Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«ՖԻԶԻԿԱ» ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԸ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • «ՖԻԶԻԿԱ» ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԸ

    «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկա» ուսումնական առարկաների միջառարկայական կապերի որոշ հարցեր, մասնավորապես՝ էլեկտրատեխնիկայի հիմունքների (որն ուսումնասիրվում է տեխնոլոգիայի 5-րդ և 6-րդ դասարանների դասընթացում) և ֆիզիկայի «Էլեկտրական երևույթներ» (որի առաջին աստիճանն ուսումնասիրվում է հիմնական դպրոցի 9-րդ դասարանում) բաժնի միջառարկայական կապերը: Այս երկու առարկաների միջև միջառարկայական կապեր անցկացնելը դասավանդման պրակտիկայում այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից. բանն այն է, որ 5-րդ և 6-րդ դասարանների տեխնոլոգիայի ծրագրերում նախատեսված է էլեկտրատեխնիկական պարզագույն աշխատանքների կատարում, ինչպիսիք են, օրինակ, պարզագույն էլեկտրական շղթաների հավաքում, մոնտաժում և ապամոնտաժում: Այս թեմայի ուսուցման ժամանակ առաջանում են որոշակի բարդություններ, քանի որ աշակերտները չունեն տարրական էլեկտրատեխնիկական գիտելիքներ: Անհրաժեշտություն է առաջանում բարդ էլեկտրատեխնիկական երևույթները բացատրել պարզ ու հասկանալի մակարդակով, միաժամանակ՝ խիստ գիտական հիմքերին համապատասխան: Այսինքն՝ պետք է ապահովել ոչ միայն մատչելիությունը, այլև՝ գիտականությունը: Այդ իսկ պատճառով հարկ է, որ ուսուցիչն իր ձեռքի տակ ունենա դիդակտիկ նյութերի լայն ընտրանի՝ տեսողական նյութեր (համակարգչային շնորհանդեսներ, կարճամետրաժ շարժանկարներ), ցուցադրական փորձերի համար պիտանի մի շարք պարագաներ (էլեկտրալամպեր, գրպանի լապտերի մարտկոցներ, խաղալիք ավտոմեքենաների էլեկտրաշարժիչներ, հաղորդալարեր և էլեկտրատեխնիկական որոշ գործիքներ):

  • #2
    Ուսումնամեթոդական և գիտամեթոդական գրականության վերլուծությունը, ինչպես նաև դասավանդման սեփական փորձը ցույց է տվել, որ տեխնոլոգիայի և ֆիզիկայի միջև միջառարկայական կապերն ավելի ճկուն դարձնելու համար անհրաժեշտ է.
    1. Էլեկտրատեխնիկային վերաբերող ուսումնական նյութերը բացատրելիս հենվել կենցաղային էլեկտրասարքավորումների օգտագործման փորձի, էլեկտրախաղերի, ինչպես նաև բնագիտական առարկաներից աշակերտների ունեցած գիտելիքների վրա:
    2. Էլեկտրական հոսանքի մասին գիտելիքներ հաղորդելիս աշակերտներին տալ ավելի շատ պատմական տեղեկություններ, քանի որ ելնելով 5-րդ և 6-րդ դասարաններում սովորողների տարիքային առանձնահատկություններից, նպատակահարմար չէ դուրս բերել համապատասխան բանաձևերը: Այդ տարիքի աշակերտների համար առավել խրթին է «Փոփոխական հոսանք» հասկացությունը:

    Comment


    • #3
      Հոսանքի աղբյուրներ» թեման ուսուցանելիս ամենադժվար պահը համարվում է «Էլեկտրական հոսանք» հասկացության բացատրությունը: Այն պետք է բացատրել որակապես: Ուսուցիչը պետք է ասի, որ հաղորդիչ նյութերում կան լիցքակիրներ, որոնք որոշակի պայմաններում կարող են տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Մասնավորապես՝ մետաղներում դրանք կոչվում են ազատ էլեկտրոններ: Ազատ էլեկտրոնների թիվը մետաղում հսկայական է:

      Comment


      • #4
        Իսկ ի՞նչ պայմաններում են շարժվում ազատ լիցքակիրները: Ցանկացած լիցքավորված մարմին (մասնիկ), լինի դա շարժվող կամ անշարժ, իրեն շրջապատող տարածությունում առաջացնում է որոշակի փոփոխություններ, այլ կերպ ասած՝ իր շուրջը ստեղծում է դաշտ, որն անվանում են էլեկտրական դաշտ: Հենց այդ էլեկտրական դաշտի ազդեցությամբ էլ ազատ լիցքակիրները կարող են տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը՝ կատարելով կարգավորված շարժում: Այս դեպքում ասում են, որ հաղորդչով հոսում է էլեկտրական հոսանք:

        Comment

        Sorry, you are not authorized to view this page
        Working...
        X