայական կապերի հաստատում
            7.Ստեղծող և ՏՀՏ օգտագործող դասավանդողը ստիպված է մեծ ուշադրություն հատկացնել ուսումնական նյութի մատուցման տրամաբանությանը, որը դրական է անդրադառնում սովորողների գիտելիքների մակարդակի վրա:
            8.փոխվում է վերաբերմունքը ԱՀ-ի (անհատական համակարգիչ) նկատմամբ: Երեխաները սկսում են ընկալել այն որպես ունիվերսալ գործիք մարդկային գործունեության ցանկացած բնագավառի աշխատանքի համար, այլ ոչ թե որպես գործիք՝ խաղալու համար:

            Comment

            • #7
              Աշակերտների համար մեդիադասերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, իսկ դասերի ժամանակ հետաքրքրություն առաջացնելը և դրանք որպես գիտելիքի յուրացման արդյունավետ շարժառիթ պահպանելը անհրաժեշտ է և շատ օգտակար։

              Comment

              • #8
                Շնորհակալություն տեղին ու գեղեցիկ գրառման համար:

                Comment

                • #9
                  Մանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն տեղին ու գեղեցիկ գրառման համար:
                  Ես էլ եմ շատ շնորհակալ Մանուշ Մուրադյան ։

                  Comment

                  • #10
                    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ուզում եմ ներկայացնել ձեզ տեխնոլոգիայի հետևյալ առանձնահատկությունները.
                    1. Կավիճով գրված պատկերի որակը չի կարող համեմատվել էկրանի վրայի կոկիկ, պայծառ, հստակ և գունավոր պատկերի հետ
                    2.գրատախտակի և կավճի օգնությամբ դժվար է և անհարմար տարբեր գործիքների օգնությամբ բացատրել աշխատանքը
                    3.շնորհանդեսի ներկայացման ժամանակ , նույնիսկ պրոյեկտորի օգտագործման դեպքում, սովորողի աշխատանքային տարածքը բավականին լավ լուսավորված է
                    4. տեսանելի մակարդակի բարձրացում դասի ժամանակ
                    5.դասի արդյունավետության բարձրացում
                    6.միջառարկայական կապերի հաստատում
                    7.Ստեղծող և ՏՀՏ օգտագործող դասավանդողը ստիպված է մեծ ուշադրություն հատկացնել ուսումնական նյութի մատուցման տրամաբանությանը, որը դրական է անդրադառնում սովորողների գիտելիքների մակարդակի վրա:
                    8.փոխվում է վերաբերմունքը ԱՀ-ի (անհատական համակարգիչ) նկատմամբ: Երեխաները սկսում են ընկալել այն որպես ունիվերսալ գործիք մարդկային գործունեության ցանկացած բնագավառի աշխատանքի համար, այլ ոչ թե որպես գործիք՝ խաղալու համար:
                    Հարգելի՛ ժաննետա,յուրաքանչյուր ցուցադրում ստեղծելիս և համապատասխան կայքերում տեղադրելիս յուրաքնչյուրս էլ ակնկալում ենք լսել մասնագետների կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ: Նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ տպավորություն են ստանում աշակերտները այդպիսի (ՏՀՏ-ների կիրառմամբ) դասերից, դրանք հետաքրքիր են, թե ոչ, արդյոք դրանց կիրառումն ավելի մատչելի է դարձնում ուսուցանվող նյութը և տալիս է սպասված արդյունքը: Կարծում եմ , որ այն ավելի դյուրին , հետաքրքիր ու մատչելի է դարձնում դասանյութը: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:

                    Comment

                    • #11
                      Հարգելի՛ Ժաննետա, ես սիրով կմասնակցեմ քննարկումներին:

                      Comment

                      • #12
                        Ահա ՏՀՏ-ի օգտագործման արդյունավետությունը.
                        «Հետաքրքի՛ր է: Ամեն ինչ հասկանալի՛ է: Հրաշալի՛ է..Ես տեսա այն, ինչ երբեք չէի տեսել… Լավ կլիներ ավելի հաճախ անցկացվեին մեդիադասեր….»:
                        Համակարգիչը դասի բոլոր փուլերում և բոլոր առարկաների ժամանակ առկա է , իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր տարիքի սանիտարա-հիգիենիկ նորմերը: Փորձի փոխանակման նպատակով կոլեգաների հետ միասին հաճախ ենք անցկացնում բաց դասեր, արտադասարանային միջոցառումներ ՏՀՏ-ների օգտագործմամբ:
                        Առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), մեր օրերում աներևակայելի է առաջընթացը պետական և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում:

                        Comment

                        • #13
                          Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Ժաննետա, ես սիրով կմասնակցեմ քննարկումներին:
                          Վճռորոշ նշանակություն ունի այն, որ սա պետք է ոչ միայն տեխնիկական կարողություններ ու հմտություններ տա աշակերտին, այլև պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի ազգային և համամարդկային արժեքներ կրող, ազատ անհատի ձևավորման համար:

                          Comment

                          • #14
                            Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մի քանի կարևոր կողմեր ունի, մասնավորապես.
                            • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը:
                            • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:

                            Comment

                            • #15
                              Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի՛ ժաննետա,յուրաքանչյուր ցուցադրում ստեղծելիս և համապատասխան կայքերում տեղադրելիս յուրաքնչյուրս էլ ակնկալում ենք լսել մասնագետների կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ: Նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ տպավորություն են ստանում աշակերտները այդպիսի (ՏՀՏ-ների կիրառմամբ) դասերից, դրանք հետաքրքիր են, թե ոչ, արդյոք դրանց կիրառումն ավելի մատչելի է դարձնում ուսուցանվող նյութը և տալիս է սպասված արդյունքը: Կարծում եմ , որ այն ավելի դյուրին , հետաքրքիր ու մատչելի է դարձնում դասանյութը: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:
                              ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս: Դրա օրինակներն են. թվաբանական գործողություններ թվերով, երբ այդ գործողությունների իրականացումը, հիմնականում, տեղի է ունենում առարկայական ակներևությունների գործածությամբ (տարրական աստիճանում), նոր բառեր և արտահայտություններ սովորելը, երբ անծանոթ բառերն ու արտահայտություններն աշակերտները կապում են համապատասխան գրաֆիկական արտահայտության հետ, այնպիսի բնական երևույթների կեղծակերպում, որոնց դիտարկումն անհնար է կամ չափազանց դժվար է իրական հանգամանքում:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X