Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գևորգ Էմին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Գևորգ Էմին
    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
    Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
    Որ պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն,
    Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
    Որ այս ջանքո՛վ
    Ու այս կամքո՛վ
    Պարե՜լ գիտի…


    Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
    –Հալա՜լ է քեզ,
    Սասու՛ն, պարի~:

    Պարի~,
    Դու դեռ երա~զ ունես կատարելու,
    Վրե~ժ ունես պատմությունից դեռ հանելու.
    Պարի~,
    Գազպան դեռ քո ձեռքին է կարոտում,
    Սասնա հողը վար ու հերկի~ է կարոտում.

    Պարի~,
    Մինչև ո~ղջ հայերին դու ամբարե'ս,
    Եվ այս պարը
    Մասիս լեռան լանջի~ն պարես...Gevorg_Emin.jpg

    https://ok.ru/video/2607547879?fromTime=2
    Վերջին խմբագրողը՝ manush; 22-01-19, 13:15. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #17
      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

      Comment


      • #18
        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

        Comment


        • #19
          https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

          Comment


          • #20
            https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

            Comment


            • #21
              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

              Comment


              • #22
                https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                Comment


                • #23
                  Համերգից Հետո



                  Ինչ ուզում էի քեզ խոստովանել
                  Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,
                  Այնքան հարազա'տ ու այնպես անե՜ղծ,
                  Դու լսում էիր երեկ... համերգում:

                  Դու' էլ նույնն էիր ուզում ինձ ասել,
                  Ինչ ես լսեցի երեկ համերգում...

                  Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,
                  Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու...


                  Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,
                  Այնքան հպա'րտ է սիրտն իմ առնացի, -
                  Իմ սիրո'վ ես դու չքնաղ, սիրելի'ս,
                  Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

                  Չէ՞ որ շուրթերըդ շիկնու'մ են, վառվու՜մ,
                  Իմ շշուկների'ց ու համբույրների'ց.
                  Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`
                  Երբ սե'ր են հայցում իմ խերթ աչքերից:

                  Եվ ե'րգն այս, որ դու երգում ես հնչեղ,
                  Մի՞թե սիրու'ց չի ծնվում շուրթերիդ,
                  Մի՞թե քո սիրո անտես թելին չեն
                  Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

                  Եվ ինչու՞, ինչու՞ մեկեն ու հանկարծ,
                  Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.
                  Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`
                  Աշխարհը նու'յնն է` Սիրու՜մ ենք իրար...


                  Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.
                  Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -
                  Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին
                  Կասի աշխարհին իմ գրած երգը.

                  Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,
                  Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,
                  Որիշ սիրահար սրտե'ր կհուզի,
                  Սին փառքի փոխած սիրո վայելքը...

                  Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,
                  Չգիտես նրան մորմոքող վերքը. -
                  Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`
                  Աշխարհի համար դա միայն... ե՜րգ է.

                  Այդպե'ս է եղել դարերում բոլոր -
                  Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը...
                  Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`
                  Չէ՞ որ ուրիշի համար նա ... ե'րգ է:


                  Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,
                  Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,

                  Թե սրբությու'ն էր որոնում, անգին,
                  Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

                  Թե ցնորք - սե'ր էր տենչում, լուսածին,
                  Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.

                  Ների՜ր այս բոցը, որից այրվեցին
                  Թիթեռնե'րը քո լուսե տենչերի...

                  Ների՜ր
                  — որ ինձ սիրի'ր, ոչ ատիր.-
                  Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,

                  Սիրո ձևերից հազարապատիկ,
                  Ես խե՜նթն եմ սիրում...
                  Ներիր, օ՜, ների՜ր...

                  Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր
                  Եվ արցունքները քո աչքերի,
                  Անձր—ի նման ցա՜ծ մաղվեցին
                  Եվ բու'յր տվեցին ծաղիկներին:

                  Դու արցունքների մեջ ժպտացիր
                  Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,
                  Ծիածա՜ն իջավ աղեղնածիր
                  Ու գույնե'ր բերեց ծաղիկներին...

                  Լեռներով պատած այս ձորը խոր
                  Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,
                  Եվ ծիածանը` կո'թը կլոր -
                  Սուզված երկընքում կապույտ ու թաց...

