Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գևորգ Էմին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Գևորգ Էմին

    Սիրահարների այգում տեղադրվել է բանաստեղծի արձանը

    Սիրահարների այգու սերը, խաղաղությունն ու բարությունը կրկնապատկվել է: Այլեւս պուրակի անբաժան մասն է կազմում նա, ով ժամանակին զբոսնում ու ստեղծագործում էր նույն վայրում: Դեկտեմբերի 11-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
    Գեւորգ Էմինը դուրս է եկել գետից` տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին` խնձոր, եւ զրուցում է իր կատվի հետ: Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է: Քանդակագործը անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ, արձանը կերտելիս ցանկացել է շեշտել Գեւորգ Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. “Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գեւորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արեւածաղկի սերմ էր կեղեւազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել”:
    Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը, նշեց` քանդակը գերազանցել է իր ակնկալիքները. “Լրիվ վստահում էի քանդակագործին. իմ մանկության ընկերներից է` գրագետ մարդ, ով անձնական շփումներ է ունեցել հորս հետ եւ նրա բանաստեղծությունները իսկապես կարդացել է: Ես ավելի վատն էի պատկերացնում, ճիշտն ասած”,- ասաց նա ու հավելեց. “Հուսով եմ` ժողովուրդն էլ կհավանի: Երեխաներն արդեն կատվի հետ են խաղում: Հայրս բարի էր, անկաշառ, ուղղախոս եւ մեծ երեւակայության տեր: Այդ բոլոր հատկությունները, ինձ թվում է, արտացոլված են, լեզուս չի պտտվում ասել, անկենդան բրոնզի մեջ, որովհետեւ տվյալ դեպքում կենդանի բրոնզ է”:
    Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին, երջանիկ է, որ ամուսինն արդեն արձանի տեսքով կրկին Սիրահարների այգում է. “Այս այգին Էմինի համար նորություն չէ. կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, այստեղ սիրում էր հանգստանալ, հանդիպում էր ընկերներին: Մենք այստեղ մեծացրինք մեր որդուն` Արտաշեսին, մեր թոռներին: Մոտակա շենքերի մարդիկ հավաքվում էին, նստարանները դնում իրար կողք ու զրուցում եղած, չեղածի մասին: Էմինը պատասխանում էր կյանքի, գրականության վերաբերյալ նրանց հարցերին: Այս արձանը, ինձ թվում է, կներձուլվի այգու մթնոլորտին, ինչպես ինքը` Էմինը, կազմում էր այգին սիրող մարդկանց մասը”:
    Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վարդան Պետրոսյանը, Վահրամ Սահակյանը,
    Ֆորշը, մշակութային եւ հասարակական շատ այլ գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը: “Հիշողությունը բարոյական կատեգորիա է: Եվ եթե մենք այսօր հիշում ենք մեր մեծերին, տվյալ դեպքում` Գեւորգ Էմինին, նշանակում է` երբեմն ապրում ենք բարոյական չափանիշներով: Գեւորգ Էմինը արտակարգ բանաստեղծ էր: Թող այս կիսանդրին օգնի մեզ, որ մշտապես հիշենք հայ ականավոր բանաստեղծին”,- ասաց գրող, հրապարակախոսը:

    Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը պոետի ստեղծագործություններից մեկը ասմունքեց: Հենց Գեւորգ Էմինի կատարմամբ “Մենք” շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հնչեցին: Ելույթ ունեցան նաեւ բանաստեղծի անվան դպրոցի սաները:
    Ֆորշը այն մարդկանցից է, ով պատիվ է ունեցել ծանոթ լինել ու շփվել Գեւորգ Էմինի հետ. “Հրաշալի մարդ էր, ամեն մի խոսքը լսելը` հաճույք: Քանդակն էլ շատ հավանեցի. Երեւանին համահունչ է, քաղաքի հարմոնիայի մեջ”:

    Ծնունդով Աշտարակից Գեւորգ Էմինը մահացել է 1998-ին Երեւանում: Երկու անգամ արժանացել է գրականության ասպարեզում ԽՍՀՄ պետական մրցանակի: Ամբողջ կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, պատգամավոր չի եղել: Ստեղծագործությունները թարգմանվել եւ հրատարակվել են երեք տասնյակ լեզուներով: Անվանի բանաստեղծը դրվատանքի խոսքերի է արժանացել Լուի Արագոնի, Բորիս Պաստեռնակի, Ջոն Ապդայկի կողմից: Որպես բանաստեղծ ձեւավորվել է երեք գործոնների ազդեցությամբ` Պոլիտեխնիկում ստացած ինժեներական կրթություն, աշխատանք Մատենադարանում եւ անմիջական շփում Եղիշե Չարենցի հետ:
    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

