ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ա. Մ. Հարությունյան
    Մոդերատոր
    • May 2018
    • 56

    ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ

    Սիրով Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Ավետիք Իսահակյանի << Աբու - Լալա Մահարի >> պոեմի հետքերով իմ հեղինակային հոդվածը: Կարծում եմ կարձագանքեք ստեղծած նյութիս և միասին ավելի կկատարելագործենք թեման ու առավել արդյունավետ քննարկում կլինի...

    - Ամեն բան անցնում է իմ սրտի միջով. Ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ, անարձագանք, անանդրադարձ,- այսպես է իր սիրտը բացում մեր առաջ հայ բազմադարյան գրականության շողշողուն աստղերից մեկը՝ Ավետիք Իսահակյանը, որին երախտապարտ մայր ժողովուրդը << Վարպետ >> հորջորջեց:
    Հայ մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործության համամարդկային նշանակությունը ճշմարիտ ժողովրդայնության մեջ է: Իսահակյանի զգացմունքների ու խոհերի աշխարհը լայն է, անափ: Անզուսպ պոռթկումով, բնական մի աներևույթ մղումով նա ազգային կյանքի յուրահատկությունների ու հարազատ սովորույթների միջոցով բարձրանում է մինչև համամարդկային մեծ իդեալները: Նրա արվեստը շաղախված է ժամանակի ոգու ըմբռնմամբ և գեղարվեստական ձևերի կատարելությամբ: Բուրժուական հասարակարգում Ավ. Իսահակյանի իդեալը որքան անհասանելի է դառնում, այնքան բոցավառվում է բանաստեղծի ստեղծագործող միտքը, փոթորկվում է նրա հոգին, շիկանում ու բյուրեղանում են նրա զգացմունքները: Այդ տառապանքից ու ապրումներից ծնվում են նոր գոհարներ, խորհող հոգու դռները մեկ-մեկ բացվում են, երևում են այնտեղ թաքնվաց գանձերը, մարդկային ներաշխարհի անսահման հրաշալիքները...
    Վերջին խմբագրողը՝ Ա. Մ. Հարությունյան; 05-09-18, 23:43.
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    #2
    Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: /Խ. ԷԼ ԱՍԱԴԻ/

    Comment

    • Ruzanna3
      Մոդերատոր
      • Mar 2017
      • 450

      #3
      Հարգելի Նաիրա Մարգարյան. Իսահակյանը բուրժուական հասարակարգն ավելի համարձակորեն քննադատում ու ժխտում է «Աբու-Լալա- Մահարի» պոեմում, որը գրում ու հրապարակում է 1909 թվականին, ռուսական առաջին հեղափոխությոան տապալումից հետո, երբ հետադիմական ուժերը, ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, հետապնդում, հալածում, բանտարկում ու աքսորում էին ողջախոհ, լուսամիտ ու առաջադեմ մարդկանց, և երբ առհասարակ անմարդկային վայրագ արարքները հասնում են ծայրագույն աստիճանի: Այդ ժամանակ Ավ. Իսահակյանը ևս ապրում է շատ ծանր օրեր և հենց դրանց թողած տպավորությունների տակ էլ գրում է իր նշանավոր պոեմը:

      Հ. Ղանալանյանը «Ավ. Իսահակյան» իր աշխատության մեջ «Աբու- Լալա Մահարի» պոեմի մտահղացման պատմությունը տալիս է հենց իր՝ բանաստեղծի խոսքով: 1909 թվականին գրողը ևս ձերբակալվում է: Վեց ամիս նստելուց հետո գրավականով ազատվում է Թիֆլիսի Մետեխի բանտից և վերադառնում Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական): Մի քանի օր հետո Ավ.Իսահակյանը կանչվում է Երևան հարցաքննության ու դարձյալ մեղադրվում է հակացարական գործունեության մեջ :
      Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 11:26. Պատճառը՝: Գրառումների միացում

