Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեծերը Թումանյանի մասին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #16
    Թումանյանն իմ կարծիքով ազգային գրող է՝ ազգային բառիս բուն իմաստով: Նրա բոլոր ստեղծագործություններն արտացոլում են ազգայինը՝ սկսած հեքիաթներից, վերջացրած պոեմներով: Նա մեր հայ գրողներից միակն է, ում կենսագրականը արտացոլում է հայի բնավորությունն ու մենտալիտետը: Թումանյանն ինձ համար հետաքրքիր գրող է, եթե անգամ հետաքրքրությամբ չկարդաս նրա ստեղծագործությունները, ապա զուտ քո արմատների և ավանդույթների մասի տեղեկությունները քեզ պետք է հետաքրքրեն, քանի որ ուրիշ ոչ մի գրող չի անդրադառնում դրանց: Դա նաև կարելի է համարել ազգի պահպանման գործոն: Ինձ Թումանյանի ստեղծագործությունները հետաքրքրել են հենց դրա համար, ես հենց դրանց միջոցով ծանոթացա հայերի շատ ավանդույթներին, որոնք այսօր անգամ ծիծաղելի են թվում:

    Comment


    • #17
      Շնորհակալություն հարգելի Աննա . թեման հետաքրքիր դարձնելու համար.
      Նա մեծ էր հողով, արյունով: -Արմատներ ուներ նա հողում:
      Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում:
      Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
      Նա մեծ էր հողով, արյունով: - Արմատներ ուներ նա հողում:
      (Ե. Չարենց)
      Last edited by Քրիստինե Հայ; d.m.Y, H:i.

      Comment


      • #18
        Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

        Comment


        • #19
          Հասմիկ Արամյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Գրականության հասարակական նշանակության այս ճշմարտացի և խոր հումանիստական տեսությանը միանգամայն հարազատ՝ Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը շնչում է այս մեծ ու ազնիվ գաղափարով: Մեծ բանաստեղծի աննախադեպ ժողովրդայնությունը պայմանավորված է այն բանով, որ նա, միշտ գտնվելով պոետիկական ինքնատիպ ու գեղեցկագույն ձևեր, կյանքի ու մարդկանց վրա դրականապես ներգործելու, նրանց կյանքի առաջընթացի համար իր հերոսների մեջ մարմնավորեց ժողովրդի ազնիվ ու հերոսական ոգին, իմաստուն խոհերն ու լավատեսությունը, կենսական առողջ ձգտումներն ու երազանքները:
          Շնորհակալությու հարգելի ՛ Հասմիկ. թեմայի քննարկմանը մասնակցելու համար.
          Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
          Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
          Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, - Դժվար է ասել:
          Սակայն այդ թվին մայր Հայաստանի
          Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
          Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում:
          Նա հետո պիտի դառնա պատանի,
          Ե´վ երիտասարդ, և´ այր իմաստուն,
          Անբախտ Սարոյին լացով սպանի,
          Մեր հառաչանքը հասցնի Աստծուն… (Պ. Սևակ)

          Comment


          • #20
            Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում:
            Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:
            Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
            Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում

            Comment


            • #21
              Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

              Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

              Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

              Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

              Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

              Comment


              • #22
                Հարգելի Քրիստինե ձեր թեման շատ հետաքրքիր և բովանդակալից է : Ես հաճույքով կմասնակցեմ քննարկումներին:

                Comment


                • #23
                  Ժխտողակամ մտածողության ժամանակ...
                  1922-1923թթ Թումանյանի մասին արտահայտվեց Չարենցը. <<Իր ստեղծագործության բովանդակությամբ նա վաղուց է հեռացել մեզանից, դարձել անցյալի սեփականություն ... կյանք զարգացել է նրա շուրջ վայրընթաց տեմպով ,իսկ նա մնացել է նույն ,միշտ նույնը, հավիտենական նույնը՝ նահապետական գյուղի մթին խուցից ելած նույն գեղջուկ լոռեցին...նա վաղուց դադարել է գրական հասակ ելնող նոր սերնդի համար կենդանի խոսք լինելուց >>:
                  Last edited by Քրիստինե Հայ; d.m.Y, H:i.

