Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ե Ր Կ Խ Ո Ս ՈՒ Թ Յ ՈԻ Ն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ե Ր Կ Խ Ո Ս ՈՒ Թ Յ ՈԻ Ն

    Ե Ր Կ Խ Ո Ս ՈՒ Թ Յ ՈԻ Ն
    Երկխոսությունը՝ որպես խոսքի դրսևորման ամենատարածված ձևերից մեկը


    Ուսուցիչը բացահայտում է նոր նյութի վերաբերյալ սովորողների գիտելիքները,ակտիվացնում աշակերտներին՝ ներգրավելով նրանց քննարկվելիք նյութի մեջ, ինչը նպաստում է նրանց մոտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտմանը:
    Երկխոսության հիմքում սովորողի հաղորդակցական կարողություններ և հմտություններ զարգացնելն է: Սովորողը պետք է կարողանա լսել, ընկալել խոսքը և համարժեք պատասխան խոսքով հանդես գալ (գրավոր կամ բանավոր): Կարևոր է տրամաբանված խոսք կառուցել և ըստ նշանակության և տեղին օգտագործել տերմինները, հասկացությունները և արտահայտությունները:
    Խթանման փուլում սովորողին առաջարկվում է գրել հինգ րոպեանոց ազատ երկխոսական շարադրանք՝ զույգերով (յուրաքանչյուր զույգ կազմում է երկխոսական տեքստ և բարձրաձայն կարդում):
    Իմաստի ընկալման փուլում «Վենի դիագրամ» մեթոդի օգնությամբ սովորողները ներկայացնում են մենախոսության և երկխոսության գաղափարները՝ շեշտելով միմյանց հակադրելու և պատկերների հատման մեծ մակերես ունեցող կենտրոնում ընդհանրությունները ցույց տալու կարողությունը: Այս մեթոդը տեղեկատվության մեծ և մանրամասն պաշար չի պարունակում, սակայն կարևոր է նշել այն հանգամանքը, որ ընդհանրություններն ու առանձնահատկություններընշելիս սովորողներից պահանջվում է ընդգրկուն ձևակերպումներ գրառել: Այս փուլում կարելի է գործածել նաև «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդը: Այն «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, զարգացնել երկխոսություններ, ինչպես նաև մտածելու, լսելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:
    Կշռադատման փուլում արդեն կարելի է գործածել «Քառաբաժան» կամ «Խորանարդում» հետաքրքիր մեթոդական հնարները, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին տարբեր տեսանկյուններից նկարագրելու, համեմատելու, զուգորդելու և վերլուծելու իրենց աշխատանքները:
    Ուսուցիչը ընթերցում է մի քանի երկխոսական տեքստեր, բացատրում դրանց առանձնահատկությունները և դրա հետ կապված կետադրությունը: Այնուհետև քարտեր է բաժանում սովորողներին, որոնց վրա գրված են պիեսներից և վեպերից դուրս գրված երկխոսական և մենախոսական հատվածներ: Հանձնարարվում է որոշակի ժամանակահատվածում կատարել դերային ընթերցումներ՝ երկխոսությունների կիրառումով, կազմակերպել դերային խաղեր՝ հարցազրույցի տարրերով: Որից հետո խմբային քննարկման միջոցով սովորողները կատարում են հարցազրույցի թեմայի ընտրություն, առանձին խմբերով ընդհանուր պլանի կազմում և հարցերի մշակում: Հանձնարարվում է նաև վերաշարադրել դասագրքում գրված առակը՝ ուղղակի խոսքը վերածելով անուղղակիի և որպես բանավոր ու մտավոր խոսքի զարգացում՝ բացատրել առակների այլաբանական իմաստը:
    Սովորողներից մի քանիսը կատարում են վարժություններ՝ կապված ,,որ,, ,,թե,, շաղկապների գործածության հետ:
    Ուսուցիչը հանձնարարում է տանը արտագրել և կետադրել իրենց կողմից ընտրված համառոտ առակներ՝ ուղղակի խոսքը վերածելով անուղղակիի:


    Շարունակելի…
    Վերջին խմբագրողը՝ Anush Vardanyan; 30-03-21, 12:49.

  • #2
    Anush Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե Ր Կ Խ Ո Ս ՈՒ Թ Յ ՈԻ Ն
    Երկխոսությունը՝ որպես խոսքի դրսևորման ամենատարածված ձևերից մեկը


    Ուսուցիչը բացահայտում է նոր նյութի վերաբերյալ սովորողների գիտելիքները,ակտիվացնում աշակերտներին՝ ներգրավելով նրանց քննարկվելիք նյութի մեջ, ինչը նպաստում է նրանց մոտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտմանը:
    Երկխոսության հիմքում սովորողի հաղորդակցական կարողություններ և հմտություններ զարգացնելն է: Սովորողը պետք է կարողանա լսել, ընկալել խոսքը և համարժեք պատասխան խոսքով հանդես գալ (գրավոր կամ բանավոր): Կարևոր է տրամաբանված խոսք կառուցել և ըստ նշանակության և տեղին օգտագործել տերմինները, հասկացությունները և արտահայտությունները:
    Խթանման փուլում սովորողին առաջարկվում է գրել հինգ րոպեանոց ազատ երկխոսական շարադրանք՝ զույգերով (յուրաքանչյուր զույգ կազմում է երկխոսական տեքստ և բարձրաձայն կարդում):
    Իմաստի ընկալման փուլում «Վենի դիագրամ» մեթոդի օգնությամբ սովորողները ներկայացնում են մենախոսության և երկխոսության գաղափարները՝ շեշտելով միմյանց հակադրելու և պատկերների հատման մեծ մակերես ունեցող կենտրոնում ընդհանրությունները ցույց տալու կարողությունը: Այս մեթոդը տեղեկատվության մեծ և մանրամասն պաշար չի պարունակում, սակայն կարևոր է նշել այն հանգամանքը, որ ընդհանրություններն ու առանձնահատկություններընշելիս սովորողներից պահանջվում է ընդգրկուն ձևակերպումներ գրառել: Այս փուլում կարելի է գործածել նաև «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդը: Այն «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, զարգացնել երկխոսություններ, ինչպես նաև մտածելու, լսելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:
    Կշռադատման փուլում արդեն կարելի է գործածել «Քառաբաժան» կամ «Խորանարդում» հետաքրքիր մեթոդական հնարները, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին տարբեր տեսանկյուններից նկարագրելու, համեմատելու, զուգորդելու և վերլուծելու իրենց աշխատանքները:

    Շարունակելի…
    Տիկին Վարդանյան, ես էլ եմ հաճախ երկխոսությունը կիրառում իմ դասերին և վերջնարդյունքից գոհ եմ,նպատակային է նաև բանավեճի կիրառումը;

    Comment

    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
    Working...
    X

    Debug Information