Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Մենախոսություն և երկխոսություն


    Կիրառելի և հետաքրքիր դասեր են, Անուշ ջան, տեսական նյութերն ուղեկցվում են գործնական աշխատանքներով, որոնք շատ կարևոր են ուսուցման գործընթացում: Նախատեսված են նաև այնպիսի աշխատանքներ, որոնց կատարման համար սովորողներն օգտվում են այլ աղբյուրներից. սա նպաստում է նրանց մտահորիզոնի ընդլայմանը, ամրապնդում նրանց կապը գրքի հետ:
    Մենախոսություն և երկխոսություն թեման ուսումնասիրելիս սովորաբար ներկայացնում են սովորողներին որպես գեղարվեստական երկի կառուցվածքի բաղադրամասերից մեկը, երբ գործող անձերից մեկը միայնակ խոսում է ինքն իր հետ կամ դիմում է ուրիշներին՝ առանց նրանց կողմից ընդհատվելու: Կարևորում եմ թեման՝ որպես կերպարների բնութագրման և գործողության զարգացման հիմնական միջոց, ստեղծում եմ միջառարկայական կապ: Կարդում են գեղարվեստական մեծ վարպետությամբ ստեղծված մենախոսոըթյուններ / Համլետի «Լինե՞լ, թե չլինել», Պեպոյի մենախոսությունը,«Աբու Լալա Մահարի»/, որի արդյունքում աշակորտները ոչ միայն բացահայտում են կերպարի հոգեկան աշխարհը, բնավորության գծերն ու ըմբռնումները, այլև բնութագրում են այն միջավայրը, ուր գործում է նա: Հերոսն այստեղ առավել կոնկրետ և տպավորիչ է ներկայացվում:
    Գեղարվեստական երկերից բերվում են նաև երկխոսության օրինակներ:
    Ե՛վ մենախոսությունը, և՛ երկխոսությունը կարևոր դեր են խաղում հատկապես թատերգական երկերում՝ դառնալով կերպարների բնութագրման և գործողության զարգացման հիմնական միջոցները: Որպես գործնական աշխատանք՝ հանձնարարում եմ սովորել և գրել մենախոսություն և երկխոսությաուն:

    https://www.youtube.com/watch?v=w1Mi2rO7TJ4
    Վերջին խմբագրողը՝ Հասմիկ ԱՎ; 06-07-21, 13:28.

    Comment


    • #17
      Կիրառելի և հետաքրքիր մեթոդներ են ընտրված թեման ավելի մատչելի և հասկանալի դարձնելու համար: Կփորձեմ նույն մեթոդաբանությամբ ուսուցանել նաև անգլերեն լեզվի երկխոսություն թեման բացատրելիս: Ինչպես այլ լեզուներում, այնպես էլ անգլերենում երկխոսությունը շատ կիրառելի է: Այն զարգացնում է բանավոր խոսքը, բառապաշարը: Կարելի է ասել նաև, որ այն զարգացնում է լեզվի չորս հմտությունները միաժամանակ՝ բանավոր և գրավոր խոսքը, լսողությունը և ընթերցանությունը: Օգտագործելով հանձնարարվող թեմային հատուկ բառապաշարը՝ կազմվում են երկխոսություններ և ամրապնդվում բանավոր խոսքի միջոցով: Ստորև ներկայացնեմ երկխոսության մի օրինակ, որտեղ տեղ են գտել տարվա չորս եղանակներին վերաբերող բառեր:
      A: What is the weather like in your countre?
      B: It is often very sunny in my countre. And what about your countre?
      A: It is often rainy, damp and unpleasent. Do you have snow in winter?
      B: Yes, in winter we have much snow.
      A: What is your favourite season?
      B: My favourite season is spring, because everything is in green, the days are long and the sun shines brightly.

      https://www.youtube.com/watch?v=pI9XlDwqqJM
      Վերջին խմբագրողը՝ ՏատևիկԲՄ; 06-07-21, 13:25.

      Comment


      • #18
        Պատկերային ներկայացում մենախոսության և երկխոսության թեմաների շուրջ

        Մենախոսության և երկխոսության թեմաներն առավել գործածական են դառնում ուսումնական տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ ցերեկույթների և միջոցառումների ընթացքում: Պատկերային ներկայացման մի քանի դրվագների ցուցադրմամբ կիրառել եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Սեմինար դասընթացներ երեխաների իրավունքների մասին», որտեղ հարցուպատասխանի միջոցով թվարկվել են երեխաների իրավունքներն ու պարտականությունները:
        Դրան հաջորդող «Անվտանգ համացանց» թեմայի շուրջ երկխոսության հեղինակներն արդեն իրենք՝ երեխաներն են, որոնք բարձրաձայնեցին, թե ինչպես պետք է օգտվել համացանցից, որպեսզի երաշխավորվի անվտանգությունն ու ապահովությունը:
        Դպրոցում գործող «Խաղաղության ճանապարհ» խմբակի դասերն իրականացվել են հիմնականում երկխոսության հիման վրա կառուցված հարցուպատասխանով՝ այդ թվում նաև մենախոսությամբ. յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց, թե որքանով է կարևոր խաղաղությունն իր և իրեն շրջապատող մարդկանց համար:
        «Երեխաների պաշտպանությունը դպրոցում» թեմայի շուրջ հանդես եկան «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները և երկխոսության կիրառմամբ բարձրաձայնվեցին այն հիմնախնդիրներն ու միջոցները, որոնց արդյունքում սովորողներն իրենց ապահով ու պաշտպանված են զգում:
        Պատկերային ներկայացումն ավարտել եմ ճանապարհայաին երթևեկության կանոնների ուսուցմամբ, որտեղ կրկին հարցումների և երկխոսությունների միջոցով աշակերտները ներկայացրին ճանապարհատրանսպորտային երթևեկությանը վերաբերող կանոններն ու անվտանգության դրսևորումները:
         

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X

        Debug Information