Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեսրոպ  Մաշտոց

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մեսրոպ  Մաշտոց

    Մեսրոպ Մաշտոց
    Դաս 1

    Ուսուցիչը համառոտ ներկայացնում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը և սովորողներին մի քանի հարցեր ուղղելուց հետո ընդհանուր քննարկմամբ մեկնաբանում հնչեցրած պատասխանները: Այնուհետև դասարանը բաժանում է 4-5 խմբերի՝ յուրաքանչյուր խմբին տալով Մաշտոցին վերագրվող ապաշխարանքի երգերից մեկը:
    1-ին խումբ
    Հանցանքներիս ալիքներն են ինձ ալեկոծում,
    Եվ բազում մեղքերս են ինձ հանդիմանում:

    Արդ, ի՞նչ արեց իմ անձը մեղավոր,
    Որ չեմ փրկվելու ահավոր հրից:

    Մեղա՜ քեզ, Քրիստոս, Աստուծո որդի,
    Թողություն տուր իմ բազում մեղքերին:

    2-րդ խումբ
    Ամեն անգամ իմ աղաչանքն այս է.
    Մաքրի՜ր իմ մեղքերից ինձ, Տե՛ր:

    Սոսկում է սիրտս հանցանքներից իմ,
    Աղաչու՜մ եմ քեզ, ազատի՜ր ինձ, Տե՛ր:

    3-րդ խումբ
    Իմ հույս՝ իմ մանկությունից
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    Իմ հույս՝ ծերությանս օրերին,
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    Իմ հույս՝ այցին քո գալիք,
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    4-րդ խումբ
    Վտանգվում եմ բազմությունից իմ մեղքերի,
    Խաղաղությա՜ն Աստված, օգնի՜ր ինձ:
    Ալեկոծվում եմ հողմով իմ անօրենության,

    Խաղաղությա՜ն թագավոր, օգնի՜ր ինձ:
    Մեղքի ծովի խորքում տարուբեր ծփում եմ,
    Բարի՛ նահապետ, փրկի՜ր ինձ:

    Ապաշխարանքի այս տողերը խմբերին հանձնելուց հետո ուսուցիչը որոշակի ժամանակ է տրամադրում նրանց՝ հանձնարարելով ըստ վերոնշյալ տողերի կազմել հեղինակի մեկ ընդհանուր նկարագիրը՝ հիմնվելով այս հարցադրումների վրա.
    1. Ի՞նչ է զգում կամ մտածում հեղինակը:
    2. Ի՞նչն է նրան ամենաշատը անհանգստացնում:
    3. Բնավորության ի՞նչ գծերով է օժտված:
    4. Դու ի՞նչ խնդրանքով կդիմեիր ամենակարող Աստծուն:

    Ժամանակը լրանալուն պես խմբերը հերթականությամբ ներկայացնում են իրենց աշխատանքները՝ քննարկելով թեմաները և լրացնելով մեկը մյուսի մտքերն ու տեսակետները:
    Իմաստի ընկալման փուլում ուսուցիչը դասախոսության մեթոդով պատմում է Մաշտոցի կյանքի ու գործունեությանն առնչվող հիշարժան և հետաքրքիր պատմություններ: Ահա դրանցից մեկը.
    Մեսրոպ Մաշտոցը ցանկանում էր ստեղծել հայոց գրերը: Այդ նպատակով նա վանքից վանք է անցնում, գիշերուզօր աղաչում, բայց ոչինչ տեղի չի ունենում: Նա սկսում է ճամփորդել, հասնում է օտար աշխարհներ: Մի օր էլ մտնում է մի վանք և տեսնում, որ պատի վրա լույս է խաղում: Մաշտոցին ասում են, որ այդ լույսը քարերից է լինում, իսկ քարերը բերել են Հայաստանից: Մաշտոցն ուշադիր նայում է և տեսնում, որ պատին չորս քար է դրված՝ հավասար ու ճիշտ իրար վրա: Քարերը լույսի տակ լույս են տալիս, իսկ գծերը՝ մթնում: Ուսուցչապետը չոքում է և աղոթում: Գիշերվա մի ժամի հանկարծ վերևից ձայն է լսվում: « Դա է,- ասում է ձայնը,- հայոց գրի նշանը.խաչը՝ ամեն թևքին ինը տառ»: Մաշտոցը նայում է պատին և տեսնում լուսե մի խաչ՝ լուսե քառակուսու մեջ: Քառակուսու երկու թևերը հերթով լուսավորվում են, և պատի վրա լույսը տառեր է գծագրում:
    Այսպես ստեղծվում են հայոց տառերը:
    Շարունակելի...
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 28-04-21, 14:02.