      Comment

      • Ruzanna3
        Մոդերատոր
        • Mar 2017
        • 450

        #4
        Վարպետը Ալեքսանդրապոլ վերադառնալիս տեղավորվում է ծանոթ մի մեքենավարի շոգեկառքի մեջ:
        Բանաստեղծը պատմում է.«Երբ գնացքը դուրս եկավ կայարանից, անցա լոկոմոտիվի վանդակավոր պլատֆորմը և ուղեցի դիտել շրջակա լեռները, հեռագրասյունները, երկաթգիծը ,որոնք գնացքի ընթացքի հետ փախչում էին աչքիս առաջին: Եվ քանի գնացքն արագացնում էր իր ընթացքը ,այնքան ավելի կրկնապատկվում էին նաև իմ մեջ փախուստի տրամադրությունները:Մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե գնացքը առանց կանգառի այդպես անընդհատ գնար, դուրս գար երկաթգծից, ցարական տիրակալության սահմաններից և գնար, գնար հեռու, հեռու...

        Ահա իսկական պատճառը պոեմը գրելու՝
        «Մտածում էի, երբ հասանք Սարդարապատ: Լուսնյակ գիշեր էր ,հեռվից նշմարեցի Կողբի կողմից եկող ուղտերի մի ձիգ քարավան, իսկական գնացքով փախչելու մտածումներս զուգորդվեցին քարավանի հետ և փոխանցվեցին քարավանով փախչելու ցանկության»:
        Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 11:29. Պատճառը՝: Գրառումների միացում

        Comment

        • Գյուլնարա
          Մոդերատոր
          • Sep 2017
          • 361

          #5
          Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին
          Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
          Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.

          Comment

          • Ա. Մ. Հարությունյան
            Մոդերատոր
            • May 2018
            • 56

            #6
            Ավետիք Իսահակյանը աշխարհի կողմից ճանաչված բանաստեղծ է: 1916թ. ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը, կարդալով և թարգմանելով Իսահակյանի բանաստեղծությունները՝ գրել է. << Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա >>:
            Մեծ բանաստեղծը գրել է խորունկ, անկեղծ ու բազմերանգ երգեր, ստեղծել է քնարական, փիլիսոփայական պոեմներ ու գունագեղ արձակ: Այդ գեղեցիկ երկերը ստեղծման օրից խոր հարազատությամբ և արտասովոր ջերմությամբ են ընդունվել ժողովրդի կողմից: Դա միանգամայն բնական և հասկանալի երևույթ է. բանաստեղծը հազար թելերով կապված էր հայրենի կյանքի հետ, և նրա երգերն օժտված էին ժողովրդայնության բարձր հատկանիշներով:

            Comment

            • Ruzanna3
              Մոդերատոր
              • Mar 2017
              • 450

              #7
              «Աբու-Լալա Մահարին»՝ բանաստեղծի հոգում կապիտալիստական աշխարհի դեմ կուտակված անզուսպ ցասման ու բողոքի, «անհուն վրեժի և ատելության» ուժգին ժայթքումն է ,բուրժուական հասարակարգի անողոք քողազերծումն ու անվերապահ ժխտումը: Աշխարհի, իրականության բացասոման մոլեգնությունը բխում է Իսահակյանի նույնքան զորեղ, նույքան բուռն կենսասիրությունից. նա լցված էր կյանքի հրապույրները վայելելու անհագուրդ տենչանքով, ժխտում էր ոչ թե կյանքը, այլ այն հոռի կարգերը ,որոնք թունավորում էին կյանքը ,մարդկային վսեմագույն երազանքներն ու տենչերը: Ահա թե ինչու կապիտալիստական աշխարհը նզովող բանաստեղծը անհուն կարոտով է օրհներգում կյանքը:

