Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եղիշե Չարենց Անքնություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Եղիշե Չարենց Անքնություն

    Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
    Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
    Պայտերը խփում են, խփում են հողին,_
    Անծայր է գիշերը, անհայտ է ուղին:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
    Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
    Պայտերը դոփում են քունքիս մեջ իմա,_
    Անհա՜յտ է աշխարհը`անցում է ու մահ:


  • #2
    ՊՈԵՏԻ ՎԻՇՏԸ

    Մեր հին հանճարեղ վեպից անաղարտ ...
    Եկած նաիրյան մեր միջնադարյան
    Հայրեններից սեգ,-Քուչակից եկած
    Եվ Հովնաթանից եկած ոսկեզարդ,
    Հնչուն Գողթանից սեգ Սայաթ-Նովյան
    Աղբյուրից եկած ողջ նաիրական
    Փառքից ոսկեկայծ լատինյան շոգին
    Դարձած մտերիմ,-Ֆարսի Ֆիրդուսուց
    Մինչ ռուսական Ֆետ,-նյարդերով խոսուն
    Կապված նրանց հետ,-Սիդի երգերից
    Մինչև Պաստեռնակ, սիմվոլիստներից
    Մինչև ոսկեշունչ պոետներն համայն
    Աշխարհի,- բոլոր հովիտները լայն
    Եվ ծովերը խոր...մարդկային ոգու
    Այս անհուն բովից անցնելով հուժկու
    Եվ խոր երգով իմ մինչև պուշկինյան
    Անաղարտ ծովի ափունքները լուրթ,
    Ամենից պայծառ ամենից անգին...
    Կանգնած եմ ահա և՛ մենակ, և՛վեհ
    Ոգով իմ վահան, կամքով պողպատե.-
    Կանգնած եմ ահա երգասան վերջին-
    Իմ նաիրական երգի կամուրջին,-
    Եվ շուրջս եմ նայում և հեռուն պայծառ
    Համայն աշխարհի երգասան դարձած...

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    1936թ.

    Comment

    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
    Working...
    X