                  Comment


                  • #24
                    Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ժխտողակամ մտածողության ժամանակ...
                    1922-1923թթ Թումանյանի մասին արտահայտվեց Չարենցը.<<Իր ստեղծագործության բովանդակությամբ նա վաղուց է հեռացել մեզանից, դարձել անցյալի սեփականություն ... կյանք զարգացել էնրա շուրջ վսրընթաց տեմպով ,իսկ նա մնացել է նույն ,միշտ նույնը,հավիտենական նույնը՝ նահապետական գյուղի մթին խուցից ելած նույն գեղջուկ լոռեցին...նա վաղուց դադարել է գրական հասակ ելնող նոր սերնդի համար կենդանի խոսք լինելուց: >>
                    Նույն ժխտողական մտածողության օրերին իսկ, ինչը պայմանավորված էր նոր արվեստի գեղագիտությամբ , Չարենցն իրեն համարում էր նրա <<Կրտսերագույն աշակերտը>> և այսպես դիմում նրան ՝<<Մեր խոսքի ամենամեծ վարպետ>>,<<Մեր ամենասիրելի պոետ>>, <<Նաիրյան խոսքի ավագ նահապետ>>, որի ավանդույթներից էլ պիտի ստեղծվեր <<Մեր գրականության կուկտուրան>>:
                    Last edited by Քրիստինե Հայ; d.m.Y, H:i.

                    Comment


                    • #25
                      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

                      Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

                      Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

                      Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

                      Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:
                      Շնորհակալությու հարգելի՛ Նարիա. թեմայի քննարկմանը մասնակցելու , թեման ուսանելի դարձնելու համար:

                      Comment


                      • #26
                        Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Նույն ժխտողական մտածողության օրերին իսկ, ինչը պայմանավորված էր նոր արվեստի գեղագիտությամբ , Չարենցն իրեն համարում էր նրա <<Կրտսերագույն աշակերտը>> և այսպես դիմում նրան ՝<<Մեր խոսքի ամենամեծ վարպետ>>,<<Մեր ամենասիրելի պոետ>>, <<Նաիրյան խոսքի ավագ նահապետ>>,որի ավանդույթներից էլ պիտի ստեղծվեր <<Մեր գրականության կուկտուրան>>:
                        Իսկ մահվան առիթով գրված հոդվածներում ավելացրեց. <<...Չկա մեզանում և ո՛չ մի գրագետ,որ մայրենի բլեզուն սովորած չլինի Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից : Հովհ. Թումանյանը իր գեղարվեստական բարձրարժեք երկերում հասցրել է մեր լեզուն անտեսանելի ճկունության, հաղորդել է նրան առնություն և ուժ, միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին >>:
                        Last edited by Քրիստինե Հայ; d.m.Y, H:i.

                        Comment


                        • #27
                          Նախնիները եղել են քաջ, խելացի, հմուտ զինվորականներ: Քաջագործությունների համար պարգևատրվել են շքանշաններով, ստացել զինվորական աստիճան:
                          Սոնան՝ բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից, ովքեր փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Ասլանը՝ բանաստեղծի հայրը, Սանահինի վանքում դպիրի պաշտոն վարելուց հետո, հակառակ իր կամքի, ձեռնադրվում է քահանա՝ տեր Թադևոս անվամբ: Տեր Թադևոսի տանը մեծանում էր ութ երեխա՝ հինգ տղա և երեք աղջիկ: Բազմանդամ ընտանիքի հոգսը ծանրացել էր Սոնայի ուսերին: Երկար գիշերներին, ճախարակի առջև նստած, թել էր մանում, հետն էլ քթի տակ արգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր:
                          Last edited by Քրիստինե Հայ; d.m.Y, H:i.

