Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միշտ արդիական Տերյանը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Միշտ արդիական Տերյանը

    Օ՛,Գանձայի քնարական երեկոներ,դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական ոլորտները , դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու էջ բացվեց , նոր մեկնակետ,սիմվոլիզմը, որից՝ ծայր առան նոր բանաստեղծություններ, որոնք ավելի կամ նվազ շնորհքով սկսեցին նմանվել և կրկնել այս անգերազանցելի հեքիաթ,մաքուր սփոփանք և բարձր արվեստ...Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր տաղանդին:
    Ավ. Իսահակյան

    https://www.google.am/search?q=վահան...6C1qaqf5kM%253
    Վերջին խմբագրողը՝ Ruzanna3; 19-06-18, 00:44.

  • #2
    Երբ հեռավոր Օրենբուրգում դու՝պոետ մի՝ անտեր՛,անտուն՛,
    Մեռնո՛ւմ էիր սպառվելով ,ինչպես խարույկը իր բոցից ,
    Մենք դեռ չէինք ծնվել կյանքում կամ յաթաղանն էր արնագույն
    Կիսալուսնի նման կախվել մեր սերնդի օրորոցին ...
    Մենք կողքին չէինք ,սակայն քո մահվան վիշտն անեզական
    Մեղմանո՛ւմ է ր ,երբ հիշում եմ ,որ դու մահվան վերջին շնչում
    Սեսել ես մե՛զ և դեռ նրա՛,որ մեզանից հետո կգան,
    Այն էլ ո՛չ թե սրիներքո ,այլ՝ լուսավոր այս դահլիճում ...

    Comment

    • #3
      Հնադիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր…

      Պարույր Սևակ

      Comment

      • #4
        Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

        Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

        Հովհաննես Թումանյան

        Comment

        • #5
          Անհնար է երևակայել ,թե ինչքա՛ն բան կպակասեր հայերիս կյանքում ,եթե 1885 թվականի փետրվարի 9-ին ,աշխարհի այդ խուլ անկյունում ՝Ախալքալաքի Գանձա գյուղում ,ուսումնասեր,գրքի հանդեպ անհուն սեր ունեցող հոգևորական տեր –Սուքիասի հյուրընկալ ,նյութապես ապահովված ու բազմազավակ ընտանիքում չծնվեր կրտսեր երեխան ՝ Վանիկը, որի կյանքը ՝ այնքա՛ն դժվարին ու այնքան տանջալիորեն կարճ ,պիտի դառնար գեղեցիկ նվիրումի ,անմնացորդ այրման անզուգական օրինակ:

          Comment

          • #6
            Վահանը ապշեցուցիչ նմանություն է ունեցել հորը ՝սև ,ներքին հրով վառ աչքեր,սուր հայացք,թուխ մազեր,ջղային կազմվածք:Շատ ջերմ է եղել Տերյանի կապը հոր հետ ,ամբողջ կյանքում նա անընդհատ հիշել է հորը,մտովի խորհրդակցել ,զրուցել նրա հետ:

            Comment

            • #7
              Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
              Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

              Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

              Հովհաննես Թումանյան
              Հարգելի Քրիստինե.շատ շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար ,Տերյանը արդիական գրող է,նրան տարբեր կերպ են հասկանում ու սիրում :Չպետք է մոռանանք ,երբ նրա բանաստեղծությունների ժողովածուն լույս տեսավ օդը շնչում էր Տերյանով:

              Comment

              • #8
                Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
                Երբ հեռավոր Օրենբուրգում դու՝պոետ մի՝ անտեր՛,անտուն՛,
                Մեռնո՛ւմ էիր սպառվելով ,ինչպես խարույկը իր բոցից ,
                Մենք դեռ չէինք ծնվել կյանքում կամ յաթաղանն էր արնագույն
                Կիսալուսնի նման կախվել մեր սերնդի օրորոցին ...
                Մենք կողքին չէինք ,սակայն քո մահվան վիշտն անեզական
                Մեղմանո՛ւմ է ր ,երբ հիշում եմ ,որ դու մահվան վերջին շնչում
                Սեսել ես մե՛զ և դեռ նրա՛,որ մեզանից հետո կգան,
                Այն էլ ո՛չ թե սրիներքո ,այլ՝ լուսավոր այս դահլիճում ...
                Ու հունվարին այս նոր գարնան արևի՛ց ես դու ջերմացել,
                Տեսել զարթոնքը Նաիրյանքո ձյունեղեն հեռաստանից,
                Եվ Մասիսը հեռու հեռվում ոչ թե լեռ է քեզ թվացել,
                Եվ Պետական Զինանի՛շը ջարդից փրկված Հայաստանի...
                Որ եղել ես թեև մենակ ՝ քեզ միայնակ չես զգացել,