  • #2
    Anush Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեսրոպ Մաշտոց

    Ուսուցիչը համառոտ ներկայացնում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը և սովորողներին մի քանի հարցեր ուղղելուց հետո ընդհանուր քննարկմամբ մեկնաբանում հնչեցրած պատասխանները: Այնուհետև դասարանը բաժանում է 4-5 խմբերի՝ յուրաքանչյուր խմբին տալով Մաշտոցին վերագրվող ապաշխարանքի երգերից մեկը:
    1-ին խումբ
    Հանցանքներիս ալիքներն են ինձ ալեկոծում,
    Եվ բազում մեղքերս են ինձ հանդիմանում:

    Արդ, ի՞նչ արեց իմ անձը մեղավոր,
    Որ չեմ փրկվելու ահավոր հրից:

    Մեղա՜ քեզ, Քրիստոս, Աստուծո որդի,
    Թողություն տուր իմ բազում մեղքերին:

    2-րդ խումբ
    Ամեն անգամ իմ աղաչանքն այս է.
    Մաքրի՜ր իմ մեղքերից ինձ, Տե՛ր:

    Սոսկում է սիրտս հանցանքներից իմ,
    Աղաչու՜մ եմ քեզ, ազատի՜ր ինձ, Տե՛ր:

    3-րդ խումբ
    Իմ հույս՝ իմ մանկությունից
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    Իմ հույս՝ ծերությանս օրերին,
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    Իմ հույս՝ այցին քո գալիք,
    Մի՛ լքիր ինձ, Տեր Աստված իմ:

    4-րդ խումբ
    Վտանգվում եմ բազմությունից իմ մեղքերի,
    Խաղաղությա՜ն Աստված, օգնի՜ր ինձ:
    Ալեկոծվում եմ հողմով իմ անօրենության,

    Խաղաղությա՜ն թագավոր, օգնի՜ր ինձ:
    Մեղքի ծովի խորքում տարուբեր ծփում եմ,
    Բարի՛ նահապետ, փրկի՜ր ինձ:

    Ապաշխարանքի այս տողերը խմբերին հանձնելուց հետո ուսուցիչը որոշակի ժամանակ է տրամադրում նրանց՝ հանձնարարելով ըստ վերոնշյալ տողերի կազմել հեղինակի մեկ ընդհանուր նկարագիրը՝ հիմնվելով այս հարցադրումների վրա.
    1. Ի՞նչ է զգում կամ մտածում հեղինակը:
    2. Ի՞նչն է նրան ամենաշատը անհանգստացնում:
    3. Բնավորության ի՞նչ գծերով է օժտված:
    4. Դու ի՞նչ խնդրանքով կդիմեիր ամենակարող Աստծուն:

    Ժամանակը լրանալուն պես խմբերը հերթականությամբ ներկայացնում են իրենց աշխատանքները՝ քննարկելով թեմաները և լրացնելով մեկը մյուսի մտքերն ու տեսակետները:
    Իմաստի ընկալման փուլում ուսուցիչը դասախոսության մեթոդով պատմում է Մաշտոցի կյանքի ու գործունեությանն առնչվող հիշարժան և հետաքրքիր պատմություններ: Ահա դրանցից մեկը.
    Մեսրոպ Մաշտոցը ցանկանում էր ստեղծել հայոց գրերը: Այդ նպատակով նա վանքից վանք է անցնում, գիշերուզօր աղաչում, բայց ոչինչ տեղի չի ունենում: Նա սկսում է ճամփորդել, հասնում է օտար աշխարհներ: Մի օր էլ մտնում է մի վանք և տեսնում, որ պատի վրա լույս է խաղում: Մաշտոցին ասում են, որ այդ լույսը քարերից է լինում, իսկ քարերը բերել են Հայաստանից: Մաշտոցն ուշադիր նայում է և տեսնում, որ պատին չորս քար է դրված՝ հավասար ու ճիշտ իրար վրա: Քարերը լույսի տակ լույս են տալիս, իսկ գծերը՝ մթնում: Ուսուցչապետը չոքում է և աղոթում: Գիշերվա մի ժամի հանկարծ վերևից ձայն է լսվում: « Դա է,- ասում է ձայնը,- հայոց գրի նշանը.խաչը՝ ամեն թևքին ինը տառ»: Մաշտոցը նայում է պատին և տեսնում լուսե մի խաչ՝ լուսե քառակուսու մեջ: Քառակուսու երկու թևերը հերթով լուսավորվում են, և պատի վրա լույսը տառեր է գծագրում:
    Այսպես ստեղծվում են հայոց տառերը:
    Շարունակելի...
    IԻմ կարծիքով, Անուշ ջան ,Մաշտոցի գյուտի հավերժության բանալին Պարույր Սևակի<<Եվ այր մի՝Մաշտոց անուն...>>պոեմն է, որը թերևս հոգևոր ամենամեծ հուշարձան է մինչև այժմ;