                  Ուզու՞մ ես` բռնած ծիածանից,
                  Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,
                  Միայն չգնա'ս դու ինձանից,
                  Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս...
                  https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                  Comment


                  • #24
                    ՄԵՆՔ




                    Եւ ի՞նչ էինք մենք
                    Ու երկիրը մեր,
                    Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
                    Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
                    Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
                    Եթե հող՝ապա քարացած ահից,
                    Եթե քար՝ապա ճչացող ցավից,
                    Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
                    Եզակի որակ՝առանց քանակի,
                    Քաջարի սպա՝ առանց բանակի,
                    Պաշտամունք՝հնի ու ավերակի...

                    Եւ ի՞նչ էինք մենք
                    Ու երկիրը մեր,
                    Թե շիտակ նստած՝ծու՜ւռ խոսենք անգամ, ---
                    Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
                    Հյուր՝իր սեփական օջախ ու յարկում.
                    Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
                    Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում,
                    Անժողովուրդ հո´ղ,
                    Անհող ժողովո´ւրդ
                    Եւ ցրված հուլունք, Որ չէր ժողովվում:


                    Մենք խո´ւլ ենք կիսով.
                    Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
                    Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
                    Մեր ականջներում
                    Հայոց պատմութեան քաո՜´սն է խշշում՝
                    Փնտռելով խոսքեր դառնալու հնար:

                    Մենք կա´ղ ենք կիսով,
                    Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
                    Սուրիո ավազին,
                    Փարիզի մայթին,
                    Նեղոսի ափին, ...
                    Մեր մյուս ոտքը
                    Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
                    Եւ մենք չե՜նք քայլում,
                    Մենք տեղ չե՜նք հասնում՝
                    Գծում ենք միայն
                    Մեր պանդխտության շրջագիծն անել՝
                    Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ...

                    Մենք կույր ենք կիսով.
                    Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
                    Եւ աղո՜տ ենք մենք տեսնում,
                    Անկատա´ր.
                    Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
                    Ստիպել են զենք բռնել մյուսով՝
                    Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

                    Մենք հա´մր ենք կիսով.
                    Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
                    Մեր մտածածը չասելու համար, ...

                    Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ,
                    Չհպարտանանք մեր հպարտությամբ
                    Ու... չսգանք մեր զոհերն անհամար:

                    Արայի պես ենք մենք սիրահարվում.
                    Մեզ թվում է միշտ,
                    Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
                    Եւ...վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

                    Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝
                    Մթագնե՜լ է կեսն
                    Անեծքի՜ց,
                    Ցավի´ց...

                    Մենք կես,
                    Կես ենք մենք,
                    Չլինէինք կես՝
                    Հայ կը լինէինք,
                    Եւ ոչ թուրքահայ,
                    Կամ ֆրանսահայ.
                    Կամ Արաբահայ,
                    (Իսկ վաղն աստղահայ
                    Եւ կամ լուսնահայ...)

                    Կես ենք,
                    Երկճեղքված,
                    Կիսված,
                    Երկգագաթ
                    Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
                    Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
                    Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
                    Եւ այն կեսը,
                    Որ ես եմ,
                    Դո´ւ և նա´,
                    Մենք կմիանանք
                    Մենք կամբողջանանք,
                    Կգտնենք մի օր
                    Լրիվ դառնալու հնար´ն անհրար:

                    Մենք փո՜քր ենք, այո´,
                    Փո´քր,
                    Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,
                    Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.
                    Փո´քր,
                    Լեռնային մեր գետերի պէս,
                    Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,
                    Անծանո՜թ՝
                    Հովտի ծույլ-ծույլ գետերին:
                    Մենք փո՜քր ենք, այո,

                    Փո´քր ենք,
                    Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ,
                    Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում

                    Ոսկու մի հատի´կ,
                    Որ վերևի´ց է նայում
                    Կապարի ու թուջի քաշին.

                    Մենք փո՜քր ենք,
                    Սակայն համեմունք ենք մենք, ...
                    Ա´ղն այն մի պտղունց,
                    Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...

                    Մենք փո՜քր ենք, այո´,
                    Ձեզ ո՞վ էր ասում,
                    Մեզ սեղմե´ք այնքան,
                    Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք.

                    Ո՞վ էր ստիպում՝
                    Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
                    Որ միշտ մե´զ տեսնէք՝
                    Ուր էլ որ գնաք...

                    Մենք փոքր ենք,
                    Սակայն մեր երկրի նման,
                    Որի սահմանը
                    Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում,
                    Եւ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ...

