Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գևորգ Էմին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ներսեսյան
    replied
    Ձյու՜ն է գալիս

    Ձյու՜ն է գալիս,
    Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
    Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…

    Ինչու՞ է նա այդպես լալի՜ս…
    Ու մոլորված գնում-գալի՜ս,
    Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

    Գուցե նրա հե՛րթն է գալիս
    Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ,
    Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.

    Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
    Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
    Դեգերո՜ւմ է մայթում խավար.

    Եվ կարծում է հավանորեն,
    Թե էլ չի՜ գա բախտը նորեն
    Եվ…անցե՜լ է անդառնալի…

    Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
    Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
    Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
    Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
    Ձյու՜ն է գալիս...

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Նկարները՝ Արտաշես Էմինի ֆեյսբուքյան էջից2.jpg3.jpg4.jpg5.jpg

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Նկարը՝ Արտաշես Էմինի ֆեյսբուքյան էջից

    1.jpg

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Համացանցում է հայտնվել երգիչ Սևակ Ամրոյանի նոր երգի տեսահոլովակը, որը հիմնված է բանաստեղծ Գևորգ Էմինի «Զգույշ խոսիր Հայաստանում» բանաստեղծության վրա:

    Երաժշտության հեղինակը Զարեհ Քեշիշյանն է:

    Գործիքավորել է Գարիկ Գևորգին:

    Հնչյունային ռեժիսորն է Դեր Հովան:

    Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Մարիամ Գևորգյանը, օպերատորներն են Արմեն Ահարոնյանը, Մարիամ Գևորգյանն ու Դավիթ Այվազյանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Կոբզոնի երգը՝ Գևորգ Էմինի բառերով

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Էմինը երգերի մեջ

    ԳԱԶԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ



    Խոսք՝ Գևորգ Էմին

    Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
    Եվ չգիտե՜մ ինչի համար.
    Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
    Որ իմանամ ինչի՛ համար:

    Քարե՛րը քո հին բերդերի
    Նոր սյուների ու զարդերի,
    Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
    Սիրուց այրված, սիրուն գերի,
    Որ սիրահա՜ր են մայթերի-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Համբո՛ւյրը քո աղջիկների,
    Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
    Քո բուլվարի ծերուկների՜ն-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Կուզեմ լինեմ Նորքի նման,
    Ծաղկեմ ամեն եկող գարնան.
    Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Կամ լինեմ այս քամին լոթի
    Եվ, հարբած քո անուշ հոտից,
    Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
    Ու… չիմանա՜մ ինչի համար:

    Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
    Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
    Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
    Ու… չիմանա՜մ ինչի համար:

    Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
    Որ աշխարհի քաղաքներից,
    Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
    Ու… չգիտե՜մ ինչի համար…

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Էմինը երգերի մեջ

    ԳԱԶԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ



    Խոսք՝ Գևորգ Էմին

    Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
    Եվ չգիտե՜մ ինչի համար.
    Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
    Որ իմանամ ինչի՛ համար:

    Քարե՛րը քո հին բերդերի
    Նոր սյուների ու զարդերի,
    Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
    Սիրուց այրված, սիրուն գերի,
    Որ սիրահա՜ր են մայթերի-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Համբո՛ւյրը քո աղջիկների,
    Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
    Քո բուլվարի ծերուկների՜ն-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Կուզեմ լինեմ Նորքի նման,
    Ծաղկեմ ամեն եկող գարնան.
    Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
    Եվ չգիտեմ ինչի՛ համար:

    Կամ լինեմ այս քամին լոթի
    Եվ, հարբած քո անուշ հոտից,
    Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
    Ու… չիմանա՜մ ինչի համար:

    Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
    Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
    Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
    Ու… չիմանա՜մ ինչի համար:

    Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
    Որ աշխարհի քաղաքներից,
    Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
    Ու… չգիտե՜մ ինչի համար…

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Էմինը երգերի մեջ

    ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

    Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,
    Երբ չվեցիր.
    Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
    Երբ չվեցիր.
    Ասիր,-Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
    Եղեռն, ավա՜ր...”
    Մեր երկրի պես ավեր բույնդ անտեր թողիր
    Ու չվեցիր:

    Ո՜ւր չվեցիր` Հայոց վշտի անծայր բանտից
    Դու դուրս չեկար.
    Ամեն ջրում, ամեն հողում` վտարանդի
    Հայի տեսար.
    Ականջ դրիր մեկի հարցին, մեկին թողիր
    Անպատասխան
    Եւ աշխարհում, ինչպես նրանք, քո բնի պես
    Բույն չտեսար:

    Ո՜ւր գնացիր` մոխիր դարձավ բույնդ նորից,
    Թռար եկար.
    Հազար հրի միջով անցար, հազար սրից
    Փրկված եկար.
    Ասիր,-թե մահ կա աշխարհում, լավ է մեռնեմ
    Իմ հին բնում...
    Աչքըդ հառած Արարատի սեգ կատարին`
    Թռար, եկար:

    Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
    Հուն է բացվել,
    Վարդ է բացվել քարի վրա, քարը կրկին
    Տուն է դարձել
    Եւ նախանձից Մասիսն անգամ թեքվել է, որ
    Արազն անցնե,
    Ծուխ է ելնում ամեն տնից. հավքն իր նախկին
    Բույնն է դարձել:

    Եկար մեզ մոտ, քո թեւերին պանդուխտների
    Վի՜շտը բերիր.
    Նրանց կարոտն հայրենիքի ու դարերի
    Ի՜ղձը բերիր.
    Եկար, նորոգ բույնդ գտար ու չվում ես
    Ափերն օտար,
    Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
    Քո ձագերին:

    Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
    Պանդուխտների՛ն,
    Մի նշխար ձյուն` Արարատից, ջո՜ւր Սեւանա`
    Պանդուխտներին.
    Ականջիդ մեջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`
    Մեր լույսը նոր`
    Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանա`
    Պանդուխտներին:

    Գնա՜, շրջիր երկրե երկիր ու ե՛տ դարձիր,
    Բարո՜վ դառնաս.
    Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
    Բարով դառնաս.
    Դարձիր այնպե՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
    Քեզ չսպասի,
    ,-Կռունկ, ուստի՞ կու գաս,-չասի՛ ու չլացի՛...
    Բարո՛վ դառնաս:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    ՄԱՅՐԸ և ՈՐԴԻՆ
    Սգավոր մի կին, կասկածը սրտում,
    Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
    Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
    Մոռա՞ց է արդյոք,
    Կորա՞ծ,
    Կենդանի՞…
    Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
    Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
    Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
    Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
    Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
    Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
    Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
    Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
    Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
    Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
    Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
    Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
    Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
    Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
    Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
    Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
    Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
    Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
    Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
    Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
    Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
    Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
    Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
    Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
    գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
    գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
    Ո՛վ է վերստին մեր աշխարհին
    Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… -
    Նա՛, ով եղբորը քո նշանված,
    Տասնչորս թվին տարավ գերի,
    Նա՛, ով Էնվերին “քը՜ս- քը՜ս” տված,
    Ուզում էր հայոց հողն ավերի՛…
    Ով, յանիչարի ձեռքերով չար,
    Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
    Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
    “Վայոց ձո՜ր” - ամեն ձո՛րը հայոց…
    … Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
    Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև…
    Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
    Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    Գևորգ Էմին
    Կենսագրություն
    ՄԱՅՐԸ և ՈՐԴԻՆ
    ԵՍ ՀԱՅ ԵՄ
    Մահը մի՛շտ հիշիր
    ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ
    Խոսիր, Հայաստան
    Պատուհանիս տակ
    Ձյու՜ն է գալիս
    Բարին լինե՛ր, չարը չգա՜ր
    ՄԵՆՔ
    ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    ԴՈՒ ՄԻ ՆԱՅԻՐ
    Ժամացույցի առջև
    Լռությունը ոսկի է
    Քո աչքե՞րը.
    Ես ա’յն եմ սիրում
    Քո ինչի~ն էր պետք այս հաղթանակը
    Եկ այս գիշեր խնջու~յք անենք
    Իսպանուհու պարը
    Այս էլ քանի~ անգամ ասեմ
    Կյանքում հաճա~խ է այդպես պատահում
    Մի պարսկուհու
    Չգիտե՛մ, սա խա՞նդ է իսկական
    Էլ քեզ չսիրել
    ԳԱԼԻՔԻՆ
    Մահը մի՛շտ հիշիր
    ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
    Ագավա ծաղիկը
    Կրկին նույն փա՛յլն է
    Տխուր պատմություն
    Նրան, ում չէի սիրում
    ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ
    ԼՈՐԿԱՅԻ ԵՐԱԶԸ
    ԼՈՐԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
    ԴԱՀԻՃՆԵՐԻՆ
    ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    ՔՈ ՁԵՌՔԵՐԸ
    Դեռ երե’կ էր
    Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ
    Կրկին նույն փայլն է

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
    Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
    Արձագա´նք է տալիս հզոր,
    Եւ քո Խոսքը հեռու տանում...

