Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրենք հայատառ և առանց սխալների

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրենք հայատառ և առանց սխալների

    Հարգելի՛ գործընկերներ, թեպետ վերջերս եմ գրանցվել, սակայն ուսանելի և հետաքրքիր շատ նյութեր գտա։ Ինքս էլ որոշեցի քննարկման թեմա դնել, որովհետև ցանկանում եմ միասին փորձենք գտնել ուղիներ՝ ինչ-որ կերպ կրճատելու ոչ հայատառ գրելու մարմաջը։

  • #2
    Շատերը հիմնականում հայատառ չեն գրում, որովհետև կարծում են, որ անգլերեն տառերով հայերեն տեքստ շարադրելը քողարկում է թույլ տված ուղղագրական սխալները։ Հայոց լեզվի ուղղագրությունն անշուշտ դժվարություններ ունի, սակայն յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր մեթոդները՝ դժվարին դասերը հեշտ և ընկալելի դարձնելու։ Եթե մեր աշակերտները լավ սովորեն և սիրեն մայրենի լեզուն, հայատառ կձևակերպեն իրենց խոսքը և մոռացության չեն մատնի մեսրոպյան այբուբենը։

    Comment


    • #3
      Հարգելի' Քրիստինե,արդիական թեմա եք ներկայացրել քննարկման:Յուրաքանչյուրս պետք է աշխատի այդ ուղղությամբ...Ուսուցիչները կարևոր դեր ունեն այս հարցում ևս...

      Comment


      • #4
        Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի' Քրիստինե,արդիական թեմա եք ներկայացրել քննարկման:Յուրաքանչյուրս պետք է աշխատի այդ ուղղությամբ...Ուսուցիչները կարևոր դեր ունեն այս հարցում ևս...
        Հարգելի՛ Էլեոնորա, այո, հենց մենք՝ ուսուցիչներս, համատեղ ջանքերով մեր աշակերտներին միշտ պիտի հորդորենք, որ գրեն հայատառ, և ուղղորդենք, որ նրանք ձերբազատվեն մեր լեզուն աղավաղող այդ <<չարիքից>>։

        Comment


        • #5
          Ոչ հայատառ գրելու հիմնական պատճառներից մեկը ուղղագրական սխալներ թույլ տալու մտավախությունն է։ Ըստ այդմ էլ ուղղագրություն թեման ուսումնասիրելիս շեշտը պետք է դնել ոչ թե զուտ մեխանիկական աշխատանքի վրա, ինչպես երբեմն արվում է, այլ պետք է աշակերտը առաջնորդվի տրամաբանությամբ։ Եթե աշակերտն իմանում է, որ ակնբախ բառում առկա են ակն և բախ արմատները, իսկ անակնկալ բառում ոչ թե <<թաքնված>> է ընկալելը, այլ՝ ան+ակն+կալ, ապա նա ոչ մի դեպքում այս բառերը սխալ չի գրի։
          Վերջին խմբագրողը՝ Քրիստինե111; 29-08-20, 22:05.

          Comment


          • #6
            Թելադրության թեմա ընտրելիս նախ փորձում եմ գտնել այնպիսի տեքստեր, որոնք ընդգրկում են քերականական անհրաժեշտ նյութը, ճանաչողական ու կրթադաստիարակչական առումով օգտակար են և գեղագիտական արժեք են ներկայացնում։ Անպայման գտնում ենք բնագրում առկա ուղղագրական արժեք ունեցող բառերը և ներկայացնում բառակազմական պատկերը։

            Comment


            • #7
              Ուսուցողական թելադրության բնագրին ծանոթանալուց հետո նախ բնագրից դուրս ենք գրում անծանոթ բառերը, դրանց բացատրությունը գրում գրատախտակին, և հանձնարարում եմ, որ աշակերտներն արտագրեն բառատետրում։ Ապա աշակերտների հետ միասին մեկ առ մեկ բացատրում ենք ուղղագրական արժեք ունեցող բառերը, դրանց կառուցվածքը, տալիս բառակազմական պատկերները, դրանց բաղադրիչներով կազմում նոր բառեր, նշում հոմանիշները, հականիշները։ Նմանատիպ թելադրությունների անցկացումը դառնում է բառի գրության, կազմության և իմաստի, հոմանիշների, հականիշների կիրառության ոլորտի ուսուցման չափազանց կարևոր բաղադրիչ։ Նմանանատիպ աշխատանքների շարունակականությունը թույլ է տալիս, որ աշակերտները լինեն ավելի գրագետ, կարողանան շարադրել իրենց խոսքը, հայատառ և գրագետ գրավոր խոսք շարադրեն և չկաշկանդվեն։

              Comment


              • #8
                Հարգելի Քրիստինե,բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել,և նաև շատ ցավոտ:Քանի որ,ցավոք, պետք է նշել,որ մեր ուսուցիչներից շատերը ևս հայատառ չեն գրում:

                Comment


                • #9
                  Քրիստինե111-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ գործընկերներ, թեպետ վերջերս եմ գրանցվել, սակայն ուսանելի և հետաքրքիր շատ նյութեր գտա։ Ինքս էլ որոշեցի քննարկման թեմա դնել, որովհետև ցանկանում եմ միասին փորձենք գտնել ուղիներ՝ ինչ-որ կերպ կրճատելու ոչ հայատառ գրելու մարմաջը։
                  Հարգելի՛ Քրիստինե, շատ արդիական թեմա եք ընտրել քննարկման համար: սիրով կմասնակցեմ քննարկմանը:

