Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ  ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Anush Vardanyan
    replied
    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

    Այս դասի ընթացքում ուսուցիչը գեղարվեստական գրականությունից դուրս գրված համապատասխան հատված է ընթերցում և հանձնարարում սովորողներին դասարանում ծավալել բանավեճ-զրույց և քննարկել ընթերցված նյութը: Այնուհետև հանձնարարում է էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ դուրս գրել նախադասությունների նախադասությունների բնույթն ըստ հաղորդակցման նպատակի՝ նշելով նաև մենախոսական և երկխոսական հատվածները:
    Դասախոսության մեթոդի կիրառմամբ ուսուցիչը բացատրում է երկխոսության, մենախոսության տարբեր հնարավոր թեմաները, որոնք կարող են լինել մասնագիտական, ածխատանքային միջավայրում՝ ածխատանքի ընդունում, կարգապահական հարցի քննարկում, կազմակերպչական միջոցառում, թոխադարձ հարաբերությունների պարզաբանում, ստեղծագործության քննարկում և այլն:
    Դասի կշռադատման փուլում նպատակահարմար է կիրառել «Խորանարդում» մեթոդական հնարը, որն օգնում է նյութը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Սկզբնական փուլում արդեն իսկ ներկայացվել է ուսումնասիրվող թեման, հասկացությունը, ձևակերպվել են առաջադրանքները: Մեկական թղթե խորանարդ է հատկացվում սովորողների խմբերին և սկսվում է քննարկումը կամ աշխատանքը խորանարդի բոլոր վեց նիստերի վերը նշված հարցումների համաձայն:
    1. Տեքստից դուրս գրիր ուղղակի խոսքերը
    2. Դուրս գրած ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի
    3. Ընտրիր տրված վերնագրերից որևէ մեկը, առաջադրված բառապաշարով կազմիր մենախոսական տեքստ:
    Աշխատանքն ավարտելուց հետո սովորողներն իրար են ներկայացնում խորանարդի նիստերից յուրաքանչյուրի ուղղությամբ իրենց մշակած տարբերակը: Հաճախ այս ներկայացումն արվում է միայն գործընկերոջ համար, մեկ այլ դեպքում յուրաքանչյուրն ընտրում է խորանարդի նիստերից երեքը և գրածը կարդում զույգի համար: Գրածը ներկայացնելուց հետո սովորողը պատասխանում է դասընկերների հարցերին: Ի վերջո ամբողջ խումբը հաջորդաբար անդրադառնում է խորանարդի բոլոր նիստերին:
    Այսպիսով, սովորողը կարողանում է տարբերակել մենախոսության և երկխոսության մեջբերվող խոսքերը տարբեր իրավիճակներում՝ առօրյա, գեղարվեստական, գիտական, դրամատիկական, մասնագիտական ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակիի՝ նշելով կոչականի հետ կատարված փոփոխությունները և ուշադրություն դարձնելով կետադրությանը: Կարողանում է հարցական և հրամայական նախադասությունները վերածել պատմողականի, իմանալ երկխոսության և մենախոսության գործառական ոլորտները և կիրառման առանձնահատկությունները, կարողանալ երկխոսությամբ հարցազրույց վարել դասարանում, դպրոցում, դպրոցրց դուրս, կատարել մեջբերումներ:
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 13-04-21, 14:59.

    Թողնել հաղորդագրություն:

  • Anush Vardanyan
    replied
    ԵՐԿԽՈՍՈւԹՅՈւՆԸ և ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԵՋ

    Ուսուցիչը դասախոսության մեթոդի կիրառմամբ ներկայացնում է երկխոսությունների և մենախոսությունների դերը գեղարվեստական արձակ ստեղծագործությունների մեջ: Նա բացատրում է գրականության մեջ հերոսների երկխոսության լեզվաոճական առանձնահատկությունները: Սովորողների ներգրավվածությունը մեծացնելու նպատակով հարաբերական ավարտուն մասերից հետո կամ էլ դասախոսության ավարտին ընդհատում է իր կողմից մատուցված խոսքը և ընթերցում գեղարվեստական գրականությունից դուրս բերված մենախոսության և երկխոսության օրինակներ: Սովորողների մտածողությունն ակտիվացնելու և ուշադրությունը գրավելու գործում մեծապես կարևորվում են հատկապես անսպասելի,անսովոր,երբեմն հակասական հարցադրումները՝ առնչություններ իրականության հետ,օրինակներ կյանքից: Նման ձևով մատուցվող նյութի յուրացման մակարդակը բարձրացնում են զննական տարբեր նյութերի ու միջոցներիկիրառումը՝ տեսաշարեր, նկարազարդումներ, գծապատկերներ, գրանցումներ գրատախտակին և այլն:
    Գեղարվեստական տեքստերում հեղինակը հերոսներին անհատականացնելու համար խոսեցնում է նրանց իրենց բնորոշ և հարազատ բառապաշարով ու լեզվով: Այստեղ օգնության է հասնում «Կրկնակի գրառումների օրագիր» մեթոդը, որը նախատեսված է ուսուցանվող նյութի բովանդակության խորը և արդյունավետ յուրացման համար: Այս մեթոդը հարմար է կիրառել այնպիսի նյութերի ուսուցման դեպքում,որոնք հարուստ են հուզականությամբ: Մեթոդի կիրառումը հնարավոր է դարձնում կապել տեքստում նկարագրված իրադարձությունները (երկխոսություն, մենախոսություն) սովորողի սեփական կյանքի, հետաքրքրությունների, առօրյա կյանքում ունեցած երկխոսությունների հետ: Երբ ընթերցվող, յուրացվող նյութը կապվում է սեփական կենսափորձի հետ, այն առավել անմիջական, մոտ ու հասկանալի է դառնում:
    Քայլերն իրականացնում ենք հետևյալ հաջորդականությամբ
    1. Սովորողներին հանձնարարվում է ուղղահայաց գծով թուղթը երկու մասի բաժանել, ձախ կողմում գրել տեքստից (պատմվածք, բանաստեղծություն) երկխոսության կամ մենախոսության մի հատված, որը գրավել է իր ուշադրությունը (զարմացրել է, ինչ-որ բան է հուշել), իսկ աջ կողմում՝ մեկնաբանություններ նշված հատվածի կամ կերպարի վերաբերյալ (ի՞նչ մտածելու տեղիք տվեց, ի՞նչ հիշեցին, ի՞նչ հարցեր ունեն տվյալ երկխոսության կամ մենախոսության վերաբերյալ):
    2. Սովորողներն ընթերցելուն զուգահեռ գրառումներ են կատարում:
    3. Ուսուցիչը հնարավորություն է տալիս աշակերտներին ներկայացնելու իրենց գրառումները:
    4. Մեկնաբանությունների ընթերցման ժամանակ ուսուցիչը ստուգիչ հարցեր է տալիս ա\ ինչու՞ այդ երկխոսությունը կամ մենախոսությունը գրավեց սովորողի ուշադրությունը:
    բ\ ինչի՞ մասին այն մտածել տվեց:
    Կարևոր է, որպեսզի նույն հատվածն ընթերցելու դեպքում ուսուցիչը պարզի,թե ինչու է հատկապես այդ հատվածը գրավել սովորողների ուշադրությունը, ապա մատնանշի պատասխանների միջև նմանությունները կամ տարբերությունները:
    5. Հատկանշական են ուսուցչի կողմից տրվող ընդհանրական հարցերը, որոնք ստիպում են սովորողներին տեքստը որպես ամբողջություն ընկալել: Օրինակ՝
    ա\ ի՞նչ հիշեցիք այս երկխոսության ու մենախոսության հետ կապված
    բ\ ո՞րն է այս երկխոսության կամ մենախոսության գլխավոր ասելիքը
    գ\ երկխոսության կամ մենախոսության ո՞ր հարցերը մնացին անպատասխան
    դ\ եթե հնարավորություն ունենայիք այս երկխոսությունը կամ մենախոսությունը նորից գրելու, ի՞նչը կփոխեիք
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 13-04-21, 14:58.