              Աշխարհն էլ , ասես , մի հեքիաթ լինի ՝ անսկիզբ,անվերջ ,
              հրաշք դյութական,
              Եվ ո՞վ հյուսել հեքիաթն այս վսեմ , հյուսել աստղերով ,
              բյեուր հրաշքներով :
              Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով՝ անդուլ ու անխոնջ՝
              այսպես թովչանքով:
              ...Կույր ու գուլ մարդիկ , առանց երազի , առանց լսելու
              հեքիաթն այս վսեմ ,
              Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն ՝
              ահավոր ջեհնեմ:
              Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 11:31. Պատճառը՝: Գրառումների միացում

              Comment

              • Ա. Մ. Հարությունյան
                Մոդերատոր
                • May 2018
                • 56

                #8
                Ruzanna3-ի խոսքերից
                Աշխարհն էլ ,ասես ,մի հեքիաթ լինի ՝անսկիզբ,անվերջ ,
                հրաշք դյութական,
                Եվ ո՞վ հյուսել հեքիաթն այս վսեմ ,հյուսել աստղերով ,
                բյեուր հրաշքներով :
                Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով՝անդուլ ու անխոնջ՝
                այսպես թովչանքով:
                ...Կույր ու գուլ մարդիկ ,առանց երազի ,առանց լսելու
                հեքիաթն այս վսեմ ,
                Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն ՝
                ահավոր ջեհնեմ:
                Շնորհակալություն հարգելի՛ Ռուզաննա․ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար։

                Comment

                • Ա. Մ. Հարությունյան
                  Մոդերատոր
                  • May 2018
                  • 56

                  #9
                  Նոր շրջանում քնարական պոեմի տեսակի մեջ իրենց ուժերը փորձել են Ղ. Ալիշանը և Ռ. Պատկանյանը, Ս. Շահազիզը, Հովհաննես Հովհաննիսյանը և Հովհաննես Թումանյանը: Բոլոր այդ պոեմների մեջ արվեստի ուժով և հարստությամբ առանձնանում է << Աբու-Լալա Մահարին >>:
                  << Աբու-Լալա Մահարի >> պոեմն ունի մեծ բովանդակություն: Իսահակյանը ներքին գործողության ընթացքում անապատի կոլորիտի և Աբու Մահարու պայմանական կերպարի միջոցով խոսք է բացում իր ապրած ժամանակի, մարդկանց բարքերի, բռնակալ իշխանության օրենքների ու հասարակական անարդար երևույթների մասին:

                  Comment

                  • Քնարիկ Հ.
                    Մոդերատոր
                    • May 2017
                    • 192

                    #10
                    ՙՙԱբու-Լալա Մահարի՚՚ պոեմը իր տեսակով քնարական է, գրվել է մի բռնկումով: Քսաներորդ դարասկզբին Հայաստանի երկու հատվածներն էլ գտնվում էին քաղաքական և սոցիալական ծանր վիճակում: Ամենուրեք վիշտ, բռնություն և անարդարություն էր տիրում: Հետապնդում էին հայ ազատամիտ գործիչներին, բանտարկված էր Թումանյանը, անբարեհույս վիճակում էր նաև ինքը՝ Իսահակյանը:
                    Այս դառն աշխարհից հոգնած բանաստեղծը մտածում է մի հեռու, ազատ տեղի մասին, որտեղ ինքը լինի իր կամքի տեղը և մոռանա այն չարագործությունները, որ կատարվում են մարդկանց աշխարհում: Այդպես նա գրում է ՙՙՕտար, ամայի ճամփեքի վրա՚՚ բանաստեղծությունը, որտեղ նա երազում է անապատի մասին: Երևան-Ալեքսանդրապոլ ճանապարհին բանաստեղծը դիտում էր շրջակայքը և հեռվում ղողանջող քարավանի ընթացքը կրկին նրա մեջ արթնացնում է անապատի և ուղտերի թեման: Այպես ծնվում է ՙՙԱբու-Լալա Մահարի՚՚ պոեմը:
                    Պոեմի հերոսը Բաղդադի հռչակավոր բանաստեղծն է. որն ապրելով փառքի մեջ, լինելով տարբեր երկրներում, դիտելով կյանքը, խորապես ատում է մարդուն և օրենքները:Եվ մի գիշեր նա ուղտերի փոքրիկ քարավանով հեռանում է քաղաքից:
                    Սկզբնական տարբերակում Իսահակյանը գրել է, թե Մահարին երևակայությամբ հեռացավ քաղաքից, բայց Տերյանի խորհրդով հանել է այդ բառը՝ հերոսի փախուստին տալով իրական գործողության ձև:
                    Վերջին խմբագրողը՝ Քնարիկ Հ.; 02-06-18, 16:08.