                  Comment


                  • #10
                    Ժենյա.-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի՛ Քրիստինե, շատ արդիական թեմա եք ընտրել քննարկման համար: սիրով կմասնակցեմ քննարկմանը:
                    Ուրախ եմ, հարգելի՛ Ժենյա, որ թեման հետաքրքրեց։ Հուսամ՝ սրտացավ ուսուցիչներով կկարողանանք գոնե մեր աշակերտներին հորդորել, որ միշտ գրեն հայատառ և առանց կոպիտ ուղղագրական սխալներ թույլ տալու։

                    Comment


                    • #11
                      armine,man-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Քրիստինե,բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել,և նաև շատ ցավոտ:Քանի որ,ցավոք, պետք է նշել,որ մեր ուսուցիչներից շատերը ևս հայատառ չեն գրում:
                      Ցավոք, Դուք իրավացի եք։ Ոչ միայն հայատառ չեն գրում, այլև հաճախ բազում ուղղագրական սխալներ են թույլ տալիս։

                      Comment


                      • #12
                        Քրիստինե111-ի խոսքերից Նայել գրառումը

                        Ուրախ եմ, հարգելի՛ Ժենյա, որ թեման հետաքրքրեց։ Հուսամ՝ սրտացավ ուսուցիչներով կկարողանանք գոնե մեր աշակերտներին հորդորել, որ միշտ գրեն հայատառ և առանց կոպիտ ուղղագրական սխալներ թույլ տալու։
                        Հարգելի՛ Քրիստինե, դա մեր բոլորիս ցավոտ կողմն է: Այսօր ոչ բոլորն են ձգտում հայատառ գրելուն, քանի որ դժվարություն է իրենից ներկայացնում, զուդ ուղղագրություն չպահպանելու համար: Իսկ լատինատառի դեպքում ուղղագրություն անհրաժեշտ չէ: Ինչի համար շատ ցավում եմ:

                        Comment


                        • #13
                          Քրիստինե111-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ուսուցողական թելադրության բնագրին ծանոթանալուց հետո նախ բնագրից դուրս ենք գրում անծանոթ բառերը, դրանց բացատրությունը գրում գրատախտակին, և հանձնարարում եմ, որ աշակերտներն արտագրեն բառատետրում։ Ապա աշակերտների հետ միասին մեկ առ մեկ բացատրում ենք ուղղագրական արժեք ունեցող բառերը, դրանց կառուցվածքը, տալիս բառակազմական պատկերները, դրանց բաղադրիչներով կազմում նոր բառեր, նշում հոմանիշները, հականիշները։ Նմանատիպ թելադրությունների անցկացումը դառնում է բառի գրության, կազմության և իմաստի, հոմանիշների, հականիշների կիրառության ոլորտի ուսուցման չափազանց կարևոր բաղադրիչ։ Նմանանատիպ աշխատանքների շարունակականությունը թույլ է տալիս, որ աշակերտները լինեն ավելի գրագետ, կարողանան շարադրել իրենց խոսքը, հայատառ և գրագետ գրավոր խոսք շարադրեն և չկաշկանդվեն։
                          Հարգելի Քրիստինե, իսկ չեք կարծում որ այլ առարկաների ուսուցիչները ևս անելիքներ ունեն ,ու թեկուզ նեղ մասնագիտական բառեր օգտագործելիս ,ուշադրություն դարձնելով ուղղագրությանը, ինչ որ չափով կնպաստեն հայատառ ու գրագետ խոսքի ձևավորմանը:

                          Comment


                          • #14
                            Ժենյա.-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հարգելի՛ Քրիստինե, դա մեր բոլորիս ցավոտ կողմն է: Այսօր ոչ բոլորն են ձգտում հայատառ գրելուն, քանի որ դժվարություն է իրենից ներկայացնում, զուդ ուղղագրություն չպահպանելու համար: Իսկ լատինատառի դեպքում ուղղագրություն անհրաժեշտ չէ: Ինչի համար շատ ցավում եմ:
                            Հարգելի՛ Ժենյա, համամիտ եմ ձեզ հետ, բայց եթե ծնունդդ բառի փոխարեն լատինատառ գրում են <<cnundt>>, այլ ոչ թե <<cnundd>>, արդեն պարզ է, որ ոչ թե հայերեն ստեղնաշար չունեն (ինչպես հաճախ արդարանում են), այլ ուղղագրություն չգիտեն։

                            Comment


                            • #15
                              armine,man-ի խոսքերից Նայել գրառումը

                              Հարգելի Քրիստինե, իսկ չեք կարծում որ այլ առարկաների ուսուցիչները ևս անելիքներ ունեն ,ու թեկուզ նեղ մասնագիտական բառեր օգտագործելիս ,ուշադրություն դարձնելով ուղղագրությանը, ինչ որ չափով կնպաստեն հայատառ ու գրագետ խոսքի ձևավորմանը:
                              Իհարկե, կարծում եմ՝ միահամուռ ջանքերով կարող ենք միայն ցանկալի արդյունքի հասնել։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information