    Թողնել հաղորդագրություն:

  • gohar66
    replied
    Anush Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՕՐՅԱ ԽՈՍՔՈՒՄ

    Այս դասի շրջանակներում սովորողը պետք է ճիշտ ըմբռնի առօրյա երկխոսության հաղորդակցական բնույթը, հասկանա երկխոսության խոսքի ճիշտ և գրագետ վերարտադրելու կարևորությունը,իսկ գրավոր խոսքում՝ անսխալ կետադրելու կարողությունը:
    Համագործակցային ուսուցման մեթոդով ուսուցիչն իրականացնում է փոքր խմբերով խմբային աշխատանք՝ հանձնարարելով կազմել առօրյա երկխոսություն պարունակող զրույցներ՝ ողջույն-հրաժեշտի տարբեր ձևերով: Այս հանձնարարությունը ստուգելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում,որպեսզի բացառվեն օտարածին և օտարալեզու ողջույնի և հրաժեշտի սխալ ձևերը:Առաջադրանքը հանգամանալից ներկայացնելուց և լսելուց հետո սովորողների հետ ամփոփել,թե ինչ սովորեցին և ինչպես կգործածեն իրենց սովորած բառերը առօրյա երկխոսություններում և զրույցներում:Այնուհետև ուսուցիչը հանձնարարում է դասագրքից արտագրել տրված տեքստը՝ ուղղակի խոսքը դարձնելով անուղղակիի,որից հետո հանձնարարում է տեսաշարով ցուցադրված առօրյա երկխոսությունների մեջ գտնել քերականական սխալները և ուղղել:Սովորողները բանավոր պատասխանում են այն հարցին,թե երբևիցե ուշադրություն դարձրել են իրենց բնորոշ ժեստերին՝ միաժամանակ նշելով,թե իրենց կողմից դրանք կիրառելը օգնում են,թե խանգարում:
    Դասի վերջում ցուցադրվում է թեմային համապատասխան տեսանյութ,որտեղ խոսքին զուգահեռ զրուցում են նաև ձեռքի շարժումներով:

    Հարգելի Անուշ, ինձ դուր եկավ Ձեր դասը,ասեմ ավելին,հայ գրականության դասերին ես նույնպես կիրառում եմ երկխոսություն <<.Գրական հերոսների .>>միջև:
    Աշակերտները ստանձնում են դերեր,ևծավալվում է կառուցողական ,արդյունավետ երկխոսություն:

    Թողնել հաղորդագրություն:

  • Anush Vardanyan
    replied
    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՕՐՅԱ ԽՈՍՔՈՒՄ

    Այս դասի շրջանակներում սովորողը պետք է ճիշտ ըմբռնի առօրյա երկխոսության հաղորդակցական բնույթը, հասկանա երկխոսության խոսքի ճիշտ և գրագետ վերարտադրելու կարևորությունը,իսկ գրավոր խոսքում՝ անսխալ կետադրելու կարողությունը:
    Համագործակցային ուսուցման մեթոդով ուսուցիչն իրականացնում է փոքր խմբերով խմբային աշխատանք՝ հանձնարարելով կազմել առօրյա երկխոսություն պարունակող զրույցներ՝ ողջույն-հրաժեշտի տարբեր ձևերով: Այս հանձնարարությունը ստուգելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում,որպեսզի բացառվեն օտարածին և օտարալեզու ողջույնի և հրաժեշտի սխալ ձևերը:Առաջադրանքը հանգամանալից ներկայացնելուց և լսելուց հետո սովորողների հետ ամփոփել,թե ինչ սովորեցին և ինչպես կգործածեն իրենց սովորած բառերը առօրյա երկխոսություններում և զրույցներում:Այնուհետև ուսուցիչը հանձնարարում է դասագրքից արտագրել տրված տեքստը՝ ուղղակի խոսքը դարձնելով անուղղակիի,որից հետո հանձնարարում է տեսաշարով ցուցադրված առօրյա երկխոսությունների մեջ գտնել քերականական սխալները և ուղղել:Սովորողները բանավոր պատասխանում են այն հարցին,թե երբևիցե ուշադրություն դարձրել են իրենց բնորոշ ժեստերին՝ միաժամանակ նշելով,թե իրենց կողմից դրանք կիրառելը օգնում են,թե խանգարում:
    Դասի վերջում ցուցադրվում է թեմային համապատասխան տեսանյութ,որտեղ խոսքին զուգահեռ զրուցում են նաև ձեռքի շարժումներով:

    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 13-04-21, 14:58.