                    Փո´քր,
                    Այն հրա՜շք ուրանի նման,
                    Որ դար ու դարեր
                    Փայլո՜ւմ է,
                    Շողո՜ւմ,
                    Սակայն չի՜ հատնում..
                    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                    Comment


                    • #25
                      Լռությունը ոսկի է

                      Լռությունը ոսկի է


                      Որ ոսկի' է լռությունը,
                      Այդ վաղուցվա~ հայտնություն է.
                      Թեև ես միշտ զարմացե~լ եմ,
                      Թեև հաճախ զայրացե~լ եմ,
                      Սակայն հիմա հավատու'մ եմ,
                      Որովհետև... հասկացե~լ եմ:

                      Լռությունը ա'յն ոսկին է,
                      Այն հանցանքի ծա~նր գինը,
                      Որ խոհող մարդն ստանում էր,
                      Երբ տեսնելով սպանումը,
                      Երբ տեսնելով կեղծն ու սուտը,
                      Քծնությունը, դավն ու մութը,
                      Հուզվու'մ, խոսու'մ, կամ գրու?մ էր._
                      Ո'չ,
                      Տեսնու'մ էր, բայց լռու~մ էր...
                      Ամուր սերտած` ո'չ կռվելու,
                      Այլ տեսնելու' և լռելու'
                      Ճորտի~ն վայել հայտնությունը,
                      Թե... «Ոսկի է լռությունը»:
                      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                      Comment


                      • #26
                        ՄԱՍԻՍ
                        Մասի’ս, հպա’րտ ես դու,
                        Մինչ ես
                        Քո վշտերից կռանու՜մ եմ.
                        Ջահել, զվա՜րթ ես դու,
                        Մինչ ես
                        Քո հոգսերից ծերանում եմ:

                        Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ,
                        Իսկ ես տանջվու՜մ,
                        Սրտնեղում եմ,
                        Որ մի օրվա անցորդ եմ ես
                        Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես…
                        Ես քարանում եմ քո վշտից,
                        Դու խաղ անում աստղերի հետ…

                        Երանի ես լեռ լինեի
                        Իսկ դու Մասի’ս,-հայոց պոե’տ:
                        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                        Comment


                        • #27
                          ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

                          Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
                          Որոնք, արդեն քանի՜ տարի,
                          Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
                          Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
                          Ինձ աշխարհի տե՛րը անում,
                          Սակայն երբեք չեն տիրանում.
                          Օղակի պես շուրջս պրկվում,
                          Բայց չե՜ն խեղդում,
                          այլ` լոկ փրկո՜ւմ,
                          Ինչպես փրկում են խեղդվողի՛ն...
                          Քո ձեռքե՛րը, -
                          Նո՜ւրբ,
                          Ասողի՜կ,
                          ՈՒ երգեցի՜կ,
                          Որոնց ափում,
                          Ես` չո՜ր խեցի,
                          Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
                          Ես սիրում եմ քո ձեռքերը...
                          «Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...» -
                          Իսկ Մարգարիտն այս աշխարհում
                          Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
                          Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜, -
                          Երբեք պիտի չխնայե՜ս
                          Եվ... միշտ... կրցք՛իդ վրա՛ պահես, -
                          Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
                          (Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
                          Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ, -
                          Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
                          Իմ սիրելի՜,
                          Իմ ասողի՜կ,
                          Իմ գեղեցի՜կ...

                          Comment


                          • #28
                            Ձյու՜ն է գալիս
                            Եվ մի աղջիկ, մայթում խավար,
                            Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս...

                            Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս...
                            Ու մոլորված գնում-գալի՜ս,
                            Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

                            Գուցե նրա հե՛րթն է գալիս
                            Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
                            Հաճախ նաև... վի՜շտ է տալիս.

                            Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
                            Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս,
                            Դեգերո՜ւմ է մայթում խավար.

                            Եվ կարծում է հավանորեն,
                            Թե էլ չի՜ գա բախտը նորեն
                            Եվ...անցե՜լ է անդառնալի...

                            Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
                            Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
                            Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
                            Եվ զո՜ւր է նա այդպես լալիս...

                            Comment


                            • #29
                              Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որը արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝, « Պրոմեթևս - 69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։
                              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                              Comment


                              • #30
                                Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված, «Անձրևի երաժշտություն» դրաման։ Գ.Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984) գրքում։
                                https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X