                Եվ քո մահին անժամանակ հաղթած անմահ խոսք ու բառով,Երգը շուրթի՛դ ես մահացել ,ո՛չ ՝երգելով անմահացե՛լ
                Եվ մեզ հեռվից շշնջացել.<<Մնաք բարո՛վ,մնաք բարո՛վ ...>>:

                Comment

                • #9
                  Հարգելի Ռուզաննա.Տերյանի նյութը անսպառ է.շատ լավ թեմա եք ընտրել

                  Տափակ կտուր ,հարավ նայող ճաղապատ պատուհաններ,տեղական գորշ ,անտաշ քարից շարված պատեր:Սենյակների ետևում գոմն է ,թոնրատունը,մյուս օժանդակ շինությունները:Սենյակներում այն ժամանակներից մնացած համեստ կահավորանքն է ՝փայտե հասարակ մահճակալներ,աթոռներ,կենցաղի տարբեր առարկաներ:Տանից քիչ այն կողմ բանասոտեղծի պապի՝Տեր Գրիգորի շինած եկեղեցին է:

                  Comment

                  • #10
                    Nara Madoyan-ի խոսքերից Նայել գրառումը

                    Շատ ջերմ է եղել Տերյանի կապը հոր հետ ,ամբողջ կյանքում նա անընդհատ հիշել է հորը,մտովի խորհրդակցել,զրուցել նրա հետ.
                    Սիրո քարոզիչ,այսօր ես նորից
                    Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
                    Հայտնվիր դու ինձ ՝ խաղաղ, անթախիծ,
                    Ամոքիր սիրտս քո անհուն սիրով :
                    Օ՛,հայտնվիր խաղաղ ու սիրող,
                    Ամոքիր սիրտս քո անմար սիրով...

                    Comment

                    • #11

                      Մայրը ՝Յուղաբերը ,արագաշարժ ,համբերատար,քնքուշ...թույլ կամքի տեր,փափկասուն,զգայուն ու լացկան մի կին...
                      Սերյանը միշտ սիրով ու գուրգուրանքով է հիշել մորը.

                      Մայրս ուներ ձեռներ բարակ
                      Մոմե մատներ երկար ու նուրբ,
                      Մեղմ աչքերում գգվող կրակ,
                      Այնպես բարի և այնքան սուրբ.
                      Աշխատավոր անդուլ ու ժիր ՝
                      Պահել էր նա հոգին զվարթ,
                      Սիրտը քնքուշ սիրով արբշիռ,
                      Արցունքն առատ և անաղարտ.
                      Երգեր ուներպարզմիտ ,բայց ջեռ,
                      Խոսք ու հեքիաթ ,հազար ու բյուր:
                      Ցամքել ես ,անու՛շ աղբյուր...

                      Comment

                      • #12
                        Հարգելի Ռուզաննա.
                        Հ. Թումանյանին է պատկանում այն միտքը թե Վ. Տերյանը հանդես եկավ մեր բոլոր բանաստեղծներից ամենից կազմակերպված:Տերյանն իր առաջին գրչափորձերով չի ներկայացել ընթերցողին:Բայց՝ տաղանդը ՝տաղանդ, վարպետության դրսևորումը ժամանակ էր պահանջում :Տերյանը նախ որոշում է փորձարկել իրեն՝իբրև բանաստեղծի :1903թ-ից սկսած ինքնատիպ ու բարձրարվեստ գործեր գրած բանաստեղծը 1906-ից պարբերականներում հրատարակում է երկուս ու կես տասնյակ բանաստեղծություններ և մամուլում արժանանում ջերմ գնահատականների:

                        Comment

                        • #13
                          Բազմակողմանի գործունեությամբ հանդերձ՝ Տերյանն իր ժամանակի և բոլոր ժամանակակիցների առջև կանգնած է իբրև բանաստեղծ,իբրև մարդկայնորեն անկրկնելի հոգու տեր մի ազնվական քնարերգու:Տերյանի գիտակցական կյանքը , ահա, անցավ քաղաքակրթության խոշորագույն կենտրոններում . նախ՝ Մոսկվայում և ապա՝ Պետերբուրգում, նախ ՝ ճեմարանում և ապա՝ համալսարաններում, ուր և հղկվեց ու մշակվեց Ջավախքի բնաշխարհի մեջ ծնված նրա տաղանդը:

                          Comment

                          • #14

                            ՎաՀան Տերյանը հանդես եկավ այնպիսի մի Ժամանակաշրջանում, երբ ազգային երկու կուլտուրաների պայքարը Ռուսաստանում ընդունել էր չափազանց սուր բնույթ։ Իր գրական ու հասարակական գործունեության հենց աոաջին քայլերից Տերյանը պետք Է որոշերէ, թե ում հետ է ինքը և ազգային երկու կուլտուրաներից, որին պետք է հարի։

                            Comment

                            • #15
                              Վահան Տերյան «Մթնշաղի անուրջներ»

                              «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը-այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․

                              Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք-և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․․
                              Ես նրան այլևս չտեսա․․․․»։

                              Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X