    Comment


    • #3
      Մեսրոպ Մաշտոց



      Դաս 2

      Այս դասի ընթացքում ուսուցիչը հանձնարարում է սովորողներին կազմել հարցաշար՝ ուղղված Մաշտոցին: Դասն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար կիրառում է «Հեղինակի աթոռ» ուսուցման մեթոդը, որը հնարավորություն է տալիս սովորողներին ինքնադրսևորվելու, զարգացնում է պատասխանատվության զգացումը, սեփական մտքերն ու խոսքը ներկայացնելու կարևորության գիտակցումը: Մեթոդի կիրառումը կատարվում է հետևյալ կերպ.
      Դասասենյակի կենտրոնում դրված աթոռին նստում է այն սովորողը, որը պատրաստակամություն է հայտնում որոշ ժամանակ իրեն հեղինակ պատկերացնել և գիտակցված պատասխաններ տալ իրեն հարցեր ուղղող սովորողներին: Հավելեմ, որ անձնական փորձից ելնելով՝ այս ուսուցման մեթոդը սովորողները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ են կիրառում: Բացատրվում է նրանով, որ հեղինակի աթոռին նստելը պաշտոնական հնչեղություն է տալիս նրանց կեցվածքին և խթանում սեփական խոսքին հետևելու, ասելիքի արժեքը գիտակցելու համար:
      Հեղինակի աթոռը զբաղեցրած սովորողին յուրաքանչյուր աշակերտ հարց է ուղղում «հեղինակին», իսկ պատասխան չունենալու դեպքում հարցին կամ հարցերին պատասխանում է ինքը՝ հարց տվողը: Սա ևս կանխամտածված է, որպեսզի հարց տվող սովորողն արդեն իսկ ունենա իր տված հարցի պատասխանը: Հարցերը կարող են լինել տարաբնույթ՝ կապված մեր ժամանակների, մեզ հուզող խնդիրնորի հետ:
      Օրինակ՝
      1.Եթե այսօր թարգմանեիք Աստվածաշունչը, հայերեն տառերով առաջին նախադասության փոխարեն ո՞ր միտքը առաջինը կթարգմանեիք:
      2.Մեր օրերում ի՞նչը կմտահոգեր Ձեզ, և ի՞նչր կառաջարկեիք:
      3.Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել մեր ազգին այսօր:

      Իմաստի ընկալման փուլում ուսուցիչը կարող է ներկայացնել Մաշտոցի մասին պատմող Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունից մի հատված: Դա կարող է լինել, օրինակ, հետևյալ հատվածը.
      Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռքով եղավ այդ աստվածային նոր տրված շնորհքը, այլ և այդ մարդու լուսավորուսման և հրեշտականաման առաքինի կրոնավորության մասին մտածում էի առանձին մատյանի մեջ գրված հիշատակարաններ ծաղկեցնել: Եվ մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում էի իրողությունները հիշելու, ահա եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա աշակերտի հրամանն այդ անելու համար, դրա հետ նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը: Ուստի, և ես, որ բախտ էի ունեցել նրա մասնավոր աշակերտը լինելու, թեպետ և կրտսերագույնն էի նրա աշակերտների մեջ, և այդ մեր ուժից վեր էր, բայց և այնպես սկսեցի շտապով և անհապաղ գրի առնել առաջադրանքը:
      Հատվածի ընթերցումից հետո ուսուցիչը հանձնարարում է սովորողներին վերարտադրել հատվածի բովանդակությունը, բնութագրել Մաշտոցին և գրավոր հակիրճ խոսքով գնահատել նրա դերը հայ ժողովրդի կյանքում:
      Շարունակելի...
      Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 29-04-21, 13:47.

