Քրիստինե Հայ-ի խոսքերից
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ
Collapse
X
-
Աբու-Լալա Մահարի` աշխարհից դժգոհ ու միայնակ մարդը
Եվ քարավանը Աբու–Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:
Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:
Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:
Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:
Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու–Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:
- Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
1908թ. ցարական իշխանությունները բանտարկում են Իսահակյանին և 6 ամիս պահում Թիֆլիսի Մետեխի բանտում: Բանտից ազատվելուց հետո էլ նրա նկատմամբ հալածանքները շարունակվում են:
Աբու Լալա Մահարի - ընթերցում է Վլադիմիր Աբաջյանը
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալություն հարգելի՛ Նարինե Մարկոսյան․ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար։Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումըԱբու-Լալա Մահարի` աշխարհից դժգոհ ու միայնակ մարդը
Եվ քարավանը Աբու–Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:
Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:
Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:
Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:
Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու–Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:
- Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
http://blognews.am/arm/news/44590/ab...nak-mardy.html
- Մեջբերում
Comment
-
-
Խոսում և կարդում է գրականության հսկա Ավետիք Սահակի Իսահակյանը:
Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 11:54.
- Մեջբերում
Comment
-
-
<< Աբու- Լալա Մահարին >> ունի ներքին սյուժե և գործողություն: Պոեմի ութ սուրահներում յուրահատուկ ձևով սյուժեն զարգանում է՝ հենվելով զգացումների ներքին շարժման վրա:
Պոեմն ամբողջությամբ յուրահատուկ վեճ է աշխարհի հետ: Յուրաքանչյուր սուրահում այդ վեճն ընդունում է ուրույն երանգներ, զգացումների ու խոհերի հոսանքին խառնվում են նոր վտակներ:
Յոթերորդ և ութերորդ սուրահներն արդեն ողողվում են պայծառ տրամադրություններով: Անապատի, պայծառ արևի և ազատության ներբողն ավարտում է հերոսի վեճն աշխարհի դեմ՝ դրսևորելով նրա հոգեկան ներդաշնակությունը անխարդախ, անսահման ազատ բնության հետ...
Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի՝ լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:
Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը...
- Մեջբերում
Comment
-
-
Արդյոք չե՞ք տեսնում նմանության որոշակի եզրեր երիտասարդ ալ- Մահարիի և երիտասարդ Իսահակյանի կյանքի փաստերի և մտածողության միջև: Իսկ սա արդեն էական հանգամանք է Իսահակյանի պոեմի հերոսի ընտրության տեսակետից: Աբու Մահարրին թողել է հազարավոր բանաստեղծական տողեր և հարյուրավոր կրոնական ու խոհափիլիսոփայական աշխատություններ: Ընդ որում, ալ-Մահարրին հին արաբական գրականության մեջ նոր բարձունքի է հասց րել աֆորիզմի ժանրը: Նրա հայտնի «Խամզայի գրքում» ներկայացված են մեծաքա նակ աֆորիզմներ, որոնք լայն տարածում են գտել արաբական աշխարհում: Հայտնի է, որ Բաղդադի նշանավոր խալիֆան` Աբուլ Կասիմ ալ Մահրիբին, որը եղել է ալ-Մահարրու ժամանակակիցը, հովանավորել է նրան և եղել նրա տաղանդի մեծ երկրպագուն: Հին մատյանները վկայում են, երբ ալ-Մահարին կարդացել է նրան իր բանաստեղծությունները խալիֆաթում տեղի ունեցած ավերումների մասին, չքավոր ու աղքատ խավի տառապանքների մասին, ալ-Մահրիբին արտասվել է. բանաստեղծը չի վախեցել ճիշտը գրել: Հատկանշական է, որ Իսահակյանն