  • #2
    “Գևորգ Էմին, Իմ մասին”:

    Պոետի իրական կենսագրությունը նրա ներքնաշխարհի կենսագրությունն է, հոգևոր կյանքի պատմությունը` անբաժանելի իր և իր ժողովրդի կյանքից: Վերոհիշյալից բացի նշվում են նաև նրա կենսագրության սակավ հետաքրքիր փաստերը, որտեղ նա չի տարբերվում մյուսներից` ծնունդը, ուսումը, աշխատանքը, սերը, ուրախություններն ու վշտերը, հոգևորումներն ու հիասթափությունները…

    Ես ծնվել եմ 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Աշտարակը` մի մեծ գյուղ Հայաստանի սրտում, լի է խաղողի վազերով, հին տաճարներով և հուշարձաններով: Նա գոյություն ուներ թերևս Ուրարտու թագավորության ժամանակ, և իր անունը ստացել է Ուրարտուի Իշտար Աստծո անունից: Աշտարակցիները` ի ծնե այգեգործներ և խաղող աճեցնողներ, կարող են և բռնել, և վայելել չքնաղ գինի: Դա է նրանց բարձր տրամադրության, սրամտության, և իհարկե սիրահարվելու կնոջ, գինու, երգի կամ նույնիսկ բառի, պատճառը: Տարիների ընթացքում նրանք այնքան գինի են խմել, որ այն յուրաքանչյուր աշտարակցու` նաև իմ, արյան մեծ մասն է: Հետևաբար աշտարակցիները ծննդյան օրվանից հարբած, հոգևորված և սիրահարված են: Եվ նրանք բոլորը ներքուստ պոետ են: Ոչ պատահական է Աշտարակը դարերով հանդիսացել մշակույթի օրորոցը, տվել և շարունակել տալ բազմաթիվ տաղանդավոր մարդկանց` գրողներ, պոետներ, լեզվաբաններ, գիտնականներ, և նույնիսկ եկեղեցականներ: Այսպիսով, յուրաքանչյուր աշտարակցի իր հետ ունի իր փայփայած պոեզիայի գրքույկը (հիմնականում Հայաստանի հանգավորված 6.000 տողանոց պատմությունը): Այն ամենից, ինչ ես այն սակավ տարիների ընթացքում սովորել եմ Աշտարակի դպրոցում, մի բանում լիովին վստահ եմ` ամենալավ բաները իմ մեջ, որոնք արտացոլվել են իմ գրքերում, իմ մանկության մի մասն են, ինչպես խաղալը Աշտարակի փոշոտ փողոցներում, նրա այգիներում, Քասախ գետի ափին, Կարմրավոր և Մարինե եկեղեցիների, Արագած և Ծաղկեվանք սարերի մոտ, ծերերի միամիտ, բայց պարունակալի հեքիաթները և երգերը հարսների և բարի կանանց մասին:

    1927 թվին մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին ես ավարտեցի միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ: Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին: Եվ ես պարտական եմ նաև Մատենադարանին` հին հայկական ձեռագրերի պահուստին, որտեղ ես աշխատել եմ ուսանող ժամանակ, ստանալով բացառիկ հնարավորություն կարդալ մեր սուրբ գրքերը, կլանելով իմ ազգի տարիքի համն ու հոտը ` հին գրականությունը, մտածված իր իմաստից և պարունակությունից բարձր: Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ: Հետագայում ես գնացի Հայաստանի մեկ այլ տեղանք, որպեսզի կառուցեմ հիդրոէլեկրոկայան բանակի համար, սիրահարվեցի, գրեցի և տպագրեցի արձակ և չափածո ստեղծագործություններս, ապրեցի և սովորեցի Մոսկվայում, հաճախակի այցելեցի Հայաստանը, ճանապարհորդեցի ամբողջ Սովետական Միությունը և սահմաններից դուրս (Կորեա, Ֆրանսիա,Ամերիկա), վկայելով, թե ինչ նման են մարդկային ուրախություններն ու վշտերը ամենուր, և թե ինչ կարևոր է պոեզիան մեր կյանքում:

    Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար:
    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

    Comment


    • #3
      Խոսի՛ր, Հայաստան

      Խոսի՜ր, Հայաստան.
      Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել
      Եվ տարիների խնդություն միայն,
      Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ
      Աշխարհներին ու ազգերին համայն...

