Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բառագիտություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Բառագիտություն

    Հարգելի՛ գործընկերներ, տեղադրել եմ աղյուսակ, որը կարող եք օգտագործել «Բառերի տեսակները ըստ կազմության» թեման անցնելիս: Նախապես կարող եք աշակերտների քանակով պատճենել, նոր դասի հաղորդումից հետո բաժանել աշակերտներին` հանձնարարելով բառերի արմատներն ընդգծել մեկ, իսկ ածանցները` երկու գծով: Կան նաև տեսակների անուններն ու սահմանումները: Սովորողները ինչ-որ բան լավ չըմբռնելու դեպքում կարող են ևս մեկ անգամ կարդալ սահմանումները: http://lib.armedu.am/resource/18268
    Վերջին խմբագրողը՝ grigqrist; 05-11-18, 13:50.

  • #2
    Փոքրածավալ, բայց օգտակար ուսումնական նյութ է:

    Comment


    • #3
      Շնորհակալ եմ կարծիքի համար։

      Comment


      • #4
        Շատ հետաքրքիր նյութ է Քրիստինե ջան, չնայած ես հայոց լեզվի մասնագետ չեմ, բայց իմ համար էլ օգտակար եղավ որպես ուսումնական նյութ աղջկաս համար:

        Comment


        • #5
          Օգտակար նյութ է, Քրիստինե ջան։
          Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

          Comment


          • #6
            Հարգելի Քրիստինե,շատ ճիշտ մեթոդ է:Ֆիզիկայում նույն պես մենք կազմում ենք աղյուսակ կոնկրետ թեմայի վերաբերյալ և լրացնում ենք բոլոր այստեղ օգտագործվող բանաձևերը:Աշակերտները խնդիր լուծելիս,կարողեն վերհիշել բանաձևերը:

            Comment


            • #7
              Բառակազմությունը հայոց լեզվի ամենահետաքրքիր բաժիններից է: Հայոց լեզուն գրականության հետ համակցելու համար գրական նյութի` տեքստի վրա կարելի է բառակազմական աշխատանք կատարել, որը կնպաստի գրականության դասի նյութի յուրացմանը, կամրապնդի բառի բաղադրիչների վերաբերյալ գիտելիքները, կհարստացնի բառապաշարը:
              Ի․ Մարգարյան

              Comment


              • #8
                Հետևյալ հղումով ներկայացնում եմ հայերենի ամենագործածական գոյականակերտ ածանցները, դրանց նշանակությունն ու այդ ածանցներով կազմված բառերի օրինակներ: Օտար լեզուներ դասավանդող ուսոցիչներին ևս առաջարկում եմ իրենց դասավանդած լեզուների գոյականակերտ ածանցներով նմանատիպ աշխատանք կատարել, գուցե հետագայում կարողանանք այնպիսի հետաքրքիր դաս կազմակերպել, որտեղ կհամեմատենք երկու (կամ ավելի) լեզուների գոյականակերտ ածանցներն ու դրանցով կազմված գոյականները: http://lib.armedu.am/resource/18513

                Comment


                • #9
                  Բառակազմությանը վերաբերող դասի օրինակելի նմուշ կազմել է նաև Ի. Մարգարյանը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով: http://lib.armedu.am/resource/18427

                  Comment


                  • #10
                    Հարգելի Քրիստինե շատ հետաքրքիր նյութ է, չնայած որ ես պատմության մասնագետ եմ։ Կարծում եմ այն շատ կօգնի իմ տղայի լեզվական կարողությունների կատարելագործմանը։ Շնորհակալություն հետաքրքիր հղումների համար։

                    Comment


                    • #11
                      Շատ հետաքրքիր էր,այն շատ կօգնի և կհարստացնի մեր բառապաշարը:

                      Comment


                      • #12
                        Բառերի կազմությունը որոշելը զարգացնում է տրամաբանությունը, երեխային տանում է բառերի խորհրդավոր աշխարհը, առնչում է քերականական իրողություններին ևս: Կարելի է կիրառել լեզվական խաղերի մեջ:

                        Comment


                        • #13
                          Հետաքրքիր և մտածողությունը զարգացնող են բառակազմական և քերականական նույնանուն ձևույթները, հիմնական ու երկրորդական բառակազմական ձևույթները տարբերակող վարժությունները:

                          Comment


                          • #14
                            Առաջարկում եմ այս աղյուսակը օգտագործել ինֆորմատիկայի դասաժամի հետ համատեղ՝ համակարգչով, որպես ինտեգրված դաս:

                            Comment


                            • #15
                              Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Բառերի կազմությունը որոշելը զարգացնում է տրամաբանությունը, երեխային տանում է բառերի խորհրդավոր աշխարհը, առնչում է քերականական իրողություններին ևս: Կարելի է կիրառել լեզվական խաղերի մեջ:
                              Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի՛ տիկին Արսենյան: Կարելի է նաև աշակերտին ինքնուրույն աշխատանք հանձնարարել, որպեսզի աղյուսակների և գծապատկերների միջոցով հենց ինքը կարողանա բացատրել և իր համդասարանցիներին ցույց տալ բառակազմական և քերականական համանուն ձևույթների առանձնահատկությունները, օրինակ` -ում-ը` որպես գոյականակերտ ածանց, -ում-ը` արպես ներգոյական հոլովի վերջավորթյուն, և -ում-ը` որպես անկատար ձևաբայի վերջավորություն:
                              Վերջին խմբագրողը՝ grigqrist; 13-01-18, 01:12.

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X