ունի մի արձակ լեգենդ՝ «Անհաղթ խալիֆան»` գրված հենց 1909 թ., ուր նա պատկերում է պոեզիայի և երգի սիրահար մի երիտասարդ խալիֆայի՝ որի կերպարը, հիրավի, միակ դրականն է Իսահակյանի մոտ հանդիպած արևելյան տիրակալների այս բնույթի կերպարների շարքում: Հավանական է, որ Իսահակյանին այս լեգենդը ստեղծելու հիմք են ծառայել արևելյան հին աղբյուրները, որոնք նա ուսումնասիրել է պոեմը գրելու շրջանում:Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը<<Աբու-Լալա Մահարին>>՝բանաստեղծի հոգում կապիտալիստական աշխարհի դեմ կուտակված անզուսպ ցասման ու բողոքի ,
<<անհուն վրեժի և ատելության>>ուժգին ժայթքումն է ,բուրժուական հասարակարգի անողոք քողազերծումն ու անվերապահ
ժխտումը :Աշխարհի ,իրականության բացասոման մոլեգնությունը բխում է Իսահակյանի նույնքան զորեղ ,նույքան բուռն
կենսասիրությունից .նա լցված էր կյանքի հրապույրները վայելելու անհագուրդ տենչանքով ,ժխտում էր ոչ թե կյանքը ,այլ այն
հոռի կարգերը ,որոնք թունավորում էին կյանքը ,մարդկային վսեմագույն երազանքներն ու տենչերը :Ահա թե ինչու կապիտալիստական
աշխարհը նզովող բանաստեղծը անհուն կարոտով է օրհներգում կյանքը:
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալություն հարգելի՛ Ռուզաննա․ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար։Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումըԱրդյոք չե՞ք տեսնում նմանության որոշակի եզրեր երիտասարդ ալ- Մահարիի և երիտասարդ Իսահակյանի կյանքի փաստերի և մտածողության միջև: Իսկ սա արդեն էական հանգամանք է Իսահակյանի պոեմի հերոսի ընտրության տեսակետից: Աբու Մահարրին թողել է հազարավոր բանաստեղծական տողեր և հարյուրավոր կրոնական ու խոհափիլիսոփայական աշխատություններ: Ընդ որում, ալ-Մահարրին հին արաբական գրականության մեջ նոր բարձունքի է հասց րել աֆորիզմի ժանրը: Նրա հայտնի «Խամզայի գրքում» ներկայացված են մեծաքա նակ աֆորիզմներ, որոնք լայն տարածում են գտել արաբական աշխարհում: Հայտնի է, որ Բաղդադի նշանավոր խալիֆան` Աբուլ Կասիմ ալ Մահրիբին, որը եղել է ալ-Մահարրու ժամանակակիցը, հովանավորել է նրան և եղել նրա տաղանդի մեծ երկրպագուն: Հին մատյանները վկայում են, երբ ալ-Մահարին կարդացել է նրան իր բանաստեղծությունները խալիֆաթում տեղի ունեցած ավերումների մասին, չքավոր ու աղքատ խավի տառապանքների մասին, ալ-Մահրիբին արտասվել է. բանաստեղծը չի վախեցել ճիշտը գրել: Հատկանշական է, որ Իսահակյանն ունի մի արձակ լեգենդ՝ «Անհաղթ խալիֆան»` գրված հենց 1909 թ., ուր նա պատկերում է պոեզիայի և երգի սիրահար մի երիտասարդ խալիֆայի՝ որի կերպարը, հիրավի, միակ դրականն է Իսահակյանի մոտ հանդիպած արևելյան տիրակալների այս բնույթի կերպարների շարքում: Հավանական է, որ Իսահակյանին այս լեգենդը ստեղծելու հիմք են ծառայել արևելյան հին աղբյուրները, որոնք նա ուսումնասիրել է պոեմը գրելու շրջանում:
- Մեջբերում
Comment
-
-
Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:
«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»:
Ալեքսանդր Բլոկ
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի’ս ,շնորհակալ եմ հրաշալի տեսաֆիլմի համար:Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
- Մեջբերում
Comment
-
-
Իսահակյանը իր հայրենի գյուղում`Ղազարապատում, առանձնության մեջ գրում է «Աբու-Լալա Մահարի» պոեմը` նրանում մարմնավորելով հատկապես հեղափոխության վայրէջքի շրջանում իր ունեցած ապրումները, հուզումները, խոհերը:
Փախչելով բուրժուական հասարակարգից`Աբու-Լալա Մահարին ընթանում է ոչ թե իրական, լավագույն կյանքի ստեղծման ուղիով, այլ սլանում է երազական մի աշխարհ`դեպի անմահ արևը, որ նրա պատկերացրած ազատության, լուսապայծառ ապագայի խորհրդանշանն է: Նրա համար արևը ամենազոր է, մայրն է բնության:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի’ս ,շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար:Ռուզան Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումըԻսահակյանը իր հայրենի գյուղում`Ղազարապատում, առանձնության մեջ գրում է <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը`նրանում մարմնավորելով հատկապես հեղափոխության վայրէջքի շրջանում իր ունեցած ապրումները, հուզումները, խոհերը:
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար:Ռուզան Գրիգորյան-ի խոսքերիցՓախչելով բուրժուական հասարակարգից`Աբու-Լալա Մահարին ընթանում է ոչ թե իրական, լավագույն կյանքի ստեղծման ուղիով, այլ սլանում է երազական մի աշխարհ`դեպի անմահ արևը, որ նրա պատկերացրած ազատության, լուսապայծառ ապագայի խորհրդանշանն է:Նրա համար արևը ամենազոր է, մայրն է բնության:
- Մեջբերում
Comment
-
-
Հերոսի մասին փաստն այն է, որ Աբու-Լալա Մահարին իրոք եղել է արաբ բանաստեղծ, ապրել է 10-րդ դարում, և որ նրա դամբանաքարի վրա գրված է եղել. «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց , սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»:
Ավ.Իսահակյանը, չկարողանալով գտնել կապիտալիստական ստրկությունից մարդկության ազատագրման իսկական ուղին, ապրում է անկումային տրամադրություններ, որոնք ավելի ուժեղանում են հեղափոխության վայրէջքի շրջանում և իրենց ցայտուն արտահայտությունը գտնում «Աբու-Լալա Մահարի» պոեմում: Բանաստեղծը դիմում է փախուստի:Սակայն նա փախչում է բուրժուական դաժան , վայրագ, հակամարդկային իրավակարգից: մինչդեռ նա անհունորեն սիրում է կյանքը, զարմանահրաշ աշխարհը: Եվ իրոք, երբ Աբու-Լալայի քարավանը, աղբյուրի նման մեղմ կարկաչելով, հանգիստ, միաչափ քայլում է առաջ հեզ լուսնյակի շողերի միջով, և երբ քուն են մտնում բազմերանգ ծաղիկները, միմյանց գուրգուրում են ծիածանաթև հավքերը, մեխակի բույրով հեքիաթներ է շշնջում հովը, անուշ քնի մեջ օրորվում են արմավն ու նոճին, ահա բնության անդորրության այդ պահին Աբու-Լալա Մահարին խոսում է ինքն իրեն.
Հովի զրույցին ունկն դնելով`Աբու Մահարին խոսում է անձայն.
Աշխարհն էլ ասես,մի հեքիաթ լինի`անսկիզբ,անվերջ,հրաշք դյութական,
Եվ ով է հյուսել հեքիաթն այս վսեմ,հյուսել աստղերով,բյուր հրաշքներով,
Եվ ով է պատմում բյուր-բյուր ձևերով`անդուլ ու անխոնջ`այսպես թովչանքով:Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 12:04.
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար:Ռուզան Գրիգորյան-ի խոսքերիցԱվ.Իսահակյանը, չկարողանալով գտնել կապիտալիստական ստրկությունից մարդկության ազատագրման իսկական ուղին, ապրում է անկումային տրամադրություններ, որոնք ավելի ուժեղանում են հեղափոխության վայրէջքի շրջանում և իրենց ցայտուն արտահայտությունը գտնում <<Աբու-Լալա Մահարի>> պոեմում: Բանաստեղծը դիմում է փախուստի:Սակայն նա փախչում է բուրժուական դաժան , վայրագ, հակամարդկային իրավակարգից: մինչդեռ նա անհունորեն սիրում է կյանքը, զարմանահրաշ աշխարհը: Եվ իրոք, երբ Աբու-Լալայի քարավանը, աղբյուրի նման մեղմ կարկաչելով, հանգիստ, միաչափ քայլում է առաջ հեզ լուսնյակի շողերի միջով, և երբ քուն են մտնում բազմերանգ ծաղիկները, միմյանց գուրգուրում են ծիածանաթև հավքերը, մեխակի բույրով հեքիաթներ է շշնջում հովը, անուշ քնի մեջ օրորվում են արմավն ու նոճին, ահա բնության անդորրության այդ պահին Աբու-Լալա Մահարին խոսում է ինքն իրեն.
Հովի զրույցին ունկն դնելով`Աբու Մահարին խոսում է անձայն.
Աշխարհն էլ ասես,մի հեքիաթ լինի`անսկիզբ,անվերջ,հրաշք դյութական,
Եվ ով է հյուսել հեքիաթն այս վսեմ,հյուսել աստղերով,բյուր հրաշքներով,
Եվ ով է պատմում բյուր-բյուր ձևերով`անդուլ ու անխոնջ`այսպես թովչանքով:
- Մեջբերում
Comment
-
Comment