Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրիգոր Զոհրապի կյանքն ու գործը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռևս 1884 թ. 23-ամյա Գ. Զոհրապը արդեն առաջին կարգի փաստաբանական վկայական ուներ: Զբաղվելով փաստաբանությամբ` նա կարճ ժամանակում դառնում է ճանաչված և հետագայում միջազգային համբավ ձեռք բերում: Օսմանյան կայսրությունում օտարահպատակների և արտասահմանյան ընկերությունների դատերըպետության նկատմամբ Զոհրապը կարողանում էր շահել` հաստատելով
    գործնական, պաշտոնական նաև մտերիմ կապեր դեսպանությունների ղեկավարների ու աշխատակիցների հետ:
    «Արևելյան մամուլը» 1887 թվականին 26-ամյա Զոհրապին բնութագրում է որպես «ազգային դիրք և տաղանդավոր ու բանիբուն իրավաբանի մը անուն ունեցող անձնավորություն»: Տարիների ընթացքում Զոհրապը փաստաբանություն է իրականացրել եղեռնադատ (քրեական), քաղաքացիական, առևտրական, վճռաբեկ, վերաքննիչ և ուրիշ ատյաններում, ընդ որում` ունետերերից ստացել է բարձր վարձատրություն, իսկ աղքատներին և պանդուխտներին օգնել ձրիաբար` հաճախ ինքը վճարելով դատական ծախսերը: Զոհրապը լավագույն իրավագետի համբավ ուներ ոչ միայն հայերի շրջանում, այլ ամբողջ կայսրությունում: Զոհրապի փաստաբանական գործունեության վերաբերյալ ընդունված է ասել, և ոչ հանիրավի, որ ոչ մի դատ տանուլ չի տվել, ավելին` հաճախ կարողացել է անկարելին կարելի դարձնել և շահել անհուսալի դատեր:

    Comment

    • #92
      Ժամանակակիցը Զոհրապի մասին գրում է. «Չեմ կարող ասել, որ նա կյանքը ճանաչում էր, որովհետև հմուտ փաստաբան էր. այլ հաստատ գիտեմ, որ նա
      փաստաբան էր, այլև շատ հմուտ, միայն նրա համար, որ կյանքը ճանաչում էր:Այնպես որ նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը ավելի շուտ արդյունք էր իր մարդագիտության,
      և գուցե այդ էր գլխավոր պատճառը, որ այդ ժամանակները Պոլսում վխտացող ի պաշտոնե փաստաբանների շարքում Զոհրապը փաստաբան էր նախ և առաջ իր կոչումով: …Նրա պաշտպանողականները աղմկալից հանրագիտական երևույթներ եղան…»:

      Comment

      • #93
        Անձնական փորձով կիսվեմ: Հեղինակների կենսագրություններն ուսուցանելիս շատ հետաքրքիր է անդրադառնալ նրանց նամակներին: Աշակերտները սիրով են լսում, ու հենց դրանցով վերաբերմունք է ձեւավորվում ստեղծագործողի նկատմամբ:Օրինակ՝ Զոհրապի վերջին նամակը՝ ուղղված կնոջը:Նամակը շատ բան է պատմում այն օրերի նրա հոգեվիճակի մասին:

        <<Սիրելի’ս, հոգի’ս, միա’կս,

        Նույնիսկ եթե սա ամենավերջին ու աննշան հույսն էր, այնուամենայնիվ հուսով էինք, որ դեռևս տաս օր էլ այստեղ կմնայինք ու միգուցե ազատվեինք Դիարբեքիր գնալուց… Քեզանից ստացած հեռագրերից ու պարոն Խաչատուրի`/1/ իր հորը գրած նամակներից հասկացանք, որ Դիարբեքիր գնալն անխուսափելի է:

        Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից լուր եկավ, որ շաբաթ առավոտյան ժամը յոթին անհրաժեշտ է ճանապարհ ընկնել. չորս ժամ գնացքով, հետո յոթ ժամ էլ մեքենայով ճանապարհն անցնելով` շաբաթ երեկոյան հասնելու ենք Ուրֆա: Դրանից հետո էլ մեքենայով չորս օր, մինչև Սիվերեք` երկու օր, Սիվերեքից Դիարբեքիր էլ` երկու օր… Եթե առանց դադարների ճանապարհ ընկնենք /Աստծո կամոք/ հինգշաբթի կարող ենք հասնել Դիարբեքիր: Հասնելուն պես հեռագրով լուր կտամ:

        Այժմ, իմ սիրելի կողակից, մեզ համար սկսում է վերջին արարը, չեմ հավատում, որ Հալիլ բեյը /2/ մոռանալու է իր հավատարմության զգացումը և մեզ չի օգնելու: Հույսս նրա վրա է, մեկ էլ իմ անմեղության վրա, սակայն այս ժամանակաշրջանում անմեղությունը հինգ կոպեկի արժեք անգամ չունի:

        Նախկին նամակներումս էլ եմ գրել, որ այս վտանգից ու փորձանքից չենք փրկվելու, սակայն դա հնարավոր է միմիայն վճռական և ուժեղ պաշտպանությամբ ու հեղինակությամբ: Անհրաժեշտ է պահանջել, որ մեզ ազատեն անձեռնմխելիության սկզբունքով: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ րոպե անգամ չկորցնենք: Այս նամակս քեզ կհասնի /եթե հնարավոր լինի վստահելի մեկի միջոցով քեզ հասցնեմ/ այս երեքշաբթի չէ, մյուս երեքշաբթի:

        Ինչպես գրել եմ իմ նախրոդ նամակում, եթե Հալիլ բեյն ինձ ազատելու համար անկեղծ պատվի խոսք տա և ձեռնամուխ լինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինձ հեռագիր ուղարկիր` գրելով «Մեծ աղջիկս հիվանդ է»:

        Նույն ձևով անհրաժեշտ է, որ այնտեղ մնամ ոչ թե բանտում, այլ հյուրանոցում, իսկ եթե հնարավոր չէ, մասնավոր սենյակում: Այս հարցի վերաբերյալ էլ անմիջապես միջոցներ ձեռնարկիր: Այս առավելության պատճառը, բնականաբար, իմ հիվանդությունն է, ցավոք, պաշտոնապես հաստատված հիվանդությունս…

        Դիարբեքիրից և այլ վայրերից լավ լուրեր չեն գալիս: Լուրեր ունենք, որ շատ խիստ պատիժներ են սահմանում: Աստված գիտե, թե Դիարբեքիրում ինչեր են լինելու:

        Սրանից հետո ինձանից գիր չես ստանա, եթե ողջ մնամ, ամեն շաբաթ մեկ անգամ հեռագիր կուղարկեմ:

        Քո ոգին չկոտրելու համար ոչինչ չեմ ասում վիճակիս մասին: Երկու անգամ է տեսնում եմ լուսնի մահիկը և քեզ ու երեխաներիս աչքիս առաջ ունենալով` համբուրում: Երրորդ մահիկն է՞լ է այսպես լինելու: Վտանգված եմ: Աշխատի’ր, շա’տ աշխատիր /հավատում եմ, որ Դիարբեքիրում հետաքննությունը, դատարանն ու մնացած գործերն արագ կարգավորելով` ամեն ինչ կվերջացնեն, գործը կփակեն: Դա իմացի’ր: Եթե դեռ բարեկամ է մնացել, բոլորից կարծիք հարցրու/:

        Եթե Դիարբեքիրում իմ վիճակը վտանգավոր համարեմ, հեռագիր կուղարկեմ` «Փողի կարիք ունեմ»: Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ` «Փողի մեծ կարիք ունեմ»:

        Առավել գրելու ուժ չունեմ: Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք:

        Բոլորիդ համբուրում եմ>>:

        Գ. Զոհրապ

        1915 թ. հուլիսի 2/15, հինգշաբթի, կեսօր, Հալեպ
        Վերջին խմբագրողը՝ nairatad; 19-04-19, 15:57.

        Comment

        • #94

          • #95
            Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ա
            Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

            Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

            Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

            Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր - ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր - թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

            Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

            Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

            Բ
            Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

            Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

            Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

            Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

            Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

            Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

            Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

            Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

            Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

            Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

            Գ
            Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։

            Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

            Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

            Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

            Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

            - Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

            Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

            Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

            Դ
            Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

            Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

            Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

            Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

            Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

            Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

            Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

            Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

            Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

            Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

            1893
            https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

            Comment

            • #96

              https://ok.ru/video/317029025198
              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X