      Comment


      • #4
        Մեսրոպ Մաշտոց


        Դաս 3

        Տնային հանձնարարությունները ստուգելուց հետո ուսուցիչը հայ անվանի լեզվաբան Էդվարդ Աղայանի՝ Մաշտոցին և նրա գործունեությանը տված գնահատականով կարող է սկսել իր ներածական խոսքը:
        «Այնպիսի մեծ զորություն ուներ մեսրոպյան գիրը, որ սերունդների առջև քննություն բռնելով մեր օրերին հասավ առանց էական փոփոխությունների: Բնական է մտածել, որ Մեսրոպի հնարած այբուբենն այնքան կատարյալ էր, այնքան ճշտորեն էր արտացոլում հայերենի հնչունական համակարգը, որ լեզվի մեջ տեղի ունեցած հետագա հսկայական փոփոխություններն անգամ անհրաժեշտություն չհարուցեցին լուրջ փոփոխությունների ենթարկել նաև այբուբենը»:
        Մաշտոցի կյանքից և ստեղծագործության որոշ տեղեկություններ հաղորդելուց հետո ուսուցիչը կարող է մեկ հատված ևս ընթերցել Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունից: Ընթերցելուց առաջ ուսուցիչն ընտրում է այնպիսի հատվածներ, որոնք կրկին ու կրկին վկայաբանում են հայոց գրերի աստվածային ծագումնաբանությունը՝ անվանելով աստվածապարգև այբուբեն:
        «Եվ դրանից հետո նա՝ ըստ ավետարանական կանոնի՝ դարձավ մարդասեր Աստծո ծառայությանը… Եվ հավատքի հրամաններին հավանելով՝ խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ: Շատ և տեսակ-տեսակ վշտակցություններ կրեց ըստ Ավետարանին ամեն բանով. իրեն տալիս էր ամեն հոգևոր վարժությունների միանձնության, լեռնակեցության, քաղցի ու ծարավի և բանջարաճաշակությամբ, անլույս արգելարանների, խարանազգեստ ու գետնատարած անկողինների: Շատ անգամ էլ գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտի վրա տքնությամբ վերջացնում էր մի ակնթարթում: Եվ մի քանիսին ևս գտել, հարեցրել էր իրեն՝ աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությունը: Եվ այսպես նա կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով՝ ծանոթ և հաճելի էր դարձել Աստծուն և մարդկանց»:
        Հատվածի ընթերցումից հետո ուսուցիչը առաջարկում է սովորողներին Մաշտոցին համեմատել հայ ժողովրդի կյանքում, մարդկության պատմության մեջ հայտնի դեմքերի հետ՝ նշելով նրանց գործունեության ոլորտը և ներդրումը: Աշխատանքը բավականին աշխատատար է,ուստի դասաժամին չհասցնելու դեպքում ուսուցիչը հանձնարարում է շարունակել տանը: Սովորողներին առաջադրվում է նաև, օգտվելով Մաշտոցի կյանքի մասին հավաքագրված տեղեկություններից, խմբային աշխատանքի և հարց ու պատասխանի արդյունքներից, կազմել Մաշտոցի կյանքը և գործը գովերգող փոքրիկ շարադրանք՝ ավանդազրույցի տեսքով : Ցանկալի է, որ շարադրանքը սկսվի «Ասում են, որ…» արտահայտությամբ:


        Շարականի խոսքերը՝

        Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց. մի անտես առներ,
        Հայր, զաղաչանս իմ:

        Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն. մի անտես առներ,
        Հայր, զաղաչանս իմ:

        Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ, մի անտես առներ,
        Հայր, զաղաչանս իմ:

        Շարունակելի
        Կցված ֆայլեր
         
        Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 29-04-21, 14:38.