    Թէ բարի են խոսքերը քո,
    Հայոց լեռներն ակնածանքով
    Կխոնարհվեն քո դեմ լռին
    Բաշը քսած քո ձեռքերին:

    Իսկ թե չար են՝ լեռները մեր,
    Հրաբխի բներն անմեռ,
    Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
    Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
    Որ լեռնե´ր է քշում տանում...
    Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:

    Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
    Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
    Երկու հոգու տեղ չեն անում,
    Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
    Թէ բարեկամ ես ու ընկեր,
    Ա՜նց կկենաք իրար գրկված,
    Թե դաւով ես այստեղ ընկել,
    Կգլորվես ժայռերից ցած,
    Ո՞վ եղավ քո գալու վկան,
    Գնալըդ ո՞վ է իմանում...
    Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

    Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
    Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--

    Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
    Եւ... արքա´ է ամեն մի հայ.
    Զորք ու բանակ չենք ունեցել,
    Եւ... սպա է ամեն մի հայ.

    Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
    Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
    Ամեն մի հայ մի Հայաստան---
    Բաժան-բաժան,
    Անմիաբան,
    Զատվա՜ծ, հատվա՜ծ,
    Եւ սակայն մի´,
    Երբ սպառնում է թշնամին
    Մեր դարավոր անմահ երթին,
    Եւ այս ժայռին թառած բերդին,
    Որ Հայրենիք ենք անվանում...

    Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
    շնորհակալություն հիանալի թեմա ընտրելու համար.

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    շնորհակալություն.

    *
    Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
    Բայց թե լինես միայն մի բուռ,
    Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
    Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
    Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
    Չարի ձեռքից պրծում չկա՜…


    Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛
    Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
    Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
    Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
    Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
    Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
    Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
    Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
    Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
    Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
    Մեկ ապրելով, տաս մեռնելով,
    Մեկ զարկելով, տաս զարկվելով,
    Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
    Դավթի ջաղացն ու իր քարեր,
    Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
    Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
    Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
    Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
    Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
    Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
    Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
    Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

    Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
    Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
    Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,-
    Դե՛, ձյու՛ն հալի, որ ջո՜ւր դառնա,
    Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
    Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    Խոսիր, Հայաստան

    Խոսի՜ր, Հայաստան.
    Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել
    Եւ տարիների խնդություն միայն,
    Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ
    Աշխարհներին ու ազգերին համայն...

    Տե´ս, աղավնի՜ն է
    Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
    Որին դարերով երազե՜լ ես դու...
    Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´
    Եւ քո´ անունից՝
    Բանաստեղծ որդո՜ւդ...

    Լսու՞մ ես,
    Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
    Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
    Որ ցանել են մեր նախնիները հայ՝
    Դեռ Ուրարտույում,
    Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն:

    Սակայն նու´յն օրը,
    Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
    Գտել են նաև պղնձե նիզա´կ՝
    Ի ցույց այն բանի´,
    Որ ծնված օրից հայ սերմնացանը,
    Սերմը՝ մի ձեռքին,
    Մյուսով զե´նք է բռնել,
    Որ ցանած արտը պաշտպանի...

    Ոչ ոք չի՜ ասի՝
    Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
    Ոչ ոք չի՜ ասի՝
    Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
    Մի բուռ ցորե՜ն են
    Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
    Եւ մի բուռ հա՜յ է
    Հասել Հարության այս առավոտին...

    Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
    Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ.
    Եւ այս,
    Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն
    Ու սե՜րմը վկա,---
    Իր կորցրածը նա ե՜տ կստանա...


    Գևորգ Էմին


    Պատուհանիս տակ

    Պատուհանիս տակ անձրև է մաղում,
    Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.

    Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
    Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.

    Շուտով գուցե և արև՛ը ծագի,
    Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.


    Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
    Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.

    Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում,
    Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու…

    Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
    Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու

    Թողնել հաղորդագրություն:


  • Սյուզ
    replied
    Մահը մի՛շտ հիշիր

    Մահը մի՛շտ հիշիր,
    Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
    Այլ,- որ իմանաս,-
    Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
    Եվ... ուրախանա՛ս.
    Մահը մի՛շտ հիշիր,
    Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
    Անելի՛քը քո,
    Այլ շտապելու՝
    Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
    Եվ մի՛ թրեւի
    Անգործ ու անբան,
    Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
    Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
    Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
    Նոփ-նոր դագաղում,-
    Որ... Փոշի՜ դառնաս,
    Եվ հիշվես միայն
    Մահազդերի մե՛ջ,
    Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
    Մահը մի՛շտ հիշիր,
    Որ հիշես՝ ինչո՛ւ
    Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...


    ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

    Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
    Հայաստանից մի ծաղիկ է տարել.
    Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
    Եվ վերադարձի հույսով փայփաել.
    Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
    Ձգտում է դեպի երկինք ու արև.
    Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
    Նաել է դեպի երկիրն իր քարե.
    Եվ ուղել է իր գլուխը տրտում,
    Միայն հայրենի հողում քարքարոտ...
    ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
    Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ...

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information