Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի թռչուններ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հոպոպ (լատ.՝ Upupa epops), փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով, որը երբեմն բացվում է հովհարի պես։

    Արտաքին կառուցվածք
    Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։

    Տարածվածություն
    Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև ՀՀ-ում։

    Բնադրում
    Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։

    Սննդառություն
    Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։

    Կենսակերպ
    Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։ Նյութի աղբյուրը` http://econews.am/?p=6570&l=am

    Comment

    • #17
      Հարգելի ,գործընկեր:Հետաքրքիր թեմա եք առաջարկել:Ես կհետևեմ ձեր աշխատանքներին և հուսով եմ ,որ կունենանք հաճելի և արդյունավետ համագործակցություն:

      Comment

      • #18
        Image_245.jpg
        Արագիլ

        Արագիլներ (լատիներեն՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 18 տեսակ: Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում:Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները:

        Սպիտակ արագիլ
        Սպիտակ արագիլ (լատիներեն՝Ciconia ciconia),արագիլների ընտանիքի թռչուն։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում,Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:
        Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

        Comment

        • #19
          Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          [ATTACH=CONFIG]10733[/ATTACH]

          Սպիտակ արագիլի ավանդազրույցը

          Ինչպես աստվածաշնչյան Արարատ լեռը, այնպես էլ Սպիտակ Արագիլը խորհրդանիշ են դարերի խորքից եկող հայաստանի: Արագիլի մասին տեղեկություններ կան դեռևս 4-րդ դարի պատմական աղբյուրներում: Բերքը վնասատուներից փրկելու իր շնորհքի համար սպիտակ արագիլն արժանացել է հայ գեղջուկի սիրույն ու վստահությանը, այդ պատճառեվ էլ նրան սպանելըհամարվել է մեղսագործություն:
          Հայ մարդու համար այն դարձել է բախտի, բարության ու հաջողության, նաև ամուր ու առողջ ընտանիքի խորհրդանիշ: Այն գովերգված է ժողովրդական երգերում, գրական ստեղծագործություններում ու արվեստի այլ ձևերում; Դեռևս այսօր էլ շատերը հավատում են այն հնագույն ավանդազրույցին , թե ընտանիք կազմած զույգ արագիլներց մեկի կորստի դեպքում մյուսը վշտահար ինքնասպան է լինում:

          Comment

          • #20
            Armushik-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի ,գործընկեր:Հետաքրքիր թեմա եք առաջարկել:Ես կհետևեմ ձեր աշխատանքներին և հուսով եմ ,որ կունենանք հաճելի և արդյունավետ համագործակցություն:
            Շնորհակալություն հարգելի Armushik: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

            Comment

            • #21
              Կապտափող սոխակ
              Luscinia_svecica_volgae.jpg
              Արուի մարմնի վերին մասը դարչնագույն կամ մոխրագույն է: Պոչի փետուրները շիկավուն են, աչքի վերևում ձգվում է հոնքանման սպիտակ շերտ, կոկորդը և կտնառքը մուգ կապույտ են` ներքրից երիզված շիկասև շերտով, կտնառքի կապույտ հատվածում ունի սպիտակ կամ շիկավուն բիծ, որովայնը սպիտակ է: Էգի կոկորդը և կուրծքը սպիտակավուն են`սև խայտերով: Երիտասարդ առնձնյակները մուգ դարչնագույն են, ավելի բաց գույնի խայտերով: Քաշը` 15-23 գ, թևի երկարությունը` 64-79 մմ:
              Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանըն վերադառնում է մարտ -ապրիլ ամիսներին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբեր: Չվում է առանձնյակներով կամ զույգերով: Բնակություն է հաստատում առավելապես լեռնային տափաստանների և ալպիական գոտու քարքարոտ սարալանջերին, թփուտներում: Չուի ընթացքում հանդիպում է Հրազդան գետի ժայռալանջերին: Լայն տարածված է Սևանի լճի ավազանի քարակույտերում, Արագածի լանջերին և այլուր: Բնադրվում է մայիս-հունիս ամիսներն, բույնը սարքում է գետնին կամ թփուտների խիտ հատվածում, փշոտ գիհու ճյուղերի մեջ:Դնում է 4-7 մոխրականաչավուն, մուգ պտերով ձվեր: Սնվու է բզեզներով, թիթեռներով, մոծակներով և այլ մանր անողնաշարավոր կենդանիներով: Աշնանը կերի զգալի մասնէ են կազմում հատապտուղները և խոտաբույսերի սերմերը:
              Տարածված է Իրանից մինչև Մոնղոլիա, Անդրկովկասում և Միջին Ասիայի լեռնային շրջաններում:

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X