        Comment


        • #5
          Մեսրոպ Մաշտոց


          Դաս 4

          Ամփոփման դասը ուսուցիչը կարող է սկսել «Հեղինակի հարցում» մեթոդով: Այս մեթոդի կիրառումն օգնում է սովորողին ընթերցողից վերածվել ակտիվ զրուցակցի և իր ընթերցանությունն ընկալել որպես երկխոսություն կամ զրույց հեղինակի հետ: Այստեղ արդեն սովորողը դառնում է զրույցի մի մասնիկը և դադարում մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում:
          Ուսուցիչը նախապես պլանավորում, մշակում է հետաքրքրաշարժ հարցեր սովորողներին առաջարկելու համար:
          «Հեղինակի հարցման» օրինակներ.
          1.Ինչու՞ է 5-րդ դարը կոչվում ոսկեդար:
          2.Կենսագրական ի՞նչ տեղեկություններ կան Մաշտոցի մասին:
          3.Ինչու՞ է հայոց գրերի ստեղծումը դառնում կենսական անհրաժեշտություն:
          4.Պետական ո՞ր այրերն են աջակցում գրերի ստեղծման գործին:
          5.Ի՞նչ նշանագրերի մասին է տեղեկացնում Վռամշապուհը:
          6.Ու՞ր է ուղևորվում Մաշտոցը հայոց տառերը ստեղծելու նպատակով:
          7.Ե՞րբ և ո՞րտեղ է Մաշտոցը ստեղծում հայոց տառերը:
          8.Ո՞րն է հայոց տառերով գրված առաջին նախադասությունը:
          9.Մաշտոցը նաև ո՞ր ազգերի համար է նշանագրեր ստեղծել:
          10.Ի՞նչ երկեր է գրել Մաշտոցը:
          11.Հետագայում ի՞նչ են կոչվել ոսկեդարյան օրհներգերը:
          12.Ու՞մ անունով է կոչվում Երևանի Մատենադարանը:
          13.Մեսրոպ Մաշտոցին վերաբերող ի՞նչ շրջասույթներ կան:
          14.Ո՞ր գիրքն է համարվում «Թարգմանությունների թագուհի» կամ «Գրքերի գիրք»:

          «Հեղինակի հարցում» մեթոդի կիրառման ժամանակ ուսուցիչը քննարկումն այնպես պետք է տանի, որ սովորողները թե՛ հարցերի ձևակերպման, թե՛ պատասխանների ժամանակ ավելի երկար մտածեն և իմաստավորեն:
          Վերոնշյալ հարցուպատասխանից հետո մեջբերում է անում Խորենացու և այլոց՝ Մաշտոցին ուղղված գնահատականներից:
          «Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»,- գրում է Խորենացին:
          Իսկ այն հարցին, թե ի՞նչ դեր են ունեցել հայոց գրերը հայ ժողովրդի ճակատագրում, սովորողների պատասխանները լսելուց հետո ուսուցիչը կարող է ընթերցել Գ.Զոհրապի տված գնահատականը.«Մեր նախնիքը տառերուն գյուտին մեջ հրաշք մը տեսած են. Ատիկա նկատած են ընծա մը… Երբ ուշադրությամբ հետևինք հայ պատմության, կը տեսնենք, որ գիրի գյուտը հայուն գոյության ամենամեծ ազդակը եղած է»:
          Ասույթներն ընթերցելուց հետո ուսուցիչը լսում է սովորողների կողմից գրի առած Մաշտոցի կյանքն ու գործը ներկայացնող փոքրիկ շարադրանքները՝ ավանդազրույցի տեսքով: Աշակերտներն ընթերցում են իրենց գրառումները, որ սկսվում է «Ասում են, որ…» արտահայտությամբ:
          Ընթերցումները լսելուց և քննարկումներ անելուց հետո ուղուցիչն էլ իր հերթին կարդում է իր գրառումը վերոնշյալ արտահայտությամբ.
          Ասում են, որ՝
          մահից առաջ Մաշտոցը օրհնում է իր աշակերտներին: Այդ պահին երկնքից լույս է իջնում նրա վրա և հետզհետե պայծառանում ու տեսանելի դառնում բոլորին:
          Երբ Մաշտոցը ավանդում է հոգին, Վաղարշապատում հավաքվում են Հայաստանի տարբեր վայրերից եկած նշանավոր մարդիկ և սկսում վիճել իրար հետ, թե որտեղ պետք է ամփոփեն մեծ ուսուցչին: Այդ վեճում հաղթող է դուրս գալիս Վահան Ամատունին: Երբ վերջինս Վաղարշապատից Օշական է տեղափոխում Մաշտոցի դին, հուղարկավորները, շոգից նեղվելով, ճանապարհին կանգ են առնում՝ հանգստանալու: Բոլորը ծարավ էին, սակայն շրջակայքում աղբյուր չկար: Հանկարծ հրաշքով ճեղքվում է մի մեծ քար և միջից սկսում է բխել մի զուլալ ու կաթնահամ սառը ջուր:
          Ամփոփման դասն ավարտելուց հետո ցանկալի է այցելել Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր ամփոփված է «Հայերենի առաջին ուսուցիչ», «Առաջին հայ ուսուցիչ», «Գրի հսկա», «Ուսուցանող Հայոց աշխարհի», «Օշականի սուրբ ննջեցյալ» Մեսրոպ Մաշտոցը:
          Կցված ֆայլեր

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X

          Debug Information