    Թողնել հաղորդագրություն:

  • gohar66
    replied
    Anush Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե Ր Կ Խ Ո Ս ՈՒ Թ Յ ՈԻ Ն
    Երկխոսությունը՝ որպես խոսքի դրսևորման ամենատարածված ձևերից մեկը

    Ուսուցիչը բացահայտում է նոր նյութի վերաբերյալ սովորողների գիտելիքները,ակտիվացնում աշակերտներին՝ ներգրավելով նրանց քննարկվելիք նյութի մեջ, ինչը նպաստում է նրանց մոտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտմանը:
    Երկխոսության հիմքում սովորողի հաղորդակցական կարողություններ և հմտություններ զարգացնելն է: Սովորողը պետք է կարողանա լսել, ընկալել խոսքը և համարժեք պատասխան խոսքով հանդես գալ (գրավոր կամ բանավոր): Կարևոր է տրամաբանված խոսք կառուցել և ըստ նշանակության և տեղին օգտագործել տերմինները, հասկացությունները և արտահայտությունները:
    Խթանման փուլում սովորողին առաջարկվում է գրել հինգ րոպեանոց ազատ երկխոսական շարադրանք՝ զույգերով (յուրաքանչյուր զույգ կազմում է երկխոսական տեքստ և բարձրաձայն կարդում):
    Իմաստի ընկալման փուլում «Վենի դիագրամ» մեթոդի օգնությամբ սովորողները ներկայացնում են մենախոսության և երկխոսության գաղափարները՝ շեշտելով միմյանց հակադրելու և պատկերների հատման մեծ մակերես ունեցող կենտրոնում ընդհանրությունները ցույց տալու կարողությունը: Այս մեթոդը տեղեկատվության մեծ և մանրամասն պաշար չի պարունակում, սակայն կարևոր է նշել այն հանգամանքը, որ ընդհանրություններն ու առանձնահատկություններընշելիս սովորողներից պահանջվում է ընդգրկուն ձևակերպումներ գրառել: Այս փուլում կարելի է գործածել նաև «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդը: Այն «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, զարգացնել երկխոսություններ, ինչպես նաև մտածելու, լսելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:
    Կշռադատման փուլում արդեն կարելի է գործածել «Քառաբաժան» կամ «Խորանարդում» հետաքրքիր մեթոդական հնարները, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին տարբեր տեսանկյուններից նկարագրելու, համեմատելու, զուգորդելու և վերլուծելու իրենց աշխատանքները:

    Շարունակելի…
    Տիկին Վարդանյան, ես էլ եմ հաճախ երկխոսությունը կիրառում իմ դասերին և վերջնարդյունքից գոհ եմ,նպատակային է նաև բանավեճի կիրառումը;

    Ուսուցիչը ընթերցում է մի քանի երկխոսական տեքստեր, բացատրում դրանց առանձնահատկությունները և դրա հետ կապված կետադրությունը: Այնուհետև քարտեր է բաժանում սովորողներին, որոնց վրա գրված են պիեսներից և վեպերից դուրս գրված երկխոսական և մենախոսական հատվածներ: Հանձնարարվում է որոշակի ժամանակահատվածում կատարել դերային ընթերցումներ՝ երկխոսությունների կիրառումով, կազմակերպել դերային խաղեր՝ հարցազրույցի տարրերով: Որից հետո խմբային քննարկման միջոցով սովորողները կատարում են հարցազրույցի թեմայի ընտրություն, առանձին խմբերով ընդհանուր պլանի կազմում և հարցերի մշակում: Հանձնարարվում է նաև վերաշարադրել դասագրքում գրված առակը՝ ուղղակի խոսքը վերածելով անուղղակիի և որպես բանավոր ու մտավոր խոսքի զարգացում՝ բացատրել առակների այլաբանական իմաստը:
    Սովորողներից մի քանիսը կատարում են վարժություններ՝ կապված ,,որ,, ,,թե,, շաղկապների գործածության հետ:
    Ուսուցիչը հանձնարարում է տանը արտագրել և կետադրել իրենց կողմից ընտրված համառոտ առակներ՝ ուղղակի խոսքը վերածելով անուղղակիի:

    Շարունակելի…
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 30-03-21, 12:49.