                          Comment


                          • #28
                            Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                            Նախնիները եղել են քաջ, խելացի, հմուտ զինվորականներ: Քաջագործությունների համար պարգևատրվել են շքանշաններով, ստացել զինվորական աստիճան:
                            Սոնան՝ բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից, ովքեր փորձված հովիվներ ու որսորդներ են եղել:

                            Ասլանը՝ բանաստեղծի հայրը, Սանահինի վանքում դպիրի պաշտոն վարելուց հետո, հակառակ իր կամքի, ձեռնադրվում է քահանա՝ տեր Թադևոս անվամբ:

                            Տեր Թադևոսի տանը մեծանում էր ութ երեխա՝ հինգ տղա և երեք աղջիկ:
                            Բազմանդամ ընտանիքի հոգսը ծանրացել էր Սոնայի ուսերին: Երկար գիշերներին, ճախարակի առջև նստած, թել էր մանում, հետն էլ քթի տակ արգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր:
                            Գիտեր հայկական ժողովրդական և արևելյան բազում զրույցներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ, որոնք պատմում էր երեխաներին՝ համեմելով դարձվածքներով ու ժողովրդական ոճով:
                            Բանաստեղծը ծնողներից շատ բան է ժառանգել, մեծ է եղել նրանց դերը: Հետագայում նա պետք է գրեր. «Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ՝ լավ մայր»: Մայրը արտաքինով շատ գեղեցիկ,« առողջ ու տաք , արծվի թռիչք ուներ»: «Ամենաբարձր սարերում, ծաղկուն տեղերում է պահել ինձ, կանաչներում, աղբյուրների մոտ»: Տեր Թադևոսը Դսեղի քահանան էր, մեղմ, սրախոս, բարի, անձնվեր մարդ «անդունդի խորության» հոգու տեր: Նա ուսումնասեր քահանա էր, հմուտ հողագործ, սիրում էր երգ ու երաժշտություն, ժողովրդական մեղեդիներ, հեքիաթներ, լեգենդներ ու առասպելներ:
                            Քահանայի ընտանեկան հարկը աշուղների ու ասացողների հյուրընկալ վայրն էր, անծանոթ ճամփորդի հյուրընկալ օջախը: Ձմռան երկար գիշերներին օդայում ծավալվում էր խոսքն ու զրույցը.
                            Ու ձմռան երկար գիշերը նստած՝
                            Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
                            Լոռվա չքնաղ բնության գրկում է անցել մանկությունը, հազար թևերով կապվել է բնության, հանդ ու ձորի, անտառների ու ծաղիկների հետ: Ապրում ու շնչում է բնության մեջ, այնտեղ անցկացնում մանկության անհոգ օրերը, որ հետո երգի պիտի վերածվեր, ջերմությամբ ու սիրով լցներ ապագա բանաստեղծի հոգին:
                            Ա˜խ, ինչ լավ են սարի վրա
                            Անցնում օրերն, անու˜շ, անու˜շ.
                            Անըրջայի˜ն, թեթևասահ
                            Ամպ ու հովերն, անու˜շ, անու˜շ:
                            Լոռին կամ ինչպես հնում ասում էին՝ Գուգարաց աշխարհը, պատմական Հայաստանի գողտրիկ անկյուններից է: «Լոռին,-գրել է Իսահակյանը,-նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է, հեքիաթի, առասպելի մի աշխարհ, դյուցազնական աշխարհ. Նրա ամեն մի անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից»: Բանաստեղծի մանկությունն անցել է հարազատ բնաշխարհում, ապրել է գեղջուկ մանկան բոլոր հետաքրքրություններով: Անհոգ և ուրախ խաղեր՝ ամռան օրերին, հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղ՝ հիասքանչ բնության մեջ, հեքիաթների կախարդիչ աշխարհ:

                            Comment


                            • #29
                              Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Իսկ մահվան առիթով գրված հոդվածներում ավելացրեց.<<...Չկա մեզանում և ո՛չ մի գրագետ,որ մայրենի բլեզուն սովորած չլինի Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից : Հովհ. Թումանյանը իր գեղարվեստական բարձրարժեք երկերում հասցրել է մեր լեզուն անտեսանելի ճկունության, հաղորդել է նրան առնություն և ուժ ,միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին >>:

                              Վ. ՏԵՐՅԱՆ

                              Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկըժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որբանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչկոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրատառապալից առօրյան, աղքատի ապրուստը... Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպեսՏերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»...
                              Վ. ՏԵՐՅԱՆ

                              Comment


                              • #30
                                Շնորհակալությու հարգելի՛ Աննա . թեմայի քննարկումներին մասնակցելու , թեման հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X