                    Comment

                    • Քնարիկ Հ.
                      Մոդերատոր
                      • May 2017
                      • 192

                      #11
                      Պոեմը հերոսի յուրահատուկ վեճն է աշխարհի հետ:Մահարին բողոքում է աշխարհում տիրող անօրինություններից, խոսում ընկերների,հեռու-մոտրիկ մարդկանց ստորության և կեղծիքի մասին՝ վայրի ու փշոտ անտառները գերադասելով մարդկանց ընկերակցությունից: Պոեմի հերոսը մերժում է նաև սերը:
                      Մահարին զայրույթով է խոսում ուժեղի ձեռքում սուր դարձած օրենքի մասին: Նա ատում էր օրենքը, որը դաժան սրի պես կախված էր անհատի գլխին և պաշտպանում է միայն ուժեղներին:
                      Ողջ աշխարհում միայն մայրն է, որին բանաստեղծը չի մերժում: Աշխարհից ու մարդկանցից դառնացած բանաստեղծը մերժելով աշխարհը, մարդկային կյանքը ու օրենքները, գնում է դեպի բնությունը, դեպի արևը, որը նույնանում է մայրական գրկի հետ:
                      Պոեմը կազմված է սուրահներից: Տողերը երկար են, ինչը ստեղծում է անապատով ընթացող ուղտերի քարավանի տպավորություն:

                      Comment

                      • Քրիստինե Հայ
                        Մոդերատոր
                        • Apr 2018
                        • 955

                        #12
                        Հայոց պոեզիայի գագաթներից մեկն է Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Նա վաղուց ի վեր մտել է համաշխարհային ասպարեզ և մեր ազգային գրականության գերագույն նվաճումներից մեկն է:
                        Այսօր դժվար է ասել, թե Իսահակյանի մոտ ինչպես ծագեց «Աբու-Լալա Մահարի» պոեմը գրելու գաղափարը: Ոմանք մտահղացման այդ պահը կապում են հետևյալ պատմության հետ. երբ Իսահակյանը գնացքով Թիֆլիսից Գյումրի մեկնելիս է եղել, նստած իր հայրենակից մեքենավարի խցիկում, լուսաբացին, արևի առաջին ճառագայթների ներքո, հորիզոնում տեսել է ուղտերի մի քարավան, որը առևտրային հին ճանապարհով Պարսկաստան աղ տանելիս է եղել:

                        Եվ գնացքին զուգընթաց գնացել է ուղտերի քարավանը, գնացքի անիվներն ասես արձագանքել են քարավանի քայլքին. այսպես է գտնվել բանաստեղծի այդ օրերի խոհերին համաշունչ թե՛ ապագա պոեմի պատկերը, թե՛ քարավանի ղողանջներին համահունչ ապագա ստեղծագործության ռիթմը:

                        Այս պատմությունը հիշատակել է Իսահակյանը, և այն, անշուշտ, նպաստել է հրաբխի լավայի պես երկար տարիներ Իսահակյանի մոտ հասունացած ու շիկացած մտքերի ու խոհերի ժայթքմանը, ինչը վերածվեց ստեղծագործական մի այնպիսի զորեղ երկի արարման, ինչպիսին «Աբու-Լալա Մահարի» պոեմն էր: Պոեմի բնագրում նշված է ստեղծման ժամանակը. «Գրված 1909 թ. 30-ն օգոստոս մինչև 2
                        սեպտեմբեր և 1910 թ. 27-ն մարտի մինչև 4-ն ապրիլի Ղազարապատում»: «Աբու-Լալա Մահարին» ստեղծվեց պատմական մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խոշոր գրավականով ազատվել էր բանտից և շուտով պիտի մեկներ հայրենի երկրից ու տնից, հրաժեշտ տար մորը, հարազատներին ու ընկերներին և երկար, շա՜տ երկար տարիներ ստիպված էր բացակայել: Կովկասում նրա կյանքը
                        ոստիկանական մշտական հսկողության տակ էր, իսկ դիմացը դատական պրոցեսն էր` սիբիրյան աքսորի սպառնալիքով
                        Վերջին խմբագրողը՝ manush; 18-07-18, 11:33. Պատճառը՝: Գրառումների միացում

                        Comment

                        • Ruzanna3
                          Մոդերատոր
                          • Mar 2017
                          • 450

                          #13
                          Աբու – Լալա Մահարին,
                          Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
                          Տասնյակ տարիներ ապրեց
                          Խալիֆաների հոյակապ քաղաքում,
                          Ապրեց փառքի և վայելքի մեջ,
                          Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
                          Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
                          Սիրեց և փորձեց ընկերներին,
                          Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում,
                          Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
                          Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
                          Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
                          Եվ նրա օրենքները:

                          Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
                          Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
                          Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
                          Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
                          Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, -
                          Գաղտնի հեռացավ քաղաքից…

                          Comment

                          • Ա. Մ. Հարությունյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 56

                            #14
                            Քնարիկ Հ.-ի խոսքերից Նայել գրառումը
                            Պոեմը հերոսի յուրահատուկ վեճն է աշխարհի հետ:Մահարին բողոքում է աշխարհում տիրող անօրինություններից, խոսում ընկերների,հեռու-մոտրիկ մարդկանց ստորության և կեղծիքի մասին՝ վայրի ու փշոտ անտառները գերադասելով մարդկանց ընկերակցությունից: Պոեմի հերոսը մերժում է նաև սերը:
                            Մահարին զայրույթով է խոսում ուժեղի ձեռքում սուր դարձած օրենքի մասին: Նա ատում էր օրենքը, որը դաժան սրի պես կախված էր անհատի գլխին և պաշտպանում է միայն ուժեղներին:
                            Ողջ աշխարհում միայն մայրն է, որին բանաստեղծը չի մերժում: Աշխարհից ու մարդկանցից դառնացած բանաստեղծը մերժելով աշխարհը, մարդկային կյանքը ու օրենքները, գնում է դեպի բնությունը, դեպի արևը, որը նույնանում է մայրական գրկի հետ:
                            Պոեմը կազմված է սուրահներից: Տողերը երկար են, ինչը ստեղծում է անապատով ընթացող ուղտերի քարավանի տպավորություն:
                            Շնորհակալություն հարգելի՛ Քնարիկ․ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար։

                            Comment

                            • Ա. Մ. Հարությունյան
                              Մոդերատոր
                              • May 2018
                              • 56

                              #15
                              Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
                              Աբու – Լալա Մահարին,
                              Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
                              Տասնյակ տարիներ ապրեց
                              Խալիֆաների հոյակապ քաղաքում,
                              Ապրեց փառքի և վայելքի մեջ,
                              Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
                              Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
                              Սիրեց և փորձեց ընկերներին,
                              Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում,
                              Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
                              Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
                              Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
                              Եվ նրա օրենքները:

                              Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
                              Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
                              Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
                              Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
                              Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, -
                              Գաղտնի հեռացավ քաղաքից…
                              Շնորհակալություն հարգելի՛ Ռուզաննա․ թեմայի քննարկմանը մասնակցելու և այն ուսանելի դարձնելու համար։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information