    Թողնել հաղորդագրություն:

  • ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ  ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՒՄ

    ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՒՄ

    Մենախոսությունն ու երկխոսությունը գեղարվեստական պատկերման միակ ձևն են համարվում դրամատիկական ժանրի բոլոր ստեղծագործություններում՝ դրամա, ողբերգություն, կատակերգություն: Պիեսներում գործողությունը զարգանում է հերոսների խոսքի միջոցով:
    Այս դասի հիմնական նպատակը սովորողներին իրենց մտքերն ու զգացմունքները մենախոսությամբ կամ երկխոսությամբ ճիշտ ու գրագետ արտահայտելու կարողության ձևավորումն է: Սովորողները պետք է կարողանան վարել երկխոսություն՝ պահպանելով քերականական վարքը և բարեկրթության նորմերը, ընկալել գեղարվեստական խոսքի տարբեր դրսևորումներն ըստ հեղինակի նպատակադրության, կարողանան ասելիքը ձևակերպել և արտահայտել՝ որպես գրավոր կամ բանավոր մենախոսություն կամ երկխոսություն, նկարագրել միևնուն իրադրությունը՝ գործածելով մեջբերվող խոսք, դասընկերների շրջանակում կազմակերպել փոքրիկ ներկայացումներ՝ կատարելով մենախոսության և երկխոսության մեջբերումներ տարբեր պիեսներից և զանազան աղբյուրներից:
    Դասի կշռադատման փուլում թեման առավել հետաքրքիր դարձնելու համար ուսուցիչը կարող է կիրառել «Քառաբաժան» մեթոդական հնարը, որը կարելի է իրականացնել ինչպես մեծ կամ փոքր խմբերով, այնպես էլ անհատական աշխատանք կատարելիս: Այս դեպքում ուսուցիչը տեսանյութով ցուցադրում է դրամատիկական ներկայացումներից առանձնացված մենախոսության և երկխոսության հատվածներ, որից հետո հանձնարարում է սովորողներին զույգերով վերլուծել տեսանյութը վերոնշյալ մեթոդի օգնությամբ: Սովորողներն իրենց մտքերը համապատասխանաբար գրառում են չորս բաժիններից բաղկացած սյունակներում, որոնք համապատասխանում են նյութի ընկալման և մտքի զարգացման ընթացքին:
    1. Ի՞նչ նկատեցիք մենախոսությունը կամ երկխոսությունը տեսնելիս:
    2. Ի՞նչ զգացիք մենախոսությունը կամ երկխոսությունը լսելիս:
    3. Ի՞նչ ձայներ լսեցիք մենախոսության կամ երկխոսության ընթացքում:
    4. Դուրս գրեք բանալի բառերը:
    5. Ընտրե՛ք նոր վերնագիր տրված մենախոսության կամ երկխոսության համար:
    Անհատական աշխատանքի դեպքում զույգերն իրենց գրառումները ներկայացնում են միմյանց, ապա ներկայացնում են ողջ թիմին: Զույգի կամ թիմի ընտրությամբ աշխատանքը ներկայացվում է նաև ամբողջ դասարանին: Հնարավոր է, որ ըստ դրամատիկական ներկայացման մենախոսության կամ երկխոսության նյութի՝ կարևորվի տեքստի դիտարկումը որոշակի տեսանկյունով, ինչը կնպաստի, որ սովորողը ուշադրություն դարձնի քառաբաժանի այս կամ այն հատվածի գրառումների վրա, որոնք հատուկ պետք է առանձնացնել և քննարկել:
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 13-04-21, 14:58.
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information