      Տե՛ս, աղավնի՜ն է
      Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
      Որին դարերով երազե՜լ ես դու...
      Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛
      Եվ քո՛ անունից՝
      Բանաստեղծ որդո՜ւդ...

      Լսո՞ւմ ես,
      Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
      Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
      Որ ցանել են մեր նախնիները հայ՝
      Դեռ Ուրարտույում,
      Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:

      Սակայն նո՛ւյն օրը,
      Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
      Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝
      Ի ցույց այն բանի՛,
      Որ ծնված օրից հայ սերմնացանը,
      Սերմը՝ մի ձեռքին,
      Մյուսով զե՛նք է բռնել,
      Որ ցանած արտը պաշտպանի...

      Ոչ ոք չի՜ ասի՝
      Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
      Ոչ ոք չի՜ ասի՝
      Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
      Մի բուռ ցորե՜ն են
      Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
      Եվ մի բուռ հա՜յ է
      Հասել Հարության այս առավոտին...

      Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
      Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ.
      Եվ այս,
      Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն
      Ու սե՜րմը վկա, -
      Իր կորցրածը նա ե՜տ կստանա...

      Գ. ԷՄԻՆ

      Comment


      • #4
        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

        Comment


        • #5
          https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

          Comment


          • #6
            Շնորհակալություն. հետաքրքիր թեմա ներկայացնելու համար:

            Անչափ հետաքրքիր էր, շնորհակալ եմ:
            Վերջին խմբագրողը՝ manush; 22-01-19, 13:13. Պատճառը՝: Գրառումների միացում

            Comment


            • #7
              Հայ գրող Գևորգ Էմինը ծնվել է Աշտարակ գյուղում` ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940թ. ավարտել է Երևանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում։
              1949-1950թթ.-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56թթ.-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1951-54թթ.-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ.-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։

              «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին։

              Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։

              Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար» (Գևորգ Էմին, «Երգեր Հայաստանի» գրքից):

              Comment


              • #8
                Գ.ԷՄԻՆ
                "Զարմանալի հայ"
                Զարմանալի հա՜յ...
                Զարմանալի՛ հայ։
                Պապդ թուրքահայ,
                Հայրդ ռուսահայ,
                Դու ֆրանսահայ,
                ...Զարմանալի հա՜յ...

                Սասունում ծնված,
                Բեյրութում ապրած,
                Էջմիածնում մեռած...
                Զարմանալի՜ հայ։

                Տղադ Սևանում,
                Թոռդ Միլանում,
                Ծոռդ Թեհրանում։
                Քո սերմը վաղու՜ց քեզ չի հասկանում...

                Առանց պապ ու տատ,
                Հայրենական հող,
                Մայրենի լեզու՛,
                Առանց հայր ու մայր։

                Զարմանալի հա՜յ...
                Որ որպես հյուր է իր տունը գալիս,
                Որպես տուրիստ իր տան մեջ ման գալիս,
                Եւ ետ գնում տու՛ն,
                Որ Նիս է կոչվում,
                Հալեպ կամ Շանհա՜յ։
                Զարմանալի՜ հայ,
                Զարմանալի հա՜յ...

                Comment


                • #9
                  Գևորգ Էմին
                  Ժամանակաշրջան: 20րդ դար
                  Լեզու: Արևելահայ
                  Ոճ: Բանաստեղծություն
                  (Սեպտեմբեր 30, 1919 – Հունիս 11, 1998), հայ գրող, բանաստեղծ։

                  Գևորգ Էմինը ծնվել է 1919թ. Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: 1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական բաժինը: 1942-1944թթ-ին ծառայել է սովետական բանակում: 1949-1950թթ-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56թթ-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում: 1951-54թթ-ին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ-ին` «Լիտերատուրնայա գազետա» ամսագրի խմբագիրը:

                  Գևորգ Էմինի առաջին ժողովածուն՝ ( «Նախաշավիղ». 1940) բանաստեղծությունները կյանքի ու սիրո վերաբերյալ քնարական խոհեր են, բանաստեղծական ինքնության որոնումներ: «Խաղաղության ծխանորճը» (1942) ժողովածուում դրսևորվել է նրա պոեզիայի քաղաքացիական շունչը: էմինի ստեղծագործական հասունացման վկայությունը եղավ «Նորք» (1946) ժողովածուն, որին հետևում են մյուս գրքերի հրատարակությունները:

                  Էմինի սցենարներով ստեղծվել են փաստավավերագրական կինոնկարներ: Նա հանդես է գալիս նաև էսսեներով ու հոդվածներով, որոնցից լավագույնը «Յոթ երգ Հայաստանի մասին» գիրքն է:

                  Գևորգ Էմինը վախճանվել է 1998 թվականին:

                  Comment


                  • #10

                    Comment


                    • #11
                      «Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական» բանաստեղծության առաջին տողը գերեզմանի եզրին։

                      Comment


                      • #12
                        Գևորգ Էմին
                        Հայ գրող Գևորգ Էմինը ծնվել է Աշտարակ գյուղում` ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940թ. ավարտել է Երևանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում։
                        1949-1950թթ.-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56թթ.-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1951-54թթ.-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ.-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։

                        «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին։

                        Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։

                        Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար» (Գևորգ Էմին, «Երգեր Հայաստանի» գրքից):
                        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                        Comment


                        • #13
                          ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի բանաստեղծությունների առաջին ժողովրդական՝ «Նախաշավիղը» (1940), կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են:

                          «Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուն նրա պոեզիային բերեց քաղաքացիական հատուկ շունչ և ուղղվածություն:

                          «Նորքը» (1946, ժողովածու) վկայեց բանաստեղծի ստեղծագործական որոնումների հասունացումը:

                          Հաջորդ ժողովածուներում ավելի որոշակի դարձան ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի պոեզիայի ոճն ու թեմատիկ նախասիրությունները («Նոր ճանապարհ», 1949, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1951, «Որոնումներ», 1955, «Մինչև այսօր», 1959, «Երկու ճամփա», 1962, «Այս տարիքում », 1968, «Քսաներորդ դար», 1970, «Դար, հող, սեր», 1974, ռուս., ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1976, «ճամփաբաժան», 1979, «Ախ, այս Մասիսը», 1980 և այլն):

                          ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆն գրել է նաև էսսեներ («Յոթ երգ Հայաստանի մասին», 1974, 2-րդ լրց. հրտ.՝ 1981, վավերագրական կինոնկար՝1967, սցենարը՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆի, Անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյաև փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Պրոմեթևս-69»), հոդվածներ, արձակ ստեղծագործություններ [«Մաշտոցից մինչև մեր օրերը», 1984 (մտորումներ հայ գրականության մասին), «Հավերժի ճամփորդը», 1985 (բանաստեղծություններ և արձակ էջեր)]:

                          Երևանի փորձարարական թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման:

                          ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆը թարգմանել է Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու, Ա. Եսենինի, Բ. Պաստեռնակի, Մ. Ցվետաևայի, Մ. Ռիլսկու, Ն. Հիքմեթի, է. Ռեմարկի ստեղծագործություններից («Գիրք թարգմանությանց», 1984, ժող.):

                          ՀԳՄ Ե. Չարենցի անվ. մրց. (1979):

                          Երկեր.
                          Երկ. ժող., հ. 1-2, Ե., 1975-77:
                          Երկ., հ. 1-3, Ե„ 1985-86:
                          Հավերժի ճամփորդը (էսսե, հայ., ռուս., անգլ., գերմ., ֆրաևս.), Ե., 1987:
                          Ելք Եգիպտոսից, Ե., 1990:

                          Գրակ.
                          Հովակիմյան Վ. Կ., Գևորգ Էմին, Ե., 1986:
                          Գևորգ էմին: Կենսամատենագիտություն, Ե., 1982:
                          https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                          Comment


                          • #14
                            Մասիՙս, հպարտ ես դու,
                            Մինչ ես
                            Քո վշտերից կռանում եմ.

                            Ջահեՙլ, զվարթ ես դու
                            Մինչ ես
                            Քո հոգսերից ծերանում եմ.

                            Դրանից չե՞ս դու վեհ ու վես,
                            Իսկ ես տանջվում,
                            Սրտնեղում եմ,
                            Որ... մի օրվա անցոՙրդ եմ ես,
                            Իսկ դու հավետ քո տեղում ես...

                            Ես քարանում եմ քո վշտից,
                            Դու՝ խաղ անում աստղերի հետ:

                            Երանի եՙս լեռ լինեի,
                            Իսկ դուՙ Մասիս,- հայոց պոետ:


                            Գ. ԷՄԻՆ

                            Comment


                            • #15
                              Կարմրավոր Գերեզմանը.jpg
                              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X