Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի թռչուններ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայաստանի թռչուններ

    Կենդանիների շարքում բնության չքնաղագույն ուզարմանահրաշ ստեղծագործություններ են թռչունները, որոնք օժտված են թռչելու առավելությամբ, փետրազգեստի սքանչելի գույներով, բարեկազմ մարմնով, երաժշտական բացառիկ ունակություններով և մարդկանց հետ շփվելու, նրա ողորմածությունը ակնկալելու և մարդու դրկիցը դառնալու հատկությամբ:
    Պեղումներից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանի թռչունների բրածո ոսկորները վկայում են դրանց 38 տեսակի պատկանելիության մասին: 4-րդ դարի հայ փիլիսոփայական մտքի ամենապայծառ դեմքերից մեկի` Բարսեղ Կեսարացու բնագիտական մտորումներն անփոփված են նրա «Վեցօրծից» հանրահայտ աշխատությունում:

  • #2
    Աշխարհում կա թռչուների մոտավորպես 9700 տեսակ: ավելի հատուկ պատկերացում կազմելու և նրանց բազմազանությունը համակարգելու համար գիտնականները, հենվելով թռչունների ընդհանուր հատկանիշի վրա, բաժանել են նրանց 29 դասի: Քանի որ դասեր ներառում են խիստ տարբեր առանձնահատկություններով օժտված թռչնատեսակներ, դրանք ըստ նմանության հատկանիշների իրենց հերթին բաժանվում են 187 ընտանիքների: Դրանցից 349 տեսակներ որոնք պատկանում են 18 դասի և 60 ընտանիքի գրանցված են Հայաստանում կամ հանդիպման հավանականությաուն ունեն: Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից 105-ը ճանաչված են որպես հատուկ ուշադրության արժանի տեսակներ:

    Comment


    • #3
      Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Աշխարհում կա թռչուների մոտավորպես 9700 տեսակ: ավելի հատուկ պատկերացում կազմելու և նրանց բազմազանությունը համակարգելու համար գիտնականները, հենվելով թռչունների ընդհանուր հատկանիշի վրա, բաժանել են նրանց 29 դասի: Քանի որ դասեր ներառում են խիստ տարբեր առանձնահատկություններով օժտված թռչնատեսակներ, դրանք ըստ նմանության հատկանիշների իրենց հերթին բաժանվում են 187 ընտանիքների: Դրանցից 349 տեսակներ որոնք պատկանում են 18 դասի և 60 ընտանիքի գրանցված են Հայաստանում կամ հանդիպման հավանականությաուն ունեն: Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից 105-ը ճանաչված են որպես հատուկ ուշադրության արժանի տեսակներ:
      Սկսած 1950-ական թվականներից մինչև այսօր Հայաստանում թռչնաբանության ուսումնասիրությունների հիմնական ուղություններն են թռչնաշխարհագրությունը, թռչունների կենսակերպի ու վարքի դրսրորումներին վերաբերվող հետազոտությունները, տնտեսական նշանակությունը ր պաշտպանության խնդիրները:Այս շարքում իրենց արժանի տեղն ունեն թռչնաշխարհի կարգաբանությանը վերաբերող ուսումնասիրությունները, որոնք թռչնաբանության բոլոր ուղությունների զարգացման հիմնաքարն է: Մասնավորապես ուշադրության են արժանացել թռչունների առանձին տեսակների կենսակերպին վերաբերվող հետազոտությունները:

      Comment


      • #4
        Բարսեղ Կեսարացու բնագիտական մտորումներն անփոփված «Վեցօրծից» հանրահայտ աշխատությունում հեղինակը մեծածավալ տեղեկություններ է հաղորդում կենդանիների, մասնավորապես թռչունների վարքի ու կենսակերպի մասին: Կեսարացու կարծիքով` թռչունները այլ կենդանիներից տարբերվում են արտաքին կառուցվածքի ինքնատիպությամբ, թռչելու կարողությամբ, երամներ կազմելու, երկրից երկիր տեղափոխվելու, բույն կառուցելու, ձվադրելու , թխսակալելու առանձնահատկություններով:
        Նա նկարագրում է ծիծեռնակի ու ալկիոնի բույն հյուսելու հմտությունը, կռունկների երամներում առաջնորդ թռչունի դերը, թռչող երամի ինքնատիպ ձևը և այլն:
        Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում թռչուների ձայների նկարագրությունը, և անզուգական երգչի առաջնությունը տալիս է սոխակին: Նրա համոզմամբ` գիշատիչ թռչունների ընտանեկան զույգերն անբաժանելի են:

        Comment


        • #5
          Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Կենդանիների շարքում բնության չքնաղագույն ուզարմանահրաշ ստեղծագործություններ են թռչունները, որոնք օժտված են թռչելու առավելությամբ, փետրազգեստի սքանչելի գույներով, բարեկազմ մարմնով, երաժշտական բացառիկ ունակություններով և մարդկանց հետ շփվելու, նրա ողորմածությունը ակնկալելու և մարդու դրկիցը դառնալու հատկությամբ:
          Պեղումներից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանի թռչունների բրածո ոսկորները վկայում են դրանց 38 տեսակի պատկանելիության մասին: 4-րդ դարի հայ փիլիսոփայական մտքի ամենապայծառ դեմքերից մեկի` Բարսեղ Կեսարացու բնագիտական մտորումներն անփոփված են նրա «Վեցօրծից» հանրահայտ աշխատությունում:
          Հարգելի՛ Գայանե,հետաքրքիր թեմա եք քննարկում, թռչունների խնամքի և պահպանության անուշադրության հետևանքով՝ շատ թռչնատեսակներ գտնվում են վերացման շեմին։ Ներկայացնեմ Հայաստանի թռչունների մի տեսակ․
          Անտառային արտույտ
          Lullula_arborea_(Rodrigo_de_Almeida).jpg
          Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։ Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր։ Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է։Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում՝ նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում։ Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան։ Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով։ Համարվում է փոքրաքանակ։ Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից։ Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է։

          Comment


          • #6
            Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Գայանե,հետաքրքիր թեմա եք քննարկում, թռչունների խնամքի և պահպանության անուշադրության հետևանքով՝ շատ թռչնատեսակներ գտնվում են վերացման շեմին։ Ներկայացնեմ Հայաստանի թռչունների մի տեսակ․
            Անտառային արտույտ
            [ATTACH=CONFIG]10672[/ATTACH]
            Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։ Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր։ Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է։Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում՝ նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում։ Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան։ Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով։ Համարվում է փոքրաքանակ։ Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից։ Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է։
            Հարգելի Պետրոսյան, շատ ճիշտ նկատեցիք թռչունների խնամքի և պահպանության անուշադրության հետևանքով՝ շատ թռչնատեսակներ գտնվում են վերացման շեմին։ 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանը նույնպես վավերացրել է այս կոնվենցիան, սակայն թռչունների տեսակները մեր երկրում գնալով պակասում են: Եթե նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: Թռչունների քանակի նվազման մասին վկայում են նաեւ «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի 2014թ. ջրլող թռչունների հաշվառման արդյունքները: Հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Մեծամոր գետի համակարգում: 2013թ. հաշվառված 43 707 թռչունի փոխարեն այս տարի գրանցվել է 29 623 թռչուն, որը կազմում է անցյալ տարվա քանակության շուրջ 68%-ը:

            Comment


            • #7
              Հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները կայանում են գույնի, չափի, մարմնի ձևի մեջ: Գույնը հաճախ մաենաակնառու և պարզ տարբերակիչ առանձնահատկությունն է: Բազմաթիվ թռչուններ անվանվել են իրենց գունային հատկանիշի հիման վրա, ինչպես օրինակ` Կանաչ և Սև փայփորները, Կապույտ քարակեռնեխ, Վարդագույն սարյակ և այլն: Երեկոյան, երբ մայր ատող արևը ներկում է շրձապատող վարդագույնով ու կարմիրով, Հայկական Որորի դեղին ոտքերը, ինչպես նաև այն մոխրագույն քարը, որի վրա նստած է, կարող է վարդագույն թվալ: Գույնի հատկանիշի շնորհիվ թռչունները կարողանում են տարբեր անհատների զանազանել միմյանցից, արու թռչունները ի տարբերություն էգերի, շատ հաճախ ավելի վառ գունավորում ունեն և այդ հատկանիշը օգնում է էգի և արուի փոխհարաբերությունների կարգավորմանը:
              Հյաստանի թռչունները չափերով խիստ բազմազան են: Դրանց մարմնի երկարությունը տատանվում է 9սմ-ից Դեղնագլուխ Արքայիկ, մինչև 145-160սմ` Թշշան կարապ: Երկարությունը չափվում է մարմնի լրիվ ձգված վիճակում` կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը: Հայաստանի թռչուններից թևերի ամենամեծ բացվածքով աչքի է ընկնում Սև անգղը 250-295սմ:
              Տարբերակիչ հատըկանիշ կարող է ծառայել մարմնի մասերը` Կտուցի, գլխ, թևերի ու պոչի ձևը:Կտուցը կարող է լինել բարակ ու սրածայր, ինչպես բազմաթիվ ճնճղուկանմանները, երկար, ուղիղ ու սրածայր` տառեխներինը և սերինոսները, ներքև կեռված ծայրով` գիշատիչ թռչուններիննու շամփրուկներինը:

              Comment


              • #8
                Անտառային աղավնի

                5.jpg

                Մարմնի երկարությունը 40-42 սմ է, թևերի բացվածքը՝ 75-80 սմ, կենդանի զանգվածը՝ 420-620 գ։ Աղավնիներից ամենախոշորն է։ Հասունի մարմինը վերևից մոխրագույն է, ներանտառային աղավնի ներքևից՝ վարդագույն՝ մանուշակագույն երանգով։

                Թևերն ավելի մուգ են, խոշոր՝ սպիտակ կիսալուսնաձև հատվածով, վզի կողքերին կան կանաչ ու սպիտակ բծեր։ Պոչի ծայրաշերտը լայն է, մուգ։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի կողքերի սպիտակ բծերը բացակայում են։ Ամռանը բնակվում է դաշտամերձ անտառներում, ձմռանը՝ ավելի բաց տարածքներում։ Հաճախ հանդիպում է երամներով։

                Բնադրում է ծառերի ճյուղերին։ Բույնը (տրամագիծը՝ 30-40 սմ) տափակ, նոսր հարթակ է՝ չոր ճյուղերից։ Ընտանեկան զույգեր կազմելու և էգերին հարսանեկան խաղերին ներգրավելու համար արուներն արձակում են հատուկ ձայնային ազդանշաններ՝ գվվոցներ, որոնք շարունակվում են մինչև ապրիլ-մայիս։

                Առաջին բները պատրաստում են ապրիլ-հունիսին, իսկ առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի 1-ին կեսին։

                Դնում է 41 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 4%-ը)։

                Թխսակալում է հիմնականում էգը՝ 17-18 օր։ 20 օրական ձագերն արդեն վստահ դուրս են գալիս բնից և աներեր թռչում։

                Սիրողական և մարզական որսորդության թռչուն է։ Սնվում է սերմերով, պտուղներով, տերևներով և այլն։

                Comment


                • #9
                  Գարնանային գեղգեղիկ

                  2.jpg

                  Մարմնի վերին մասը մոխրագույն է, թևի և պոչի փետուրները կանաչ են՝ մոխրավուն երանգով։ Աչքի վերևով ձգվում է սպիտակ կամ դեղնավուն հոնքանման շերտ։ Որովայնը դեղնասպիտակ է, թույլ արտահայտված դեղին բծերով։ Կրծքի փետրավորումը մոխրաձիթապտղագույն է, թևատակը՝ դեղին կամ դեղնավուն, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը 7,5-10,2 գ է, թևի երկարությունը` 60,2-74 մմ։

                  Հայաստանի Հանրապետությունում բնադրվող չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմնական բնակավայրերը հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների անտառներն են։ Հանդիպում է նաև լեռնատափաստաններում, այգիներում, ցանքատարածություններում՝ զույգերով և խմբերով։ Երգը մեղմ սուլոցի է նման։

                  Բույնը սարքում է չոր խոտերից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-8 սպիտակ և դարչնակարմրավուն պտերով ձու։

                  Սնվում է ճանճերով, մոծակներով, մանր բզեզներով, թիթեռներով, լվիճներով, երբեմն՝ հատապտուղներով։

                  Comment


                  • #10
                    Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Աշխարհում կա թռչուների մոտավորպես 9700 տեսակ: ավելի հատուկ պատկերացում կազմելու և նրանց բազմազանությունը համակարգելու համար գիտնականները, հենվելով թռչունների ընդհանուր հատկանիշի վրա, բաժանել են նրանց 29 դասի: Քանի որ դասեր ներառում են խիստ տարբեր առանձնահատկություններով օժտված թռչնատեսակներ, դրանք ըստ նմանության հատկանիշների իրենց հերթին բաժանվում են 187 ընտանիքների: Դրանցից 349 տեսակներ որոնք պատկանում են 18 դասի և 60 ընտանիքի գրանցված են Հայաստանում կամ հանդիպման հավանականությաուն ունեն: Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից 105-ը ճանաչված են որպես հատուկ ուշադրության արժանի տեսակներ:
                    Թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում



                    Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է: 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանը նույնպես վավերացրել է այս կոնվենցիան, սակայն թռչունների տեսակները մեր երկրում գնալով պակասում են: Եթե նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: Թռչունների քանակի նվազման մասին վկայում են նաեւ «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի 2014թ. ջրլող թռչունների հաշվառման արդյունքները: Հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Մեծամոր գետի համակարգում: 2013թ. հաշվառված 43 707 թռչունի փոխարեն այս տարի գրանցվել է 29 623 թռչուն, որը կազմում է անցյալ տարվա քանակության շուրջ 68%-ը:

                    Comment


                    • #11
                      Ներկարար

                      Ենթատեսակ՝ C. g. garrulus (Linnaeus, 1758)

                      Ընտանիք՝ Ներկարարներ
                      Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

                      Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա, Իրան, Հարավարևմտյան Սիբիր:

                      Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

                      Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում` բնակեցնելով հարաբերականորեն թեք լանջերը քսերոֆիտային բուսականության և ժայռերի առկայությամբ:

                      Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3–6 ձու: Սնվում է հիմնականում միջատներով: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է 0,22 թռչուն 1 հա–ին:

                      Վտանգման հիմնական գործոնները: Ներկարարի թվաքանակի վրա բացասականորեն ազդում են կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, որը կրճատում է կերակրավայրերը, և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում:

                      Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը՝ անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ – մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով:
                      220px-European_Roller.jpg
                      Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
                      Վերջին խմբագրողը՝ Արմինե Հովհ․; 25-06-19, 18:46.

                      Comment


                      • #12
                        Կանաչ մեղվակեր

                        Ընտանիք՝ Մեղվակերներ

                        Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

                        Տարածվածությունը: Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիսարևելյան Հնդկաստան:

                        Տարածվածությունը Հայաստանում: Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներ:

                        Ապրելավայրերը: Կիսաանապատային դարափնյա կամ բլրոտ տեղամասեր: Արեալն աստիճանաբար յուրացվում է գյուղատնտեսական նպատակներով:

                        Կենսաբանության առանձնահատկությունները: Սովորաբար, փորում են 0,3–0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5–6 ձու: Թխսումը` մոտ 20 օր: Հուլիս–օգոստոսին կարելի է տեսնել թռչող ընտանեկան երամակներ:

                        Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է:

                        Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից:

                        Պահպանության միջոցառումները: Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը:
                        մեղվակեր կանաչ.jpg
                        Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
                        Վերջին խմբագրողը՝ Արմինե Հովհ․; 25-06-19, 18:47.

                        Comment


                        • #13
                          Սև փայտփոր

                          Ընտանիք՝ Փայտփորներ

                          Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

                          Տարածվածությունը: Եվրոպա, Ասիա:

                          Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում:

                          Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ:

                          Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին: Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու: Զարգացու մը` 12–14 օր:

                          Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով:

                          Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը:

                          Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում: Խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր` անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ:
                          BlackWoods.jpg
                          Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
                          Վերջին խմբագրողը՝ Արմինե Հովհ․; 25-06-19, 18:47.

                          Comment


                          • #14
                            Կաքավներ



                            Քարակաքավ
                            Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:
                            Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված: Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ: Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ: Արտաքինից նման է լորի: Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն: Փորին կա սևավուն բիծ: Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում: Դնում են 10-20 ձու: Թխսակալում է էգը 24-25 օր: Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում: Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ:
                            Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված: Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում: Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս:
                            Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ: Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով:
                            Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ: Դնում է 8-20 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր: Հանդիպում են փոքր երամներով:
                            Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով:
                            Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն:
                            Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի:
                            Հին և միջնադարյան Հայաստանում հմուտ մենապարողներին անվանում էին կաքավողներ, իսկ պարահրապարակները` կաքավարաններ: Հայկական մի շարք բնակավայրերի ու շինությունների անուններ նույնպես կապված են կաքավի անվան հետ` Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ և այլն: Կաքավի մասին հյուսվել են շատ բանաստեղծություններ ու երգեր:

                            Comment


                            • #15
                              Սև կեռնեխ
                              Սև կեռնեխ (լատ.՝ Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Ժողովուրդը անվանում է նաև մոշահավ։

                              Նկարագրությունը
                              Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են՝ սև կտուցով։ Քաշը՝ 75-120 գրամ է, թևի երկարությունը՝ 117-143 միլիմետր։

                              Կենսակերպը
                              Հայաստանում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։

                              Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։

                              Երգը թախծոտ է, նման է սրնգի կլկլոցի։ Երգում են միայն արուները։

                              Սննդառություն
                              Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը՝ նաև հատապտուղներով։

                              Բազմացումը
                              Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Մայիսի երկրորդ կեսին դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձու։ Ձվի երկարությունը շուրջ 3 սմ է։ Տալիս է երկու սերունդ։

                              Տարածվածությունը
                              Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X